Այս անգամ տատիկս է միանում բոլորին: Հիմա էլ նա է փորձում համոզել, որ հոգեբուժություն չընտրեմ՝ պնդելով, որ հոգեկան հիվանդությունները չեն բուժվում, բայց փոխարենը հոգեբույժներն են շեղված դառնում: Ասում է, թե պետք չէ, որ կյանքս խորտակեմ:
Ախր ի՞նչ են հասկանում կյանք խորտակել ասելով: Մի՞թե չսիրած մասնագիտությունն ավելի վատ չէ… Ես պետք է ամեն առավոտ արթնանամ ու հիշեմ, որ պետք է գնամ աշխատանքի… և ես չեմ սիրում իմ աշխատանքը… մի կերպ ինձ անկողնուց դուրս կշպրտեմ ու կգնամ մի վայր, ուր ինձ սպասում են մասնագիտությանս համապատասխան հիվանդությամբ տառապող մարդիկ… ու նրանք գուցե ավելի վատ են, քան հոգեկան հիվադները, որովհետև բուժվում են բոլորովին այլ հիվանդությունից…. մինչդեռ նրանցից շատերը հոգեկան շեղումներ կունենան…
իսկ հոգեկան հիվանդների աշխարհն այլ է… նրանք խնամքի կարիք ունեն, մինչդեռ փակվում են զնդանատիպ հիվանդանոցներում ու դեղեր ընդունում, չոր ու ցամաք դեղեր… բայց մի՞թե դա է նրանց հիմնական կարիքը…

Ինձ համար տհաճ է համախմբեցիներիս հետ որևէ տեղ գնալը: Ես շարունակ կռվում եմ ինքս իմ դեմ, բայց արդյունքի չեմ հասնում: Մինչև հիմա կարողացել եմ ինքս ինձ համոզել, որ համախմբեցիներս, այնուամենայնիվ, լավն են, պարզապես ձանձրալի են: Նրանք չեն հասկանում իրական ուրախությունը ծագում է անմեղ կատակներից, ոչ թե տուտուզները այս ու այն կողմ շարժելով պարելուց: Եվ նրանց համար այդ ամենը երեխայություն է: Է’հ, երևի նրանք շուտ են մեծացել, իսկ ես դեռ երեխա եմ, մեծ երեխա… Հիշեցի այն արտահայտությունը, որ մի ժամանակ գրել էի սենյակիս դռան վրա. «Ես չեմ ուզում մեծանալ»: Բայց չգիտեմ ինչպես ու չեմ հիշում երբ «մեծանալ» բառը մաքրվել է՝ թողնելով միայն «Ես չեմ ուզում»-ը: Չէ’, ես մեծացել եմ արդեն ու գուցե ավելի շատ, քան համախմբեցիներս, որովհետև ես փնտրում եմ մանկությունս ու կարոտում այն… Չէ՞ որ մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ ինքն իրեն մեծ ու լուրջ է համարում, իսկ հետո կարոտում է մանկությունը… Ես վերջին տեսակից եմ… Ես չեմ ուզում մեծանալ…

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me