Protected: Նոր հատկանիշ

This content is password protected. To view it please enter your password below:

Հերթական ուրբաթ երեկոն

Ուրբաթ օրերին սպառված եմ լինում և’ ֆիզիկապես, և’ հուզականորեն: Ու դա կապ չունի, թե որքան ծանր է եղել շաբաթը: Անկախ նրանից, թե որ ժամին եմ արթնացել, քանի ժամ եմ քնել գիշերները, ինչով եմ զբաղվել օրվա ընթացքում, հենց գալիս է ոչ արձակուրդային ուրբաթը, ես մեռած եմ, հաճախ նույնիսկ անտրամադիր:

Էսօր տուն եմ գալիս: Մութ է, մանր անձրևն էլ գումարած: Հավես էր, որովհետև ցուրտ չէր: Նայում եմ աղբանոցին: Մոտը՝ կատվի ուրվական: Գլուխս պայթում է: Չէ, իսկականից չկայի: Քնել էլ չի լինում: Վաղվա համար լիքը անգլ: Հավես չկա: 

Գժվում եմ բլոգիս ձեռը: Լիքը ասելիք կա: Լռում եմ: Ոնց որ կախաղանի օղակ լինի: Գնալով ավելի ու ավելի է խեղդում: Ուզում եմ, որ շատ մարդ կարդա, բայց միաժամանակ ուզում եմ, որ կոնկրետ մարդիկ չկարդան: Անձս թաքցնելը կօգնե՞ր: Չէ, մի օղակ էլ դա է: Ինչ-որ բաներ պիտի չասեմ, որ չիմացվի՝ ով եմ: Բարդ է: Գնալով զզվում եմ բլոգիցս ու էն ձևական կերպարից, որ ստեղծել եմ:

Ի՞նչ են բոլորը կպել, ուզում ինձ ամուսնացնել: Սկզբում ծնունդիս ամենահիթային մաղթանքն էր, հիմա էլ ով հասցնում, սկսում ա ինձ ամուսնացնելու տարբերակներ մտածել: Հանգիստ թողեք ինձ: Առաջիկա մի տարում ամենավատ բանը, որ կարող է ինձ հետ կատարվել, ամուսնանալն է: Իսկ առաջիկա տասը տարում կամուսնանամ միայն այն դեպքում, եթե ուրիշ անելիք չունենամ:

Հոգեբուժարանում

Հիվանդներից մեկին տեստ եմ անում: Ուշադրությունն անընդհատ շեղվում է: Հազիվ եմ համոզում, որ կենտրոնանա: Մեկ էլ դեմքին լրջագույն արտահայտություն տալով՝ ասում է.
– Գիտե՞ս հիմա ինչ եմ անում:
– Ի՞նչ,- հարցնում եմ:
– Թուք եմ հավաքում:
Ցնցվում եմ: Վախենում եմ. բա որ թքի՞: Ի՞նչ եմ անելու: Ինձնից ընդամենը կես մետր հեռավորության վրա է, հնարավոր չի՝ չհասնի:
– Ինչի՞ համար:
– Ինչի՞ համար են թուք հավաքում:
Էստեղ խառնվում եմ իրար: Ի՞նչ անեմ: Փախչե՞մ: Սանիտարի՞ն կանչեմ:
– Չգիտեմ: Ինչի՞ համար են հավաքում,- հարցնում եմ՝ սարսափելով:
– Որ ատամներս մաքուր լինեն:

Աշունը բոլոր զգայարաններով

Այս տարի աշունը դեռ միայն տեսնում էի. լիքը գույներ, մեկը մյուսի հետևից օրորվող տերևներ, կամաց-կամաց մարող արև: Իսկ այսօր արդեն սկսեցի մնացած զգայարաններով զգալ աշունը:

Կասեմ՝ լսեցի: Չէ, էն շշուկ ու շրշյունը չեն, ինչի մասին Տերյանը վաղուց արդեն գրել է, ու սիրահարված դեռահասները սիրում են իրենց տնքաստեղծագործություններում հիշել դրանք: Աշունը նուրբ կիթառ է, ուրիշ ոչ մի գործիք: Փորձե՞լ ես: Փակիր աչքերդ ու լսիր: 

Կասեմ՝ շոշափեցի: Չէ˜, թափվող տերևներ չեն, ոչ էլ քամի: Փափուկ է աշունը, ինչպես բարձը, որի վրա ուզում ես գլուխդ դնել ու քնել երկա˜ր, որ երբեք չարթնանաս:

Կասեմ՝ հոտն առա: Չէ˜, անձրևի հոտը չէր, որ այսօր ահազանգում էր իր մոտալուտ այցելության մասին: Փորձե՞լ եք մտնել մի փոշոտ ու խոնավ սենյակ, որտեղ չորացած ծաղիկներ կան: Այ դրա հոտն ունի աշունը:

Կասեմ՝ համ զգացի: ՉԷ˜, չորացած տերևը չէր, ոչ էլ մարող արևը կամ անձրևի կաթիլը: Աշունը թթու, մի քիչ էլ դառը համ ունի, ոնց որ գրեյփֆրութը:

Աշունը ես եմ՝ իմ դառնությամբ ու թթվությամբ, իմ փոշոտությամբ ու մաշվածությամբ, իմ փափկությամբ ու նրբությամբ:

Ինձ դավաճան անվանեցին, էգոիստ, անխիղճ, մոռացկոտ, ուրացող… Իսկ ես մի կաթիլ անգամ չվիրավորվեցի, որովհետև գիտեի, որ ճիշտ են ասում: Էս էլ թող ակումբցիներն ականջներին օղ անեն:

Հայ-լայնի մայրիկը: Չի թողնում Օրանժի էջ մտնել: Վախկոտներ: Էլ խաբար չեն, որ սենց թե նենց իմ բջջայինը բիլայն չի:

«Մեդիկուսից»

Ամենազզվելի բաներից է, երբ ուրիշի նկատմամբ կրկնում ես նույն մեծամասշտաբ սխալը, որը մի ժամանակ քո նկատմամբ է եղել: Ու վատն ես դառնում, որովհետև այդ ուրիշը դեռ այն ժամանակ քո կողքին էր: Զարմանում ես ինքդ քեզ վրա. ինչու՞ ամեն ինչի վրա թքած ունես: Շատ լավ գիտեիր, որ սխալ քայլ ես անում: Ինչու՞ թույլ տվեցիր: Ինչու՞ ես ձեռքերդ լվանում, հեռանում: «Մեդիկուսում» քո կյանքն է անցել, իսկ դու սառնասրտորեն հայտարարում ես. «Ինձ համար ամեն ինչ մեկ ա» ու հեռանում՝ ոմանց թողնելով շվարած ու վիրավորված:

Իմ ամենամտերիմները

Բաժակը վերցրել եմ, ուզում եմ կենաց անել: Գալոյի ծնունդից հետո, երբ երկու գավաթ գինին մի շնչով գլուխս քաշելուց հետո կիսահարբած վիճակում թատերականացված հայտարարեցի, որ եթե լևոնը չլիներ, չէի հասկանա, թե ինչքան լավ է առանց նրա, այլևս երբեք չէի համարձակվել որևէ կենաց ասել: Իսկ էսօր պետք էր… Ես, որ սովորաբար ասելիքի պակաս չեմ ունենում, բառեր էի փնտրում, որ բացատրեմ, թե ինչքան կարևոր են սեղանի շուրջ հավաքված ընկերներս ինձ համար:
– Հեսա կլացեմ,- ասաց Իննան:
Նկատեցի, որ ես էլ եմ հուզվում: Նախադասությունը կիսատ թողեցի ու եզրափակեցի.
– Ձեր կենացը:

Ափսո˜ս էդ պահին Լիլյան արդեն գնացել էր, իսկ Աննաներիցս մեկը չկար:

Մինչ այդ, երբ Իննան եկավ (իսկ նա վերջինը ժամանեց), մի ծաղկեփունջ տվեց մորս:
– Գուցե իրա՞ն պիտի տաս,- ու մայրս ցույց տվեց ինձ:
– Չէ, Ձեզ համար ա…
Իսկ հետո, երբ մայրս արդեն ծաղիկներով էր զբաղվում, Իննան բացատրեց.
– Ինչու՞ են ծնունդներին մենակ էրեխեքին շնորհավորում: Բա ծնողնե՞րը՝ նրանց նախատեսողներն ու ստեղծողները:

Ընդհանրապես, այս ծննդյանս օրը յուրահատուկ էր նրանով, որ ոչ թե ինձ ուշադրության կենտրոնում զգացի, ինչպես սովորաբար, այլ զգացի, թե որքան շատ եմ սիրում համալսարանիս տված ընկերներիս: Ձևականությունների հետևից չընկա: Օրս անցկացրի միայն նրանց հետ, ում ուզում էի տեսնել:

Էրեխեք. Պուճուր, Կյաժո, Միա, Մարիա, Լիլյա, Ժաննա, Ռոզա, Իննա… Ձեզ շատ եմ սիրում:

Իսկ ես արտասվում եմ… երջանկությունից: 

Թե ինչպես դարձա 23 տարեկան

Ուզում էի Դավոյի նման ես էլ բոլոր ստացածս բոլոր մաղթանքները հավաքել բլոգումս, բայց այս տարի դրանք չափից դուրս շատ են, ու մի ամբողջ օր կպահանջվի դրանք տեսակավորելու համար, ինչպես պահանջվեց, որ առանձին-առանձին բոլորին պատասխանեմ: Դրա համար ուղղակի կպատմեմ…

Կեսգիշերին -ն գրեց, որ բացեմ անգլերեն-հայերեն բառարանի 24-րդ էջը… Ու այդտեղից սկսվեց խաղը: Թուղթը թղթի հետևից, իսկ ես վազում էի տան մի ծայրից մյուսը ու գտնում տարբեր հրահանգներով թղթիկներ, որոնք տանում էին դեպի նվերներ: Դրանցից մեկը գտնելու համար նույնիսկ ստիպված եղա կիթառը վերցնել, որ նվագեմ: Իսկ վերջինը զուգարանի պահարնում էր՝ զուգարանի թղթի կողքին, վերջին գրությունը հետևյալն էր. «Մի հատ էլ նվեր: Դե նստի հանգիստ քաքի: Խաղը պրծավ: Ախպորդ ու Աննայի կողմից ծնունդդ ՇՆՈՐՀԱՎՈՐ»: Ներքևի աջ անկյունում մանր տառերով գրված է. «Կարդա հակառակ կողմը»: Շուռ եմ տալիս: Անկախից տպված մի էջ է, պուճուր նկար, տակը. «Սկանդալ. թուրքական խորհրդարանում զբաղվում են խմբակային սեքսով»: Ես ծիծաղից մեռա: Լուրջ եմ ասում, ծննդյանս օրվա ամենահավես մասն էր էդ խաղը:

Երբ օրացուցային օրը փոխվեց, հեռախոսս սկսեց չլռել. զանգեր, SMS-ներ: Մյուս կողմից անսովոր կերպով շատացել են օնլայն ընկերներս: Նրանցից շատերը մտել էին հենց միայն ինձ շնորհավորելու համար:

Երբ առավոտյան աչքերս բացեցի, հեռախոսս վերցրի, որ նայեմ՝ ժամը քանիսն է, տեսնեմ՝ զանգում է (մոռացել էի ձայնը միացնել, չէի լսել): Խմբեցիս էր՝ Արմենը: Էնքան զգացված էի, որ հիշել էր:

Բա էն պահը, երբ լաբորատոր մասնաշենքի միջանցքում մեր անգլերենի խմբի էրեխեքը Happy Birthday երգեցին…

Օրվա ընթացքում թեկուզ պատրաստվում էի ազգականներիս ընդունելուն, բայց ամեն 10-15 րոպեն մեկ պատասխանում էի ստացվող շնորհավորանքներին… Հետո որոշեցի հաշվել: Աստվա˜ծ իմ… մոտ 60 հոգի Ադնակլասնիկով, 20-ից ավելի Ֆեյսբուքով, 12 SMS (ի դեպ, տարբեր տեղերում կրկնվողները միայն մեկ եմ հաշվել): Էլ չեմ հաշվում մեսենջերներով, ԼՋ-ով, հեռախոսազանգերով, ինձ տեսնելով շնորհավորանքները: 100-ից հաստատ անցնում ենք… Աստվա˜ծ իմ… Ինձ ճանաչող ամբողջ 100 մարդ չի ալարել, գոնե գրել է «Ծնունդդ շնորհավոր», դե չեմ ասում հսկայական բարեմաղթանքների ու սմայլիկների մասին: Ու ամենահետաքրքիրը՝ երկու հատ մեյլ էի ստացել: Երկուսն էլ կարդալիս հուզվեցի… Երկուսն էլ Գերմանիայից էին՝ Ռիփից ու Աննիից: Ու ես կյանքից դժգոհելու բա՞ն ունեմ: Էսքան մարդ, որ ծննդյանս օրը շնորհավորելն ավելորդ չի համարել… Ու ամենահավեսն էն է, որ նրանցից հազիվ հինգը հայ չէ:

Մի դաստա շնորհավորանք էլ Ակումբից ստացա, բայց դրանք չեմ ընդգրկում, որովհետև մեծ մասամբ դրանց հեղինակները հասցրել էին ինձ մյուս միջոցներով էլ շնորհավորել կամ էլ մարդիկ էին, որոնց պարզապես չեմ ճանաչում, որոնք ինձ չեն ճանաչում, ու գրել են «Շնորհավոր», ուրիշ ոչինչ: Հատուկ շնորհակալություն Կիտային թեման բացելու համար, որովհետև մեծ համարձակություն է պետք Ակումբում իմ անունը շոշափող թեմա բացելու համար, նաև Կակտուսին, որովհետև գիտեմ, որ եթե Կիտան նրանից առաջ չընկներ, հաստատ այդ համարձակը կլիներ:

Երեկոյան էլ մեր ընտանեկան ցինիկ կատակներն ու հռհռոցը… Ո˜նց եմ սիրում: Չէ, իրոք ուրիշ էր էս անգամ: Էս անգամ արդեն իմ կյանքը լրիվ ուրիշ կառուցվածք ունի, ուրիշ հարթություններ կան, իսկ ինձ շրջապատող մարդիկ շատ սիրուն դասավորվել են իրենց տեղերում, անշարժ են: Ու ո˜նց եմ սիրում բոլորիդ:

Մի օր էլ ունեմ՝ վաղը: Ընկերների օրն է: Երկար մտածում էի՝ ում հետ նշեմ: Կուրսեցիներս կասկածից դուրս են: Առանց նրանց անհնար է: Բայց բոլորի՞ն եմ ուզում: Չէ, երկար գցեցի-բռնեցի ու որոշեցի, որ վաղվա օրս կանցկացնեմ ամենա-ամենամտերիմ (ապագա) բժիշկների հետ. փոքրիկ, մտերմիկ հավաքույթ:

Ու վերջում… Մյուս ծննդյանս օրը Հայաստանում չեմ նշելու:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me