Վերջին երեկոն Երևանում (սենտիմենտալ նոպա)

Մութն ընկավ Երևանում: Արև չկար էսօր, տոթ էր: Սենյակիս լայն բացված պատուհանից անձրևոտ օդը մտնում է ներս, թարմացնում արևից ու անքնությունից ուժասպառ եղած դեմքս: Սենյակում Թորիի մեղմ ձայնն է ու դաշնամուրը, որը ժամանակ առ ժամանակ խլանում է փողոցով անցնող մեքենաների ձայնից: Աչքերս փակում եմ ու վերանում: Իմ հաջորդ երեկոն մեկ այլ իրականության մեջ է լինելու: Հայաստանն ու Եվրոպան ինձ համար ոչ թե տարբեր աշխարհագրական դիրքեր են, այլ զուգահեռ իրականություններ, իսկ ինքնաթիռը՝ մեկից մյուսը տեղափոխվելու միջոց: Երբ մեկում ես, մյուսը չկա, միայն կարդացվում է, ինչպես կարդում ես ուրիշ մոլորակների մասին: 

Հիմա ես չեմ պատկերացնում, որ Պոտսդամում տուն ունեմ, որ հյուրասենյակում ծիրանագույն բազմոց ու բազկաթոռներ կան, որոնք մեծ դժվարությամբ ենք առաջին հարկից բարձրացրել, որ պատերին իմ սիրելի մարդկանց լուսանկարներն են, որ ննջարանում ճիշտ նույն սպիտակ գնդաձև ջահից է կախված, ինչ Երևանի սենյակումս, որ գրապահարանումս չկարդացված գրքեր չեն մնացել, որ փոստարկղումս երկու նոր նամակ է ինձ սպասում:

Ու ես փնտրում եմ երրորդ  (ան)իրականությունը. առավոտյան, երբ սրտխփոցից ու գլխապտույտից աչքերիս դիմաց սևացավ, պառկեցի ու աչքերս փակեցի: Մարմինս անէացավ, ու ես ինչ-որ անհայտ վայրերում էի: Ժամանակը կանգնել էր: Անվերջության մեջ էի: Եվ երբ բացեցի աչքերս, թվաց՝ օրեր են անցել, մինչդեռ պատի ժամացույցը մատնում էր, որ այցելությունս երրորդ (ան)իրականություն ընդամենը հինգ րոպե է տևել: Երազի պես:

Վերջին առավոտը Երևանում (սենտիմենտալ նոպա)

sona1Անցյալ գիշեր սատկած գնացի քնելու: Ու առաջին անգամ առանց տանջվելու աչքերս փակեցի ու քնեցի մինչև առավոտ: Պիտի մի օր ուժասպառ լինեի: Ավելի քան երկու շաբաթ գիշերները երեքից վեց ժամ քնելը կատակ բան չէ:

Եվ առաջին անգամ աչքերս բացեցի չուզենալով, որովհետև բնավ ցանկություն չունեի, որ նոր օրը բացվի. հաջորդ առավոտն ինքնաթիռում է գալու: Ու ամեն դեպքում արթնացա. էսօր լիքը անելիքներ ունեմ: Զարմացա, երբ նայեցի ժամացույցին, որովհետև ժամը ութն էր. ինձ վիճակված չէ Երևանում վեց ժամից երկար քնել: Սարքեցի (այս տարվա) իմ վերջին երևանյան սառը սուրճը ու սկսեցի մտքերս ի մի բերել:

Լավ արձակուրդ էր: Լավն էր իր բոլոր իմաստներով: Ու կարևոր, վճռորոշ: Հիմա ծիծաղս գալիս է, երբ մտածում եմ վախերիս մասին: Ընդամենը երեք շաբաթ առաջ ինձ նախապատրաստում էի զանազան հետադարձ մշակութային շոկերի ու սարսափում այն մտքից, որ պիտի ընկերներիս տեսնեմ: Անգամ զղջում էի, որ ի տարբերություն մնացած բոլոր համակուրսեցիներիս, որոնք հուլիսին եվրոպական տարբեր երկրներում պիտի կորեին, ես տուն էի գալիս: Ու տուն էի գալիս, որովհետև մայիսյան մի գիշեր կատաղել էի գերմանացիների վրա, ու առանց ինձ հաշիվ տալու գնել Պրահա-Երևան-Պրահա ավիատոմսը, որն ընդգրկում էր իմ ամբողջ արձակուրդը՝ առանց մի օր բաց թողնելու, դեռ մի բան էլ երկու օր խլելով դասերիցս:

Ո՞վ ասաց, որ էմոցիոնալ որոշումները սխալ են:
DSCF0571
Հիշում եմ՝ գալուս առաջին օրը ոչ մեկի տեսնել չէի ուզում, բայց երբ սկսեցի թափառել Երևանի փողոցներում էն արևի տակ, որից բոլորը բողոքում էին, իսկ ես հաճույք էի ստանում, երբ փողոցում ու կինո Մոսկվայում հանդիպեցի առաջին ծանոթ մարդկանց, երբ նկատեցի, որ քաղաքում շունչ կա, որ մարդիկ ավելի ուրախ են ու ժպտերես, քան նախկինում, հասկացա, որ բոլորին ուզում եմ տեսնել, հատիկ-հատիկ, առանց բացառության:

Ու ամեն ինչ հավասարակշռված էր: Կլինեին մարդիկ, որ կասեին՝ երկիրը երկիր չի, հետ մի արի: Կլինեին այնպիսիք, որոնց հետ զրուցելն ինձ կմղեր Հայաստան վերադառնալու: Կլինեին նաև այնպիսիք, որ շատ լավ կհասկանային, երբ ասեի՝ հետ եմ գալու: Չէ, այլևս այլմոլորակային չէի Երևանում: Ինձ էնքան ձուլված, էնքան ներդաշնակ էի զգում. մի զգացողություն, որ տարիներ առաջ Պրահայից վերադառնալուց ի վեր հազվադեպ եմ ունեցել, այն էլ միայն շատ նեղ շրջանակներում, միայն ժամանակավոր: 

Երևան գալը լավագույն բանն էր, որ կարող էի անել բեռլինյան անհետաքրքիր կյանքիս համեմունքներ ավելացնելու համար: Երևանը հենց էն տեղն էր, որտեղ պիտի գտնեի վերջին ամիսներին ինձ տանջող հարցերի պատասխանները ու հասկանալ, շատ հստակ պատկերացնել, թե ինչ եմ ուզում կյանքիցս ու ինչպես եմ ուզում:

Ու պիտի բոլորիդ հատիկ-հատիկ շնորհակալություն հայտնեմ՝ սկսած նրանցից, ում տեսել եմ երկու րոպեով, պատահաբար, վերջացրած նրանցով, ում հասցրել եմ մի քանի անգամ տեսնել: Էնպե˜ս կուզեի հատիկ-հատիկ թվարկել բոլորիդ անունները, հատիկ-հատիկ ասել, թե ինչու եմ ձեզ սիրում: Ուղղակի վախենում եմ անուններ բաց թողնելուց, վախենում եմ բառեր բաց թողնելուց, վախենում եմ չհասցնելուց: Պիտի որ աշխարհի ամենաերջանիկ մարդը լինեմ, որ բոլորիդ ճանաչում եմ, որ բոլորդ էդքան լավն եք ու էդքան շատ եք: 

Պիտի ներողություն խնդրեմ նրանցից, ում չհասցրի տեսնել: 

Ու պիտի գնամ Երևանից չուզենալով, հազար անգամ ավելի շատ չուզենալով, քան երբ գալիս էի: Պիտի գնամ ինձ մխիթարելով, որ վաղը Պրահայում Աննային եմ տեսնելու: Այ դրանից հետո կվերադառնամ իմ տխուր գերմանական առօրյային:

Գնում եմ երջանիկ, գնում եմ լիքը հույզերով, որոնք չէի ապրել վերջին ամիսներին, գնում եմ լցված, գնում եմ վստահ, գնում եմ ոգևորված, գնում եմ գնահատելով ու հավատալով, գնում եմ, որ անպայման նորից վերադառնամ ու էլ չգնամ:

Երևի վերջացնեմ արդեն, թե չէ անվերջ կգրեմ:

«Հայուհին» (Մարտին Մելքոնյան)

Երեկ սկսեցի կարդալ: Մտածեցի՝ գուցե մի հատված թարգմանեմ, տեղադրեմ: 

Տետր եմ փնտրում: Փնտրում եմ կապարե փափուկ կամ Բիկ ծայրով մատիտ կամ գրիչ: Տեղ եմ փնտրում գրելու համար: Ամիսներն անցնում են: Սկսում եմ մտքիս մեջ, գունավոր թղթերի վրա, տարբեր չափսերի տետրերում: Գլուխս ծանրաբեռնվում է: Պատռում եմ թղթերը: Բացի մեկից, որին գրել եմ. «Նրա մասին խոսելու ճիշտ լեզուն չգիտեմ»:

Գնում եմ վանդակավոր տետր: Ընտրում եմ սև գրիչ: Գնում եմ հանրային գրադարաններ: Այս ներածությունն ինքն իրենով վեպ է: Վեպ նրան հասնելու համար:

Մաման: Մի մայր: Իմ մայրը:

Հայուհի:

Մի կին, որ խոսում է ուրիշ լեզվով, մի բարբառով, որտեղ հանդիպում են հայը, հույնը և օսմանցին: Թուրքի, արաբի և պարսիկի խառնուրդ: 20-րդ դարի քսանականների բարբառ: Մի բարբառ, որը ներարկված է երակներիս մեջ, որը չեմ հասկանում, չեմ խոսում մամայի՝ իմ մոր՝ Վիկտորյայի, մահվանից հետո իննսուն տարեկան հասակում: 

«Հայուհին» (Մարտին Մելքոնյան)

Երեկ սկսեցի կարդալ: Մտածեցի՝ գուցե մի հատված թարգմանեմ, տեղադրեմ:

Տետր եմ փնտրում: Փնտրում եմ կապարե փափուկ կամ Բիկ ծայրով մատիտ կամ գրիչ: Տեղ եմ փնտրում գրելու համար: Ամիսներն անցնում են: Սկսում եմ մտքիս մեջ, գունավոր թղթերի վրա, տարբեր չափսերի տետրերում: Գլուխս ծանրաբեռնվում է: Պատռում եմ թղթերը: Բացի մեկից, որին գրել եմ. «Նրա մասին խոսելու ճիշտ լեզուն չգիտեմ»:

Գնում եմ վանդակավոր տետր: Ընտրում եմ սև գրիչ: Գնում եմ հանրային գրադարաններ: Այս ներածությունն ինքն իրենով վեպ է: Վեպ նրան հասնելու համար:

Մաման: Մի մայր: Իմ մայրը:

Հայուհի:

Մի կին, որ խոսում է ուրիշ լեզվով, մի բարբառով, որտեղ հանդիպում են հայը, հույնը և օսմանցին: Թուրքի, արաբի և պարսիկի խառնուրդ: 20-րդ դարի քսանականների բարբառ: Մի բարբառ, որը ներարկված է երակներիս մեջ, որը չեմ հասկանում, չեմ խոսում մամայիս՝ իմ մոր՝ Վիկտորյայի, մահվանից հետո իննսուն տարեկան հասակում: 

Մտքեր հայրենասիրության մասին

Դպրոցում հայրենասիրական շարադրությունները չսիրածս հանձնարարություններն էին, որովհետև կամ պիտի գրեի այն, ինչ դասատուն էր ինձնից ուզում, կամ այն, ինչ մտածում էի, որի համար ծնող էին կանչում: Հայաստանի մասին ամպագոռգոռ բառեր ասելու փոխարեն կգրեի, որ այն իմ հայրենիքը չէ: Սամվելի մասին կասեի, որ էշություն է արել՝ մորն ու հորը սպանելով: Ցեղասպանության մասին շարադրություններս արյունարբու ոսոխի ու հայերին սրախողխող անող թուրքերի մասին չէին: Միայն պատմում էի, թե ինչպես Ցեղասպանությունից փրկված պապիս Հայաստանում հայ հարևանը սպանեց: Էպոսից կընտրեի Փոքր Մհերին որպես սիրելի հերոս, որովհետև մեջներից խելոքն ինքն էր, որ հասկացավ՝ ոչ մի բան փոխել չի կարող: Մեկ-մեկ էլ, երբ չափից դուրս զզված կլինեի, տետրիս մեջ միայն մի նախադասություն կգրեի. «Նորից այս ապուշ թեման»: Ու ամեն անգամ հայոց լեզվի ուսուցչուհին կատաղած կմտներ դասարան, կասեր՝ այս ինչ ես արել:

Ինձ համար Հայաստանն աշխարհի բազմաթիվ պետություններից մեկն էր: Հպարտ չէի, որ հայ եմ: Երջանիկ կլինեի, եթե այլ ծագում ունենայի: Հայերն ինձ համար աշխարհի ամենա-ամենաները չէին: Հայկական երաժշտություն չէի լսում, կարդում էի արտասահմանյան գրականություն: Հետո, որ մի քիչ մեծացա, հայ գրականության գրեթե ամբողջ դպրոցական ծրագիրը կարդացի ու չսիրեցի Րաֆֆուն ու Մուրացանին, Վարդանանքն էլ մի քանի էջից առաջ չգնացի: Փոխարենն ինձ դուր եկան Հրանտ Մաթևոսյանն ու Բակունցը, Շահնուրի «Նահանջ առանց երգին», որի հերոսի աստիճանական ձուլման պատմությունը մինչև հիմա աչքիս առաջ է: 

Դեմ չէի թուրք ընկերներ ունենալուն: Ասում էի՝ ամեն ազգի մեջ էլ լավ ու վատ կա: Ասում էի՝ ռուսներն ավելի վտանգավոր են մեզ համար, ու էդպես լրիվ ազգի դավաճան էի դուրս գալիս: Ժամերով վիճում էի պատմության դասախոսիս հետ՝ պնդելով, որ մեր գլխին գալիքները մեր էշ խելքից են, որ մենք ընտրյալ ազգ չենք:

Սխալ հայ էի, որովհետև հանուն հայրենիքի չէի մեռնի: Եթե հանուն ինչ-որ բանի էր, ուրեմն պիտի ապրեի:

Հիմա էլ առանձնապես բան չի փոխվել. իմ օդ ու ջրին կարոտ չեմ, կարող եմ ապրել առանց ամեն առավոտ Արարատը տեսնելու, կարող եմ զզվել Հայաստանից ու կարող եմ զզված հեռանալ: Հիմա էլ եմ ասում, որ Հայաստանն աշխարհի լավագույն պետությունը չէ: Կներեք, բայց ես հայրենասեր չեմ: Գուցե ուրացող եմ, դավաճան եմ, բայց իմ լեզուն հայերենն է, իսկ դա փոխել չեմ կարող և չեմ ուզում: Պիտի հայերեն խոսեմ մինչև կյանքիս վերջ, որտեղ էլ լինեմ: Ու պիտի գամ, ապրեմ Հայաստանում, բայց ոչ որովհետև այն իմ հայրենիքն է, ոչ որովհետև առանց Հայաստանի չեմ կարող: Ուղղակի հավատում եմ, որ տարիներ անց դպրոցում հայրենասիրական թեմաներով շարադրություններ չեն հանձնարարելու, որ չեն սովորեցնելու՝ հանուն հայրենիքի ծնողներին սպանելը լավ բան է, ու դասագրքերում Հրանտ Մաթևոսյանին ավելի շատ էջեր են հատկացվելու, քան Մուրացանին ու Րաֆֆուն:

Նոր երևույթ

Էն որ Երևանում աստղաբաշխական թվով մարդկանց եմ ճանաչում, էդ նորություն չի, ու ինձ համար 6 degrees of separation-ը Հայաստանում ընդամենը one degree ա (եթե չհավատացող կա, էկեք ապացուցեմ): Բայց էս վերջերս մի շատ հետաքրքիր բան ա կատարվում, որ առաջներում էլ ա եղել, բայց շատ հազվադեպ: Հա, էս երևույթը մի քանի տեսակ ունի:

Տեսակ 1: Փողոցում ինչ-որ անծանոթ մոտենում է քեզ, սկսում հետդ խոսել: Անպայման ներկայանում է. «Մենք Ֆեյսբուքում ընկերներ ենք»: Անուն-ազգանունն էլ է ասում, ու դու աղոտ հիշում ես, որ մի ժամանակ իրար լայքել-քոմենթել եք:

Տեսակ 2: Տեսնում ես ինչ-որ մեկի, ու դեմքն անտանելի ծանոթ է թվում: Նման բաներ առաջ էլ էին լինում, բայց հիմա հեշտ լուծում ունես. հաստատ Ֆեյսբուքի ընկերներիցս ա:

Տեսակ 3: Ֆեյսբուքում ֆռֆռում ես, մեկ էլ ընկերներիդ մեջ նկատում ես մեկին ու սկսում ծիծաղել. վայ, էն օրը էս ինչ տեղում տեսել եմ իրան, բայց չգիտեի, որ ընկերներիցս ա:

Տեսակ 4: Հանդիպում ես մի մարդու, որին քչից-շատից գիտես: Մեկ էլ ասում է՝ հա, էն օրը տեսա նկարներդ (ստատուսդ, գրառումդ և այլն) Ֆեյսբուքում, ու էստեղ սկսում ես մտածել՝ բայց պե՞տք էր, որ տեսնի:

Էս անտեր Ֆեյսբուքը ոնց ա փոխում մեր կյանքը: Ոնց որ կուրսեցիներիցս մեկն ասեց, կներեք արտահայտությանս համար, Ցուկերբերգն աշխարհին ունեցավ: Բայց էս թեմայով՝ հետո:

Protected: Բլոգներս

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me