Ի՞նչ աստիճանի է հասնում հայերենի չիմացությունը

Էսօր ախպորս հետ միլիոնատեր եմ նայում: Մեկ էլ մոտավորապես էսպիսի հարց հնչեց. «Ո՞ր տարբերակն է ճիշտ»: Տարբերակներն են.
Ա. Մինչև առ այսօր
Բ. Ես պետք է կրկնվեմ
Գ. Հանձին նրա
Դ. Հանձինս նրա

Մնացածը

Protected: Որոշել էի աշխատել…

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Գրում եմ, որ անեմ

This content is password protected. To view it please enter your password below:

Դեժա վյու (Զալցբուրգ) (շարունակություն)

 Շնչակտուր մտնում եմ T-mobile-ի խանութ: Հենց այդ պահին եկեղեցու զանգերն ազդարարում են երեկոյան ժամը ութը: 
– Ուզում ես հեռախոսս վերալիցքավորել:
– Չես կարող. խանութը փակվել է,- հայտարարում է վաճառողուհին:

Դրանից հետո ժամը ութին փակվելու մասին մոռացա, որովհետև այլևս ոչ մի նման բան եվրոպական որևէ քաղաքում չտեսա:

Մնացածը + ավելի շատ նկարներ հատուկ Բելկայի խնդրանքով, բայց տեքստը ոչ միշտ կապ ունի նկարների հետ

Դեժա վյու (Զալցբուրգ)

Երևի էսքան ամիսներ պիտի անցնեին, որ կարողանայի համարձակություն հավաքել, կրճատել Զալցբուրգի նոթերս ու ինչ-որ ձևով հրապարակել առաջին հերթին հենց ինձ համար:

***
Ինքնաթիռը գնում է՝ ղը˜ռ ու պոկվում տեղից: Սիրում եմ, երբ բարձրանում եմ Երևանի գետնից: Պոկվում ես ու մի տեսակ ազատ զգում քեզ: Երկնքում ես, ոչ մեկինը չես, քոնն է ամբողջ տիեզերքը:

Սիրում եմ նաև Երևանի վայրէջքները, երբ ինքնաթիռի անիվները ղըռռալեն դիպչում են գետնին, ու սկսում ես քեզ ապահով զգալ. տանն ես, քո երկիրն է:

Երբ ինքնաթիռից իջանք, առաջինը մաքուր օդն ուշադրությունս գրավեց: Խորը շունչ քաշեցի:

Մտնենք Զալցբուրգ + նկարներ

– Մինչև չիմանամ՝ տանում են, չեմ սովորի

Էս արտահայտությունը «սեփականացրել» եմ շատ վաղուց՝ գողանալով  -ի մի գրառումից: Օգտագործել եմ նկատի ունենալով, որ մինչև հաստատ չիմանամ՝ Գերմանիա եմ գնում, գերմաներեն սովորել չեմ սկսի. լեզվի բարդությունը ու սովորողների պատմած լեգենդներն ինձ ուղղակի սարսափեցնում էին, ու միայն այն միտքը, որ գերմաներենում գոյականը երկուս էլ չէ, երեք սեռ ունի, արդեն հետ է պահում գերմաներենի դասագրքեր բացելուց: Դրա համար մտածում էի՝ ինձ միայն միջավայրը կփրկի, որ էդ բարդություններն էդ աստիճանի ծանր չտանեմ:

Հիմա, երբ հաստատ գիտեմ, որ գնալու եմ, ուզում եմ ժամանակ չկորցնել ու սկսել գոնե թեթևակի ծանոթանալ լեզվին, որ գոնե լրիվ զրոյական չլինեմ սեպտեմբերին: Հազիվ եմ ինքս ինձ հոգեբանորեն պատրաստել, որ սկսեմ: Եթե խելոք աղջիկ լինեի, էս երեք ամիսն էնպես կօգտագործեի, որ սեպտեմբերին ոչ միայն լրիվ զրոյական չեմ լինի, այլև կկարողանամ մի քանի բառ կապել, նախադասություններ արտաբերել:

Հետո նաև վախենում եմ… Անցյալ տարի էս ժամանակները ֆրանսերեն էլ համարյա չգիտեի, ու մտքովս չէր էլ անցնում, որ մի տարի անց այնքան կիմանամ ֆրանսերեն, որ ազատ կհաղորդակցվեմ, գրքեր կկարդամ, ֆիլմեր կնայեմ: Մտածում եմ՝ նույնն էլ պիտի գերմաներենի հետ լինի: Այ դրանից վախենում եմ: Բա ի՞նչ կլինի ֆրանսերենիս հետ: Չե՞մ կորցնի: Կամ՝ մի՞թե պիտի էլի էդքան ջանք ու եռանդ թափեմ: Կնվիրվե՞մ այնքան, որքան ֆրանսերենին: Չէ՞ որ այստեղ խաղի կանոնները փոխվում են (ֆրանսերենի ու այն մասին, թե ինչու այնուամենայնիվ սովորեցի մի օր անպայման կպատմեմ):

Ասածս ինչ է. խնդրում եմ՝ ինձ ոգևորեք մի քիչ, հոգեբանորեն աջակցեք, որ կարողանամ հաղթահարել: Թե չէ իսկապես վախենում եմ:

Protected: Անհաջողությունների պատճառը

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Ես անընկեր չեմ մնա

This content is password protected. To view it please enter your password below:

ՙԵս նրան սիրում էի (Աննա Գավալդա)

 Հայերենն էս դեպքում եմ սիրում, երբ վերնագիրը կարողանում ես շատ ճշգրտորեն թարգմանել՝ չշեղվելով բնագրից: Անգլերեն հնչում է՝ Someone I loved : Ռուսերեն՝ Я её любил. Я его любила: Իսկ ֆրանսերեն բնագրով՝ Je l’aimais:

Ինչու՞ եմ վերնագրի մեջ էսքան խորանում:

Առաջին հայացքից թվում է, որ եթե հեղինակը կին է, ուրեմն սա մի սիրաքստիկ է ոմն տղամարդու մասին: Ավելին՝ մինչև գրքի կեսերն էլ դեռ մտածում ես, թե գլխավոր հերոսուհին՝ Քլոյեն, իր ամուսնու՞ն է սիրել, որը հանկարծակի թողել-հեռացել է՝ գնալով ուրիշ կնոջ մոտ, թե՞ ինչ-որ կողքից յար է ունեցել:

Բայց կեսերից մանրից համոզվում ես, որ բնավ Քլոյեն չէ, որ սիրել է ու բնավ էլ կին չի եղել սիրողը… Վերնագիրը խաբուսիկ է, սիրվողի ու սիրողի սեռը չես կարող կռահել (չնայած ֆրանսերենը միշտ չէ, որ կարողանում է այդպես թաքցնել. բավական է, որ սիրել բայը ձայնավորով չսկսվեր, ու գոնե սիրվողի սեռը կիմանայինք): Դրա համար մնացած լեզուներում փորձել են պահպանել հանելուկը՝ արանքում կորցնելով բուն իմաստը:

Իսկ մնացած առումներով պետք է խոստովանեմ, որ գլուխգործոց չէր: Ավելին՝ բավական թույլ գործ էր: Ստանդարտ թեմա, դեպքերի ստանդարտ զարգացում: Ամեն դեպքում, եթե ուզում եք արագ կարդացվող, կարճ ու հասկանալի նախադասություններով որևէ բան կարդալ, կարող եք փորձել: Անձամբ ինձ համար հաճելի էր կարդալու ընթացքը, որովհետև թեթև մի բան էի փնտրում, որ ցրվեմ մի քիչ:

Ի դեպ, ինձ խորհուրդ տվեցին Գավալդայից ուրիշ գործեր կարդալ: Հիմա սկսել եմ «Պարզապես միասինը» ու համոզվում եմ, որ սա արդեն ավելի մոտ է գրականությանը:

Protected: Մեր բաժանման պատճառը

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me