Մարդիկ կան, որոնք կարծում են՝ բավականաչափ զգույշ են, որպեսզի դիմացինին չվիրավորեն: Իսկ ինձ թվում է՝ նրանք ուղղակի վախենում են վատը երևալուց:

Գլուխ 9. Տրանսսեքսուալներ

Ինեկեն գործս հեշտացնելու համար ծրագիր էր տվել, որի շնորհիվ ես հստակ գիտեի, թե որ ժամին որտեղ պետք է լինեմ: Ամենալավն ուրբաթ օրվա ծրագիրն էր թվում. առավոտյան՝ գրադարան, ցերեկը՝ տրանսսեքսուալներ: Բնականաբար, ես ամբողջ առավոտն ինտերնետում էի անցկացնելու ու հազիվ թե գիտական կայքեր մտնեի: Իսկ երկրորդ հատվածը… Շատ հետաքրքիր էր. ես կյանքում տրանսսեքսուալներ չէի տեսել:

Գնանք տրանսսեքսուալների մոտ

Արդյունավետ օր

Թվում էր՝ էնքան էի հալումաշ եղել էս վերջին ամիսներին, որ վերականգնվելու համար ամենաքիչը մի ամիս պետք կլիներ: Սպասում էի, որ վերջին քննությունից հետո արջի քուն եմ մտնելու և արթնանալու եմ տարվա այն մասերում, երբ արևն այլևս չի քրտնացնում: Բայց չէ… Պարզվում է՝ մի շաբաթը լրիվ հերիք էր ուժերս լրիվ վերականգնելու համար: Գուցե Դիլիջանի օդն էր ու կանաչը… Չգիտեի, որ ընդամենը երեք օր բնության գրկում լինելն այդքան բան կփոխի: Մի խոսքով, ես զարմացել եմ այսօրվա ակտիվությանս վրա, չնայած ահավոր շոգ էր, և ես պետք է սովորությանս համաձայն թլֆած լինեի: Հասցրել եմ.
1. Գնալ համալսարան, Արմենից շրջիկ թերթիկները վերցնել
2. Գերմանիայի դեսպանատնից վիզաս վերցնել
3. Ինքնաթիռի տոմս գնել
Օգոստոսի 15-22-ը Հոլանդիայում եմ լինելու: 22-ին էլ Վիեննայում եմ թափառելու: Կաաաաաաաայֆ: Արդեն ամեն ինչ պատրաստ է: Մնում է՝ համբերեմ:
4. Ահագին իսպաներեն ու հոգեբուժություն եմ արել: Որ ասեմ դիմացը լուրջ քննություն կա, սուտ կլինի: Բայց որ աշխատանքիս արդյունավետությունը գերազանցել էր իր բոլոր սահմանները, էդ հաստատ:
5. Մի ժամ էլ թափառել եմ քաղաքում
Էսքանից էլ լավ բա՞ն: Մենակ թե կարողանամ ամեն օր այսպես արհամարհել շոգը և արդյունավետ հանգստանալ:

Մի քիչ ապագայից

Եթե հարևանն ասի…

Անցյալ տարի, երբ վնասվածքաբանություն և օրթոպեդիա էինք անցնում, իսկ ես ցուցաբերում էի ակնհայտ արհամարհանք առարկայի նկատմամբ, դասախոսն ամեն ինչ անում էր, որ գոնե ականջի պոչով լսեմ: Ես էլ հայտարարում էի, որ հոգեբույժ եմ դառնալու, վնասվածքաբանությունն ինչի՞ս է: Ու ինչպես ցանկացած դասախոս, տալիս էր ամենաշաբլոն, ծեծված պատասխանը. "Բա եթե հարևանդ գա, ասի էս-էս պրոբլեմն ունեմ, ի՞նչ ես անելու": Ես գտա շատ հեշտ, անառարկելի պատասխան. "Ես հարևան չունեմ":

Մնացածը

Գլուխ 8. Մի քիչ խոսենք պրակտիկայից

Որոշել եմ արագ-արագ բոլոր ճամփորդական օրագրերս խելքի բերել, մշակել, որովհետև ինչքան շատ ժամանակ է անցնում իմ խզբզանքից, այնքան նոր բաներ են ավելանում մաքրագրի մեջ, իսկ ես կուզեի, որ ամեն ինչ մաքսիմալ մնա այնպիսին, ինչպիսին տեսել եմ դեռ այն ժամանակ ու այնտեղ: Էս երկու օրը Հոլանդիայի՝ արդեն պատրաստի գրառումներս կտեղադրեմ, որից հետո կանցնենք մնացածի մշակմանը:

Թե որքան տարբեր է ամառային պրակտիկան այստեղ ու այնտեղ

Իմ ամենալավ պահը Դիլիջանում այն էր, երբ…

…մեր խոնավ սենյակում նստած բացել էինք դուռ ու պատուհան, որ թարմ օդ գա, լույսն անջատել էինք, որովհետև դա ավելի էր վատացնում վիճակս, ու ես պայթող բնույթի գլխացավին չդիմանալով՝ արտասվում էի: Իննան գրկել էր ինձ, աղոթում էր: Գլխիս քառորդը չկար: Երևի պատճառն այդ օրվա զբոսանքն էր, երբ առանց գլխարկի մոտ երկու ժամ արևի տակ մնացի: Հաջորդ օրը տեղացիներից մեկը պիտի ասեր, որ Դիլիջանում ուլտրամանուշակագույն ճառագայթները շատ ակտիվ են, և կեսօրից հետո պետք է զգույշ լինել: Ինձ համար դաս էր. քաղաքից դուրս մեկնելիս գլխարկ ու ակնոց չմոռանալ:

Եվ Իննան ինձ գրկել էր, համոզում էր, որ ցավազրկող ներարկի: Չէի ուզում: Ու աղոթում էր: Ես էլ: Արցունքներս հոսում էին… Չգիտեմ՝ ցավի՞ց էր, թե՞ Աստծո ներկայությունից: Ու ոնց որ հրաշք լիներ, որովհետև այդ անտանելի պայթյունը կամաց-կամաց մարում էր, չքանում, իսկ ես զգում էի, որ սենյակում բացի ինձնից ու Իննայից մեկն էլ կար… Աստված:
– Ինքը ասում ա, որ Քեզ շատ ա սիրում,- շշնջաց Իննան,- ու որ չի ուզում, որ գլուխդ ցավի:
Եվ ցավը մարում էր: Հետո հոգևոր երգեր միացրեց: Նստել էինք անկողնու վրա, լսում էինք: Դրսում անձրև էր, կայծակ: Մեկ էլ հեռախոսը զանգեց: Անին վատ էր: Իննան դեղերը հավաքեց ու առանց եղանակին ուշադրություն դարձնելու վազեց մյուս հիվանդի մոտ… Իննան ինձ հիշեցրեց Աստծո մասին:

Այնտեղ, ուր անտառներ կան, իսկ դրանց կողքին մարդիկ են ապրում

Այստեղ բնությունն ու քաղաքակրթությունը ձուլված են իրար Կարդա մնացածը

Protected: Իմ ամենալավ շնորհավորանքներից…

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Էս մեր ախմախ կլոր մոլորակը

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me