Picture

Lord I wonder if I’ll ever change my ways
I put your picture away
Sat down and cried today
Որքա՜ն եմ արտասվել այս երգի համար, որքա՜ն եմ տանջվել, բայց այդ ամենը մոռացվել, անցյալ էր դարձել:
Իսկ հիմա, այս պահին, երբ ներկաս արհեստականորեն ջնջում եմ, սպանում, անցյալ դարձնում, նորից ինձ մոտ են եկել այս բառերն ու նոր իմաստով են ներկայանում: Չեմ կարողանում զսպել արցունքներս, չէ՛: Որքան էլ բռնանամ մտքերիս վրա, դրանք քամվում են և հեղուկի տեսք ստանում: Ու ոչ ոք երբևէ չի հասկանա, թե ինչ եմ զգում:
Դու կասես, թե տառապանքս երկինք եմ հանում: Չէ՛, թանկագինս, սովորական է սա: Բոլոր տառապանքներն էլ սովորական են ու բոլորն էլ ամոքվելու կարիք ունեն: Բոլորն էլ մարդու կյանքը սևացնում են: Ես իմ տառապանքը երկինք չեմ հանում: Ես սովորական տառապող եմ, իսկ դու՝ սովորական արհամարհող, սովորական տառապանք ծնող:

Մոլախոտ

– Դու լավ չես զգում…- ասաց դասախոսս,- հետո կխոսենք: Ինձ անպայման երեկոյան կզանգահարես:
Այդ օրը ինքնաթիռն ընկավ, և երբ երեկոյան ամեն ինչից անտեղյակ հավաքեցի նրա համարը, ասաց, որ զբաղված է, հետո կզանգի:
Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ սպասում եմ… Չէ՛, ավելի ճիշտ հավաքել էի բոլոր ուժերս ու փորձում էի ինքս հաղթահարել… չգիտեմ, թե ինչը: Հիշում եմ՝ ահավոր ժամանակներ էին: Ոչ մի դեպքում այդ ամենի միջով նորից չեմ անցնի: Ասում եմ, բայց իմ կյանքն այդպիսին է: Ավելի վատն էլ եմ ապրել: Ու կամաց-կամաց ոչ թե խաղաղությունս էր ընդմիջվում պատերազմներով, այլ ճիշտ հակառակը: Ժամանակ առ ժամանակ հիշում էի դասախոսիս, բայց նրան զանգահարելու փորձ չէի անում. խոստացել է, կանի, չնայած խելագարություն է մինչև հիմա սպասելը. երևի այնքան խառն է եղել, որ նույնիսկ համարս չի հասցրել պահել:
Մի օր գնեցի՞, վասակեցի՞, թե՞ նվեր ստացա խաղաղությունս… Զգացի, որ կոկա-կոլայի շիշը ձեռքին նստարանների վրայով թռչկոտող աղջիկն եմ դարձել նորից: Ու ոչինչ չէր խանգարում ինձ, նույնիսկ մոլախոտերը… Գուցե անհեթեթություն թվա, բայց վերջիններս ինձ իրոք անհանգստացնում էին մի ժամանակ: Կարծում էի, թե մենակ ես եմ: Կարծում էի մինչև մի պայծառ օր… Աշնանային:
Ես դուրս էի եկել զբոսանքի: Եվ երջանիկ էի: Կառչում էի Արևի վերջին պայծառ ճառագայթներից, ժպտում, ծիծաղում:
– Արև՛, մի՞թե երբ գնաս, նորից նույնն եմ դառնալու,- հարցնում էի:
Արևը ժպտում էր ու ասում.
– Ես երբեք չեմ գնում: Պարզապես ձմռանը դուք սովոր եք ինձ չնկատել: Դուք եք հեռանում, ոչ թե ես:
Ժպտում էի ու փարվում նրան: Արևից թանկ ոչ ոք չկար ինձ համար:
Ու քայլում էի: Չգիտեի, թե ուր էի գնում, բայց ճամփիս ինձ այդքան խանգարող մոլախոտեր չկային, և ես երջանիկ էի:
Ես շատերին եմ հանդիպել իմ զբոսանքների ժամանակ: Բայց այս անգամ ինձ ընդառաջ եկողը… Զարմանալի մի բան… Օվկիանոսն էր: Ես անչափ ուրախացա, երբ նրան տեսա:
Ես հարմար տեղավորվեցի ափին, ոտքերս դրեցի ջրի մեջ ու մի ջերմ զրույց սկսեցի իմ թանկագին Օվկիանոսի հետ:
– Ինչպե՞ս ես,- հարցրեց իմ հին բարեկամը:
– Լավ եմ, գիտե՞ս: Ես երջանիկ եմ: Հասկանու՞մ ես՝ հաղթահարել եմ երկարատև ընկճվածությունը: Հիմա ամեն ինչ կարգին է: Իսկ դու՞… Ամեն ինչ կարգի՞ն է:
– Իհարկե… Լսի՛ր, մի բան ասեմ, միայն չզարմանաս: Մոլախոտերն ինձ ահավոր խանգարում են:
– Ինչպե՞ս… Ախր դու հսկայական Օվկիանոս ես, մեծ ես, հզոր ես: Քո շրջակայքում մոլախոտեր աճու՞մ են: Եվ եթե նույնիսկ այդպես է, ինչպե՞ս կարող են քեզ խանգարել: Ախր մի ալիքով կարող ես բոլորին խեղդել:
– Չէ՛, դու նրանց չգիտես: Սարսափելի են: Շինծու կերպարներ են ստեղծում: Քեզ թվում է, թե թույլ են, անօգնական, բայց այնպե՜ս են հարձակվում, այնպե՜ս թաքուն, որ ոչ ոք չի նկատում:
– Իսկ ես կարծում էի՝ միայն ես եմ: Բայց դե ինձ համար բնական է: Չէ՞ որ ես ու մոլախոտերը նույն հողում ենք աճում: Նրանք շատ հանգիստ կարող են ինձ ճնշել, աճս խանգարել, չնայած հաճախ ձևացնում են, թե ընկերներս են, բայց ես հո այդքան հիմար չեմ. ամեն ինչ տեսնում եմ:
– Վա՜յ, այդ մոլախոտերը… Նրանք փչացնում են ամեն ինչ, խառնում իրար բոլորին,- հանկարծ լսվեց մի ձայն,- բայց զարմանալի է, գիտե՞ք: Ախր զրոն ինչպե՞ս կարող է այդքան բան անել: Նրանք հենց այդքան են: Ընդամենը զրո, բայց խաղում են մյուսների հետ: Աշխարհը մոլախոտանոց է դարձել:
Մեզ միացել էր նաև Ջրաշուշանը: Ես գիտեմ, որ օվկիանոսում չի աճում: Որտեղի՞ց էր եկել, ինչպե՞ս էր հայտնվել…
– Տաքսիով եկա,- շատ հանգիստ պատասխանեց նա:
Մենք լռեցինք: Մտածում էինք: Հետո հանկարծ Ջրաշուշանն ասաց.
– Պատկերացնու՞մ եք՝ ինձ ասում էին, որ չհեռանամ, մնամ ու պայքարեմ մոլախոտերի դեմ: Բայց դա անհնար է: Նրանց աճի համար հողը պարարտ է, իսկ ինձ ջուր է պետք: Ու եթե անգամ մի քիչ ջուր է լինում, մի քիչ ճահիճ, մոլախոտերն առիթը բաց չեն թողնում, որ հափշտակեն: Դրա համար նախընտրում եմ ուղղակի հեռանալ, իմ սիրելի ջրերի մեջ ապրել: Ի դեպ, դուք էլ կարող եք գալ:
Ես ու Օվկիանոսը շարունակում էինք լռել: Հավանաբար նա էլ էր ինձ նման զարմանում. ինչպե՞ս կարող էր մոլախոտը երեքիս նման տարբեր էակների այդքան խանգարել: Ու դեռ այնքա՜ն շատ ուրիշներ էլ են տուժել նրանց հարձակումներից, որոնց մասին մենք չգիտեինք:

Մոլախոտը կանգնած մեզ էր նայում: Մի այնպիսի՜ կեղծ ժպիտ էր նկարել: Ու ասես հատ-հատ, դաժանաբար խլում էր իմ յուրաքանչյուր բջիջը, շնչածս թթվածնի յուրաքանչյուր մոլեկուլը:
Մի քանի վայրկյան անց ես, Ջրաշուշանն ու Օվկիանոսը հեռացանք:
– Լսի՛ր, Օվկիանոս, ես երբևէ այսքան ուժեղ բացասական ազդեցություն չէի ստացել: Ի՜նչ սարսափելի էր:
– Սովորի՛ր անտարբեր լինել: Գիտես, ես արդեն կարողանում եմ: Ինձ վրա բնավ չի ազդում: Քո ժամանակն էլ է եկել: Երևի արդեն ուշանում ես, բայց վստահ եմ, որ կհաջողվի:

Օվկիանոսն ու Ջրաշուշանն արդեն գնացել էին: Ես մենակ էի: Մոլախոտից ստացած հարվածը դեռ չէր անցել: Մութ էր: Կանչում էի Արևին, աղաչում, որ տաքացնի: Չէի լսում նրա պատասխանը: Ես քայլում էի գիշերվա մեջ: Թե հաղթեի նրան, կհասնեի Արևին, լուսավոր կլիներ, և մոլախոտի փոխարեն ուրիշների չէի քաղհանի:

Իմ իմացած ամենաճշմարիտ նախադասությունները

Do not worry. You have always written before and you will write now. All you have to do it is write one true sentence. Write the truest sentence that you know.
Ernest Hemingway

Իսկ ես սկուտեղը ձեռքիս մոտենում եմ քեզ: Մատուցում եմ իմ խառնշտորած մազերը որպես նախուտեստ:
******************
Ապրածս վերջին շաբաթվա (ամսվա՞) ֆիլմն եմ դիտում՝ տեղ-տեղ առաջ տալով: Գալիս է Զոյան՝ իր հսկայական մարմնով, բարի՜-բարի՜ դեմքով ու կիրթ ժպիտով, նրան խնամող ու ամեն տեղ քիթը խոթող քույրը, բժիշկը, որին երբ մեկը Սմբատ անվանեց, նա զայրացավ, ասաց, որ ինքը բժիշկն է, ոչ թե Սմբատը…
Բայց այս կադրերը շատ կտրտված են: Տեսաերիզը կա՛մ հին է, կա՛մ անորակ:
**********************************
Ես անձեռոցիկով սրբում եմ դեմքս: Եվ այն կարծես պատճենահանող սարք լինի. դեմքս տպվել է վրան: Նայում եմ հայելու մեջ… Ուրիշն է: Մաքրվել է դեմքս (դիմա՞կս): Հետաքրքիր է՝ քանի՞ շերտ կարող եմ սրբել այսպես: Հետո գուցե անձեռոցիկն անզոր դառնա, և ես ստիպված կլինեմ քերել: Բայց ու՞ր կհասնեմ: Մի՞թե գլուխս կփոքրանա, կանհետանա, և երբ արդեն ոչինչ չի երևա, դա իմ իսկական դեմքը կլինի:
*********************************************
Շուրջս ճանճեր են բզզում, երբեմն-երբեմն նստում ինձ վրա, անգամ շուրթերս համբուրում: Քամին նուրբ է, շոյում է, մազերովս ծածկում դեմքս: Արցունք է պոկվում աչքիցս, սողում դեպի քունքս, խառնվում մազերիս, գլուխս թրջում: Իսկ ես սխալմամբ կարծում էի, թե արյուն է…
*********************************************
Երկու անցյալներս խառնվել են իրար: Միաձուլվել են, դարձել մի ստվեր, որը ծածկում է դեմքիս ժպիտը… Այն պայծառ ժպիտը, որն առավոտյան էի նկարել:
Ես չգիտեմ՝ ուր գնամ, որտեղ թաքնվեմ, որ անցյալի կրակից կայծեր չթռրեն դեմքիս…
…Ու երբ բոլորը պարում են, իսկ դու դուրս ես գալիս և աստիճաններին նստում, ոչ ոք, ոչ նույնիսկ քո պատմության գլխավոր հերոսները, չեն էլ պատկերացնում, որ երկու անցյալներ միաձուլվում են ու կործանում քո վերջին վերակենդանացումը:
**********************************************
Ու ես սուզվում եմ մի հսկայական օվկիանոսում: Հեռու եմ բոլորից: Թեև խեղդվողն անկախ ամեն ինչից ենթագիտակցաբար բղավում է, օգնություն խնդրում, ես լռում եմ. չեմ մեռնում: Իջնում եմ կամաց, դանդաղ, որ չարթնացնեմ հատակում քնած ձկներին: Ջուրը սառն է, բայց շուտով իմ գրկում կտաքացնեմ նրան… Եվ մենք իջնում ենք գրկախառնված՝ ես և օվկիանոսը:

Չկարդացված Այսօր, 01:04 #13
Re. Ուշ է…..
Նույն շարքից
Նույն ամսին
Գրված գործեր,
Որոնք այսօր
Գտա:

Տեղադրում եմ
Impression-ի պատվին:
Գիտեմ, չես կարդում:

Տաք անձրև

Տաք անձրև.
Թափվում է վրադ,
Փափուկ է,
Բնական:
Թու՞ք է, թե՞ մեզ.
Ինքդ որոշիր:
Հոգնել եմ,
Զզվել
Ամեն անգամ
Քեզ ցույց տալով,
Բացատրելով,
Որ մեզն ու թուքը
Նույնը չեն:
Չէ՛, հոտը չէ,
Որ հուշում է՝
Մեզ ես շնչում:
Ոչ էլ գույնը,
Խտությունը:

Ա՜խ, թե միայն
Ինձ լսեիր,
Հասկանայիր,
Ընդունեիր,
Չհերքեիր,
Չգոռայիր,
Չփակվեիր…
Տեղ կհասներ,
Որ անձրևը՝
Տաք հեղուկը,
Ոչ թե թուք է
Կամ էլ մեզ
Այլ արցունք է,
Փափուկ-փափուկ,
Փարվում է քեզ:

Մյուս երկուսը՝
Մի ուրիշ օր
__________________
If you see angels flying, wave goodbye…
Վե՛րջ

Ախր մի բան գիտեի, որ Kelly Family-ի “Growin’ Up” ալբոմը Ամստերդամից վերադառնալուց հետո չէի ուզում լսել: Չէի հասկանում, թե ինչն էր վանում: Ախր երգերը ոչ մի հիշողություն չէին արթնացնում, որ տանջեին, իրենք իրենց համար ստեղծագործություններ էին:
Իսկ Alanis-ի “Jagged Little Pill”-Á Ñá·Ý»É ¿ñ »ñÏáõ-»ñ»ù ß³µ³Ã ß³ñáõÝ³Ï ¹³¹³ñ ãï³Éáõó: Երևի իմ ձայնադարանի ամենաշատ պտտված սկավառակն էր: Հենց այսօր մի քանի անգամ լսելուց հետո որոշեցի չալարել և ուրիշ բան միացնել: Միանգամից “Growin’ Up”-ն աչքովս ընկավ: Պետք է որ վրաս չազդեր… Ինչու՞ մինչև հիմա չէի միացնում: Ախր ընդամենը մեկ անգամ էի լսել, այն էլ Ամստերդամում, այն էլ դուրս եկել էր: Ինչու՞ չպետք է լսեի:
Բայց հա՛, մի բան կար…
If you see angels flying,
Wave goodbye…
Չգիտեմ, չհասկացա, թե ինչու տխրեցի: Հա՛, իմ մանկության խումբն է. նրանց երգերի տակ եմ մեծացել: Հա՛, մի ժամանակ Անջելո, Փադդի և Պատրիսիա Քելիներն իմ կուռքերն էին: Հետո ի՞նչ: Քիչ առաջ էլ Alanis-ին էի լսում: Էլ չխորանամ, թե ինչեր են կապված նրա երգերի հետ: Հերիք է ասեմ միայն այն, որ կար ժամանակ, երբ նրա անունը լսելիս մարդիկ ինձ էին հիշում:
If you see angels flying,
Wave goodbye…
Լսեցի մի քանի անգամ, կատաղած, տխրած, լացակումած, ժպտալով, ափսոսանքով, հուշերով… Հիշելով ինչ-որ բան, որը չէր էլ եղել, չէր էլ լինելու… Ես պատկերացում էլ չունեի, թե ինչ էր, բայց հիշում էի…

Գլխից դուրս

Այն երկու օրերից մեկն էր Ամստերդամում, երբ աչքերս թրջվել էին: Պատկերացնու՞մ եք՝ ամբողջ մի ամսվա ընթացքում ընդամենը երկու անգամ էի արտասվել, մինչդեռ Երևան վերադառնալուց հետո 10 օր շարունակ չէի չորանում:
Այն երկու օրերից մեկն էր, երբ ահավոր միայնակ էի զգում ու խոսել էի ուզում ինչ-որ մեկի հետ, բայց ոչ ոք չկար:
Այն երկու օրերից մեկն էր, երբ թափառելու, քայլելու, կորելու ցանկություն ունեի:
Բայց չգիտես ինչու քայլերս ուղղեցի դեպի Կենտրոնական կայարանի հյուսիսային կողմ՝ այնտեղ, որտեղ ջուր կա, բադեր, խաղաղություն, լռություն, հանգիստ, մաքուր օդ, մտքեր… Ու ես նստեցի, սկսեցի գրել: Ի՞նչ էր դա դառնալու: Հերթական զառանցա՞նք, «Գրքանմանի» գլու՞խ, նամա՞կ ուղղված ինչ-որ մեկին կամ ոչ ոքի: Ոչինչ, ոչինչ չդարձավ այն, որովհետև մեկ-երկու բառից հետո գրիչս մի կողմ դրեցի, տետրիս էջը պատռեցի ու հայացքս հառեցի ջրերին: Անթարթ նայում էի ներքև, մինչև դեմքս սկսեց կամաց-կամաց լվացվել տաք հեղուկով: Ես ինձ մոռացված էի զգում, լքված: Բոլոր հոգեկան կապերը թուլացել էին, և ես ընկնում էի ներքև: Ե՞րբ էի բախվելու գետնին… Հայտնի չէր:
– Որ ուզեք, կարող եք չարտասվել,- լսվեց մի ձայն:
Գլուխս բարձրացրի ու արագ-արագ սրբեցի արցունքներս: Մի տեսակ ամաչեցի, և մենակությունս ընդհատողը զգաց դա.
– Որ ուզեք, չեք ամաչի:
Ես արդեն կատաղել էի, բայց հանկարծ արցունքներից մշուշված տեսադաշտում ծանոթ դեմք նկատեցի: Երևի դա նպաստեց, որ մի գեղեցիկ ապտակ չստանա: Հետո միանգամից կարծեցի, թե հերթական պատրանքն է, բայց որովհետև շատ էի շփոթվել, անմիջապես բացականչեցի.
– Թո՞մ:
– Անունս գիտես… Ուրեմն իսկապես դու ես… Ես վստահ չէի. քեզ հետևից էի տեսնում, բայց սպասում էի, որ այստեղ կտեսնեմ քեզ… Եվ հետո տասը տարին քիչ չէ: Բայց չգիտեմ ինչու մոտեցա, չգիտեի, որ դու ես… Չէ՛, ենթադրում էի կամ ուզում էի:
– Թոմա՛ս:
– …Ի՞նչ ես անում այստեղ:
– Հենց այստե՞ղ, թե՞ Ամստերդամում ընդհանրապես:
– Ըըըը… Նոր զգացի, թե որքան բան չգիտեմ քո մասին:
– Ի՞նչ պիտի իմանայիր որ: Ընդամենը վեց ամիս ես ինձ հետ շփվել:
– Բայց լավ ժամանակներ էին, չէ՞:
– Հա՛, կյանքիս միակ հատվածն էր, երբ գնահատում էի ունեցածս:
– Չէ՛, ստում ես: Այն ժամանակ կողքիդ գտնվող ընկերներիդ գնահատելու փոխարեն տխրում էիր, որ այլևս Մարիայի ու Էվայի հետ չես սովորում: Տեսնում էի, թե ոնց ես պայծառանում ֆիզկուլտուրայի օրերին, երբ նրանց տեսնելու հնարավորություն էիր ունենում:
– Որտեղի՞ց գիտես այս ամենը:
– Է՜հ, չե՞ս հիշում մեր համադասարանցիների փսփսոցներն իմ ու քո մասին… Ես շատ ուշադիր էի, քեզ հետ կապված ամեն ինչ նկատում էի:
– Հիշում եմ,- ու թեև ինձ չէի տեսնում, բայց զգացի, որ կարմրում եմ:- Ի դեպ, ո՞նց են մյուսները: Տեղեկություններ ունե՞ս:
– Ու՞մ մասին ես ուզում լսել:
– Ասենք, Սելմայի:
– Դու պատմիր:
– Ինչպե՞ս: Ախր ես նրան այնքան ժամանակ չեմ տեսել, որքան քեզ:
– Ոչի՛նչ, պատմիր:
– Դե… Սելման երևի մտերիմ ընկերուհիս էր: Պետք է որ Դիանան լիներ, բայց հենց մի քիչ անգլաերեն սովորեց, սկսեց ավելի շատ մյուսների հետ շփվել: Հիշոմ եմ՝ երբ ավտոբուսով լողի էինք գնում, և իմ զույգը Դիանան էր, մի տեղանոց նստատեղն էր զբաղեցնում, և ես մի տեսակ մենակ էի մնում: Մի անգամ էլ Սելման էր զույգս: Դիանայի վրեժը նրանից լուծեցի: Իսկ հետ գալուց զղջացի արարքիս համար. երկտեղանոց նստատեղը զբաղեցրի ու ցույց տվեցի, որ կողքս ազատ է, բայց Սելման արդեն մի տեղանոցի վրա էր: Ճանապարհին թաքուն հետևում էի նրան: Դեմքին տառապանք ու վիրավորանք կար. երևի ինձնից նման բան չէր սպասում: Մինչև հիմա աչքիս առաջ է:
– Տեսնու՞մ ես: Լավ էլ պատմում ես: Մի անգամ երբ ամբողջ դպրոցով հավաքվել էիք դահլիճում, դու ու Սելման ինչ-որ բան էիք փսփսում, և ձեզ նկատողություն արեցին… Այդ ի՞նչ կարևոր հարց էիք քննարկում:
– Հեչ, նա հարցնում էր, թե մենք ինչ կրոնի հետևորդ ենք: Ես ասացի, որ քրիստոնյա ենք: Նրան նույն հարցը տվեցի, սակայն նա մռայլվեց ու պատասխանեց. «Մենք մուսուլման ենք»: Բայց դե կարծում եմ, որ դա չխանգարեց մեր շփմանը: Իրականում երկուսս էլ միայն պիտակ էինք կրում, ոչ մի կրոնի հետևորդ էլ չէինք… Լավ, բավական է՝ անցյալի գիրկն ընկնենք:
– Չէ՛, սպասի՛ր: Իսկ ֆուտբոլը հիշու՞մ ես… Որ Ռիվոն կռիվ էր սարքում, երբ իր թիմը պարտվում էր, որ աղջիկներով մեզ հավասար խաղում էիք, որ…
– … Սելման առաջին աղջիկն էր, որ գոլ խփեց:
– … Իսկ Դայնան ամենաշատ գոլ խփած աղջիկն էր… Սելման շատ ուժեղ է տպավորվել: Իսկ իմ մասին որևէ բան կհիշե՞ս:
– Իհարկե, Թոմաս Ուոլենս:
– Ազգանունս չես մոռացել: Դա արդեն լավ է:
– Հիշում եմ, որ ճաշի ժամին բոլորը բարձրացել էին վերև, բայց դու ինձ համոզում էիր, որ քեզ հետ մնամ ներքևում: Մյուսները սկսեցին փսփսալ, թե դու ինձ ես սիրահարվել, դրա համար ուզում ես ներքևում ինձ հետ մնալ: Որպեսզի չասեն, թե ես էլ քեզ եմ սիրում, կարծեմ վերև բարձրացա ու քեզ մենակ թողեցի:
– Լավ չես հիշում. դու մնացիր ինձ հետ անկախ ամեն ինչից:
– Ուրեմն այնքան էլ կարևոր չէր:
– Չգիտեմ…
– Հիշում եմ, որ հորդ աշխատանքի բերումով շատ երկրներում ես եղել, անգամ՝ Բուրկինա Ֆասոյում:
– Վատ չէ…
– Չեմ մոռացել, որ այն կորեացի աղջկան ջարդված գերմաներենով փորձում էինք բացատրել, որ ֆիզկուլտուրայի ժամն է: Ու որ նա ծիծաղում էր մեզ վրա:
– Հիշու՞մ ես միստեր Թաքուեյին ու միսս Ռոբերտսոնին:
– Հա՛, միսս Ռոբերտսոնն իմ իդեալն էր: Ուզում էի նրա պես նկարել սովորել:
– Լավ, արդեն ցուրտ է: Կգա՞ս գնանք որևէ բան խմելու:
– Ո՛չ, ես գնում եմ:
– Ու՞ր:
– Տուն:
– Բայց քիչ առաջ այնքա՜ն միայնակ էիր երևում:
– Ճիշտ ես… Թո՛մ, ուրախ էի, որ քեզ տեսա ու վերհիշեցի իմ մանկության լավագույն պահերը: Բայց գիտես, ես իմ ունեցածը կորցնելուց հետո եմ գնահատում: Ընդամենը մի քանի վայրկյան անց կափսոսամ, որ այսպես քեզ թողեցի, գնացի: Գուցե մի օր էլի հանդիպենք, չգիտեմ…

Վերցնում եմ մի հսկայական մուրճ ու բառերս մեխում եմ դեմքիդ, որ լավ հասկանաս: Ահա կամաց-կամաց դրանք խրվում են մաշկիդ մեջ, բայց դու ծիծաղում ես: Մոռացել էի, որ եթե դու ընդհանրապես ոչինչ չես զգում, ապա անիմաստ է սպասել, որ դեմքիդ դաջված բառերը որևէ բան կառաջացնեն քո մեջ: Դու տեսնում ես հոսող արյունը: Գիտես, որ պետք է ցավի, բայց շարունակում ես ծիծաղել. ոչինչ չես զգում, ոչինչ:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Ուզում եմ գրել ու խզբզել, բայց միտքս աղքատացել է: Գուցե մեկնումեկից պարտքով վերցնեմ: Չէ՛, զզվում եմ պարտքով վերցված, գողացված, անգամ նվիրաբերված գաղափարներից: Լավ է՝ իմը ստեղծեմ:
Իսկ ես զառանցում եմ: Դանդաղ կործանում է:
– Որ փող ունենամ, Նորքում տուն կգնեմ:
– Ինչու՞:
– Այդ թաղամասը շատ եմ սիրում:
– Հոգեբուժարանն էլ է այնտեղ:
– Այո՛, այո՛… Ուզում եմ աշխատավայրիս մոտ լինել:
– Աշխատավայրի՞դ, թե՞ բնակավայրիդ:
Կատակ էր, բայց…
Ես զգում եմ, թե ինչպես է անձս կամաց-կամաց քայքայվում, վերանում: Իսկ դիմակս ոչ թե պատռվում է, այլ փսկում, որովհետև տակինը պարզապես դատարկվում է, ցնդում, անէանում: Ոչինչ չի մնում: Ես այլևս մեղավորներ չեմ փնտրում. անիմաստ է: Միևնույն է, նրանք միշտ էլ կան: Պարզապես չեն գիտակցում, որ ես քայքայվում եմ: Դրա համար էլ ավելորդ չեն համարում ևս մեկ հարված տալը, մի կտոր էլ փոշիացնելը:
Իսկ ես…
Ես ներսս օդով եմ լցնում, որ հնարավորինս երկար թաքցնեմ, ցույց չտամ, որ ներսս դատարկվում է, անձ չի մնում, այլ ինչ-որ տարօրինակ կենդանի:
Երկու օր առաջ մի ֆիլմ դիտելիս համառորեն հոգեկան հիվանդ մարդասպանին էի պաշտպանում. ես նրան հասկանում էի, նույն ցավն էր զգում: Հետո ի՞նչ, որ ես դեռ ոչ ոքի չեմ սպանել: Գուցե դրա օրն էլ գա:
Իսկ ես…
Ես Նիքոլն եմ:
Փրկություն կա, փրկող չկա: Մենակ անզոր եմ, Աստծուց ամաչում եմ:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me