Ի՞նչ գիտեն մեր մասին

Էսքան ժամանակ ինձ հա ֆրանսիացու կամ իսպանացու տեղ էին դնում: Բայց ամենաուժեղը կիրակի օրվանն էր: Երբ հետ էինք գալիս մեր անհավանական ճամփորդությունից, գնացքի մեր վագոնում մեզ հետ նստած էին հինգ հոլանդուհի խմած կանայք: Սանան, ինչպես միշտ, հետները զրույցի բռնվեց: Մանրից ես ու Սոֆին էլ միացանք: Սոֆիի ազգությունը հարցրին, իսկ իմը սենց էր.
– Դու էլ երևի Իսրայելի՞ց ես:
Կյանքում առաջին անգամ հրեայի տեղ էլ դրեցին: Պատասխանեցի, որ չէ, որ Հայաստանից եմ, որ դժվար` Հայաստանի մասին ինչ-որ բան իմանան: Իսկ հոլանդուհին, քանի որ բավականաչափ խմած էր քաղաքավարի չլինելու համար, պատասխանեց.
– Ո՞նց չգիտեմ: Օրինակ գիտեմ, որ դուք շատ աղքատ երկիր եք…

Բա…

27 Comments

  1. werwird said,

    January 31, 2012 at 1:21 pm

    In vino veritas…

  2. galstyan said,

    January 31, 2012 at 1:28 pm

    ինձ էստեղ են շատ հրեայի տեղ դրել :/

    իսկ հոլանդուհին էլ ուրիշ բան չգիտե՞ր

  3. iza1976 said,

    January 31, 2012 at 2:01 pm

    Յաաաախք…Անդաստիարակ ու անմակարդակ հոլադուհի էր:
    Իսկ դու իսկապես հրեայի նման ես: ))

  4. robspen67 said,

    January 31, 2012 at 2:19 pm

    Hamadzayn em. ))
    http://robspen67.livejournal.com/190043.html

  5. byurie said,

    January 31, 2012 at 3:53 pm

    Naturlijk

  6. byurie said,

    January 31, 2012 at 3:53 pm

    :)))) էդ արդեն դաժան ա:
    չէ, բան չգիտեր

  7. byurie said,

    January 31, 2012 at 3:55 pm

    :)))) Անդաստիարակ հոլանդացի չկա, սաղ քաղաքավարի են: Ուղղակի կա խմած ու օյաղ հոլանդացի 😀 😀 😀

    “Իսկ դու իսկապես հրեայի նման ես: ))”
    Փաստորեն մարդամեկն ինձ էդքան ատելու պատճառ իրոք ունի 😀 😀 😀

  8. werwird said,

    January 31, 2012 at 4:30 pm

    համարյա գերմաներեն ա:Ճ

  9. nazarian said,

    January 31, 2012 at 5:04 pm

    Հայերին հրեաների հետ շփոթելը դժվար է, մենք շատ տարբեր դիմագծեր ունենք:

    Իսկ Հայաստանի աղքատությունը որպես երկրի հիմնական հատկանիշ նշելը անդաստիրակություն է: Բաներ կան, որ չպետք է նշես:

  10. byurie said,

    January 31, 2012 at 5:13 pm

    Հա, հոլանդերենը միշտ էլ համարյա գերմաներեն ա 😀

  11. byurie said,

    January 31, 2012 at 5:14 pm

    Դե դրա համար եմ ասում` խմած էր, մոռացել էր, որ ինքը քաղաքավարի հոլանդացի ա:

    Իմ դիմագծերն էլ էնքան էլ հայկական չեն, չնայած չեմ կարծում, թե հրեայի են:

  12. werwird said,

    January 31, 2012 at 5:14 pm

    :Դ:Դ:Դ

  13. hayzak said,

    January 31, 2012 at 6:08 pm

    ուզում ես ճիշտն իմանաս` մարդուն խմարու. բա /

  14. iza1976 said,

    January 31, 2012 at 6:15 pm

    вот!:)))

  15. byurie said,

    January 31, 2012 at 6:54 pm

    հա, իսկականից

  16. urish said,

    January 31, 2012 at 10:35 pm

    Ինձ էլ մի անգամ մի պերուացի ասաց՝ գիտեմ, որ կոռուպցիան ձեզ մոտ բարձր է։

  17. byurie said,

    January 31, 2012 at 10:59 pm

    Ահավոր ա… բայց դե պերուացիներն իրանց քաղաքավարությամբ հայտնի չեն, իսկ հոլանդացիներին սաղ մատնացույց են անում որպես ձևիստ քաղաքավարիներ:

  18. urish said,

    January 31, 2012 at 11:02 pm

    ուղղակի Պերուն հեռու է և հետևաբար անտեղյակ։ Համենայնդեպս ես անտեղյակ եմ իրենցից։ Մալադեց որ էդքանն էլ գիտեր :))

  19. byurie said,

    January 31, 2012 at 11:11 pm

    հա, իսկականից որ մալադեց 😀 😀
    լսի, բայց մտածում եմ, որ թեկուզ կոռումպացված էնքան էլ աղքատ երկիր չենք: ինչու՞ պիտի տենց բաներ ասեր էդ հոլանդացին, որտեղի՞ց իրան էդ ինֆոն:

  20. urish said,

    January 31, 2012 at 11:51 pm

    աղքատ ա, Բյուր… Դու մարդկանց չտեսությունը խառնում ես բարեկեցության հետ։ Ու հենց էդ չտեսությունն էլ աղքատության նշան ա։

  21. byurie said,

    February 1, 2012 at 10:58 am

    Չէ, էնքան էլ աղքատ չի: Գիտե՞ս ինչն ա հետաքրքիր: Որ թանկության կողմից նայես, համարյա չի տարբերվում եվրոպական երկրներից, հետևաբար աշխատավարձի կողմից պիտի որ Հայաստանում աղքատություն տիրի: Բայց հարցն էն ա, որ Հայաստանում մարդկանց պահանջներն էնքան մեծ չեն, ինչքան էստեղ: Դրա համար շատերի համար էդ աշխատավարձները հերիքում են, որ նորմալ բարեկեցիկ կյանք ունենան առանց ճոխությունների:

  22. pegaser said,

    February 1, 2012 at 1:51 pm

    Ելի փող……

    Հուսով եմ ցավավ ա ասել………..
    Ծիծաղելի ու բոլորին հայտնի իրականություն…………..
    Արարատ էլ չե փող………..

  23. byurie said,

    February 1, 2012 at 4:21 pm

    Re: Ելի փող……

    Պաաահ, Արարատի համար ինչքան ուզում ես, կռիվ տուր: Ասում են` Թուրքիա ա ու վերջ

  24. pegaser said,

    February 1, 2012 at 4:48 pm

    Արարատ

    Արարատը ազգությամբ ՀԱՅ ա,եթե նույնիսկ 9միլիոն հայերի նման Հայաստանում չի ապրում……….Գոնե դրա հետ համաձայնվեք……..

  25. byurie said,

    February 1, 2012 at 4:51 pm

    Re: Արարատ

    Դե անունն ինքնին հայկական ա: Բայց որ Թուրքիայի տարածքում ա հիմա, փաստ ա: Ու որ օտարները թերահավատությամբ են վերաբերվում իմ տված պատմական տեղեկություններին, ցավոք, դա էլ ա փաստ:

  26. pegaser said,

    February 1, 2012 at 5:04 pm

    Re: Արարատ

    Ավելի ցավալի կլիներ, եթե մենք հայերս էլ թերհավատությամբ լցվեինք…

  27. byurie said,

    February 1, 2012 at 5:10 pm

    Re: Արարատ

    Ասածս ընդամենը էն ա, որ օտարները հաստատ Արարատով չի, որ Հայաստանի մասին լսած են լինում:


Leave a comment

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

shoghakatvardanyan

This WordPress.com site is the cat’s pajamas