Protected: Ուզում եմ հուլիսը շուտ գա

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Նամակների մասին

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Իմ երազանքների տղամարդը :)))))

This content is password protected. To view it please enter your password below:

Բյուրակն

Մի քիչ առաջ անունս էի գուգլել, ուզում էի տեսնել` ինչ կա-չկա: Մեկ էլ էս էջը գտա: Սկզբում մտածեցի, թե Բյուրակն անունով նոր մարդ էի գտել: Վայրկյաններ անց, երբ հայտնվեցի սայթում, հայտնաբերեցի, որ դա էլ եմ ես…

Վերջերս սկսել էի կամաց-կամաց նորից մտերիմ շփումների կարիք զգալ, սկսել էի փնտրել դրանք, աղոթում էի դրանց համար: Ու զարմանալին այն է, որ գտա… Ես հայտնվեցի այն մարդկանց դերում, որոնց փնտրում էի:

Protected: Ուրբաթ օրերը

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Writer’s Block: Previously on My Journal

This content is password protected. To view it please enter your password below:

Պայուսակ դասավորելու սուրբ արարողությունը

Վերջերս պայուսակ դասավորելը սուրբ գործ է դարձել: Ամեն երեկո երևի կես ժամ, եթե ոչ ավելի, տրամադրում եմ դրան:

Առաջին հերթին հիշում եմ, թե հաջորդ օրը շաբաթվա ինչ օր է: Կարող եմ օրվա ընթացքում հազար անգամ մոռանալ, թե որտեղ ենք, ժամանակի որ հատվածում ենք կանգնած, բայց հենց բանը հասնում է պայուսակ դասավորելուն, լրջանում եմ, կենտրոնանում ու հիշում: Իսկ թե ինչով է դա կարևոր, մինչև վերջ կարդալով կհասկանաք:

Հաջորդ քայլը պայուսակի պարունակության մասին մտածելն է: Այդ ժամանակ նախ բացում եմ գրիչների գրպանը, որտեղ սովորաբար լինում է նաև իմ կամ ուրիշների ֆլեշկաները և զանազան դիսկեր: Հատ-հատ հիշում եմ, թե որն ինչի համար է, և կա’մ դրանց ինֆորմացիան լցնում կոմպիս մեջ, կա’մ էլ այնտեղից նոր ինֆորմացիա փոխանցում դրանց վրա: Դրանք սովորաբար դասախոսություններ, թեստեր կամ հոդվածներ են, հազվադեպ` նկարներ: Եվ թող չթվա, թե ինֆորմացիայի փոխանակումն այսքանով ավարտվում է: Մինչև պայուսակ դասավորելուն անցնելը մի երկու ժամ մեյլերով եմ ուղարկում-ստանում զանազան դասախոսություններ:

Այսպիսով, փոփոխված պարունակությամբ ֆլեշկաներն ու դիսկերը մտնում են պայուսակս: Թեև արտաքինից պարունակությունը չի փոխվում, բայց իրականում ծանրաբեռնվում է հսկայական ինֆորմացիայով:

Որպեսզի կարողանամ գրպանիկը փակել, ստուգում եմ, թե արդյոք մարկերներս ու գրիչս տեղում են. առանց գծմծելու չեմ կարողանում պարապել:

Հետո պլանավորում եմ, թե հաջորդ օրը ինչ թեմաներ պիտի կարդամ: Անպայման հետս վերցնում եմ սովորածս նոր դասի տեքստը, հաջորդ դասը ու մի քանի հատ էլ այլ դասախոսություններ` նախորդ կուրսերից, որ պետականներիս համար կարդամ ընթերցասրահում եղած ժամանակ:

Ճշտում եմ տանելիք տետրերի կազմը: Աշխատում եմ մեկով բավարարվել. փորձը ցույց է տալիս, որ եթե որոշում եմ մի քանի հին տետրերի անդրադառնալ, միևնույն է, արդյունքում միայն մեկն եմ բացում, այն էլ լավագույն դեպքում: Որպես կանոն ընտրում եմ ամենաբարակը կամ այն մեկը, որի մեջ ազատ տեղ շատ կա, և անհրաժեշտության դեպքում կարող եմ նշումներ անել:

Հետո հիշում եմ ստացածս սմս-ներն ու զանգերը: Ով ինձնից ինչ ուզում է, պարտադրում եմ, որ երեկոյան անպայման հիշեցնեն:Հիմնականում իսկապես մոռանում եմ, բայց երբեմն պատահում է` առանց հիշեցման հիշում եմ ու դիտմամբ հետս չեմ վերցնում. եթե իսկապես ուզողի համար այդքան կարևոր լիներ, չէր մոռանա ինձ հիշեցնել, իսկ ես ուղղակի կխուսափեմ ավելորդ ծանրությունից: Հիմնականում ուզում են զանազան գրքեր, տետրեր, տպագիր դասախոսություններ, հարցաշարեր, թեստեր, թեստերի նմուշներ և այլն:

Անցնում եմ գրքերին: Աշխատում եմ հետս գրքեր չվերցնել, բայց մեկ-մեկ չի ստացվում. ընթերցասրահում չկա կամ էլ մի օրինակ է, որը պետք է զիջեմ ուրիշներին: Թեթև գրքեր վերցնելուց չեմ խուսափում:

Եթե հաջորդ օրն իսպաներեն ունեմ, անպայման վերցնում եմ դասագիրքս և երկու տետրերս: Բառարանը պայուսակս դնելուց առաջ մի քիչ մտածում եմ. շա՞տ ծանր կլինի, թե՞ չէ: Բայց փորձը ցույց է տալիս, որ ճիշտ է այն տանելը հենց թեկուզ նրա համար, որ անկանոն բայերը դեռ անգիր չգիտեմ, իսկ ուրիշ տեղ գրած չունեմ: Էդ գիրքն էլ գրպանի բառարանից մի քիչ է մեծ:

Փորձում եմ հիշել, թե արդյոք խալաթս ինչ վիճակում է: Առաջին կուրսում շաբաթը երկու անգամ խալաթս փոխում էի: Երկրորդից սկսած դարձավ շաբաթը մեկ անգամ, իսկ չորրորդում արդեն կարող էր նույնիսկ երկու շաբաթ ձգել. հիվանդանոցում թողնելու դեպքում շատ չէր կեղտոտվում, ոչ էլ ճմրթվում էր: Այ, հիմա` վեցում, ահավոր անկանոն է: Կարող եմ մի խալաթը մեկուկես շաբաթ օգտագործել, մեկը` միայն երկու-երեք օր: Կախված է կեղտոտվելուց, առարկայից, հավեսից. մեկ-մեկ լինում է, որ կոնկրետ մի խալաթ չեմ ուզում հագնել, բերում եմ տուն, ուրիշն եմ տանում:

Հետո մտնում եմ խոհանոց: Եթե որևէ հետաքրքիր բան կա, փաթաթում, դնում եմ պայուսակիս մեջ, որ հաջորդ օրը դասամիջոցին ես ու Մարիան ուտենք:

Այսպես երկար-բարակ պատրաստվելուց հետո գնում եմ քնելու: Բայց, միևնույն է, հաջորդ օրն անպայման մի բան մոռացած եմ լինում:

Կան ուսանողներ, որոնք այս կամ այն առարկան անցնելիս կարող են հայտրարել. սա ինձ պետք չէ: Իսկ ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ եթե անցնում ենք, ուրեմն պետք է:

Առաջին հայացքից հոգեբույժի ինչի՞ն է պետք ներքին հիվանդությունները լավ իմանալը: Նախ, հոգեկան հիվանդներն էլ են մարմնական հիվանդություններով հիվանդանում, և բազմակողմանի գիտելիքները կօգնեն ցավը ցնորքներից ու զառանցանքներից տարբերել: Երկրորդ, հենց երեկ օրինակ լյարդային անբավարարություն էի կարդում ու պատկերացնում, որ մեծ հաջողությամբ նմանատիպ հիվանդը կարող է առաջինը հոգեբույժի ձեռքն ընկնել: Իսկ հիմար հոգեբույժը կարող է նեյրոլեպտիկներ նշանակել՝ այդպիսով արագացնելով հիվանդի՝ դեպի էն աշխարհ ճամփորդությունը:

Protected: Գարնանային մի առավոտ հիվանդանոցի բակում

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me