Protected: Նորից հարց վերջերս ծննդաբերած կանանց

This content is password protected. To view it please enter your password below:

Շաաաաաատ-շաաաաատ սիրուն երգ

Արդեն մի քանի ժամ ա լսում եմ…

Քյալյանի օրոք

Սկիզբը 
Երբ ռեկտորի ընտրությունները մոտենում էին, մի քանի թեկնածուների անուններ էին շրջանառում: Մենք բոլորս ուզում էինք, որ այդ մի քանիսից հենց Քյալյանն ընտրվի: Ու այդպես էլ եղավ: Իսկ ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան: 

Քյալյանի օրոք

Քյալյանից առաջ

Մեծ հաճույքով այս թեման կթողնեի մինչև այն ժամանակ, երբ արդեն ավարտած կլինեի, ու խոսքերս որպես քծնանք չէին դիտվի, բայց որովհետև Ֆեյսբուքում ահռելի հարձակում է սկսվել ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանի դեմ ու որովհետև արդեն ջղայնանում եմ տարբեր բաներ բացատրելով, որոշեցի բոլոր մտքերս ի մի բերել ու բլոգումս գրառում անել: Նախապես ասեմ, որ այն բաղկացած կլինի երկու մասից. Քյալյանից առաջ և Քյալյանի օրոք: Պետք է նշեմ, որ ես այն երջանիկներից եմ եղել, որ երկուսուկես տարի սովորել եմ մի, երեքուկես՝ մյուս ռեկտորի օրոք, հետևաբար համեմատելու շատ բան ունեմ:

Բացակայությունները
Առաջին կուրսի առաջին օրն էր: Ծանոթացնում են համալսարանի կանոնակարգին: Հերթով ներկայանում են ամբիոնի վարիչները: Հիմա շատ բան չեմ հիշում էդ հոգնեցուցիչ ժամերից: Տպավորվել է, որ քունս տանում էր. ինքնաթիռից նոր իջած եկել էի իմ նոր ուսումնական հաստատությունը: Երազում էի, թե երբ պետք է ճառերը վերջանան, որ գնամ տուն քնելու: 

Այնուամենայնիվ, մի նախադասություն ականջս ծակեց. «20 ժամ և ավելի անհարգելի բացակայելու դեպքում հեռացվում եք համալսարանից»: Դասացուցակն իմանալուց հետո հաշվարկում եմ: 20 ժամը 10 դաս է: Օրը 4 դաս ունենք: Հետևաբար, բավական է, որ երկուսուկես օր դասի չգաս ու դուրս շպրտվես: Սարսափում եմ: 

Էլի

Protected: Հայաստանի հոգեբաններից

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Իմ կորած ուրբաթները

This content is password protected. To view it please enter your password below:

Զվարճալի սպառնալիք

 Էրեկ մեկը գրել ա. «Հեսա բլոգ եմ բացելու, քեզ էլ չկարդան»: :))))))))

Շարունակելով Գոհար Վեզիրյանի թեման

Այս վիդեոն նայելուց հետո ցանկություն առաջացավ մտնել Գոհար Վեզիրյանի՝ ՖԲ-ի էջ: Ի դեպ, չենք քննարկում, որ  -ին չէր թողնում խոսել, որ չնայած դրան, նա բավական դիպուկ մտքեր արտահայտեց: Էդ բոլորը հեչ… 

Մտնում եմ Գոհար Վեզիրյանի էջ, տեսնում եմ՝ էղած-չեղածը բաց-բրախ դրած է: Բա որ էդքան անհանգստանում է, որ իրեն վերահսկում են, ինչու՞ պատը, նկարներն ու մնացած ամեն ինչը չի փակում: Վստահ եմ, որ նրան օդի ու ջրի պես անհրաժեշտ է ապրել այն պատրանքով, թե իբր իրեն վերահսկում են: Բա ոնց. դրանից բարձրանում է ինքնագնահատականը:

Սաղ հեչ, էսօր իրեն ընկերանալու առաջարկ ուղարկեցի, որպեսզի մյուս անգամ, երբ խնդրեն կասկածելի մարդկանց անուններ թվել, իզուր ջանք չթափի, միանգամից իմ անունը տա:

Գոհար Վեզիրյանի ծեծվելու մանիան գիտեինք, հիմա էլ վերահսկվելու մանիան իմացանք: 

Ֆրանսերեն հարցազրույցի նախօրեին

Երբ հանդիպման օրն ու ժամը ստացա, ուրախացա. լարվածություն չեմ զգում: Ինչ լինի-լինի, վերջիվերջո, դրա համար չեմ ֆրանսերեն սովորում:

Անտանելի է, երբ «ինչու ես ֆրանսերեն սովորում» հարցին պատասխանում եմ «որ Բելգիա գնամ», որովհետև ինքս էլ շատ լավ գիտեմ, որ դա այն չէ, ինչ ամենաշատն եմ ուզում այս պահին, որովհետև հարցի պատասխանն ինքս էլ չունեմ:

Իսկ վաղվա հարցազրույցից ուղղակի սարսափում եմ: Մտածում եմ՝ այլևս երբեք նման սխալ թույլ չեմ տալու ու հետագա կյանքս ծրագրելու եմ միայն այն լեզուներով, որոնցում ավելի ինքնավստահ եմ զգում ինձ:

Գիտեմ, որ ինչ էլ խոսեմ, ինձնից դժգոհ եմ լինելու (ես հազվադեպ եմ ինձնից գոհ լինում): Հոգուս խորքում ուզում եմ, որ հարցազրույց վերցնողներն էլ դժգոհ լինեն: Կասեմ, որ Ամելի Նոթոմբ եմ կարդում, որ ինձնից ձեռք քաշեն:

Այսօր ստացածս նամակի մասին մարտին կպատմեմ:

Protected: Մարդկանց դասակարգումն ըստ Բյուրի

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me