Վերջերս նկատել եմ, որ ավելի զուսպ եմ դարձել: Չէ՛, մի րոպե… չգիտեմ ինչպես այն անվանել… Ուղղակի երբ մարդիկ հարձակվում են ինձ վրա, ես լռում եմ, այլևս չեմ փորձում նրանց ոչնչացնել, խոսքերով գետնին հավասարացնել: Այդ արհամարհանքը մի ուրիշ հաճույք է. դիմացինիդ թվում է, թե հաղթանակ է տարել, հրճվում է, մինչդեռ երբեք չի կարող պատկերացնել, որ դու պարզապես թքած ունես, թե ինչ է մտածում:
Ավելի հաճելի է, երբ դիմացինդ փորձում է քեզ ջախջախել, սպասում քո հարձակմանը, բայց դու լռում ես, ոչինչ չես ասում: Իսկ նա շարունակում է իրեն ուտել, ավելի է ուժեղացնում հարձակումը, բայց քեզ համար միևնույնն է, դու նայում ես նրան ու հրճվում. որքա՜ն ծիծաղելի են մարդիկ:

Հին օրագրերս կարդալիս, չգիտեմ ինչու, միշտ արհամարհել եմ ամենահները, բայց այսօր որոշեցի բոլորը հերթով բացել, թերթել մինչև այսօր: Բայց կլանվեցի, թաղվեցի 1999-ի վերջերից պահած օրագրիս մեջ: Պարզապես նայել-անցնել չէր լինում, ես էջ առ էջ կարդում էի բոլոր գրածներս: Հեռու են այն ժամանակները, երբ ռադիոյով էի ապրում, երբ կյանքիս ամեն մի օրը լցված էր FM 107-ով և Հայ FM-ով:
Իսկ այս տողերն ինձ շատ հուզեցին (27/12/1999). «Արդեն երեկոյան 10:42 է: Մայրս զբաղված է, եղբայր կիթառ է նվագում: Ես էլ կցանկանայի, սակայն իմ կիթառով նվագելը հաճելի չէ: Ինձ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Բակ գնացի: Չնայած նրան, որ արդեն ձմեռ է, դրսում ցուրտ չէ: Մոտեցա մեր մեծ շանը՝ Շեկոյին, և սկսեցի նրան շոյել: Շուտով բնից դուրս եկավ նաև փոքր շնիկը՝ Բեթսին: Ես մյուս ձեռքով էլ նրան շոյեցի: Հանկարծ Շեկոն սկսեց գռմռալ: Ես աղերսական հայացքով նրան նայեցի: Մի պահ Շեկոն լռեց, սակայն հետո շարունակեց: Ես տխուր հետ գնացի: Ինձ բոլորն են արհամարհում, բայց ինչու՞: Այդ բազմաթիվ ինչուներն ինձ հանգիստ չեն տալիս»:

Ես հետ եմ գնացել: Ասես ժամանակի մեքենա նստած լինեմ: Ես 16 տարեկան եմ նորից: Իրոք հրաշք է: Ամբողջ օրը վայելում եմ հին կյանքս: Միայն թե այս ամենը կարճ չտևի, միայն թե նորից 20 տարեկան չդառնամ:

Այս արձակուրդս պետք է բեղմնավոր լինի: Կիսամյակի ընթացքում գրեթե ոչինչ չանելուց հետո գոնե հիմա պետք է տեղը հանել: Առաջին երկու օրերը, թեկուզ քիչ, բայց ինչ-որ օգուտ բերեցին: Առաջին օրը գնացի ղեկավարիս մոտ, խոսեցինք, թե ինչ գիտական աշխատանք պետք է արվի: Իսկ երեկվանից արդեն գործի եմ անցել: Դեռ պետք է տեսական նյութը յուրացնեմ և թարգմանված ներկայացնեմ: Երեկ կես էջ թարգմանեցի: Հա՛, մեկ էլ պատմվածքս ավարտեցի: Իմ կարծիքով, դա իմ լավագույն ստեղծագործությունն է: Որ հավես ունենամ, այստեղ էլ կտեղադրեմ 😉

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Մեր այս ընկերախումբը, որը ձևավորվել է ավելի քան 6 տարի առաջ, միշտ բաղկացած է եղել միայն աղջիկներից, ու մինչև հիմա էլ ոչ մի տղամարդ մուտք չի գործել այդ միջավայր: Տարիների ընթացքում մեծացել է, փոքրացել, մասնատվել, բայց այս չորսով մինչև հիմա միասին ենք, ինչքան էլ տարբեր բնավորություններ ունենանք, ինչքան էլ տարբեր ոլորտներում լինենք:
Մենք բոլորս էլ միամիտ ենք, խենթ, ինչ-որ տեղ ֆեմինիստ… ու նույն սխալներն ենք թույլ տալիս անընդհատ:

2006թ. ինձ համար, ինչպիսին եմ տեսնում 2007-ը

Ամեն անգամ, երբ տարին ավարտվում է, ես հետադարձ հայացք եմ նետում անցածս ուղու վրա, ամիս առա ամիս վերլուծում եմ, պարզում, թե որքանով եմ փոխվել, ինչեր եմ ձեռք բերել, ինչեր կորցրել, ինչեր եմ արել, ինչեր չարել, ինչու չեմ արել և պետք էր անել, թե ոչ:
2006-ն էլ բացառություն չէ, բայց երբ հասա մայիսին, կանգ առա. կա՛մ պետք է յուրաքանչյուր ամսվա համար մեկ նախադասություն գրեի, կա՛մ ուղղակի չգրեի… Հավես չկար ամփոփելու: Դա խոսում էր անդուր ծուլության մասին:

Բայց որպեսզի ավելի լավ հասկանամ, որ 2006-ը դատարկ տարի է եղել ինձ համար, ուզում եմ պարզապես մի քանի հարցերի պատասխանել, որոնք դեռ անցյալ տարի Ալանիսն էր մեզ ուղղել.

2006թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
– Դրեզդենում մեն-մենակ թափառելս, աղոթելը, տեսնելը Աստծո ստեղծածը

2006թ. սիրածս գրքերը
– Ջոն Ուայթ – «Պայքար» (ամոթով պետք է նշեմ, որ այն կարդացածս միակ գիրքն է, որի կեսին եմ դեռ հասել)

2006թ. սիրածս ֆիլմերը
– «Մեռած պոետների միություն» (նորից ամոթով նշում եմ, որ առաջին անգամ անցյալ տարի եմ այն տեսել)

2006թ. սիրածս հոդվածները
– Անհամեստ մարդ եմ. «Մեդիկուսում» տպագրված «Մի ամբիոնի պատմություն» հոդվածը, որի հեղինակը ես էի

2006թ. սիրածս համերգները
– ՉԿԱ. հազիվ մի համերգ եմ հիշում, որ գնացել եմ, այն էլ… զզվելի բան էր

2006թ. սիրածս հեռուստահաղորդումները
– ՉԿԱ

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2006թ.
– Ոչնչով

Ինչի՞ համար եմ ինձ ներում
– Դեռ չեմ կարողանում ներել

Ո՞րն է 2005 և 2006թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
– Ոչ մի տարբերություն չեմ տեսնում. երկու դեպքում էլ շրջադարձային փոփոխություններ են եղել իմ կյանքում, տարեվերջին գոնե մի քիչ ուշքի եմ եկել

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
– Ցավոք, միակ բանն է եղել, որով կանոնավոր կերպով զբաղվել եմ անցյալ տարի

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
– Չգիտեմ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
– Չգիտեմ

2007-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
– Նույնն է, ինչ անցյալ տարվա սկզբին, բայց այս անգամ լրիվ լուրջ եմ ասում. հաստատ գիտությամբ զբաղվելու եմ

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
– Նորից նույնն է, բայց նորից լրիվ լուրջ եմ ասում. գիտական աշխատանք եմ կատարելու
– Լրիվ մենակ ճամփորդելու եմ (հուսամ ամեն ինչ բարեհաջող կլինի)

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2007-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Անլուրջ է, բայց նույնն, ինչ անցյալ տարի, մենակ անունը փոխած
– Բարեխճորեն, հավեսով կատարած գիտական աշխատանքներ

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
– Թերապիան

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
– Բացառված է. դեռ հների հետ չգիտեմ ինչպես վարվել

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
– Անցյալ տարվա ծուլությանն ավելանում է նաև ժամերով կոմպի մոտ նստելը

coldplay – a rush of blood to the head
alanis morissette – head over feet
bjork & thom yorke – i’ve seen it all
sheryl crow – we do what we can
kelly family – santa maria
norah jones – painter song

Ամանորյա զառանցանք

Չգիտեմ, թե ինչու չեմ կարողանում ուրախանալ: Չեմ հասկանում, թե ինչու եմ այսքան տխուր: Վառել եմ 15 մոմ, նստել հյուրասենյակում ու… չէ՛, նույնիսկ չեմ էլ մտածում: Հաճույքով կարտասվեի, բայց արցունքներն էլ չեն գալիս: Անտարբեր եմ, անզգացմունքային: Ասես այս բոլոր խնջույքների հանդիսատեսն եմ, ոչ թե մասնակիցը: Շնորհավորանքներին պատասխանում եմ, որովհետև այդպես է պետք: Ոչ մեկի չեմ կարոտել, ոչ մեկի տեսնել չեմ ուզում: Երբ Մարիան կատակով հարցրեց, թե արդյոք սկսել եմ հիգիենա պարապել, բնավ չծիծաղեցի, այլ շնորհակալություն հայտնեցի օգտակար միտք տալու համար:
Անգամ գրել չի ստացվում: Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ եմ անում հենց այս պահին: Քիչ առաջ Նոնայի հետ խոսեցի… Անկեղծորեն ասացի, որ ոչ մի բանի հավես չունեմ, բայց ուզում եմ, որ մերոնցով հավաքվենք: Մի տեսակ կարոտել եմ մեր գժությունները, մոմի լույսի տակ Starsailor լսելը, գետնին պառկելն ու երազելը: Բայց հիմա Starsailor-ը չի կարող նույն ազդեցությունը թողնել ինձ վրա, որովհետև Starsailor-ին ու ինձ կապող կամուրջն այլևս չկա, քանդվել է: Ես վախենում էի, որ կայրվի, բայց կայծերը բավարար չէին կրակ առաջացնելու համար: Այն պարզապես անտարբերության մատնվեց ու ենթարկվեց ժամանակի քայքայիչ ազդեցությանը: Չէ՛, ես նորը չեմ կառուցելու: Տարիքս անցել է վաղուց և հետո… ախր հավես էլ չունեմ:
Ո՞վ կարող է ասել, թե ինչ է կատարվում ինձ հետ, ո՞վ կարող է հանել ինձ այս վիճակից: Անգամ աղոթել չեմ կարողանում: Նստած եմ ինչպես մի անշունչ տիկնիկ, մի ութերորդ դասարանցի աղջիկ, որը չի մեծանում, բայց ծերանում է…
pink floyd – hey you
muse – unintended
radiohead – fake plastic trees

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

shoghakatvardanyan

This WordPress.com site is the cat’s pajamas