Ներվայնանում եմ, երբ…

…բացում եմ հինգ տարի առաջվա օրագրերս ու բան չեմ հասկանում: Սկսում եմ փիլիսոփայել, որ կամաց-կամաց հասկանում եմ, որ տղամարդիկ էլ են տարբեր լինում

Էս նոր գտա… Հավես էր… 15.03.04
– Կորած ես:
– Ոչ, կորածը դու ես:
– Ու՞ր ես կորել:
– Ես ապրում եմ իմ սեփական կյանքով:
– Ո՞րն է քո սեփական կյանքը:
– Այն, որտեղ դժբախտաբար ոչ ոք չկա: 
– Ես մի ընկեր ունեմ: Նա էլ է այդպես ասում: Նրա աշխարհ ոչ ոք չի կարող մտնել:
– Իմ աշխարհ կարող են մարդիկ մտնել, բայց..
– Քեզ այն օրը տեսա:
– Որտե՞ղ:

Հինգ կատարող/խումբ, ում համերգին կցանկանայի ներկա լինել՝

 -ից…
1. Alanis Morissette
2. Tori Amos
3. Bob Dylan
4. օղորմածիկ Janis Joplin
5. Jethro Tull

Դե հիմա դուք կրակն ընկեք.
 

 
 
 

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Իմ “մութ” անցյալը կամ “Այդ հին և նոր սերը”

Էսօրվա ներկայացմանը գնալու մտադրություն չունեի: Ես ու Մարիան բուֆետում ճաշում էինք, որ գնանք ընթերցասրահ, շարունակենք գինեկոլոգիա պարապել. մի առարկա, որից գաղափար չունենք ոչ այն պատճառով, որ կարգին չենք անցել (կարգին անցած կլինիկական առարկաները մատների վրա կարելի է հաշվել), այլ որովհետև հինգերորդ կուրսում ստուգարք էր, մատների արանքով ենք նայել:

Ինչևէ, մենք մեր հացն ենք ուտում, իսկ տարբեր ուսանողներ գնում-գալիս, նույն հարցերն են տալիս. "Թատրոն գալու՞ եք" կամ "Մուտքն ազա՞տ է": Երբ կերանք-վերջացրինք, երբ ծուլությունը մեզ հանգիստ չէր տալիս, և չնայած վաղուց հավաքարարը մաքրել էր մեր սեղանը, մենք շարունակում էինք զավզակել ու վատնել այն րոպեները, որոնց համար մի օր փոշմանելու ենք… Մեկ էլ հանկարծ.
– Մար, արի գնանք թատրոն: Դուրներս չգա, շուտ դուրս կգանք:

Դռան մոտ պարզվեց, որ մուտքը հրավիրատոմսերով է: Մենք մեզ չկորցրինք: Մեկ էլ հինգերորդ կուրսեցի Լյովը թե՝ տոմս ուզու՞մ եք: Երբ գլխով արեցի, ուրախացավ, խցկեց ձեռքիս մեջ: Ես այն տվեցի Մարիային, մոտեցա մուտքին.
– Ես նախագահությունից եմ, "Մեդիկուսի" խմբագիրն եմ, պիտի մտնեմ:
Մտա: Մարիան էլ հետևիցս եկավ: Վերջին շարքերում նստեցինք, որ եթե ձանձրալի լինի կամ շատ ձգվի, ժամանակ չկորցնենք, դուրս գանք, գնանք պարապելու:

Ու սկսվեց ներկայացումը: Սիրո մասին էր: Մարիայի ձեռքից վերցրի հրավիրատոմսը և բջջայինի լույսի տակ կարդացի ներկայացման վերնագիրը. "Սերը մ.թ.ա.-ից մինչև մ.թ.": Մի քիչ էլ ուսումնասիրեցի թղթիկը: Պարզվեց՝ սցենարը գրվել է ուսանողների և դասախոսների ստեղծագործությունների հիման վրա: Ռեժիսորը Գարիկն էր: Սցենարի հեղինակներից մեկն էլ: Մյուսն էլ Կարենն էր՝ ուսխորհրդի նախագահը, որը մի ժամանակ մեր թատերական խմբակից էր: Ու երբ խաղում էինք նմանատիպ մի ներկայացման մեջ, որը կոչվում էր "Այդ հին և նոր սերը", բայց հիմնված էր հայտնի բանաստեղծների գործերի վրա, Կարենը սիրահարված տղաներից մեկն էր: Բայց մինչև սիրահարվելը բաբնիկություն էր անում ու արտասանում էր.

Normal
0

false
false
false

MicrosoftInternetExplorer4

/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:”Table Normal”;
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-parent:””;
mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt;
mso-para-margin:0cm;
mso-para-margin-bottom:.0001pt;
mso-pagination:widow-orphan;
font-size:10.0pt;
font-family:”Times New Roman”;
mso-ansi-language:#0400;
mso-fareast-language:#0400;
mso-bidi-language:#0400;}

function fix_linked_image_sizes_attach_thumb( attach_id, width, height, file_size )
{
return true;
}

Բամբասում են ինձ շշուկով, չար շշուկով անանց՝
Իբր կանանց շատ եմ սիրում, ո՞վ չի սիրում կանանց:
Կարենը շատ լավ էր խաղում: Դրանից հետո երկար ժամանակ բոլորը խոսում էին հենց էդ կերպարի մասին:

Բեմի վրա էր մյուս Կարենը, որը հիմա ինտերն է և որը նույնպես մեր խմբակից էր: Նա էլ մարմնավորում էր ներդաշնակ զույգի տղամարդուն: Տեսարան կար, որտեղ Կարենն ու նրա խաղընկերուհին պիտի համբուրվեին: Երկար ժամանակ քննարկվում էր. արդյոք դա իսկակա՞ն համբույր էր: Իսկ մենք շատ լավ գիտեինք, որ ընդամենը բեմական է:

Այսօրվա ներկայացումը շատ տաք էր: Թվում է՝ սիրո մասին ամեն ինչ արդեն ասվել է, ամեն ինչ ծեծված է, բայց Գարիկը նույն շաբլոն խոսքերով այնքան հետաքրքիր ու սիրուն լուծումներ էր տվել, որ վերջին շարքում նստած լինելով հանդերձ բեմից հնչողն ավելի լավ էինք լսում, քան մեր հետևի տղաների բարձրաձայն մեկնաբանությունները: Ու հետաքրքիրն այն էր, որ թեև մեր աառաջվա ու այս ներկայացման թեմաներն ըստ էության նույնն էին, բայց բովականդակությամբ ու ոճով չափից դուրս տարբեր էին: Ու երկուսն էլ լավն էինք, հաջողված:

Երբ ավարտվեց, ես ու Մարիան շտապեցինք ընթերցասրահ: Ճանապարհին.
– Մար, մութ անցյալս հիշեցի:
Երբ անցյալ տարի հոգեբուժություն էինք անցնում և երբ մեր դասախոսն ասաց, որ հիստերիկ գծերով մարդիկ հակված են դերասան դառնալու, նայեցի Էլլային, որն արդեն իմ հայացքն էր որոնում և որը նույնպես մեր թատերական խմբակից է եղել ու շշնջացի.
– Էլ, մարդու չասես, որ մենք թատրոնում խաղացել ենք:

– Էնքան լավ էր էն ժամանակ,- շարունակեցի,- էլի եմ ուզում բեմ բարձրանալ:
– Նենց ես խոսում, ոնց որ մի տասնհինգ տարի առաջ լիներ,- նախատեց Մարիան:
– Ձեռ ես առնում: Բայց դու հասկանու՞մ ես, որ ամբողջ հինգ տարի ա անցել արդեն:
– Հի՞նգ: Բա ես ինչու՞ եմ հիշում, որ երրորդ կուրս էինք:
– Երրորդում "Ուժասպառ ձիուց" կտորն էր, որ էդպես էլ չվերջացրինք: Իսկ սիրո ներկայացումն առաջինում էր:

Ու ես հիշեցի էն ուրախ ժամանակները, երբ ես ու Էլլան անհամբերությամբ սպասում էինք, թե երբ պետք է դասերն ավարտվեն, որ գնանք փորձի, որտեղ մեզ հետ աշխատելու էր տիկին Մարգարիտան, որին երբ էլ հարցնեինք, թե ինչպես է, վարակիչ ժպիտով կպատասխաներ՝ հրաշք: Ու ոնց չէինք ուզում, որ փորձերը վերջանան: Լինում էր՝ մինչև ուշ երեկո համալսարանում էինք մնում, բայց չէինք հոգնում. տուն գնալուց զգում էի, որ թեթևացած եմ, թարմացած: Ու ո՛նց էինք ամբողջ խմբով հավաքվում, տիկին Մարգարիտայի ներկայացումներին գնում, ո՛նց էինք տպավորվում ու անընդհատ խոսում դրանց մասին:

Մեր ներկայացումը տեղի ունեցավ 2004-ի ապրիլին: Էդ զգացողությունը, որ ունենում ես բեմի վրա ներկայացման մեջ խաղալիս, ոչնչի հետ չես համեմատի: Այդ պահին քեզ համար աշխարհում վերանում է ամեն ինչ. դու ես ու քո խաղընկերները: Ապրում ես դրանով: Իսկ ներկայացումից առաջ խմած մի կում կոնյակն ավելի է առույգացնում ու քաջալերում քեզ:

Երբ տուն եկա, բացեցի ալբոմս ու փնտրեցի ներկայացման լուսանկարները: Գտա: Որոշեցի մի երկուսը սկան անել, տեղադրել էստեղ:

Առաջինում ներկայացման ամենասկիզբն է, երբ մուսաները բեմ են բարձրանում: Ես գինու մուսան եմ, դրա համար էլ էդքան կարմիր եմ: Ու երևի էդ գույնը հենց մեր ներկայացումից հետո սկսեցի սիրել:
Երկրորդում մուսայի շորերով ես ու մեր խմբի Էլլան ենք: Աղջիկներից մի քանիսը մեր խմբից են կամ էին, իմ ձախ կողմում Մարիան է, աջում՝ Ժաննան, որը նույնպես դեռ առաջին կուրսից իմ մտերիմ ընկերուհիներից է, նրանից աջ՝ Մանեն, որն առաջին կուրսից հետո ԱՄՆ մեկնեց, իսկ ամենաաջում Անուշիկն է՝ մեզնից մի կուրս բարձր: Կենտրոնում՝ կարմիր պիջակովը, մեր լատիներենի դասախոսն է՝ Նարինե Ռուդոլֆովնան: Եթե չեմ սխալվում, ներկայացումը տեղի ունեցավ հենց նրա ծննդյան օրը: Վերջերս էլ, երբ գնացել էի իսպաներենի, ու լսարան էինք փնտրում, բաց դռնից ներս նայելով տեսա նրան, ասացի, որ լսարան ենք փնտրում, իսկ նա կատակեց.
– Գնացեք յոթերորդ լսարան, հեսա գալիս եմ, լատիներեն անենք: 
Հե՛յ գիտի վախտեր, երբ դեռ լատիներեն էինք անցնում…
Իսկ նկարը սկան անելուց նկատեցի հետևում գրվածը. "Բյուրակնին որպես հիշատակ Նարինե Ռուդոլֆովնայից":

Կան մարդիկ, որոնք մեկ-մեկ էնքա՛ն հարազատ են թվում, որ նրանց բացակայությունը չես նկատում: Խնդրեմ, էսօր, երբ մի հոգու տեսա, հեչ էն զգացողությունը չէր, որ մի ամբողջ շաբաթ չէինք հանդիպել: Ասես վերջին անգամ կես ժամ առաջ իրար հետ խոսացած լինեինք:

Razones

Երկար-բարակ գրեցի էս երգի ու ընդհանրապես ակապելա կատարումների մասին, բայց հետո լրիվ ջնջեցի. զգում եմ, որ ի վիճակի չեմ նկարագրել, թե ինչ եմ զգում սա ու ևս մի քանի ակապելա կատարումներ լսելիս: Մի խոսքով… Լռում եմ: Լսեք:

Մերոնք. տեսեք ինչ շատ են

Քամակները տնկած ուտում են

 
Իրար սիրում են…

Էս էլ մեր օղորմածիկ Փռչիկը: Կարգին սովորող աղջիկ էր. գրքի վրա քնում էր: Կոմպից էլ լավ հասկանում էր:

Էլի Բեբե

Չդիմացա, էս էլ պիտի դնեմ: Ստեղ էլ ինձ կատաղած կրկներգն ա տանում, իսկ մնացած մասում էլի իրան բնորոշ նեղացած տոնով ա: Բա որ ասում ա una vez más no por favor, հալվում եմ:

Բեբե

Էս երգչուհուն հայտնաբերել եմ անցյալ շաբաթ, երբ իսպաներենի դասին թարգմանում էինք ներքևում տեղադրված երգի բառերը: Էս ոճի երաժշտությունից ահավոր հեռու եմ, բայց էս Բեբեն մի ուրիշ ձևի ինձ տարավ:

Երբ տեքստերը մեզ բաժանվեցին, և ես հոգնած ասացի` էլի սիրո մասի՞ն, դասախոսը թե` էնքան էլ չէ: Ահագին տանջվեցինք, որ մի բան հասկանանք: Բայց էս տողը բացել էր. que dulce fue tenerte dentro (քաղցր էր ունենալ քեզ իմ մեջ): Ես ոչ մի բան չեմ ասում, դուք ոնց ուզում եք, հասկացեք: Իսկ երբ հասանք էս տողին. la flor que crece en mi (ծաղիկը, որն աճում է իմ մեջ), Նարինեն ասաց. “Աչքիս հղի ա”: Երևի էդպես էլ կար: Ինչևէ, երբ երգը միացրինք, ինձ իսկականից տարավ: Բեբեի նեղացած ու դժգոհ ձայնը սպանիչ էր: Դրա հաջորդ երգն էլ լսեցինք: Էլի լավն էր. պոկվել չէր լինում: Սիրուն եկա տուն, պարզեցի, որ եղբորս կոմպի մեջ Բեբեի երգերից կա: Ասում եմ` տուր, գցեմ կոմպիս մեջ, ասում ա` բայց իտալերեն ա: Դու մի ասա, մեր պարոնի մոտ ¨Siempre me quedará¨-ն, չգիտես ինչու, կոչվում է “Իտալիա”, իսկ բանակում մաֆիա խաղալիս էլ հավեսով էս երգն էին դնում: Փաստորեն, մարդիկ էդքան համոզված էին, որ այն Իտալիայի մասին է:

Երգը վերցրի, գցեցի իմ կոմպի մեջ, մի քանիսն էլ ես քաշեցի ու սկսեցի ձեռի հետ պարզել, թե ինչի մասին է այն: Բառերը հազար անգամ կարդացի, թարգմանեցի, վերջապես նորմալ հասկացա ու փորձեցի մտածել: Եթե սխալվում եմ, ուղղեք ինձ: Երգն անզգույշ սեքսի մասին է, որի հետևանքն անցանկալի հղիությունն է: Ու երգչուհին պատմում է, թե որքան լավ էր մի ժամանակ (todo era perfecto), իսկ հետո էլ պատմում է, թե ինչպես երեխան վրան մնաց, չնայած էնքան սիրուն է նկարագրում, որ չի բացառվում` էնքան էլ դժգոհ չէ:
Էսօր էլ Նարինեն հեռախոսով քաշեց էս երգը, տվեց, որ լսեմ: Ես էլ սաղ օրը տժժում էի: Հարցումս էլ էդպես երգելով ու տժժալով գրեցի, շուտ դուրս եկավ:

Երբ զգացի, որ լսելն էլ չի օգնում, որոշեցի Բեբեին տեսնել: Նայում եմ` էս ինչ գեշ ու նիհար է, բայց կարճ ժամանակ անց սովորում եմ նրա արտաքինին ու անընդհատ ուզում եմ ոչ միայն լսել, այլև նայել: Մի խոսքով, հավես դեմք է: Էս էլ ձեզ համար, նայեք: Բայց որ դուրներդ չգա, շուտ եմ ասել` պոմիդորներ շպրտել չկա:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me