Իմ հորինած կերպարներն այն մարդիկ են, որոնց գոյության մասին ես երազում եմ: Եվ շատ լավ գիտեմ, որ ցանկությունս երբևէ չի իրականանալու:
Չէ՛, սխալվում էի: Մինչև հիմա ուշքի չեմ գալիս՝ իրական կյանքում տեսնելով իմ հորինած մարդուն:

Իմ կյանքն ալիքաձև ընթացք ունի: Մեկ բոլորն ինձ փնովում են, ցածրացնում, թերագնահատում, մեկ էլ բոլորը գովում են, սիրում, (գերա)գնահատում: Իսկ գուցե ամնևին էլ այդպես չէ, պարզապես մերթ վատն եմ միայն տեսնում ու չափազանցնում, մերթ էլ բացասականը ցնդում է, անհետանում, և ես սկսում եմ գիտակցել իմ (իրական) արժեքը:

Իսկ այս վերջին շաբաթն իսկապես հրաշք էր: Թող որ Կորյունն առիթը բաց չթողներ ինձ կպնելու, թող որ անգամ ամենամտերիմներս հոգիս հանեին… Ոչինչ չէր ազդում: Ու չէի պատկերացնում, որ այսքան կարճ ժամանակում այսքան շատ հրաշալի մարդիկ կհայտնվեն իմ կյանքում: Զարմանում եմ նրանց մտածողության խորության, ինձ հասկանալու բացառիկ ունակության վրա: Դա կարծես նվեր լինի: Ես հիանում եմ նրանցով… Ես երջանիկ եմ:

Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ 2007-ը գլխապտույտների, անակնկալների, կտրուկ փոփոխությունների ու ընդհանրապես բեղմնավոր տարի էր:

Ես Աստծուն շա՜տ եմ սիրում:

Իսկ ես երջանիկ եմ: Վեջին հինգ օրը պարզապես հրաշք էր… Ամեն ինչ փոթորկի նման էր:
Հիմա աչքերս լցված են: Չէ՛, տխուր չեմ, վիրավորված չեմ, զայրացած չեմ: Պարզապես երջանիկ եմ:
Ես սովորեցի տեսնել, որ կան ինձ սիրող մարդիկ ու որ նրանք շա՜տ ավելին են, քան ինձ չսիրողները, ու որ նրանք շա՜տ ավելի կարևոր են, և ես պետք է պարզապես զգամ այն ջերմությունը, որով շրջապատված եմ, որն ուղղակի չէի տեսնում ծայրահեղ հուսահատության պահերին:
Հրաշք է, երբ մարդկանց դեմքերին կարդում ես, որ անկեղծ են… Ու այդ անկեղծությունը լավն է, դրական:
Այս տարվա շնորհավորանքները պարզապես անգիր արված խոսքեր չեն, այլ մարդկանց ամենաիսկական ցանկություններ:
Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իմ կողքին էին ամենածանր պահերին, որոնք ինձ օգնեցին հաղթահարել ամենատարբեր դժվարություններ: Ու նաև իմ այն մտերիմներին, որոնք ինձ մոտ էին օգնություն որոնում, ինձ վստահում: Ուզում եմ երբեք չմոռանալ այս ամենը… Ուզում եմ, որ երբ տեսնեմ, թե ինչպես է մեկն ինձ ատում, թերագնահատում, «կծում», նախանձում, ստորացնում, չկուրանամ, չմոռանամ, որ ավելի շատ են այն մարդիկ, որոնց համար ինչ-որ արժեք ունեմ:

Այսօր ես Մոխրոտն եմ:
Ափսեներն էի լվանում, երբ ինձ զանգեցին, Հայկի անունից հարցրեցին, թե արդյոք գնալու եմ դիսկո: Ես բացասական պատասխան տվեցի: «Իսկ ինչու՞ չգնամ որ»,- հետո մտածեցի: Վատ տրամադրությունս ոչ թե չգնալու, այլ հենց գնալու պատճառ պետք է լինի: Բացի դրանից, այն զանգը, որին սպասում եմ, այսօր չի հնչելու:
Ու ես մի կողմ թողեցի ափսեները, արագ-արագ շորերս փոխեցի: Երկու րոպեից էլ կառքս՝ տաքսին, տեղում կլինի:
Ես պետք է սովորեմ շփվել նրանց հետ, ովքեր ինձ գնահատում են: Հայկը նրանցից է:

Ես օգնության էի սպասում այնտեղից, որտեղ չկար ու չէր էլ լինելու: Ինչ-որ պատրանքներով էի ապրում, ինքս ինձ խաբում, որ ամեն ինչ առաջվա պես է. ինձ կպաշտպանեն, երբ դրա կարիքը լինի:
Երբ ինձ վրա արձակված նետը հասել էր նպատակակետին, և ես որպես ընկնող, վիրավոր մի թռչնակ օգնություն էի խնդրում գոյություն չունեցող մեկից: Ու երբ իմ կիսամեռ մարմինը հասնում էր գետնին, ես ստացա սպասված պաշտպանությունը բոլորովին ուրիշ կողմից:
Ու ես հասկացա. երբեմն ավելի իսկական են այն ընկերները, որոնք կողքիդ են այն պահին, երբ շունչդ փչում ես:
Ե՞րբ եմ սովորելու գնահատել այն, ինչ ունեմ և հասկանալու, որ գնահատածս այլևս չունեմ:

And again… Useless tears… I hate when they become my only friend at night. I hate when I wake up in the morning and I see two huge bags instead of eyes on my face. Noone’s online. And again… I will look like someone with kidney problem in the morning. And again… and again… Stop crying, Byurie.

Առիթը տաս, և բոլորն ինձ կխրատեն, կառաջարկեն օգնել, երբ դրա կարիքը բացարձակապես չունեմ: Կհամոզեն, թե չգիտեմ այդ մասին: Բոլորը գլխիս աստվածներ են դառնում, տեսնում են բաներ, որ ես չեմ նկատում: Ինձ սովորեցնում են, ասես ինձնից լավը լինեն, ինձնից շատ փորձ ունենան:
Իսկ ես խորհում եմ, ամեն ինչ կշռադատում: Իրականում պետք է փառք տալ Աստծուն, որ ինձ միջինից բարձր ունակություններով է ստեղծել, որ ես չեմ ձուլվում հասարակության գորշ զանգվածին:
Եվ եկա մի եզրակացության. ինձնից լավ մարդ չկա… վատն էլ չկա:

Խոստանում եմ բոլորիդ. այս բազմաթիվ թերություններով, գեր, ոչ կանացի, օգնության կարիք ունեցող, բայց չդիմող, «ձևական քրիստոնյա», շուտ բռնկվող, ամեն ինչ քանդող աղջկա անունը մնալու է պատմության էջերում:

Երբ մի գիրք եմ կարդում կամ ինչ-որ երգ եմ լսում, ուզում եմ ոգևորված կիսվել որևէ մեկի հետ, բայց շուտով ոգևորությունս մարում է. հայտնաբերում եմ, որ մարդիկ ինձ չեն լսում կամ էլ պարզապես անհետաքրքիր է նրանց համար:
Ա՜խ, որքա՜ն կուզեի, որ ինձ նման մեկը լիներ, որ ինձ պատմեր իր սիրած երգերի, գրքերի մասին, իսկ ես՝ իմերի: Ու որ երկուսիս ճաշակները շատ մոտ լինեն… Կուզեի մեկին պատմել իմ տեսած քաղաքների մասին, իսկ նա՝ իր: Կուզեի, որ լինեին այնպիսիք, որտեղ երկուսս էլ եղել ենք: Կուզեի նման մարդու հետ ճամփորդության մեկնել, գրել, կարդալ, նկարել…
Ես մտքիս մեջ նկարում եմ նրան, բայց լավագույն դեպքում հայտնվում է մեկը, որը սիրում է նույն գիրքը, մեկ ուրիշը՝ նույն երգը, իսկ երրորդը՝ նույն քաղաքը: Ավա՜ղ, երբեք բոլորը մեկում չի հանդիպում:
Բայց Աստծո համար անհնար ոչինչ չկա. Հիսուսին դույլ պետք չէր, որ սամարացի կնոջը կյանքի ջուր տա:

Ok, I’m going to write anyway… And I’m going to do it in English. Don’t blame, me please. I’m too English today. I have no idea where it came from but suddenly I realized that my thoughts are in English. And the worst of all was that I was praying in English. A famous writer said that one should write in the same language as he prays. My prayer was not in Armenian.
So… what do I have to tell you? I’m afraid there’s nothing I can share except from bitterness and emptiness. That’s how I’ve been lately. I’m in a weird mood. I might seem happy and smiling but…. pffff… I really don’t want to write anymore. See you later

Մի տեսակ չգիտեմ ոնց բացատրեմ… Ի՞նչ զգացողություն է, երբ գրածդ տպագրված ես տեսնում: Ուրախությու՞ն, հպարտությու՞ն… Չէ՛, դա քիչ է ու չափից դուրս դրական: Ինչ-որ զզվելիություն էլ կա. դու տեսնում ես մի գործ, որը երկու օր առաջ չափանազանց ծիծաղելի ու պարզունակ է թվացել: Հետո գալիս է օտարացումը. սա այլևս քոնը չէ:
Երբ դեռ տպագրված չէր, կարող էիր հանգիստ վերահսկել, թե ով կկարդա, ով՝ ոչ, վերամշակել առանձին-առանձին յուրաքանչյուր ընթերցողի համար: Իսկ հիմա դու քո գրածի տերը չես. չգիտես, թե ով կկարդա, ինչ կմտածի: Սա այլևս քոնը չէ: Նվիրել ես հասարակությանը:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me