Երկու օր տատիկիս տանը մնալը կարծես ինձ բուժեց: Ինչո՞վ էի զբաղվում ամբողջ ժամանակ: Կարդում էի, գրում, հետո նորից կարդում, քնում, արթնանում, կարդում, գրում, ուտում, գրում, կարդում… Մինչև որ այսօր հայրս եկավ: Տարօրինակ է, բայց կարոտել էի նրան:
Արդեն պարզ է ինձ համար, որ Ակումբ մտնելն ինքնասպանություն է. այնտեղ եմ լարվում, ներվայնանում, գժվում: Մի տեսակ անառողջ մթնոլորտ է: Իսկ վաղը կհավաքեմ տատիկիս տանը գրածս: Չեմ կարծում, թե որևէ մեկի դուր կգա, բայց հո ներսինս դուրս եմ թափել: Հիմա ավելի թեթև եմ զգում:

Զառանցում եմ

Շարժվե՛ք, թերթե՛ր, հեռացե՛ք ինձնից: Ես փշաքաղվում եմ, բայց վստահ եմ, որ ցրտից չէ, չնայած քամի կա, ցուրտ է: Թևերիս մազերը բիզ-բիզ են կանգնել: Ինչ-որ բան ինձ ծակծկում է: Ասեղ չկա, փուշ չկա, ոչինչ չկա: Պարզապես ծակծկվում եմ:
Դու չես կարող վերադարձնել կորցրածս կյանքը: Այն այլևս չկա: Զզվում եմ այս աղջկանից: Ինչու՞ է ինձ հետևում:
Երևի բոլոր գրողներն էլ գժեր են եղել: Ստեղծագործելու համար առնվազն պետք է հոգեպես վատառողջ լինել… ինձ նման:
Գրում եմ: Խելագար եմ: Փնտրում եմ: Փախչում եմ ինձնից: Հեռանու՞մ: Չէ՜, ես ավելի արագ եմ վազում, քան ես: Ի վերջո, հասնում եմ ինձ, բռնում, գետնին շպրտում ու ծեծում, ծեծում, ծեծում:
Ես բզկտված եմ: Մեղավորը ես եմ: Շատ դաժան էի իմ հանդեպ: Ինչու՞ փախչողին հետապնդեցի: Իմ պարտականությունն էր: Իմ բանտից ինչ-որ մեկը փախչում էր, և ես պետք է բռնեի: Հետո ի՞նչ, որ դա ես էի:
Քամին սառն է ու փոշոտ: Բայց ինձ չի խանգարում, որ ծալապատիկ նստեմ իմ գզգզված մազերով ու հիստերիկ հայացքով ու գրեմ: Չէ՛, ավելի ճիշտ խզբզեմ, թանաքոտ բծեր անեմ սպիտակ թղթի վրա:
Գրելիս երբևէ չեմ կարող ասել. որևէ մեկը կկարդա՞, թե՞ ոչ: Ես թափում եմ մտածածս, արհամարհում, հաշվի չեմ առնում ընթերցողին: Ու գիտեմ, որ մի օր մի շատ թանկ մարդ կամ ինչ-որ մեկը, որի վրա թքած ունեմ, կկարդա գրածս: Կխորհի, դատողություններ կանի, կփորձի ինքն իրեն գտնել տետրիս մեջ, մինչդեռ չի հասկանա, որ այստեղ ոչ ոք չկա, բացի ինձնից: Me, myself and I. Իսկ եթե նույնիսկ որևէ բան գտնի, դա արդեն նրանը չի լինի. ես գողացել եմ, հափշտակել, խլել, սեփականացրել:

Հ.Գ. վերջին տողերն ուղղված են հենց անմիջապես տետրիցս կարդացողներին:

Եվ երբ ամեն ինչ խառնվում է իրար, երբ չեղած ելքերն եմ որոնում ու պարզապես կորում իմ ստեղծած լաբիրինթոսում, հայտնվում ես դու (երբեմն՝ անսպասելի, երբեմն՝ սպասված, երբեմն՝ ծրագրված)… Ու դու նկատում ես, որ աչքերիս փայլը կորել է, որ ինչ-որ բան փոխվել է: Մեկ-երկու հարցը բավական է լինում պարզելու համար, թե ինչ է կատարվում իմ հիստերիկ հոգում: Դու ընդամենը մի նախադասություն ես ասում, մի քանի բառ, և ես անմիջապես տեսնում եմ հսկայական ելքը, որը մինչ այդ չէի նկատել:
Դու իմ փարոսն ես, ելքի բանալին, ուղեցույցը: Հիմա ինձ պետք ես, քեզ եմ որոնում: Ու՞ր ես…

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Դու ոսկեզօծ շրջանակով գեղեցիկ նկար ես: Պարզապես արվեստի գլուխգործոց ես. թե՛ գույներդ են կատարյալ, թե՛ գծերդ: Կողքովդ անցնողը չի կարող չհիանալ քեզնով: Ոմանք նույնիսկ փորձում են քեզ պատից պոկել, սեփականացնել: Դու մի այնպիսի կատարելություն ես, որի մասին շատերն են երազում: Բայց ինչքան էլ սքանչելի լինես, մնում ես ոսկեզօծ շրջանակով նկար… պարզապես նկար և ուրիշ ոչինչ:

Մի քանի օր է՝ սենյակիցս այդ զզվելի հոտը չէր վերանում: Երբ ամեն ինչ տակնուվրա արեցի, դիակդ գտա, որն արդեն նեխել էր: Առանց երկար-բարակ մտածելու պատուհանից դուրս շպրտեցի: Հետո վերցրեցի դեզինֆեկցող նյութեր ու սենյակս ախտահանեցի: Հիմա էլ սիրտս չի խառնում. հոտը վերացել է:

Մի քանի օր շարունակ մոնիտորիդ վրա զանազան գույնի, ձևի, չափի առնանդամներ ես տեսնում: Փորձում ես կարծր շանկրը մնացած բաներից տարբերել (իսկ դա դժվար չէ): Նկարնորեն ամենայն խորությամբ ուսումնասիրում ես, որ հստակորեն տեսնես խոցի շրջակայքի առողջ մաշկը, մակերեսի փայլությունը, հստակ ու հարթ եզրերը: Ու դու չես մտածում, որ այդ բոլոր առնանդամների տերերը մարդիկ են, որ մի օր հանկարծ իրենց էշ խելքի պատճառով սիրելի օրգանի վրա խոցային մակերես են տեսել, որը ո՛չ ցավում է, ո՛չ քորվում: Ու անմիջապես վազել են բժշկի: Այդ նույն առնանդամը մոտ 20 օր առաջ ինչ-որ կնոջ հեշտոցում է եղել՝ մերկ ու անպաշտպան: Դժգույն տրեպոնեմները առնանդամի մաշկի աննշան վնասվածքով ներս են թափանցել, բազմացել՝ առաջ բերելով սիֆիլիս: Եվ հետո այդ նույն «հերոսը» գնացել է մեկ այլ հեշտոցի մոտ, որտեղ միայն ինքն է մուտք գործում, ինքն է տերուտիրականը: Խեղճ հեշտոցն ի՞նչ անի, որ իր շեֆն ուրիշներին հյուր է գնում ու, որ ամենավատն է, մերկ է լինում:

Քննասենյակում քեզ պարզում են զանազան նկարներ:
– Սա ի՞նչ է,- հարցնում է դասախոսը:
– Ոջիլ:
– Իսկ սա՞:
– Առաջնային սիֆիլիս, կարծր շանկր՝ տեղակայված արգանդի վզիկի վրա:
– Ապրե՛ս:

Չնայած որոշել էի քննաշրջանի ընթացքում ընդհանրապես ոչինչ չգրել, բայց չդիմացա: Ոնց որ մազոխիստ լինեմ. տարվա սիրածս հատվածը քննաշրջանն է, երբ լարված պարապում եմ: Գուցե նրա համար եմ սիրում, որ ժամանակ չկա մտածելու, անհանգստանալու, կասկածելու, տխրելու, լքված զգալու: Պետք է շունչդ պահած պարապես: Ինչպես միշտ, թվում է, թե ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ կարդացել:
Ամսի 5-ին առաջին քննությունս է՝ մաշկավեներաբանություն: Այսօր ամբողջ օրը սիֆիլիս էի սովորում: Ծիծաղս եկավ, երբ հասա կանխարգելմանը և տեսա, որ սիֆիլիսով հիվանդանալու ռիսկի խմբի մեջ են մտնում ոչ միայն բոմժերն ու մարմնավաճառները, այլև տաքսու վարորդները: Է՛հ, եթե մարդիկ մի քիչ բարոյական լինեին, քննական նյութն ուղիղ 60 էջով ավելի պակաս կլիներ, այսինքն՝ սեռավարակներ գոյություն չէին ունենա: Երևի այդպես է անցնում կենդանիների մաշկա(վեներա)բանության քննություն. կարծեմ նրանք չունեն սեռավարակներ: Բայց փոխարենը երևի մեծ շեշտ են դնում սնկային հիվանդությունների վրա. ախր նրանք մեզնից շատ են վարակվում դրանցով:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me