Մի՞թե պետք է սա գերհոգնածություն կոչվի… Ժամերով նստում եմ համակարգչի դիմաց, բայց ռեֆերատս առաջ չի գնում… Գիրքը դնում եմ ծնկներիս, որ կարդամ, բայց հայացքս շարունակ առաջին տողի վրա է… Եվ աշխատանքս էլ չեմ կարողանում կատարել… Երկու գիշեր իրար հետևից 12-13 ժամ եմ քնում… Սարսափելի է…
Ես զգում եմ, որ հանգստի կարիք ունեմ, բայց դրան դեռ երկու ամիս կա: Երբեմն ամեն ինչ թողնելու ու մի լավ շունչ քաշելու ցանկություն է առաջանում, բայց հետո այդ ամենը կրկնակի աշխատանքով պետք է փոխհատուցվի: Եղանակը լավն է, ուզում եմ դուրս գալ զբոսանքի, որ գոնե մի քիչ ուշքի գամ, բայց դրա ժամանակը չկա: Եվ հետո, հանգիստ չեմ լինի՝ անընդհատ մտածելով կիսատ թողած գործերիս մասին:
Չգիտեմ՝ ինչ եմ ուզում… Մտքերս անգամ չեմ կարողանում հավաքել, որ գրեմ… Ոչինչ չի ստացվում… անջատվել եմ ուզում ողջ աշխարհից, բայց առանց ժամանակից հետ ընկնելու…

Արև է: Ծաղկած բալենու թերթիկներն օրորվելով ընկնում են գետնին: Թեթև քամի կա: Այս ամենին միանում են երեխաների զվարթ ձայները: Ջրափոսերը շատ են, ճանապարհը՝ ցեխոտ: Առաջ եմ գնում: Ձախ կողմիս դարպասի վրա ցուցանակ է փակցված. “Լսողության խանգարումներ ունեցող երեխաների N15 հատուկ դպրոց”: Ճանապարհի երկու կողմերում բարդիներ են: Ծույլ շներն արևի տակ պառկած պոչերն են խաղացնում: Քիչ այն կողմ՝ քարի վրա նստած, երկու հասակավոր տղամարդ կյանքի լուրջ խնդիրներն են քննարկում: Սպիտակ թիթեռնիկը պտտվում է խոտերի շուրջ…

Մոտենում եմ հոգեբուժարանին: Մի շուն աղբամանն է քրքրում, իսկ մեղուն կողքի պատի վրա անցք է որոնում, որ միջով անցնի. չգիտի, որ եթե մի քիչ էլ բարձրանա, հանգիստ կարող է պատի վրայով անցնել: Աչքերս լցվում են: Կանգ առա: Հեռվից ոչխարների ձայն է լսվում:

Իսկ դիմացի ծառն այնքան էլ կանաչ չէ. մի քիչ դեղին երանգ ունի: Երևի այդպիսին է, որ այն աշունը հիշեցնի:

Հոգեբուժարանի բակով մի ծերուկ է անցնում՝ ուսին մետաղյա ձողեր: Այգեպա՞ն է, թե՞ պահակ… Կարծեմ այն նստարանի մոտ էինք, երբ արտասվելով փախա:

– Կներես, մենք չէինք ուզում քո ծննդյան օրը փչացնել:

Ես հույս ունեի, որ Մարիան հետևիցս կգա: Վեճի ընթացքում ես ինչ-որ տեսարան էի լուսանկարում: Մեր դասախոսն արագ էր քայլում, որովհետև հասցրեց բոլորից առաջ անցնել և ինձ մոտենալ: Ջրափոսեր այն ժամանակ չկային: Կարծեմ նա չի նկատում, թե չի ուզում նկատել, որ բոլորից առաջ եմ ընկել ու մենակ եմ քայլում: Ասաց, որ պայուսակս դուրը եկել է. կարպետից էր:

Ինչ-որ կենդանու ստորին ծնոտ… թելեր, որոնք ուղեղի նման են կծկվել: Ինչու՞ չեմ ուզում ճանապարհս շարունակել և հիշել այն, ինչ զգացել եմ, երբ հետևում եմ թողել մյուսներին: Բայց դա կարևոր չէ… Արցունքներ, քաղաքը վերևից ու լուսանկարներ…

Վալերիանայի կեղտոտ սրվակ՝ մեջը մեկ հաբ…

– Մա՛մ, ինձ կտանե՞ս մանկատուն… լավ էլի… մա՛մ, մանկատունը ի՞նչ ա:

Ձախ կողմիս ցուցանակը. “N2 օժանդակ գիշերօթիկ դպրոց”:
__________________

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Forgiving someone is not easy, especially when it’s not the first time. Those people have been teasing me for three years and this last time i couldn’t forgive. i told to God, “oh, help me Lord, i can’t forgive them anymore.” but everything’s possible for God.
when i was in our church yesterday, God talked to me. and, yes, i felt i was ready to forgive though it’s not the first and even not the second time. yes, i forgave them. it’s not like i’m stupid and that i let them do whatever they want everytime. no. i’m going to spend my last 2 months with them and then i’ll move to another group.
and i’ll never ever forget the words that once my psychology teacher told me and that later i found something like those words in the Bible…
And if you do good to those who are good to you, what credit is that to you? Even ‘sinners’ do that. (Luke 6:33)

Ես զայրացած եմ: Կուրսեցիներիս վարմունքն ի վերջո հասկանալի է. նրանք ինձ չեն սիրում, անում են ամեն ինչ, որ ինձ համար վատ լինի: Բայց ինչո՞վ բացատրեմ Ամի արածը: Չէ՞ որ նա մտերիմ ընկերուհի էր համարվում: ՈՒ այսպես արհամարհե՜լ, զրոյի հավասարացնել ինձ… Հա’, Ամին լավ գիտեմ: Նա անպարտաճանաչության վարպետ է: Բայց այս անգամ բոլոր սահմաններն անցել է:
Աշխարհում շատ հազվադեպ են այսպիսի մարդիկ հանդիպում: Իսկ իմ կյանքում երկուսն են եղել: Դե մեկը Ամն է, իսկ մյուսն այն անիրավը, որը խլեց ինձնից համարյա ամեն ինչ:
ՈՒ ես պիտի տառապեմ: Գիտեմ, գիտեմ, ոչինչ փոխել հնարավոր չէ. ճիշտը իմ վերաբերմունքը փոխելն է: Այօ, ես դա էլ եմ արել: Բայց երբ բոլոր սահմաններից անցնում են, ինձ մնում է միայն լուռ հեռանալ:

Անցյալ գիշեր՝ քնելուց առաջ, որոշեցի մի քիչ հիշել, թե ինչպիսին էի ես 2 տարի առաջ՝ այս օրերին: ՈՒ կարոտով կարդացի գրածս տողերը: Ես զարմացա ինքս ինձ վրա: Այն ժամանակ, երբ դեռ շրջադարձային փոփոխություններ չէին եղել իմ կյանքում, ես սիրում էի: Գրածս մի տեսակ հասուն էր, բայց բառերս՝ միամիտ, մանկական: Եվ ես սիրում էի այն ժամանակ… սիրում այնքան, ինչքան երևի այլևս չեմ կարող: Բայց ո՞վ սպանեց այդ սերը, ո՞վ թույլ չտվեց, որ այն փոքրիկ բողբոջը մեծ ծաղիկ դառնա: Չէ՛, ծաղիկը ծաղկեց, բայց այնքա՜ն կարճ էր նրա կյանքի տևողությունը:
…Գուցե Տերն ուրիշ ծրագրեր ունի ինձ համար: Պետք է մոռանալ այդ պատանեկան խենթությունը: Վերջիվերջո, ես նրան այլևս չեմ սիրում, չնայած ներել եմ, պատրաստ եմ նրա ձերքից բռնել, եթե կարիքն ունենա:

Ես երեկ հասկացա, որ այլևս այսպես շարունակել չի կարելի: Ես չափազանց միայնակ էի զգում ինձ: Չէ’, չեմ ուզում գրել, թե ոչ ոք ինձ չի սիրում, ոչ ոք չի ուզում ինձ հետ շփվել և այլն… Ո’չ, իմ խնդիրը շատ ավելի լուրջ է: Ինձ շատերն են սիրում, փորձում նույնիսկ մտերմանալ, բայց ես ոչ ոքի մոտ չեմ թողնում: Սարսափելի հրեշ եմ դարձել: Եվ այս ամենի մեղավորը միայն ես եմ: Ես կարծում էի, թե ես շատ շփվող ու անկեղծ մարդ եմ: Ավա՜ղ, գրեթե միշտ մեն-մենակ քայլող մարդը չի կարող շփվող կոչվել:
Ես ունեմ ընկերներ, որոնք իմ մասին ոչինչ չգիտեն: Գուցե ուզում են իմանալ, բայց ես լռում եմ… ես փակ եմ բոլորի համար… ու ամենասարսափելին այն էր, որ անգամ Աստծուն մոտ չէի թողնում: Եվ դա երեկ հասկացա, երբ նստել էի սառը քարե նստարանին ու… արտասվում էի… սիրտս կտոր-կտոր էր լինում… ես էլ էի ուզում եկեղեցուց դուրս գալուց հետո կանգնել ու զրուցել մտերիմներիս հետ, մինչդեռ ես փախչում էի: Ես էլ էի ուզում մտերիմ կուրսեցիներ ունենալ, որոնց հետ զրույցները դասերից այն կողմ գնային: Ես շատ բաներ էի ուզում, որոնց հասնել չէի կարող, որովհետև ինքս էի միակ խոչընդոտը:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me