Դուբլինյան արկածներ. ինչպես ամեն ինչ սկսվեց

Այս ճամփորդությունս պատմվելու է ոչ այնպես, ինչպես նախորդները: Չվախենաք:

harp_irelandՉգիտեմ՝ Իռլանդիայով երբ եմ սկսել հետաքրքրվել ու հատկապես երբվանից եմ սկսել երազել այնտեղ լինելու մասին: Ի տարբերություն մնացած բոլոր երկրների, որոնք կամ չեն ձգել, կամ ձգել են շատ կոնկրետ պատճառներով, Իռլանդիայի դեպքում պատճառ-հետևանքները խառնված են իրար, ու ինչքան էլ ուղեղիս զոռ եմ տալիս, չեմ կարողանում հիշել, թե որը որից հետո էր, ու միտս են գալիս Իռլանդիայի հետ կապված պատահական դրվագներ:

Իմ մանկության սիրելի խմբերից մեկը Kelly Family-ն էր: Նրանց գիտեի որպես իռլանդացիների, չնայած հետո պիտի պարզեի, որ իրականում խմբի անդամները ծնողները ծագումով իռլանդացի ԱՄՆ-ից Իսպանիա ներգաղթածներ են, որ նրանցից շատերը հենց Իսպանիայում են ծնվել, իսկ խումբն ընդհանրապես Գերմանիան է ներկայացնում, որովհետև իրենց փառքի գագաթնակետին հենց էնտեղ էին ապրում:

Մոտավորապես էդ ժամանակաշրջանում իռլանդացի ուսուցչուհի ունեի, բայց որ ասեմ՝ իմ ամենասիրելին էր, սուտ կլինի: Հիշում եմ՝ մի օր փորձեց իռլանդերեն երգ սովորեցնել մեզ: Կարծեմ չսովորեցինք: Ու հիմա գլխիս եմ տալիս, որ չհամոզեցի՝ ավելի համառ լինել:

Հետո արդեն հիշողության մեծ անդունդ է: Մեկ էլ հիշում եմ ինձ, որ Ջոյսի «Դուբլինցիներն» իմ սիրելի գիրքն էր (չնայած հիմա պատմվածքներից ոչ մեկը չեմ հիշում): Էն աստիճանի, որ գիրքը մամայիս գրապահարանից տեղափոխեցի ինձ մոտ: Հիշում եմ նաև այլ իռլանդացի կատարողների, որոնք ուշադրությունս գրավել էին (Corrs, U2): Ու հիշում եմ նաև աճող հետաքրքրությունս իռլանդական ֆոլկի ու պարերի նկատմամբ: Բայց էնպիսի զգացողություն ունեմ, որ էդ բոլոր երգերը սիրել եմ դրանք լսելուց առաջ: Դրա համար եմ ասում՝ խառնում եմ պատճառ-հետևանքը:

Այնուամենայնիվ, մեկ էլ շատ լավ հիշում եմ, որ իմ երազանքների երկրների մեջ նաև Իռլանդիան կար, ընդ որում՝ առաջին տեղում: Անիրականանալի երազանք էր, որովհետև մեր համալսարանի փոխանակային ծրագիրն Իռլանդիա չուներ: Ու ընդհանրապես, էսքան ժամանակ ուշադիր հետևելով բոլոր միջազգային ծրագրերին՝ Իռլանդիա մի անգամ եմ հանդիպել, էն էլ դիմել չկարողացա, որովհետև էդ շրջանում ավարտական քննություններ պիտի հանձնեի:

Փորփրում էի կամավորական ծրագրեր, ու միշտ դեդլայններն անցած էին լինում: Փնտրում էի իռլանդերենի դասեր (հա, անգամ խելքիս փչեց, որ պիտի իռլանդերեն սովորեմ), բայց դրանց գներն աստղաբաշխական թվերի էին հասնում: Ու նույնիսկ Եվրոպա կատարած որևէ ճամփորդություն Իռլանդիային միացնելն անհնար էր այն պարզ պատճառով, որ այն Շենգեն համաձայնագրի գոտի չէ, հետևաբար առանձին վիզա էր պետք: Պարզել էի անգամ, որ ՀՀ քաղաքացիներին սպասարկող դեսպանատունը Բուլղարիայում է:

Պիտի խոստովանեմ, որ նույնիսկ այնքան հեռու էի գնացել, որ որոշել էի Դուբլինի համալսարաններ դիմել: Ուղղակի ընդունելության գործընթացն էնտեղ ահագին ջանջալ էր, կրթաթոշակներ էլ չկային: Դրա համար բոլոր դիմումներս կիսատ թողեցի:

Բայց Եվրոպա ընկնելս նոր հնարավորություն էր բացում իմ առաջ. Գերմանիայի ու Նիդեռլանդների կացության իրավունք, հետևաբար ստիպված չեմ լինի Բուլղարիա հասնել վիզայի համար: Այնուամենայնիվ, զանազան պատճառներով անընդհատ գնալս հետաձգվում էր. մեկ անձնագրիս էջերն էին լրացել, մեկ բավականաչափ ժամանակ չկար վիզա ստանալու համար, մեկ ձմռանը չէի ուզում գնալ:

Էս օգոստոսին էր, երբ մի երկու օր էր, ինչ Երևանից վերադարձել էի ու նորից ընկել գերմանական դեպրեսիայի մեջ: Հենց էդ ամենատխուր պահերից էր, երբ առանց մտածելու մտա Իռլանդիայի դեսպանատան սայթ, օնլայն դիմումը լրացրի ու մի օրում բոլոր փաստաթղթերը հավաքեցի: Երբ դրանք ներկայացրի դեսպանատուն, աշխատակցուհին թերահավատորեն նայեց մեկնելուս օրվան ու ասաց.
– Սովորաբար երեքից չորս շաբաթ է տևում:
Այդ օրվանից հաշված երեք շաբաթ հետո էի նախատեսում գնալս: 
– Պատասխանը փոստո՞վ ուղարկենք, թե՞ անձամբ կգաք:
– Անձամբ կգամ,- պատասխանեցի՝ հասկանալով, որ փոստ նշանակում է ևս մեկ օրվա կորուստ:
Մի երկու օր անց էլ խելոք-խելոք տոմսերն առա ու մտածեցի՝ թե վիզաս մերժեն, թքած: 

Դիմելուցս մի շաբաթ հետո էր: Առավոտյան ժամը վեցին, երբ դեռ լույսը չէր էլ բացվել, դռանս զանգը հնչեց: Քնաթաթախ վեր կացա ու պատասխանեցի:
– Փոստատարն է,- ասաց,- իջեք փաթեթը վերցնելու:
Որևէ բանի չէի սպասում էդ օրերին, էն էլ անձամբ ստանալու: Էլ չեմ ասում, որ փոստը սովորաբար ժամը տասի կողմերն է գալիս: Այնուամենայնիվ, հենց էդպես՝ պիժամայով ու բոբիկ իջա ներքև: 

Ոչ մի փոստատար էլ չկար: Տեղը լեպրեշոնի կանաչ շորերով ու նարնջագույն մորուքով մարդ էր կանգնած: Ինձ կանաչ փաթեթ հանձնեց, որի վրա ոսկեգույն, լուսարձակող տավիղ էր նկարված: Վրան հասցե չկար գրված: Բացեցի: Անձնագիրս մեջն էր: Թերթեցի: Վիզան մեջն էր: Պարելով բարձրացա տուն՝ մոռանալով լեպրեշոնին շնորհակալություն հայտնել:

Շարունակելի

Պոտսդամյան պատմության ավարտը

Էսօրվա դասին մենակ Նորան չկար. նրա չվերթն առավոտյան էր: Բայց հետո ընթացքում մեր շարքերը կամաց-կամաց նոսրացան:
– Գնացքիցս ուշանում եմ,- ասում էին ու հերթով գնում:

Էսօր Պոտսդամյան կիսամյակի դասերի վերջին օրն էր: Մի ամիս ազատ, ու հետո կսկսվի նոր կիսամյակը: Մի մասը կգնա Խրոնինգեն, իսկ մենք չորսով՝ Յոենսու: 

Ու էդ մի ամիսը տարբեր տեղերում ենք լինելու: Ոմանք տուն են գնում, ոմանք՝ միանգամից տեղափոխվում են Խրոնինգեն: Մի քանիսն էլ Եվրոպայի զանազան քաղաքներում պրակտիկա են անցնելու: Ու մենակ ես վաղը երեկոյան նստելու եմ ինքնաթիռ, գնամ դեպի անհայտը, մի քաղաք, որտեղ ոչ ոք ինձ չի սպասում, որտեղ ոչ մեկի չեմ ճանաչում: Ու գնալու եմ մեն-մենակ:

Մի քիչ վախենում եմ, որովհետև նախկինում նման բան երբևէ չեմ արել: Ու երևի էլ երբեք չեմ էլ անի, որովհետև գնում եմ վերջին երազանքիս հասնելու: Մնացած երազանքներս Հայաստանում են:

Հ.Գ. Մոտ ժամանակներս Պոտսդամի ու գերմանացիների մասին ավելի մանրամասն կգրեմ: 

Ալանիս Մորիսեթի Havoc and Bright Lights ալբոմը և լրացուցիչ երգերից մեկը

220px-Havoc_and_Bright_LightsԱլանիս Մորիսեթի նոր ալբոմը նորից հիասթափություն էր երկրպագուների համար: Մինչ բոլորը շունչները պահած սպասում էին 90-ականների ռոքոտ ու ջղային Ալանիսի վերադարձին, նորից հրամցվեց էլեկտրոնային կամ փոփ, որոնց արանքներում մի կերպ որսվում էր ռոքը: «Տեսեք,- ասում էին,- Woman Down-ը գոնե ջղային է»: Ու բոլորը լուռ համաձայնում էին, որ հենց այդ երգի համերգային տարբերակը շատ ավելի լավն է: Եվ ողջ ինտերնետային տարածքը քննարկում էր, որ սա այն չէր, ինչ սպասում էին: Ոմանք ասում էին, որ Supposed Former Infatuation Junkie-ից (1998) հետո սա լավագույն ալբոմն է: Բայց նույնիսկ նման պնդումը սպասելիքների արդարացում չէ, որովհետև բոլորը սպասում են ոչ ավել-ոչ պակաս նոր SFIJ: Դրանից թույլ որևէ բանի հետ ոչ ոք պատրաստ չէ հաշտվելու:

Բայց Flavors of Entanglement (2008)-ից սկսած Ալանիսը մի նոր հնարք է բանեցնում. ալբոմը թողարկվում է մի քանի տարբերակով՝ ունենալով տարբեր քանակությամբ լրացուցիչ երգեր: Եթե իմ կարծիքը հարցնեք, կասեմ, որ Flavors-ը Ալանիսի ամենավատ ալբոմն է, բայց հենց այդ բոնուս երգերն ինձ ամենաշատը դուր եկածներն են: Նույնը կատարվում է նաև նոր՝ Havoc and Bright Lights ալբոմի հետ, որը որոշ երկրներում դեռ չի էլ թողարկվել: Եվ երկրպագուները, ստանալով իրենց օրինակներն ու ալբոմի հիմնական երգացանկում չգտնելով այն, ինչ փնտրում էին, փորձում են ձեռք բերել նաև մյուս տարբերակների բոնուս երգերը:

Ճապոնական տարբերակը թողարկվել է ընդամենը մեկ լրացուցիչ երգով, որը կոչվում է "No": Ու այդ երգը միայն ճապոնական տարբերակում կա: Արդեն երկու օր է՝ անընդհատ լսում եմ ու չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ալբոմի հիմնական երգացանկում այն ընդգրկված չէ:

My mind is invaded

My gates are ignored

 «Միտքս զավթված է,- երգում է Ալանիսը,- դարպասներս՝ արհամարված»: Երգը սկսվում է մեղմ ու հանգիստ, բայց երգչուհու ձայնի մեջ տառապանք կա: Կլանում է, կպչում ես երգից և ուզում մինչև վերջ լսել՝ առանց մի հնչյուն բաց թողնելու: Առաջին բառերը ծանոթ են, հարազատ, ու քեզ տեսնում ես երգի մեջ: Կրկներգը փոքր-ինչ ծանրանում է: Ու երգում է Ալանիսը.

What part of no do you not understand?

«Չէիս ինչը չե՞ս հասկանում»:

Այս երգում չկա այն երջանիկ երանգը, որ կարելի է նկատել ալբոմի մնացած երգերում: Ի՞նչ է ուզում Ալանիսը: Ո՞վ է նրան նեղացրել: Ո՞վ է կպել ծամոնի պես ու պոկ չի գալիս: Ի՞նչ է պատահել ընդհանրապես:

Հետո երգում է.

Don’t touch me,

My body is frozen

Thanks to you.

«Մի դիպչիր ինձ, մարմինս սառած է քո պատճառով»: Էստեղ ինքդ էլ ես սառում, ու հասկանում, որ Ալանիսը բնավ մտավոր հարձակման մասին չի երգում, որ այդ «չէ»-ն ավելի ուժեղ «չէ» է, «ինձ մի դիպչիր» տիպի «չէ» է, ոչ թե «ինձ հետ մի խոսիր» տիպի:

Սարսռում ես՝ վերջապես հասկանալով, որ երգը ֆիզիկական բռնության մասին է: Զարմանում, որ Ալանիսը քաջություն է ունեցել այդ մասին երգելու: Իսկ ամենացավալին այն է, որ միանշանակ ալբոմի ամենագեղեցիկ, հզոր ու հուզիչ երգն է, միակը, որ ուզեցի անընդհատ լսել ու պոկ չգալ:

Ինչու՞ երջանկությունից ծնված երգերը լավը չեն լինում: 

Ալանիս Մորիսեթի Havoc and Bright Lights ալբոմը և լրացուցիչ երգերից մեկը

220px-Havoc_and_Bright_LightsԱլանիս Մորիսեթի նոր ալբոմը նորից հիասթափություն էր երկրպագուների համար: Մինչ բոլորը շունչները պահած սպասում էին 90-ականների ռոքոտ ու ջղային Ալանիսի վերադարձին, նորից հրամցվեց էլեկտրոնային կամ փոփ, որոնց արանքներում մի կերպ որսվում էր ռոքը: «Տեսեք,- ասում էին,- Woman Down-ը գոնե ջղային է»: Ու բոլորը լուռ համաձայնում էին, որ հենց այդ երգի համերգային տարբերակը շատ ավելի լավն է: Եվ ողջ ինտերնետային տարածքը քննարկում էր, որ սա այն չէր, ինչ սպասում էին: Ոմանք ասում էին, որ Supposed Former Infatuation Junkie-իցa (1998) հետո սա լավագույն ալբոմն է: Բայց նույնիսկ նման պնդումը սպասելիքների արդարացում չէ, որովհետև բոլորը սպասում են ոչ ավել-ոչ պակաս նոր SFIJ: Դրանից թույլ որևէ բանի հետ ոչ ոք պատրաստ չէ հաշտվելու:

Բայց Flavors of Entanglement (2008)-ից սկսած Ալանիսը մի նոր հնարք է բանեցնում. ալբոմը թողարկվում է մի քանի տարբերակով՝ ունենալով տարբեր քանակությամբ լրացուցիչ երգեր: Եթե իմ կարծիքը հարցնեք, կասեմ, որ Flavors-ը Ալանիսի ամենավատ ալբոմն է, բայց հենց այդ բոնուս երգերն ինձ ամենաշատը դուր եկածներն են: Նույնը կատարվում է նաև նոր՝ Havoc and Bright Lights ալբոմի հետ, որը որոշ երկրներում դեռ չի էլ թողարկվել: Եվ երկրպագուները, ստանալով իրենց օրինակներն ու ալբոմի հիմնական երգացանկում չգտնելով այն, ինչ փնտրում էին, փորձում են ձեռք բերել նաև մյուս տարբերակների բոնուս երգերը:

Ճապոնական տարբերակը թողարկվել է ընդամենը մեկ լրացուցիչ երգով, որը կոչվում է “No”: Ու այդ երգը միայն ճապոնական տարբերակում կա: Արդեն երկու օր է՝ անընդհատ լսում եմ ու չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ալբոմի հիմնական երգացանկում այն ընդգրկված չէ:

My mind is invaded

My gates are ignored

«Միտքս զավթված է,- երգում է Ալանիսը,- դարպասներս՝ արհամարված»: Երգը սկսվում է մեղմ ու հանգիստ, բայց երգչուհու ձայնի մեջ տառապանք կա: Կլանում է, կպչում ես երգից և ուզում մինչև վերջ լսել՝ առանց մի հնչյուն բաց թողնելու: Առաջին բառերը ծանոթ են, հարազատ, ու քեզ տեսնում ես երգի մեջ: Կրկներգը փոքր-ինչ ծանրանում է: Ու երգում է Ալանիսը.

What part of no do you not understand?

«Չէիս ինչը չե՞ս հասկանում»:

Այս երգում չկա այն երջանիկ երանգը, որ կարելի է նկատել ալբոմի մնացած երգերում: Ի՞նչ է ուզում Ալանիսը: Ո՞վ է նրան նեղացրել: Ո՞վ է կպել ծամոնի պես ու պոկ չի գալիս: Ի՞նչ է պատահել ընդհանրապես:

Հետո երգում է.

Don’t touch me,

My body is frozen

Thanks to you.

«Մի դիպչիր ինձ, մարմինս սառած է քո պատճառով»: Էստեղ ինքդ էլ ես սառում, ու հասկանում, որ Ալանիսը բնավ մտավոր հարձակման մասին չի երգում, որ այդ «չէ»-ն ավելի ուժեղ «չէ» է, «ինձ մի դիպչիր» տիպի «չէ» է, ոչ թե «ինձ հետ մի խոսիր» տիպի:

Սարսռում ես՝ վերջապես հասկանալով, որ երգը ֆիզիկական բռնության մասին է: Զարմանում, որ Ալանիսը քաջություն է ունեցել այդ մասին երգելու: Իսկ ամենացավալին այն է, որ միանշանակ ալբոմի ամենագեղեցիկ, հզոր ու հուզիչ երգն է, միակը, որ ուզեցի անընդհատ լսել ու պոկ չգալ:

Ինչու՞ երջանկությունից ծնված երգերը լավը չեն լինում:

Protected: Երազ

This content is password protected. To view it please enter your password below:

Տափակ մտքեր ընկերների մասին

40668_143504332338827_100000377826696_264575_139047_nԱսում են՝ ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու: Հետո ասում են՝ մարդիկ իրենց նմաններին են որպես ընկեր ընտրում: Կամ էլ ասում են՝ մինչև իրարից տարբեր չլինեք, չեք կարող ընկերություն անել: Էս բոլոր կլիշեները ճղում, շպրտում եմ աղբարկղը, որովհետև ես իմ ընկերներով չեմ տեղավորվում դրանցից որևէ մեկի մեջ ու ընդհանրապես սխալ եմ համարում մարդկային հարաբերություններին վերաբերող ցանկացած սահմանում: Այդուհանդերձ, մի փոքրիկ սահմանում իմ կողմից կտամ ու կանցնեմ առաջ:

Ընկերներ կարող են լինել նրանք, ում հետ ընդհանուր կենսագրություն ունես, այսինքն՝ ժամանակի կոնկրետ պահի առնվազն մի անգամ հայտնվել եք տարածության մի կետում, ընդ որում այդ տարածությունը կարող է լինել նաև վիրտուալ: էստեղ սկսվում է ոմանց լեկցիան, թե վիրտուալ հարաբերություններ չեն լինում, թե մինչև մարդուն չտեսնես-չշոշափես և այլն: Ես էլ պիտի ասեմ՝ ուրեմն եթե մեկին մի անգամ տեսնում եմ, հետո շարունակում վիրտուալ շփվել, դա արդեն իրակա՞ն է: Պիտի ասեմ՝ շատերի հետ երկար ժամանակ մենակ վիրտուալ եմ շփվել, ու իրենք ինձ ավելի լավ են ճանաչել, քան այն ընկերներս, որոնց տեսել-շոշափել եմ: Բայց նաև պիտի ասեմ, որ մեկ-մեկ իրական ընկերների՝ վիրտուալ տարածքում հայտնվելը նման է շոկի, որովհետև լրիվ ուրիշ կողմից ես սկսում ճանաչել նրանց ու չգիտես՝ ուզու՞մ ես էդպես, թե՞ ավելի լավ էր մնայիր քաղցր անտեղյակության մեջ:

Իսկ ինչպե՞ս հանգեցի այս սահմանմանը: Երբ Երևանում էի ու անընդհատ, իրար հետևից, օրը մի քանի անգամ հանդիպում էի մի քանի խումբ ընկերների, նկատեցի, թե որքան բազմազան են նրանք, որքան տարբեր իրարից ու ինձնից ու էդքանով հանդերձ որքան շատ եմ սիրում բոլորին: Ու սկսեցի մտածել, թե ինչպես է ստացվել, որ նրանք իմ ընկերներն են: Հենց էդպես եկա այդ եզրակացությանը, որ նրանց բոլորի հետ կենսագրական ընդհանրություն ունեմ: Մի մասի հետ նույն համալսարանում եմ սովորել, մի քանիսի հետ թինեյջեր ժամանակ ռադիո եմ լսել, մի մեծ խմբի հետ վիրտուալ ֆորումում քննարկումների մասնակցել, մյուսներն իմ բլոգընկերներն են և այդպես շարունակ:

Երբ մտածում եմ ուղղակի նմանությունների մասին, ապա նկատում եմ, որ դրանք ավելի քիչ են, ու դրանց հետևից վազելու փոխարեն հաստատ անընկեր կմնայի: Ինձ հերիք է, որ ունեմ ընկերներ, որոնք նմանատիպ երաժշտություն են լսում, ինչ ես, իսկ մի ուրիշ խումբ կարդում է նույն գրքերից: Մի երկուսն էլ հոգեբուժությունից են հասկանում, մի քանիսը՝ հավատում Հայաստանի ապագային, մի վերջին խումբ էլ հայերենի վրա տարած է, ինչպես ես: Կան նաև այնպիսիք, որ այս բոլոր հատկանիշներից ոչ մեկը չունեն, բայց պակաս ընկերներ չեն, որովհետև ուսանող ժամանակ մենք միասին քնել ենք գրադարանի գրքերի կույտի վրա կամ էլ միասին ֆրանսերենի դասերի գնացել: Մի խոսքով, կարճ, էս բոլորը կոչվում է կենսագրություն կիսել:

Իմ ընկերների մեջ կարող են լինել ռուսախոսներ, ինտերնետում տրանսլիտով գրողներ, սատանիստներ, ռաբիզ լսողներ, Կոելյո կարդացողներ, փողով ընտրողներ, հետևից մտնողներ: Ու քանի դեռ մենք հարգում ենք միմյանց կարծիքները, մոտեցումներն ու ապրելակերպը, շարունակում ենք մնալ ընկերներ:

Protected: Ուրիշ բան

This content is password protected. To view it please enter your password below:

Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»

200px-UlyssesCoverԻնչու՞ որոշեցի կարդալ այն ու ի՞նչ ճանապարհ անցա
Ընդհանրապես, երբ հարցնում են, թե այս կամ այն գիրքն ինչու եմ կարդում, շատ հստակ պատասխան եմ ունենում, որովհետև առանց պատճառի ոչ մի գիրք չեմ կարդում: Բայց «Ուլիսեսի» հարցն ուրիշ է ոչ թե նրա համար, որ առանց պատճառի սկսեցի կարդալ, այլ որովհետև պատճառները շատ են:

Իմ հին բլոգընկերները կհիշեն, որ մոտ մեկուկես տարի առաջ հանկարծ սկսել էի օրիգինալ տարբերակը կարդալ, բայց անտանելի դժվարության էի հանդիպել, որովհետև գրքում ծանոթագրություններ չկային, իսկ ծանոթագրությունների հանրահայտ գիրքը (Ulysses Annotated) այդ հրատարակությունը չէր ընդգրկում: Մի խոսքով, մի տասնհինգ-քսան էջ կարդալուց հետո խճճվեցի: Հետն էլ գրադարանի ժամկետները սեղմում էին, իսկ էդ շրջանում բավական զբաղված էի, որ ամբողջ ժամանակս տրամադրեի «Ուլիսես» կարդալուն ու ծանոթագրություններ փորփրելուն:

Բայց կարճ ժամանակ անց հայերեն տարբերակը նվեր ստացա (ներքևում կարտահայտվեմ այս հրատարակության մասին): Երևի էլի հավես չանեի գիրքը բացել, եթե եղբայրս չորոշեր կարդալ: Էդպես կիսագրազային իրավիճակ ստեղծվեց (միշտ ասում էի, որ գրազով հաստատ կկարդամ), ու իրար հետ մրցելով, նույն գրքի համար կռիվ անելով (որովհետև չգիտես ինչու օրվա նույն ժամերին էինք ուզում կարդալ), էջանշանների տեղերը փոխելով (որ դիմացինի գործը դժվարացնենք) սկսեցինք կարդալ: Անցյալ ամառ էր:

Նպատակ էի դրել, որ մինչև Հայաստանից գնալս պիտի վերջացնեմ, որովհետև էդ հսկայական գիրքը հետս տանողը չէի, իսկ անգլերենը դժվար կոմպով կարդայի: Բայց դե հենց հսկայական լինելու պատճառով չէի կարողանում հետս ման տալ (իսկ իմ պայուսակում միշտ մի գիրք պիտի լինի), իսկ մենակ քնելուց առաջ կարդալը շատ քիչ էր հատկապես էդ լարված օրերին, երբ արդեն պատրաստվում էի գնալ:

Երբ ձմռանը վերադարձա Հայաստան, մամաս ասեց՝ հաստատ էկել ես Ուլիսը վերջացնելու: Հա, իսկապես ուզում էի: Բայց էլի չհասցրի: Իսկ երբ էս անգամ էկա, նույնիսկ փորձ էլ չարեցի: Նենց մի տեսակ հանգիստ էի, գիտեի, որ հենց պահը գա, մինչև վերջ կկարդամ, ինչ լեզվով էլ լինի:

Էնքան հետաքրքիր էր, որ պահը հիմա եկավ, երբ որևէ մեկի հետ չեմ մրցում, որևէ մեկի հետ գռազ չեմ եկել, որևէ մեկի հետ չեմ պայմանավորվել, որ հանդիպենք, քննարկենք: Կարդացի իմ մենակության մեջ: Կարդացի գնացքներում, դասի ժամանակ, սրճարաններում, քնելուց առաջ: Կարդացի, որովհետև հիշեցի, որ շատ վաղուց ինքս ինձ խոստացել էի Իռլանդիա գնալուց առաջ անպայման վերջացնել, իսկ Իռլանդիա գնալու եմ մյուս շաբաթ (ասում եմ, ու հավատս չի գալիս): 

Վերջին երեք գլուխները կարդացի մի շնչով ու անկեղծ ասած փոշմանեցի, որ անցյալ տարի էի սկսել: Ֆայլը քինդըլիս միջից չջնջեցի. գուցե էլի ուզենամ կարդալ:

Հայերեն հրատարակությունը
Քանի որ «Ուլիսեսի» մասին ընդհանրապես շատ է խոսվել, ու ես դժվար կարողանամ որևէ նոր բան ասել, ավելի շատ կուզեի կենտրոնանալ հայերեն հրատարակության վրա, քանի որ գրքի երեք քառորդն էսպես թե էնպես հայերեն եմ կարդացել:

Երևի պետք էր, որ վերջին քառորդն օրիգինալով կարդայի, որ հասկանայի, թե ինչ ահռելի գործ է կատարել Սամվել Մկրտչյանն «Ուլիսեսը» հայերեն թարգմանելով: Ճիշտ է՝ շատ բառեր զարմացնում էին (օրինակ, էդպես էլ չհասկացա, թե չարուկրակն անգլերեն որ բառի թարգմանությունն է), տեղ-տեղ էլ ջղայնանում էի՝ հանդիպելով նոր տիպի տառադարձումների (օրինակ՝ Շեքսպիրի փոխարեն Շեյքսպիր. եթե հազար տարի սովորել ենք մի տարբերակին, ինչու՞  իզուր նորն առաջարկել), բայց ամեն դեպքում չեմ կարող չընդունել, որ ամեն բառ առանձին ընտրած էր, մտածված, հատուկ լուծումներ գտած: Ինձ դուր եկավ նաև թարգմանչի համարձակությունը: Ըստ էության, հենց թեկուզ էդպիսի տառադարձումներ անելը մեծ քաջություն է պահանջում, որովհետև դեմ ես գնում ընդունված կանոններին, իսկ էդ դեպքում քննադատությունները կարող են անպակաս լինել:

Գիրքն ընդհանրապես ավելի շուտ նման էր «Ուլիսեսի» հանրագիտարանի. ծանոթագրություններ ինչքան ուզես, Դուբլինի քարտեզ, գլուխների նշանակությունն առանձին տված ու էլի լիքը ուրիշ բաներ: Էդ կողմից լավ էր. էլ զանազան անուններ չես գուգլում: Գուցե թվա, թե ծանոթագրությունները ծանրացնում են տեքստը: Միայն սկզբում: Հետո սովորում ես: Ու եթե էնպիսի բան է, որ գլխի ես ընկնում հենց սկզբից կամ զգում ես՝ իմանաս-չիմանաս մի հաշիվ է, չես էլ նայում:

Կուզեի, այնուամենայնիվ, երկու շատ կարևոր թերություն նշել: Մեկը տպագրական սխալներն էին: Տպավորություն էր, որ մինչև տպագրվելը Սամվել Մկրտչյանից բացի ուրիշ ոչ ոք չէր ծանոթացել տեքստին, որովհետև ահագին շատ տպագրական սխալների հանդիպեցի, իսկ դրանք հեչ չէին սազում ներկայանալի հրատարակությանը: Մյուսն էլ, որքան էլ տարօրինակ լինի, ֆոնտն էր: Դժվարընթեռնելի բովանդակությանը միանում էր նաև դժվարընթեռնելի ֆոնտը, ու աչքերդ ցավում էին մի քանի էջ կարդալուց հետո: Մյուս կողմից, շատ հավանական եմ համարում, որ ես ու եղբայրս միակ մարդիկ էինք, որ հայերեն թարգմանությունը կարդացել է, ու գուցե Սամվել Մկրտչյանն ինքն էլ չէր նախատեսել, որ կհայտնվեն մարդիկ, որ կուզենան ծայրից ծայր կարդալ:

Տպավորություններս բուն գրքից
Դրանք կարելի է բաժանել երկու մեծ խմբի. տպավորություններս որպես գրելու ու գրականության սիրահար և տպավորություններս որպես Իռլանդիայի ու իռլանդական ամեն ինչի սիրահար:

Չեմ զարմանում, որ աշխարհում քիչ են էնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ կարդացել են այս գիրքը: Ավելի շատ զարմանում եմ, թե ինչպես է այն միշտ հայտնվում լավագույն գրքերի զանազան ցուցակներում: Ամենևին դեմ չեմ, որ Ջոյսի «Ուլիսեսը» բոլոր ժամանակների լավագույն գործերից է: Ուղղակի եթե մարդիկ չեն կարդացել, ինչպե՞ս է ընդգրկվում նման ցուցակներում:

Որպեսզի հասկանաք, թե ինչու է դժվար ընթերցվում, պատկերացրեք գիրք, որը սյուժե գրեթե չունի: Հետո պատկերացրեք, որ այն մոտ ութ հարյուր էջ է: Դրան ավելացրեք, որ հասկանալու համար լայնածավալ գիտելիքներ են պետք ամենատարբեր բնագավառներից (եթե ծանոթագրություններ չկան ձեռքի տակ) ու անգամ մի քանի լեզվի իմացություն է անհրաժեշտ: Ու հիմա պատկերացրեք, որ էս ամենի հետ գործածվում են զանազան հնարքներ. մի գլխում անցնում է անգլերենի ամբողջ պատմությունով (հայերենի դեպքում՝ գրաբարից մինչև աշխարհաբար), մյուսում նախադասությունները քերականորեն սխալ են, երրորդում կետադրություն չկա: 

Ջոյսը մի գրքում ամփոփել է բոլոր հնարավոր գրական հնարքները: Կարելի է համարել գրական հանրագիտարան: Ու եթե ապագայում որևէ բան գրելիս ինձ հետաքրքրի, թե ինչպես կարելի է գործածել կոնկրետ հնարք, հաստատ կբացեմ «Ուլիսեսի» համապատասխան գլուխը ու նորից կկարդամ:

«Ուլիսեսն» էնքան բազմազան գործ է, որ չեմ կարող ասել՝ դուրս եկավ կամ չէ: Կարող եմ ասել՝ «Իթաքան» ու «Պենելոպեն» դուրս շատ եկան, բայց գլուխներ կային, որ մի կերպ հաղթահարեցի կամ բան չհասկացա:

Որպես Իռլանդիայի սիրահար «Ուլիսեսն» իմ առաջ փռեց երկրի ողջ պատմությունն ու մշակույթը: Ավելին՝ անգամ Դուբլինը գծագրվեց իմ առաջ: Հատկապես վերջերս ահագին ոգևորվում էի, երբ ծանոթ փողոցների անուններ էի կարդում. Բլումը նույնիսկ այն փողոցով է անցել, որտեղ իմ հոսթելն է գտնվում: Արդյունքում դեռ Դուբլին չգնացած էնպիսի զգացողություն ունեմ, որ քաղաքը գիտեմ: Քարտեզն էլ արդեն անգիր եմ արել:

Կարծում եմ՝ «Ուլիսեսն» ամեն դեպքում հաղթահարելի գիրք է: Ուղղակի պետք է կարդալու ժամանակը ճիշտ ընտրել, որպեսզի ավարտին հասնելը չուշանա: Հաստատ գիտեմ. եթե քսան օր առաջ էլ սկսած լինեի, էլի էսօր ավարտելու էի: 

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me