Protected: Երևանը

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Free Hugs

This content is password protected. To view it please enter your password below:

Եթե ֆեյսբուքը տարիներ առաջ գոյություն ունենար…

Նկարները մի քանիսն են, բայց ամենաշատն էս մեկը դուրս եկավ


Այստեղից

Թարմացում: Փաստորեն էստեղ էնքան էլ լավ չի էրևում: Գնացեք վերևի հղումով:

Զմրուխտ քաղաքի կախարդը

Էսօր հեռուստացույցով "The Wizard of Oz"-ն էին ցույց տալիս: 1939թ. տարբերակն էր՝ Ջուդի Գարլանդի մասնակցությամբ: Թարգմանություն էլ չկար, անգլերեն էր: Մի խոսքով՝ լրիվ ինքն էր: Իմ մանկության սիրած ֆիլմերից է: Պրահայում ապրելիս հա կնայեինք…

Հետո հիշեցի, թե ինչպես էր մութ ու ցուրտ տարիներին մոմի լույսի տակ մայրս կարդում «Զմրուխտ քաղաքի կախարդը»: Եղբայրս, թեև շատ ավելի փոքր էր, մտաբերեց.
– Քրքրված գիրք էր:
Հա, մեր մանկական ձեռքերի տակով անցած:

Զարմանալիորեն հիշում եմ գիրքը՝ բառ առ բառ, տառ առ տառ:

Չեմ մոռանա, որ վերջին էջերը չկային, ու էդպես էլ չիմացանք՝ ինչ է լինում Դորոթիի հետ:

Եկել եմ մի երգով կիսվելու

Տարիներ առաջ, երբ Գոհար Քյալյանը նոր էր ռեկտոր դարձել, Շուշան Պետրոսյանը հյուր եկավ մեր համալսարան: Ես էլ էի դահլիճում: Հարց ու պատասխան եղավ, իսկ վերջում երգեց: Չեմ հիշում՝ այդ մեկն էր, թե մի քանիսը երգեց, բայց ուժեղ տպավորվել էր հենց այն, ինչով ուզում եմ կիսվել:

Երգը գրվել է Տերյանի բառերով: Երաժշտության հեղինակը կարծեմ ասաց՝ իր ընկերուհին է: Հետո էլ նվիրեց Էդիթ Պիաֆին:

Դրանից հետո բոլորի գլուխը տարել եմ էդ երգը փնտրելով: Ոչ մի տեղ չկար, չէր հանդիպում: էլ ֆորումներում եմ գրել, էլ լրագրողներին խնդրել, որ հարցնեն… 

Ու մի օր մտնում եմ տուն, տեսնում՝ Ակումբում հաղորդագրություն եմ ստացել… Վայելեք…

Տեսնես ե՞րբ բոլորը հայերեն կգրեն

Վերջերս մտածում էի՝ լատինատառ հայերենի վերջը ե՞րբ է գալու… գոնե ինտերնետում: Չնայած ես համառորեն հայերեն եմ գրում, ընկերներս սովորաբար լատինատառ են պատասխանում: Չեմ փորձում պարտադրել: Մտածում եմ՝ ժամանակի հետ բոլորը կամաց-կամաց կանցնեն հայատառի:

Բայց չէ… էդ ժամանակը կարծես երկար է ձգվելու…

Միակ մարդն իմ ընկերներից, որ ինձ հայերեն է պատասխանում, Մաշկան է, որի ծանոթությունն ինտերնետի հետ միայն վերջերս է սկսվել: Էնքան եմ ուրախանում դրանից: Էսքան տարիների ընթացքում աղջիկը նորմալ sms էլ չէր կարողանում գրել հենց միայն նրա համար, որ պիտի լատինատառ արտահայտվեր: Ո˜նց կուզեի՝ բոլորը նրա նման լինեին:

Հ.Գ. Հայտնաբերել եմ մի լուրջ պատճառ, թե ինչու շատերը չեն ուզում անցնել հայատառի. այստեղ ուղղագրական սխալները երևում են: Կարելի է մտածել, որ ինտերնետ օգտագործող հայերի մեծ մասը բավականաչափ գրագետ չէ…

Protected: Չնայած տնային ու հոգնած տեսքիս, մեկ ա էս նկարը շատ ա դուրս գալիս

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Ոնց որ մազոխիստ լինեմ

This content is password protected. To view it please enter your password below:

9. Հրաժեշտ Ուտրեխտին

Էս իմ սիրած հատվածն է ու երևի իմ սիրած պահերից Ուտրեխտում: Նկարներ չեմ դնում, որ իմ ստեղծած պատկերը չփչացնեմ: 😀

Վերջին երեկոն Ուտրեխտում

8. Հայերեն խոսող հոլանդացին

Ամիսներով ակումբ չէի մտնում, ու նամակ ստանալն ինձ համար անակնկալ էր: Մտածում էի՝ հերթական վիրտուալ հիվանդս էր, որին պետք է օգնեմ այնքան, որքան գիտելիքներս և հիվանդին չտեսնելը կներեն:

Բայց չէ… Մի մեծ նամակ եմ ստացել, որի պատճառն է դարձել «Գրքանմանը»: Մի շնչով կարդացի: Մի տեսակ անհավատալի էր թվում. հոլանդացի, որը հայերեն էր սովորում, մի մեծ նամակ էր գրել ինձ, որը, իր խոսքերով, ամենաերկարն էր իր գրած հայերեն նամակների մեջ:
Ո՞վ էր գրել նամակը

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me