Protected: Ինքնապաշտպանություն

This content is password protected. To view it please enter your password below:

Փղնդեզ

Մի հատ էլ իմ կողմից շնորհավոր 🙂

Դե էս փիղն ինքը կողմնորոշված չի, թե քանի ոտ ունի, բայց իրա կայֆը հենց դրանում ա:

Մի հատ էլ երջանիկ՝ խելքը գլխին փղիկ

Protected: Խոսքի ուժը

This content is password protected. To view it please enter your password below:

Մակարենա

Կյանքում մտքովս չէր անցել, որ Los del Río-ն կարող է Սևիլյայից լինել: Այնտեղ մի ամիս մնացի, սիրահարվեցի քաղաքին, փորփրեցի նրա հետ կապված ամեն ինչ, բայց երբեք ոչ ոք ինձ չասաց, ես չհայտնաբերեցի, որ 90-ականների այն հանրահայտ հիթի հեղինակները հենց այդ նույն քաղաքից են: Զբոսնեցի Մակարենա թաղամասով, գիտեի, որ հիվանդանոցը կոչվում էր virgen Macarena, ինձ ասացին, որ Սևիլյայում Մակարենային շատ են սիրում, իսկ մեր վերջին երեկոյին «Մակարենա» պարեցինք, բայց ես, չգիտես ինչու, չփորձեցի զուգահեռներ տանել:

Իսկ հիմա այն երգը, որն ինձ համար միշտ կողքից է հնչել, որի տակ պարել եմ միայն խիստ ջրիկացած ժամանակ, դառնում է հարազատ, որովհետև հիշեցնում է մի քաղաք, որտեղ անցել է իմ կյանքի ամենաերջանիկ ամիսներից մեկը:

Բարի Ձմեռ պապ

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ծրագրի համառոտ նկարագրությունը
<Բարի Ձմեռ Պապ> ծրագիրը իր բնույթով աննախադեպ ամանորյա ծրագիր է, որը 2009թ. Ամանորին անցկացվելու է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում և մասամբ` Երևան քաղաքում: Վայք քաղաքում գտնվող արհեստական անտառում նախատոնական օրերից մինչև հունվարի 13-ը ստեղծվելու է Ձմեռ պապի ճամբար, որտեղ Վայք քաղաքի և գյուղական 17 համայնքների երեխաների համար կկազմակերպվեն ամանորյա միջոցառումներ (հանդեսներ, մուլտֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ) և կտրվեն նվերներ: Հաշմանդամ երեխաների բնակարանների այցելությունները Ձմեռ պապը կիրականացնի ձիերին լծված սայլակով: (Ծրագրի մանրամասն նկարագրությունը տես ստորև):

Մնացածը

Գլուխ 17. Հրաժեշտի երեկոն

Նախորդ 16 գլուխները
Զգալով, որ Իսպանիան նորմալ չի գրվում, անընդհատ տետրս թերթելով ու հնարավորինս կրճատելով, հասկանալով, որ չնայած շատ եմ գրել, բայց լիքը բաներ բաց եմ թողել, որոշում եմ վերջին մասերում սահմանափակվել միայն փոքր տեքստով ու շատ նկարներով. այդ ճամփորդությունս ինձ համար ավելի շատ զգալու, մտածելու, վերլուծելու համար էր, ոչ թե նորը տեսնելու:

Գլուխ 17

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Շարունակենք գրքի ընտրությունը

«Մարգարիտը» (Ջոն Ստայնբեք)

Էս էլ վերջին կարդացածս վիպակը: Չգիտեմ՝ ինչու ոչ ոք նախկինում խորհուրդ չէր տվել, բայց պետք է ասեմ, որ բավական լավն էր: Մենակ մի թերություն ուներ. ոնց որ անիմաստ շատ էր ձգած, իսկ վերջը հեչ դուրս չեկավ… Բայց դե հասկանալի է: Ընդհանրապես, մատների վրա կարելի է հաշվել այն գրական գործերը, որոնց ավարտը դուրս եկել է:

Սիրուն վիպակ էր, համ էլ մեջը լիքը ուսուցողական բան կար: Հատկապես շատ ուժեղ տպավորվել է այն մասը, որ երբ կարիճը կծում է Կոյոտիտոյին, Խուանան աղոթում է, որ մեծ մարգարիտ գտնեն, որ կարողանան վճարել բժշկին բուժման դիմաց, մինչդեռ հեղինակն առաջարկում է, որ կարող էր պարզապես աղոթել, որ փոքրիկն առողջանա: Մենք մեր կյանքում էլ հաճախ այդպես ենք: Դիմում ենք Աստծուն մեր կոնկրետ լուծումներով, մինչդեռ Նա շատ ավելի ուրիշ ու ավելի հարմար տարբերակ է ունենում մեզ համար:

Մի քանի սիրուն տեղ էլ ուզում եմ մեջբերել:

"A town is a thing like a colonial animal. A town has a nervous system and a head and shoulders and feet. A town is a thing separate from all other towns, so that there are no two towns alike. And a town has a whole emotion. How news travels through a town is a mystery not easily to be solved. News seems to move faster than a small boy can scramble and dart to tell it, faster than women can call it over the fences."

Էս էլ մյուսը.
"For it is said that humans are never satisfied, that you give them one thing and they want something more. And this is said in disparagement, whereas it is one of the greatest talents the species has and one that has made it superior to animals that are satisfied with what they have."

Բա հաջորդն ի՞նչ եմ կարդալու: Նույն գրքի մեջ կար նաև Ստայնբեքի «Կարմիր պոնին», բայց մի տեսակ չձգեց: Բացեցի պահարանս, հաջորդը Կաֆկայի պատմվածքներն են: Դե հաստատ էդքան պատմվածք չեմ դնի, կարդամ. անիմաստ է: Ոչինչ չի տպավորվի: Բացի դրանից, շատ լավ եմ հիշում, որ հենց առաջին պատմվածքը կարդացի-կարդացի, վերջին երկու էջի վրա նեղացա ու չավարտեցի: Համ էլ զգում եմ, որ անգլերենից հոգնել եմ, իսկ ռուսերենով Կաֆկա չունենք տանը:

Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտաք: Ասեմ՝ մոտավորապես ինչ տիպի եմ ուզում.
1. Ցանկալի է, որ բնագիրն անգլերեն չլինի
2. Չլինի պատմվածք կամ վիպակ: Խելքը գլխին վեպի չափսերով բան եմ ուզում, որ շուտ չվերջացնեմ
3. Առնվազն ձեզ դուր եկած լինի

Սպասում եմ ձեր խորհուրդներին: Համ էլ էդպես ինքս կկողմնորոշվեմ, թե ինչ եմ ուզում կարդալ 😀

Protected: Ցերեկային երազ

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me