Հոգեբուժությունը լրիվ ուրիշ աշխարհ է: Մնացած բոլոր առարկաներն ինչ-որ կերպ իրար հետ կապված են: Օրինակ, ուռուցքաբանությունից անցած բոլոր թեմաները կհանդիպես նաև վիրաբուժական հիվանդությունների դասընթացում: Իսկ հոգեբուժությունը լրիվ ուրիշ է, քեզ գրեթե պետք չեն այն նախնական գիտելիքները, որոնք ստացել ես այս չորսուկես տարվա ընթացքում:

– Ես աշխարհն եմ, մութն ապացուց, լուսն ապացուց: Իմ մասին չե՞ն ասել ձեր դասախոսները: Ես բժիշկների բժիշկն եմ, բուժում բոլոր հիվանդությունները: Մութն ապացուց, լուսն ապացուց: Մարդկանց կենդանացնում եմ, որովհետև ոսկու հանքեր ունեմ: Կարամ ձեզ փող տամ, ինչքան ուզեք: Սաղ աշխարհի ոսկին իմս է: Ես ատամներ եմ բուժում: Եթե ցավ ունենաք, էկեք մոտս: Առանց ցավի կհանեմ: Մութն ապացուց, լուսն ապացուց: Էս տեսնու՞մ եք,- ցույց տվեց սիգարետի տուփը,- կկտրտեմ, ստեղից ատամ կաճի, կպատվի էպիթելով:
– Իսկ դու ատամներից բողոք չունե՞ս,- նայելով նրա ունեցած-չունեցած երկու դեղնած ատամներին՝ կասկածամտորեն հարցրեց Վարդանը:
– Չէ՜, ատամներս սաղ տեղում են: Ոսկի ատարմներ էլ ունեմ: Աշխարհի սաղ ոսկի հանքերը իմս են: Մութն ապացուց, լուսն ապացուց: Ես գետնի տակ աշխատում եմ: Գծագրեր եմ գծում: Աշխարհի տակ մարդիկ կան, դուք չեք տեսնում: Մութն ապացուց, լուսն ապացուց:
– Իսկ տիեզերքի հետ կապեր ունե՞ս,- չգիտեմ ինչու, հարցրի:
– Հա՜: Մութն ապացուց, լուսն ապացուց: Ես Գագարինի հետ թռել եմ: Գագարինը ես չեմ, ռուս է: Հիմա էլ եմ թռնում, բայց որ խմած չեմ լինում: Ես սատանա եմ: Էրեկ Ճապոնիայում էի, ժամը չորսին գնացի Թուրքիա: Մութն ապացուց, լուսն ապացուց:
– Ճապոնիայի ո՞ր քաղաքներում ես եղել,- հարցրեց Արթուրը՝ փորձելով ստուգել ինտելեկտը:
– Բոլոր:
– Օրինա՞կ:
Իսկ հիվանդն ավելի շատ քաղաքներ թվարկեց, քան մենք գիտեինք:
– Սիգարետը թույն է մարդկության համար: Երկնքից է գալիս: Ստանում է թույն, չթույն բաց թողնում… Թույն, չթույն, թույն, չթույն:
– Քանի՞ երեխա ունեք:
– Շա՜տ… մեկ,երկու, երեք, չորս… Դուք բոլորս իմ երեխաներս եք: Ձեր ծնողները ուրիշ են, երբ ձեր մայրերը հղիացան, դուք փոքրացած ձգվեցիք, որպեսզի ես հիմա անձրևը միացնեմ, անջատեմ,- ձեռքը տարավ մատին փաթաթած թելին, շփեց,- ձյուն է գալիս: Հիմա ես անտեսանելի եմ, իսկ հիմա՝ տեսանելի: Մութն ապացուց, լուսն ապացուց: Դուք մայրեր ու հայրեր ունեք, իսկ ես չունեմ: Երկինքն է հայրս, հողը մայրս է: Մութն ապացուց, լուսն ապացուց:
– Երգեր լսու՞մ ես,- հարցրեց դասախոսը:
– Հա՜… Բոնի էմ, Սեքրեթ Սփիրիթ, իմ երգերը:
– Ի՞նչ երգեր ունես:
Սկսեց երգել: Սկզբում գերմաներեն էր հիշեցնում, բայց հետո զգացինք, որ ինչ-որ անհասկանալի լեզու է, չլսված, չտեսնված: Գեղեցիկ, ռիթմիկ երգ էր: Լավ էլ կատարում էր:
– Ի՞նչ լեզվով էր,- հարցրինք:
– Իմ լեզուն էր:
– Ի՞նչ էիր երգում:
Սկսեց արտասանել: Սկզբում մեզ թվաց, թե կրիպտամնեզիա էլ ունի, ուրիշի գրածը որպես սեփական է ներկայացնում, բայց հետո զգացինք, որ թեև շատ գեղեցիկ էր հնչում, հանգավորումը ճիշտ էր, սակայն տրամաբանական կապ չկար: Սկսեց գարունից, անցավ յարին, հետո Աստված, հետո չգիտեմ ինչեր:
Վերջում ծափ տվեցինք, իսկ ես սկսեցի մտածել, որ բոլոր գրողները շիզոֆրենիկ են եղել:
– Գնացե՛ք, էրեխե՛ք: Թե փող պետք լինի կամ մեքենա, ինձ ասեք, ես ձեզ ամեն ինչ կտամ: Մութն ապացուց, լուսն ապացուց, ես աշխարհն եմ:

Լսարան բարձրանալու ճանապարհին վերլուծում էինք. պարաֆրեն համախտանիշ, մեծամոլական զառանցանք, դատարկաբանություն, շիզոֆազիա, մտածողության արագացում… Իսկ հետո արդեն, ասես վարակված, ամեն խոսքից հետո ասում էինք. «Մութն ապացուց, լուսն ապացուց»: Ծիծաղում էինք խելագարների նման: Չկարողացանք դասախոսությունը կարգին գրել: 10 խմբի Աիդան աղմկում էր:
– Ի՞նչ է պատահել,- հարցրեց դասախոսը:
– Հիվանդանոցը լավ չի ազդում,- պատասխանեց Աիդան:
Քիչ անց 6 խմբի աղջիկներից մեկը բարձրաձայն հայտարարեց.
– Ցտեսություն Ձեզ:
Դասախոսն այլևս չէր կարող շարունակել:
– Մութն ապացուց, լուսն ապացուց:

Անարդար չէ՞ արդյոք: Այս մարդը փակված է հիվանդանոցում, իսկ պարաֆրեն համախտիշով տառապող մեկ ուրիշը Ազատության հրապարակից մեծամոլական զառանցական մտքեր է արտահայտում, որոնք արժանանում են այնտեղ հավաքվածների ծափահարություններին: Մութն ապացույց, լույսն ապացույց:

Այսօր ղարաբաղցի կուրսեցիս մոտեցավ ինձ, լացակումած ասաց.
– Բյու՛ր, գիտե՞ս, ադրբեջանցիները երեք պոստ առաջ են եկել:
Սկզբում չհասկացա, թե ինչ է ասում:
– …Երեկ եղբայրս զանգեց, ամբողջ գիշեր լացել եմ… Դու՞ էլ ես մասնակցում էս ցույցերին:
– Չէ՛:
– Բյու՛ր, էս ամեն ինչի վերջը լավ չի լինելու… Մեր պոստը թուլացել է, որովհետև մեծ մասին բերել են Հայաստան: Գիտե՞ս, ես երկրաշարժ չեմ տեսել, չգիտեմ, թե դա ինչ է: Ուրիշ ոչ մի աղետ չեմ տեսել: Բայց երբ մտածում եմ պատերազմի մասին, սարսափում եմ: Ապրել եմ այդ օրերը:
Ազատության հրապարակում լևոնին սատարող երիտասարդները երբևէ կհասկանա՞ն, թե ուր են տանում Հայաստանը:

Հիմա արդեն ծիծաղս է գալիս. Գրզոյի ընտանիքը փածչում է, Ջհանգիրյանը ձերբակալվել է ու ծեծվել, զանազան այլ լուրեր…
Ամաչեցի, բայց ուրախացել էի այն կեղծ լուրը լսելով, թե Ազատության հրապարակում ժողովրդի վրա ջուր են լցնում: Ուզում էի բոլորին ասել. “Բաղնիքդ անուշ”, այն էլ շատ շուտով պարզվեց, որ սուտ է:
“Հայլուր” եմ նայում ու ծիծաղում: Սա էլ մյուս ծայրահեղությունն է:

Իսկ տատիկս պնդում է, որ Հայաստանից հեռանամ. չի ուզում, որ իր երեխաներն ու թոռները նման երկրում ապրեն:

Համատարած զոմբիացում, համաճարակ… Քամյուի “Ժանտախտն” եմ հիշում: Բայց այնտեղ վերջում համաճարակը մարում է: Իսկ ի?նչ է լինելու այստեղ: Երևի միայն պատվաստվածներն են մնալու, մյուսները մեռնելու են. “Ժանտախտում” գոնե լավացման դեպքեր կային, իսկ լևոնականության դեպքում դա բացառված է: Բայց երևի սա մահացու հիվանդություն չէ, այլ ծանր խրոնիկական ընթացք ունի: Դա ավելի վատ է: Ժանտախտը գոնե կարճ էր տևում: Ի?նչ եմ պարապ նստել: Վազեմ լաբորատորիա, փորձեր անեմ, լևոնականության բուժումը գտնեմ: Գուցե դրա համար “Նոբելյան” մրցանակ ստանամ:

Ես երբեք չէի պատկերացնում, որ կարող եմ Հայաստանի համար արցունք թափել: Ասես ձեռքերս ու ոտքերս կապված լինեն, ձայնս՝ խլացված: Ու ամեն անգամ, երբ մի նոր համախոհ եմ գտնում, ո՜նց եմ ուրախանում: Ասես անապատում ծարավ շրջելիս ջուր գտնեմ:

Ու չգիտեմ՝ ատե՞մ, խղճա՞մ, ծիծաղե՞մ, լռե՞մ… Աչքիս առաջ Հայաստանն ու հայերը կործանման ուղին են բռնել:
Սպասում են, թե պետք է ուրախանամ, եթե արյունահեղություն լինի: Իսկ ես չգիտեմ, թե ինչ կկատարվի ինձ հետ… Գուցե այն հիստերիկ ծիծաղը բռնի, որ հաճախ ծնվում է անօգնականությունից, գուցե պարզապես խելագարվեմ ժողովրդի անխելքությունը տեսնելով կամ ուղղակի լռությամբ հարգեմ զոհերի հիշատակն ու անարգեմ գլխավոր սատանային:

Ամեն օր մորիցս հրահանգ եմ ստանում. «Ուղիղ տուն կգնաս»: Բայց առանց դրա էլ ես ուրիշ ճանապարհ չունեմ: Եղբայրս էլ Կապանից կավելացնի. «Էդ ապուշի հանրահավաքներին հանկարծ չգնաս»: Նա չի էլ պատկերացնում, որ ինձ համար Լևոնը ընդամենը մի ապուշ չէ, այլ ազգակործան շարժման գլխավոր սատանա:

Ինձ ուրիշ ոչինչ չի մնում, բացի դասերից հետո սուսուփուս տուն գալուց ու հայ ժողովրդի կործանումը սգալուց:

Տեսնես քանի՞ հոգի է ամբողջ Հայաստանում արցունքն աչքերին գնում քնելու վերջին օրերին:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Առավոտյան կարթնանամ (եթե քնեմ), և երեկը շատ հեռու կթվա: Միշտ այդպես է լինում. տարածությունը ժամանակը մի տեսակ մեծացնում է: Վաղը կմոռանամ, որ դեռ երեկ ես մեր տանն այս տողերն էի գրում, կկարողանամ պատկերացնել, որ կիրակի օրը ժամը մեկին պայմանավորված եմ Մարիայի հետ… Իսկ երբ վերադառնամ, չեմ ասի, թե երեկ ես այսինչն եմ արել: Դա կդառնա ժամանակի ինչ-որ կտոր, որ ոչ մի տեղ չի տեղավորվում: Կմնա որպես կյանքիս առանձին հատված: Գիտեմ, միշտ է այդպես ճանապարհորդելիս: Հետաքրքիր է՝ կգա՞ ժամանակ, երբ Հայաստանը կդառնա այդ անորոշ կտորը, իսկ իմ երեկն ու վաղն ուրիշ տեղ կլինի:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me