Protected: Մի քիչ բաց երանգ լիներ, կասեի՝ իսկը ինքն ա

This content is password protected. To view it please enter your password below:

«Սիրեկանը Հյուսիսային Չինաստանից» (Մարգըրիտ Դյուրաս)

Այս տարվա վերջին գիրքս էր: Եթե շատ ուզեի, վերջին 70 էջը կթողնեի Նոր տարվա տնային կալանքին. առանց այդ էլ շատ ժամանակ եմ ունենալու, ու հաստատ կհասցնեի գոնե մի երեք-չորս գիրք վերջացնել: Ուղղակի մի տեսակ զգացի, որ չեմ ուզում հետս մյուս տարի տանել, նստեցի, էսօր վերջացրի:

Ընդհանրապես, շատերն ասում են, թե գրելը կանանց մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Ինչ-որ չափով կիսում եմ այդ կարծիքը, որովհետև կարդացածս խիստ սահմանափակ թվով կին գրողների գործերը հեռու էին կատարյալ լինելուց («Բարև թախիծը» չհաշված): Նույն կարծիքը լսել եմ նաև Դյուրասի մասին: Այդքանից հետո զարմանալիորեն համարձակություն ունեցա կարդալու նրա գրքերից: Ավելին՝ հիմա կարծիքս եմ գրում ու պիտի նախապես զգուշացնեմ, որ դրական է:

Սիրում եմ գրքեր, որոնք ոչ թե ուղեղիդ ծալքերի մեջ են թափանցում, ստիպում, որ մտավոր որոճ կատարես, այլ կարդալիս զգում ես՝ պատկերներ տեսնում, ձայներ լսում, շոշափում: Մարգըրիտ Դյուրասի ստեղծագործությունը հենց դրանցից էր: Կարդում էի երթուղայիններում, տանը՝ քնելուց առաջ, գրադարանում, երբ հոգնում էի պարապելուց: Ու ամեն բառը, նախադասությունը մի պատկեր էր դառնում, մի զգացողություն: Լեզուն պարզ էր՝ հասկանալի, բայց դրանով մակերեսային չէր դառնում: Նախադասությունները կարճ էին, հաճախ՝ անստորոգյալ: Տեղ-տեղ թվում էր՝ ֆիլմ եմ նայում: Զարմանալի չէ, որովհետև հեղինակն ամեն դեպքում նախատեսել է, որ դրա հիման վրա ֆիլմ պետք է նկարահանվի: Այդ մասին նշվում էր նույնիսկ ծանոթագրություններում, թե նկարահանելիս որ տեսարանն ինչպիսին պետք է լինի: 

Սիրում եմ ինքնակենսագրական գրքեր: Մերկ իրականությունը, «ինչպես եղել է»-ն ինձ ավելի են ձգում, քան «ինչպես կարող էր լինելը»-ը, որքան էլ ռեալիստական գույներով նկարագրված լինի: Դյուրասի գիրքը կարդալիս ամեն վայրկյան զգում էի դա, հասկանում, որ «սա արդեն եղել է»: Ավելին՝ որպեսզի ավելի լավ հասկանամ, ընթացքում նույնիսկ նրա կենսագրությունն ուսումնասիրեցի:

Մի խոսքով, սիրուն գործ էր, բայց սա երևի առաջին ու վերջինն է, որ Դյուրասից կարդում եմ: Չգիտեմ ինչու, պատկերացնում եմ, որ մնացածները կրկնություններ են: «Սիրեկանը» որ հաստատ:

Protected: Ռիփի մոտից (վերջը ասեցի՝ ավելի լավ ա դժվար, բայց անկեղծ)

This content is password protected. To view it please enter your password below:

2010-ի կենսափորձս

Originally posted by at 2010-ի կենսափորձս


Էս էլ Ռիփից

2010-ին ես սովորեցի
Մի քիչ ֆրանսերեն

2010-ին ես իմացա
որ ՀՀ մի լայն զանգված խորապես թքած ունի հայոց լեզվի վրա

2010-ին ես առաջին անգամ եղա
Մյունխենում

2010-ին ես ծանոթացա
Լիքը խառը-խշտիկ տարբեր մարդկանց հետ

2010-ին ես կարդացի
Լիքը լավ-լավ գրքեր, հոդվածներ ու նույնիսկ մի քիչ պոեզիա

2010-ին ես առաջին անգամ փորձեցի
Մարտինի (չղժժաք վրաս 😀 :D)

2010-ին ես դիտեցի
«Աննա» հեռուստասերիալի զռռոցները 😀

2010-ին ես ձեռք բերեցի
Էս մեկը Ռիփի թարսն եմ գրելու. բազում ընկերներ, որոնք մի ժամանակ ծանոթներս էին

2010-ին ես առաջին անգամ հագա
Առաջին անգամ չէր, բայց ամեն տարի չի լինում. բարձրակրունկ կոշիկ

 

Բոցեր «Աննա» սերիալից

Էս քանի օրը որ ինտերնետը չէր աշխատում, ստիպված հեռուստացույց էինք նայում ու ստիպված սերիալ: Էս խոխմեքը հասկանալու համար պետք ա գոնե նենց աչքի պոչով նայած լինեք կամ ընդհանուր առմամբ տեղյակ լինեք, թե ինչ ա կատարվում էնտեղ: 

Խոխմ 1.
Աննա (լացելով): Իսկ ո՞վ է իմ իսկական մայրը:
Ալլա (լացելով): Բալես, էդ մասին կիմանաս հաջորդ սերիայում:

Խոխմ 2. 
Աննա (լացելով): Ես չգիտեի դրա մասին:
Ինչ-որ մեկը: Ո՞նց: Չգիտեի՞ր, որ ձուն թանկացել ա:

Խոխմ 3.
Աննա: Իսկ Մարիաննա՞ն:
Ալլա: Ո՞նց: Կարա՞գն էլ ա թանկացել:

Protected: Լուրջ խոսել

This content is password protected. To view it please enter your password below:

Հանգիստ տնային ձևով կամ այն մասին, թե ինչպես կանցնեն Նոր տարվա օրերը

Երբ ամեն օր դրսերում եմ և ուշ եմ վերադառնում, երբ նույնիսկ շաբաթ-կիրակիներս են այդպես անցնում, սկսում եմ երազել տնից դուրս չգալու մասին: Թվում է՝ դա կարող է մի ամբողջ հավերժություն տևել, բայց սեփական փորձից գիտեմ, որ մեկ օրը հրաշալի է, երկրորդը՝ տանելի, իսկ երրորդից արդեն սկսում եմ պատեպատ խփվել:

Քանի որ արդեն ավելի քան մեկ ամիս նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին տանը չեմ եղել, սկսում եմ տանը փակվելու պահանջ զգալ: Գիտեմ, որ դա առաջիկա երկու օրերին չի կարող լինել, հետևաբար կսկսենք հունվարի 1-ից:

Ու երազում եմ…

Արթնանամ կեսօրից հետո, երբ տանը մարդ չի լինի: Քստքստացնելով պտտվեմ տանը, ջուր դնեմ եռացնելու: Կոմպերը միացնեմ ու էդ ընթացքում լվացվեմ: Ջուրս կեռա, սուրճ կսարքեմ: Կնստեմ կոմպի մոտ: Երաժշտություն: Բոբ Դիլանի խռպոտ ձայնը: Ինտերնետում մի քիչ կզբոսնեմ, կձանձրանամ: Գիրքս կբացեմ, կկարդամ ժամերով: Կհոգնեմ: Կորոշեմ հագնվել: Պիժամայիս կփոխարինի ծաղկավոր տնային խալաթս, որը հատուկ նման օրերի համար է նախատեսված: Կսովածանամ: Սառնարանը կբացեմ, պատրաստի ուտելիք չի լինի: Կալարեմ սարքել: Հաց ու պանիր: Թեյ: Հետո, երբ շատ ձանձրանամ, կսկսեմ տնայիններս գրել:

Իսկ բջջայինս անջատված է: Ոչ ոք Նոր տարիս չի շնորհավորի: Գոնե հեռախոսով: Ոչ ոք ոչ մի տեղ չի կանչի: Ու առաջին շաբաթը գոնե տնից դուրս չեմ գա: Երևի կհանգստանամ:

Ալանիսի հարցերը (ո՞ր թվից եմ հետս ման տալիս)

2010թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
– Ամառային գիժ երեկոները
– Կարապի լճի մոտ Աննայի հետ տնայիններ գրելն ու La Bohème լսելը
– Ռուզիկի ծննդյան օրը Տեխասում
– Իմ ծննդյան հաջորդ օրն ընկերներիս պատրաստած անակնկալը
– Զալցբուրգի դեժավյուները (էս անգամ ճամփորդական նոթերս չեմ հրապարակել, չգիտեք՝ էդ ինչ ա :D)

2010թ. սիրածս գրքերը
Այս տարի հասցրել եմ բավական շատ կարդալ (կեցցե ժամանակի շատությունը): Կառանձնացնեի.
– Էռնեստ Հեմինգուեյ – «Հրաժեշտ զենքին»
– Նիք Հորնբի – "A Long Way Dow", «Ջուլիեթը մերկ» 
– Ֆրանսուազ Սագան – «Բարև, թախիծ» (հա ինչ… վերընթերցել եմ)

2010թ. սիրածս ֆիլմերը
Ինչպես միշտ, ժամանակից հետ եմ ընկել
– «Նատալի» (ոչ էնքան սիրած, որքան մտածելու դրդած: Ի դպ, «Քլոյեն» էլ նայեցի, էդքան էլ դուրս չեկավ)
– «Ամելի» (շատ էլ որ առաջին անգամ չէի տեսնում)

Շատ հետաքրքիր ստացվեց, որ կինո չսիրելով հանդերձ ամբողջ երկու հատ կարողացա աձանձնացնել:

2010թ. սիրածս հոդվածները
Էս տարի նույնիսկ ավելի շատ եմ կարդացել, քան անցյալ տարի: Առանձնացնում եմ Վիոլետի
շարքը
Սաքինեի մասին:

2010թ. սիրածս համերգները
– Deep Purple (համերգի որակի իմաստով)
– Սերժ Թանկյան (անցկացրածս ժամանակի իմաստով)

2010թ. սիրածս երգերը/կատարողները
Այ էստեղ բռնվեք… անվերջ գրելու եմ: Ինչպես միշտ, նշելու եմ հիմնականում ոչ այս տարվա կամ նույնիսկ դարի երգեր:
– Muse – "Sing For Absolution"
– Tori Amos – "What Child Is This", "A Silent Night With You"
– Sarah McLachlan – "What Child Is This"
– Casting Crows – "Who Am I"
– Yasmin Levy
– Charles Aznavour – "La Bohème"
– Jacques Brel 
– Zaz
– Niuver – "Quiereme mucho"
Լավ, էսքանը հերիք ա:

2010թ. սիրածս հեռուստահաղորդումները
– «Հայտնի անհայտը» Հ1-ով

Խիստ սուբյկետիվ պատճառներով նույնն ա, ինչ անցյալ տարի

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2010թ.
– Ընկերներովս ու նրանով, որ հստակ գիտակցում էի, որ ես եմ նրանց ընտրել ու հաջողության հասել
– Ֆրանսերենին էդ աստիճանի լուրջ մոտենալով

Ինչի՞ համար եմ ինձ ներում
– Ծուլությանս (մի տարի կլինի՞, որ էս կետը հանեմ: Աչքիս սկսելու եմ սրանից հետո չներել)
– Ընկերներիս ներվերն ուտելու

Ո՞րն է 2009 և 2010թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
Բացարձակապես տարբերություն չեմ տեսնում: Հա, ասենք, էն ժամանակ Սոնան չկար, հիմա կա: 

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Ես կասեի՝ չափից դուրս շատ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Չէ, լավ էր, սաղ չոտկի էր:

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Էնքան, ինչքան պետք էր:

2011-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
– Օրդինատուրան ավարտելս ու սեպտեմբերից բոլորովին նոր ու անծանոթ կյանք սկսելը

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
– Արտասահմանում սովորել (թու˜, անցյալ տարի էլ էի էս գրել, էդպես էլ չստացվեց)
– Եթե վերևինը չլինի, մարզում աշխատել (շա˜տ եմ ուզում)

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2011-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Հայաստանում չլինել (էլի նույնն եմ թողնում: Ի դեպ, անցյալ տարվա՝ այս հարցի տակի երկրորդ կետը վերջապես հանվում է շրջանառությունից կատարված լինելու պատճառով)
– Իռլանդիա մեկնել (թեկուզ կարճ ժամանակով: Ամեն տարի ծրագրում եմ, բայց չեմ անում: Էս տարի որոշեցի գրել, որ պարտավորվեմ)
– Իռլանդերեն սովորել

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
– Ճիշտ ընտրություն կատարելը (մասնագիտական ոլորտում)
– ԴԵԼՖ-ը 

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր

– Բա ո˜նց: Բա առանց դրա ես կարո՞ղ եմ: 

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
– Շատ քնել
– Կոմպի մոտ շատ նստել
– Ներվայնանալ
– Անիմաստ դեպրեսվել

Էս բոլորն անցյալ տարվանից նույնն են մնում:

Protected: Սրբագրություն կամ բամբասանք

This content is password protected. To view it please enter your password below:

Ռոք փառատոն. ամեն դեպքում Հայաստանում առաջընթաց կա

Չնայած այսօրվա փառատոնից միայն Դոգման էր, որի երգերը տանն էլ կլսեի, մենահամերգին մեծ հաճույքով կգնայի, ամեն դեպքում պետք է արձանագրեմ, որ հայկական ռոք ասպարեզում ինչ-որ առաջընթաց կա:

Մոտ 10 տարի առաջ Երևանում ռոք իրադարձություն չէր լինում, որ բաց թողնեմ, բայց այն ժամանակ ամեն ինչ մի տեսակ քաոսի նման էր: Համերգները սկսվում էին 1-2 ժամ ուշացումով: Մի խմբից մյուսի անցումը բավական երկար էր տևում: էլ չեմ ասում, որ հաճախ բեմ էին բարձրանում խմբեր, որոնց անունները հաջորդ անգամ չէինք լսում: Իսկ եթե նույնիսկ լինում էին այնպիսիք, որոնք քիչ թե շատ կայուն կազմ ու գործունեություն ունեին, ամեն դեպքում նրանց երգերը ոչ մի կերպ չէին հիշվում կամ տպավորվում:

Այսօր պատկերն այլ էր: Հանդիսատեսը կարողանում էր խմբերին ձայնակցել, իսկ դա նշանակում է, որ արդեն կան կայուն, տպավորվող, հիշվող երգեր, որոնք մեկ անգամ չէ, որ հնչում են: Կայուն են նաև խմբերի անունները: Գիտես, որ «էս օր կան, վաղը չկան» վիճակներ չէ: Համերգն էլ բավական կազմակերպված էր: Չէր սկսվել հազար ժամ ուշացումով ու մինչև ժամը հազարը չէր ձգվել: Մենակ մի թերություն կար: Կարծում եմ՝ ներկա գտնվողներից շատերը կհամաձայնեն ու կարծում եմ՝ համերգների կազմակերպիչներն առաջիկայում դա հաշվի կառնեն: Խոսքս վարողի մասին էր՝ սկսած նրա արտաքինից, հագուստից, վերջացրած բառապաշարով ու արտահայտած մտքերով: Դատելով նրա խոսքի աղքատիկությունից ու տափակ հումորներից՝ նա այնքան էլ չէր փայլում ինտելեկտով: Էլ չեմ ասում, որ մի երկու տեղ ուղղակի զավեշտալի էր: Oaksenham-ին ներկայացնելիս նշեց, որ Կորյուն Բոբիկյանն ԱՄՆ-ում է, բայց «դրանից խումբը չի տուժել, այլ ընդհակառակը»: Ու ամենացավալին այն է, որ ես վստահ եմ, որ նա կպնելու նպատակ չի ունեցել: Ուղղակի չկարողացավ ճիշտ արտահայտվել:

Մի խոսքով, ուրախ եմ, որ Հայաստանում ռոքն այլևս նույն քաոսային վիճակում չէ, ինչ մի 10 տարի առաջ էր:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me