Գրքանման 2. Անգլիա

Շարունակություն

Առաջ անցա: Դեռ «Գրքանմանում» մոռացել էի նշել, որ «Զվարթնոցի» նոր տերմինալն իր ոճով շատ նման է եվրոպական օդանավակայաններին, բայց դա միայն արտաքին տեսքն է: Եթե ավելի ուշադիր լինես, կնկատես Duty Free-ում աշխատող որոճացող աղջիկների թարս հայացքները քեզ վրա, որոնք այնքան են ալարել շարժվել, որ հետույքները հաստացել են: Ավելին՝ եվրոպացի ժպտերես աշխատողների նման հարցերիդ բարեհամբույր տոնով պատասխանելու կամ հանգիստ շրջելու հնարավորություն տալու փոխարեն հայացքները վրայիցդ չեն կտրում, ուշադիր հետևում են բոլոր գործողություններիդ, ասես եթե գողություն անես, փախչելու տեղ ունես:

Թեև մինչև թռիչքը դեռ 25 րոպե կար, և հաճելի կլիներ հնարավորինս երկար թարմ օդ շնչել ու շրջել խանութներում, այդ աղջիկների պատճառով ես նախընտրեցի ինքնաթիռում սպասել:

Թռիչք և Պրահա

Այ էշի տղա, զզվցրիր-թողիր արդեն: Ի՞նչ իրավունքով ես խցկվում երազներիս մեջ: Հազար եմ ասել՝ թքած ունեմ վրադ, հազար եմ ասել՝ զզվում եմ քեզնից: Օգտվելով առիթից, որ երազներիս վրա իշխանություն չունեմ՝ հանդգնում ես ներխուժել ու զզվցնել: Դու աներես անասուն ես: Ինձ հանգիստ թող: Ատում եմ քեզ:

Նորքը

Ոնց որ կախարդական թաղամաս լինի Նորքը: Կենտրոնին այնքա՛ն մոտ է, բայց միևնույն ժամանակ այնքա՛ն առանձին: Հաճախ չես մարսում այդ մոտիկությունը, ու երբ նայում ես, օրինակ, Կասկադին, քեզ թվում է, թե հսկայական կտավ է ընդամենը:

Նորքն իր սեփական սուբյեկտիվ ապակին ունի, որի միջով ստիպված ես նայել, եթե ուզում ես քաղաքի մյուս մասերի հետ կապ ունենալ: Երբ Նորքի բարձունքից հանկարծ նկատում ես Երևանը, թվում է՝ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է, ուզում ես անընդհատ նայել, չես կշտանում: Իսկ մի անգամ, երբ ես ու Մարիան առաջին անգամ հոգեբուժարանից իջնում էինք կենտրոն, երբ բոլոր այդ դիքերն ու փակուղիները դեռ անծանոթ էին մեզ, երբ հեռավոր պատկերացում ունեինք մեր գտնվելու տեղի մասին, մեկ էլ քիչ այն կողմ մի քռչոտ շենք նկատեցինք: Նայում ենք, մտածում՝ էս որտե՞ղ ենք: Մի քանի քայլ ևս, և հասկանում ենք, որ այդ մեղմ ասած անշուք շենքը մեր լաբորատոր մասնաշենքն է, որտեղ շաբաթը մի քանի անգամ դասի ենք: 

Նույնն էլ այսօր… Իջնում եմ Նորքի ոլորապտույտ ճանապարհներով՝ այդպես էլ չգտնելով փնտրածս փողոցը: Անցնում եմ կիսաանտառոտ տարածքներով: Մեկ էլ հասնում եմ մի սիրուն փողոց՝ երևանյան քաղաքակրթության վերջին ճիչը: Համարձակվում եմ երազել, որ դա լինի փնտրածս: Մոտենում եմ մոտակա շինարարությանը, հարցնում փողոցի անունը: Չգիտեն: Մոտերքում կանգնած մի հաղթանդամ տղամարդ լսում է հարցս, պատասխանում՝ Արմենակյան: Մտքիս մեջ ժպտում եմ: Ախր Նորքի գլխավոր փողոցն է: Բայց ես որտե՞ղ եմ: Մի քանի քայլ ևս, և տեսնում եմ՝ Հերացի եմ մտնում: Ո՞նց չճանաչեցի Նորքի սկզբնամասը: Կամուրջը չկա, երթուղայինն էլ չի դղրդում այդտեղով անցնելիս, իրար վրա թառած սեփական տները վերացել են, բայց, միևնույն է, մեկ անգամ չէ, որ այդ կողմերով անցել եմ: Նորքը սիրուն դիմակ էր հագել ու ինձ լեզու էր ցույց տալիս, իսկ ես չնեղացա:

Տարվա բոլոր եղանակներն իրենց դեմքն ունեն Նորքում: Աշունը հրաշալի գույներով է: Սիրում եմ գլորվել դիքերով, ոտքերիս տակ զգալ խշխշացող տերևները, աչքերով ուտել կախարդական պատկերները: Առաջին անգամ Նորքը աշնանն եմ զգացել: Առաջին անգամ Նորքում աշնաննն եմ արտասվել, իսկ նա ինձ մխիթարել է:

Գարնանը կողքովդ անցնող մեքենաները չեն շրջանցում ցեխաջրերը, ու անպայման քեզ սիրուն նախշում են: Բայց դու չես նեղանում, որովհետև դա ուրիշը չէ, Նորքն է: Եվ ավելի ուշ միայն թաղամասը կանաչ է դառնում ու անուշ հոտեր արձակում:

Ձմռանը դիքերը սառցապատ են: Սիրում ես սահել դրանցով: Ու ոչնչից չես վախենում: Ափսոս՝ չեմ հիշում ձյունոտ Նորք:

Ամռանն այնտեղ շատ շոգ չէ: Երբ կենտրոնից բարձրանում ես այնտեղ, նկատում, որ արևից չես փախչում, այլ նույնիսկ հաճելի է նրա ներկայությունը, որ չես այրվում, այլ թեթև սառնություն ես զգում, հասկանում ես, որ նույնիսկ ամառն է սիրում Նորքը: 

Սիրում եմ Նորքի դիքերով գլորվել, երբ գալիս է մի պահ, որ չես կարողանում արգելակել. պիտի իներցիայով առաջ գնաս: Անգամ սիրում եմ Նորքի դիքերը բարձրանալ: Ո՛նց էի ուրախացել, երբ կամուրջը փակել էին, ու շրջանցող երթուղայիններ նստելու փոխարեն ոտքով էի տնից դասի գնում: Ու ո՛նց եմ սիրում անընդհատ նոր դիքեր հայտնաբերել, փակուղիների առաջ հայտնվել, նորից հետ գնալ, ուրիշ ճանապարհ փորձել:

Նորքի փողոցները ոլորապտույտ են: Նորքն ինքը լաբիրինթոս է: Սիրում եմ կորել այնտեղ, քայլել ինձ անծանոթ ուղղություններով ու բակում նստած նարդի խաղացող տղամարդկանցից ճանապարհ հարցնել:

Սիրում եմ Նորքն իր բոլոր կապրիզներով:

Վերջապես. մեկ տարի անց ավարտում եմ Դոստոևսկու “Ապուշը”

Գրքի վերջին նախադասությունը կարդալուց հետո առաջին բանը, որ արեցի, սենյակս մտնելն ու հոգեբուժության դասագիրքս թերթելն էր. էպիլեպսիայի ելքն էր ինձ հետաքրքրում: Դրա մասին հետո… Իսկ հիմա սկսենք սկզբից:

Կարդա տպավորություններս

Հենց նոր կարդացի "Ապուշը" գրքում:

Why is it that we can never know everything about another person, when we need to, when that other person is to blame?

Էէէէէէհ 😦

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Էսօր քայլում եմ փողոցներով, մեկ էլ զգում եմ, որ ուզում եմ հանդիպել որևէ մեկին, որ շատ կարոտած կլինեմ ու պինդ-պինդ կգրկեմ: Փորձում եմ հիշել նման մեկին: Հետո որոշում եմ ուղեղս չծանրաբեռնել: Բայց զգում եմ, որ կամաց-կամաց զգացմունքներս վերադառնում են: Մեկ էլ դիմացս հայտնվում է Ռիփը 🙂

Կիսաքուն միտք

Կուզեի աղբանոցից փախած սև ճանճ լինեիր, որ կոշիկով քեզ ծեփեի պատին:

Հիշե’ք

Լևոմիցետինը լուծի դեղ չէ: Այն իրականում հակաբիոտիկ է և կիրառվում է միայն շատ կոնկրետ ինֆեկցիաների ժամանակ, որոնք կարող են ուղեկցվել լուծով: Հետևաբար, կարևոր է ցանկացած դեպքում պարզել լուծի պատճառը, հետո նոր միայն բուժում նշանակել: Բայց նորից կրկնում եմ… Ցանկացած դեպքում լևոմիցետինը լուծ չի բուժում:

Համարյա ընդունված

Արդեն կարելի է գրեթե վստահաբար ասել, որ օրդինատուրա ընդունվել եմ պետպատվերով: Մնում է երկար սպասված հարցազրույցը, որը գուցե ամենահաճելի հատվածն է ընդունելության երկար ու պատերազմային պրոցեսի: Դասըկներներիս մեծ մասն արդեն այս "պտիչկան" էլ է ստացել, իսկ Մարիան երկուշաբթի օրն է: Միայն ու միայն ես էսպես անորոշ նստած եմ, նույնիսկ հարցազրույցիս օրը չգիտեմ, որովհետև հոգեբուժության ամբիոնի վարիչը չկա ու չկա: ՇԲԿ-ից արդեն հազար անգամ զանգել են նրան, սակայն չի պատասխանում: Խնդրում եմ՝ եթե Արմեն Էդուարդիչին տեսնեք մի տեղ, ասեք՝ գա, հարցազրույցս վերցնի: Ես անհամբեր եմ:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me