Մեր տան տոնական անկյունը

Ու ընդհանրապես… Բոլորիդ շնորհավոր 🙂

«Օտարը» (Ալբեր Քամյու)

Հենց նոր վերջացրի: Կայֆն էր, բայց տպավորություն գրելս չի գալիս: Սկզբում ցինիկոտ էր թվում, հետո սկսեցի հերոսին հասկանալ: Ախր տենց մարդիկ էլ են լինում: Ես մի քանի տենցին ճանաչում եմ: Իսկ դատավարության մասն ամեն ինչ արժեր… Ու˜ֆ, էլ գրելս չի գալիս: Գնամ, տեսնեմ՝ ուրիշներն ինչ են ասում էս թեմայով. փառք Աստծո, էս նենց գործ ա, որ շատերն են կարդացել:

Նոր տարվա հոտ

Էսօր վերջապես Նոր տարվա հոտ առա: Լավ էր՝ ուշքի եկա, թե չէ փետրվար էր դառնալու, ու ես տենց էլ չէի ջոկելու, որ կուրսուս գրելուց վերջին թիվը պիտի 10 լինի, ոչ թե 09:
Ո՞նց

«Խատուտիկի գինի» (Ռեյ Բրեդբըրի)

Եթե չիմանայի, որ «Խատուտիկի գինու» և «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպերի հեղինակը նույնն է, երբևէ գլխի չէի ընկնի:

Նախ, շնորհակալություն -ին գրքի գոյության մասին հայտնելու համար:

Հիմա տպավորություններս: Երեք բառով կարող եմ նկարագրել. համով, արևոտ ու բարի, ոնց որ խատուտիկն ինքն է: 

Էս էն գրքերից էր, որ արագ զարգացող սյուժե չունի, և ուզում ես հավերժ կարդալ: Անընդհատ հետ ու առաջ ես անում, նույն նախադասությունը մի քանի անգամ կրկնում, երբեմն՝ բարձրաձայն: 

Լիքը սիրուն մտքեր կային (չեմ ուզում մեջբերել, որովհետև թարգմանելու հավես չունեմ, իսկ բիրիքով անգլերեն տեղադրել չեմ ուզում): Ու դրանց ամբողջ սիրությունը նրա մեջ էր, որ երեխաներն էին դրանք արտահայտում: Որևէ պրիմիտիվ գրող հաստատ կարող էր նույն երկխոսություններով սիրահար զույգեր սարքել ու լրիվ հարամ անել: Իսկ «Խատուտիկի գինու» հանճարեղությունը հենց նրա մեջ էր, որ երեխաները բացահայտում էին աշխարհը, ու դա տեղի էր ունենում շատ համով ու սիրուն ձևով: Էն, որ պնդում էին, որ ծեր կանայք երբևէ փոքրիկ աղջիկներ չեն եղել, որ զգում են, որ ապրում են, որ հիշում են ամառվա յուրաքանչյուր օրը, որովհետև պուճուր են: Ամենահավեսն էն էր, որ ես էլ իմ կյանքում մի նմանատիպ ամառ հիշեցի, երբ բոլոր օրերը տպավորվել էին, ու ինչ-որ կախարդանք կար դրա մեջ:

Հավես էր նաև, որ յուրաքանչյուր օր իրեն համապատասխան խատուտիկի գինու շիշն ուներ: Հենց դրանով էլ գիրքը վերջանում է:

Ընդհանուր առմամբ, «Խատուտիկի գինին» երկու տարբեր գրքերի հետ կհամեմատեի: Մեկը Էդիթ Նեսբիթի «Երկաթուղու երեխաներն» է. էսքան բարություն մեկ էլ այնտեղ եմ տեսել: Իսկ մյուսը Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է»-ն է. մեկ էլ այնտեղ էդքան շատ զգալու բան կար: Բրեդբըրին Գրին Թաունի ամառն է նկարագրում, իսկ Հեմինգուեյը՝ Փարիզի գարունը:

Բոլոր դեպքերում, կարծում եմ՝ ճշմարտության հողի վրա ստեղծված գրքերն ամենալավն են: Ու ինչքան շատ է մեջն իրականության տոկոսը, էնքան հաճելի է:

Խատուտիկի գինի

Ինչ-որ շատ երաժշտական օր ստացվեց: Առավոտից կոմպի մոտ նստած, անջատված երաժշտություն եմ լսում: Վաղուց նման բան չէր եղել, որ ուղղակի վայելեմ, զուգահեռ ոչնչով չզբաղվեմ:

Մեկն էլ ձեզ համար: Վայելեք… Չգիտեմ՝ Բրեդբըրիի հետ ինչ կապ ունի էս երգը, բայց սիրում եմ: Նվիրում եմ բոլոր կորած-մոլորած ընկերներիս ու բոլոր նրանց, ում սպառնում է կորած-մոլորած դառնալը:

Protected: Դեպի մանկություն

This content is password protected. To view it please enter your password below:

Ստորագրության լեզվի հարցը

Երեկ ընկերուհիս տեսավ, որ հայերեն եմ ստորագրում, խիստ զարմացավ: Տարիներ առաջ, երբ եկել էր ստորագրություն ընտրելու ժամանակը, թեև ոչ ոք ինձ չէր ասել, բայց ես մի վայրկյան անգամ չտատանվեցի՝ ընտրելով իմ անվան հայերեն սկզբատառը և ազգանվանս առաջին երեք տառերը: Պարզվեց՝ ընկերուհիս անգլերեն է ստորագրում: Ու նա միակը չէ: Իմ շրջապատում բավական շատ մարդիկ կան, որոնք հայերեն չեն ստորագրում: Չգիտեմ՝ ինչպես է էդպես ստացվել, որովհետև բոլորն էլ սովորական հայկական ընտանիքներից են: 

Դուք ի՞նչ կարծիք ունեք: Ինչքանո՞վ է կարևոր ստորագրության լեզուն:

Հ.Գ. Իրար ուտել չկա:

Protected: Մեկի մասին

This content is password protected. To view it please enter your password below:

Ալանիսի հարցերը

Փոքր-ինչ ուշացումով տեղադրում եմ դրանք: Էստեղ ինքս եմ պատասխանում, բայց քաջալերում եմ, որ դուք էլ գրեք: Առանձին անուններ չեմ տալիս: Ով ուզում է, թող օգտագործի:

2009թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
Մնացած հարցերն ու պատասխանները

Ով չհավատա, շոկոլադ չի ուտի

Շոկոլադի տուփը թափ եմ տալիս: Ոչինչ միջից չի ընկնում, բայց մեկ ա շարունակում եմ թափ տալ: Ախր քիչ հավանական է, որ մեջը մի բան մնացած կլինի. նախորդ օրն է մեր տանը հայտնվել, եղբայրս էլ առավոտյան տանն էր. ձև չի սաղ ռնդած չլինի:

Չէ, մեկ ա թափ եմ տալիս: Շոկոլադ եմ ուզում:
– Չեմ հավատում, որ դատարկ ա,- ասում եմ ու տուփը ճղում:

Մեկ էլ տեսնեմ՝ մի անկյունում թաքնված մի հատիկ մնացել է… Լիդուշ, նենց որ դուխդ տեղը 😉

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me