Մնաս բարով 2012

DSCF2633
Երևի հիմա Երևանում մամաս արագ-արագ տունն է մաքրում, փռի մեջ երկար եփող ուտելիքներից մեկն է (մենք երբեք սեղանին բուդ չենք դնում), տոնածառը կամ եղևնու ճյուղերը զարդարած են, ու ինչ-որ մեկը պիտի նվերները փաթեթավորի, դնի դրանց տակ: Չգիտեմ՝ էս տարի ով էդ գործով կզբաղվի, որովհետև ես հեռու եմ. Ամստերդամում մեր ազգականների տանը նստած խաղաղ ու հանգիստ Նոր տարի եմ անցկացնելու: Առանց օրերով սրա-նրա տուն գնալու ու հյուրեր ընդունելու: Առանց ղալմաղալի ու ուտուշ-խմուշի: Ու հենց էս խաղաղությունն է, որ ինձ էդքան պակասում է Հայաստանում:

Իսկ ես չեմ ուզում, որ 2012-ն ավարտվի, որովհետև 2013-ը բազմաթիվ հարցականներ է պարունակում, դժվարություններ, որոնք չգիտեմ՝ կկարողանա՞մ հաղթահարել արդյոք, մանկական անմեղ երազանքներին փոխարինելու են եկել համառ նպատակներ, որոնց համար հիմա պատրաստ եմ գլուխ ջարդել, հետո՝ չգիտեմ: 

2012-ը մենակության տարի էր. կյանքում երբեք էդքան մենակ չեմ եղել, ինչքան 2012-ին: Զարմանալիորեն երբեք այդքան ուրախ, ստեղծագործ, կյանքից գոհ, նպատակասլաց ու անկախ չեմ եղել, ինչպես 2012-ին:

2012-ը հարաբերություններ վերականգնելու տարի էր. իմ կյանքի տարբեր փուլերում տարբեր կերպ կոտրված հարաբերություններ հավաքվել, եկել էին 2012, հերթով վերականգնվում էին, հերթով մի բեռ էր ընկնում սրտիցս: Ու տարվա վերջին օրը հանգիստ կարող եմ ասել, որ էլ ոչ մի կոտրված հարաբերություն չունեմ:

2012-ն ինքնաճանաչողության տարի էր. էնքան ճամփորդեցի ինքս ինձ հետ, որ լավ մոտիկից ճանաչեցի ինքս ինձ, բացահայտեցի նոր հատկանիշներ ու նախասիրություններ, որոնց մասին նախկինում չէի էլ մտածել:

2012-ը երազանքներ իրականացնելու տարի էր. մանկությունից մնացած ինձ հետապնդող ինչքան երազանք ունեի, հերթով իրականացան: Ու գիտեք, դրանք բնավ երկնքից չընկան իմ գլխին: 

2012-ը ճամփորդելու տարի էր. եղա 10 տարբեր երկրներում և 37 տարբեր քաղաքներում (լինել ասելով տրանզիտները նկատի չունեմ, այլ մի քանի ժամով քաղաքն ուսումնասիրելը) ու հասկացա, որ Բարսելոնա, Վենետիկ կամ Փարիզ (նորից) չեմ գնա, որովհետև իմ ճամփորդությունները պիտի նպատակ ունենան: 

2012-ը ստեղծագործական տարի էր. կյանքում երբեք էնքան շատ չեմ գրել, ինչքան 2012-ին: Երբեք էնքան շատ գրական մրցույթների չեմ մասնակցել, ինչքան 2012-ին: Ու էդ մրցույթներից լիքը հետևություններ եմ արել ու դասեր քաղել:

2012-ն ընթերցանության տարի էր. դասերս մի կողմ էի թողնում, գեղարվեստական գրականություն կարդում: Տենց բան երբեք-երբեք իմ կյանքում չէր եղել:

2012-ը մեծանալու տարի էր: Էլ չէի ուզում թռվռալ, անքուն գիշերներ անցկացնել փաբերում, թափառել երկրից երկիր: Ուզում էի խախանդվել, սթրվել աշխարհի մի անկյունում ու գլուխս կախ հանգիստ ապրել: Հենց դրա համար անընդհատ վազում էի դեսուդեն՝ հավատացած լինելով, որ սա վերջին տարին է, երբ կարող եմ ինձ նման բան թույլ տալ:

2012-ը ծանոթությունների տարի էր. երևի կյանքում երբեք էդքան շատ ու բազմազան մարդկանց հետ չեմ ծանոթացել (թե՛ իրական կյանքում, թե՛ վիրտուալում), ինչքան 2012-ին: Ու նաև՝ վիրտուալ ծանոթություններն իրականություն բերելու տարի էր: Նորից. իմ վիրտուալ ընկերներից շատերի հետ վերջապես իրականում ծանոթացա կամ ծանոթությունս իրականում ամրապնդեցի:

2012-ը գնահատելու տարի էր. գնահատեցի ոչ միայն ընկերներիս ու ընտանիքիս և ուրախացա նրանցով, այլև Հայաստանում ապրած լինելս. հենց վերջինս ինձ մեծ ամրություն է տվել, որ դիմանամ ցանկացած եղանակի, ցանկացած պայմաններում, ցանկացած տիպի մարդկանց հետ:

Ափսոսում եմ, որ էսքան լավ տարին վերջանում է, վախենալով գնում եմ 2013, որի առաջին մարտահրավերն ինձ սպասում է հենց հունվարի սկզբին: Ու գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Ֆրենդներ և ոչ ֆրենդներ ջան, մարդիկ, որոնք գալիս են էստեղ ժամանակ առ ժամանակ, մի խոսքով, էս տեքստը կարդացող բոլոր-բոլորին շնորհավոր Նոր տարի: Կհանդիպենք 2013-ին:

Հ.Գ. Ցավով պիտի նշեմ, որ եկել է բլոգս փակելու ժամանակը. ԿՄ-ն նկարներ բեռնելու սահմանափակում է դրել, իմ սահմանը լրացել է: Փորձել եմ այլ կայքերից, բայց տեխնիկական խնդիրներ կան: Նոր տեղս շուտով կհայտնեմ:

Advertisements

Protected: 2012-ի կենսափորձս

This content is password protected. To view it please enter your password below:

2012 in review

The WordPress.com stats helper monkeys prepared a 2012 annual report for this blog.

Here’s an excerpt:

600 people reached the top of Mt. Everest in 2012. This blog got about 3,500 views in 2012. If every person who reached the top of Mt. Everest viewed this blog, it would have taken 6 years to get that many views.

Click here to see the complete report.

Protected: Դեռ շատ կգրեմ քո մասին

This content is password protected. To view it please enter your password below:

Խառնող քաղաքը

Քաղաքը սիրելու համար այն պիտի ինչ-որ զգացողություններ առաջացնի. կարոտ, տխրություն, զզվանք, ժպիտ, զայրույթ, հաճույք, վախ: Լավ, թե վատ, մի ձևով պիտի ներսդ փոխի: Դրա համար Բեռլինը չսիրեցի. ոչինչ չէր առաջացնում: Ու հենց Բեռլինի հակառակ բևեռում գտնվում է հարևան երկրի մայրաքաղաքը՝ Ամստերդամը, որտեղ բոլոր զգացողություններդ հանդիպում են իրար, խառնվում, ու չես հասկանում՝ պիտի լացե՞ս, թե՞ ծիծաղես:

Ամստերդամի կենտրոնը տարվա բոլոր օրերին, օրվա բոլոր ժամերին մարդաշատ է, ու էնտեղ հիմնականում նրանք են, ովքեր հետո էլ հետ չեն գալու: Տեսնում ես տարբեր գույների, ձայներով, հագուստով, լեզուներով մարդկանց ու վախենում ես, պայուսակդ պինդ բռնում, որ չգողանան:

Մանր անձրև է գալիս, որը հայերեն ուրիշ բառ չունի, որովհետև Հայաստանում դրանից չկա: Գորշ է, զզվելի ու դեպրեսիվ գորշ: Սկզբում տհաճ է, հետո սովորում ես, էլ չես մրսում: Անձրևի կաթիլները թաքնվում են մազերիդ արանքում: Քայլում ես զուսպ տոնական ձևավորման միջով, ու ձեռքերդ սառում են ռադիոյի ալիքներն անընդհատ փոխելուց: Անցնում ես պստիկ գրախանութների մոտով, որոնց մասին քեզ առաջին անգամ պատմել է Լիկըն տարիներ առաջ, զսպում ես քեզ, որ ներս չմտնես, որովհետև գիտես, որ ամեն մի նոր գիրքը նոր ծանրություն է ճամպրուկումդ: Ներսումդ ամեն ինչ խառնված է: Անընդհատ վերադառնում ես Ամստերդամ՝ չհասկանալով, թե ինչ ես փնտրում և արդյոք փնտրածդ հենց այնտեղ է: Բայց քաղաքը ձգող ուժ ունի, ու ամեն հեռանալուց գիտես, որ դա վերջին անգամը չէր:

Էս էլ Ռիփի մոտից Նոյի թվին գողացած հարցերս :)

Գույնը
Կապույտ ու սպիտակ (valkosininen, ինչպես կասեն ֆինները)

Զբաղմունքը
Ճամփորդություն

Ֆիլմը
«Սեր»

Հայտնաբերությունը
Ֆինները (սա մի օր առանձին գրառմամբ)

Ջերմությունը
Հայաստանը

Իրադարձությունը
Ալանիսի համերգը

Ուտելիքը
Ոսպ (Յոենսուում շաբաթը երեք օր ոսպ եմ էփում)

Ճամփորդությունը
Իռլանդիա

Հիասթափությունը

Անունը չեմ ուզում տալ

Կորուստը
Ջահելությունս

Բլոգերը
Էստեղ կարելի է մի քանի նոմինացիաների բաժանել
ամենահամով պատմություններով բլոգերը
ամենամտերմիկը
Վոլտերա հայտնագործությունը
Մի օր նա, ում գրառումներին անհամբերությամբ եմ սպասում
Արմայելի գրամատյան  նա, ում գրառումներն ամենաշատն են ստիպել մտածել
Ես, Ռեյը, մի բաժակ Ջին ու իմ խելառ մտքերը – ամենաիմօրի բլոգերը
Որ ուրիշ նոմինացիաներ միտս գան, կավելացնեմ 🙂

Մարդը

Ալանիս Մորիսեթ

Տարվա ամփոփում

Սիրում եմ տարեվերջին սենց հարցաթերթիկներ լրացնել, ու ինչքան շատ են լինում, էնքան ավելի լավ եմ հասկանում՝ որտեղ էի անցնող տարվա ընթացքում և ուր է ինձ տանում եկող տարին: Էս մի հարցաթերթիկը գտա և թարգմանեցի էստեղից:

1. Ի՞նչ ես արել 2012-ին, որ նախկինում չես արել:
Շատ բաներ կան, բայց կառանձնացնեի ձյան մեջ հեծանիվ քշելը:

2. Նոր տարվա որոշումներիդ հավատարի՞մ ես մնացել և արդյոք ավելի շատ որոշումներ կկայացնես հաջորդ տարի:
Ինձ թվում է՝ ամեն տարի գնալով ավելի ու ավելի հավատարիմ եմ մնում որոշումներիս: Եթե էսպես շարունակվի, ինձնից ահագին գոհ կլինեմ:

3. Քո մտերիմներից մեկը երեխա ունեցե՞լ է:
Հա, էս տարի լիքը էրեխեք են ծնվել իմ շրջապատում:

4. Քո մտերիմներից որևէ մեկը մահացե՞լ է:
Փառք Աստծո, չէ:

5. Ո՞ր երկրներն ես այցելել:
Կյանքիս ռեկորդը. Հայաստան, Նիդեռլանդներ, Բելգիա, Գերմանիա, Հունգարիա, Չեխիա, Լեհաստան, Իռլանդիա, Ֆինլանդիա, Ռուսաստան

6. Ի՞նչ կուզենայիր ունենալ 2013-ին, որ պակասում էր 2012-ին:
Ավելի շատ մտերիմ մարդկային շփում, որտեղ էլ լինեմ:

7. 2012-ի ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:
հուլիսի 10 – Ալանիս Մորիսեթի համերգը
Էլի լիքը լավ բաներ են էղել, բայց օրերը չեմ հիշում:

8. Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը 2012-ին:
Ահագին հասունանալը:

9. Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:
Դասերս, բայց տարեվերջին մի քիչ խելքի էկա:

10. Ի՞նչ հիվանդություն ես ունեցել:
Ոչ մի, փառք Աստծո: 

11. Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:
Ալանիսի համերգի տոմսը

12. Ու՞մ վարքը կուզեիր գովել:
Մմմ, մտքիս մեջ մի քանի հոգի կան, բայց սուս եմ մնում:

13. Ու՞մ վարքը քեզ դեպրեսեց:
Մի ընկերուհի ունեմ, իրա, բայց անունը չեմ տա:

14. Ի՞նչ ես արել փողերիդ մեծ մասը:
Տան վարձ + ճամփորդություն

15. Ի՞նչն ամենաշատը քեզ ոգևորեց:
Հայաստանում անսպասելիորեն լիքը լավ մարդկանց հանդիպելը:

16. Ո՞ր երգը քեզ միշտ 2012-ը կհիշեցնի:
Լիլիթ Բլեյանի «Քաղաքից քաղաքը» միանշանակ

17. Անցյալ տարվա այս ժամանակի համեմատ դու ավելի.
i. երջանի՞կ ես, թե՞ տխուր – երջանիկ
ii.չա՞ղ, թե՞ նիհար – նիհար
iii. հարու՞ստ, թե՞ աղքատ – նույնը

18. Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:
Ճամփորդել: Ինձ գժի տեղ չդնեք: Ինձ թվում ա՝ ես ավելի շատ հնարավորություն ունեի ճամփորդելու, քան օգտագործել եմ:

19. Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:
Քնել

20. Ինչպե՞ս ես անցկացնելու տոները:
Ամստերդամում՝ մամայիս զարմուհու ընտանիքի հետ:

22. Սիրահարվե՞լ ես 2012-ին:
Մմմ, ոնց որ էդքան էլ չէ:

23. Քանի՞ մի գիշերվա սեր ես ունեցել:
Ոչ մի

24. Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:
TV Total, բայց մենակ մի օրով :)))

25. Ատու՞մ ես որևէ մեկի, որին չէիր ատում անցյալ տարի այս ժամանակ:
Չէ, հակառակը, էս տարի հարաբերություններ վերականգնելու տարի էր:

26. Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:
«Ամեն ինչ լուսավորված է»

27. Ո՞րն էր քո ամենամեծ երաժշտական հայտնագործությունը:
Լիլիթ Բլեյան միանշանակ

28. Ի՞նչ էիր ուզում և ստացար:
Իռլանդիա

29. Ի՞նչ էիր ուզում և չստացար:
Նորմալ սեր

30. Ո՞րն էր քո սիրելի ֆիլմն այս տարի:
«Սեր»

31. Ի՞նչ արեցիր ծննդյանդ օրը և քանի՞ տարեկան դարձար:
Քննություն հանձնեցի, ընկերներով թեթևակի նշեցինք, դարձա 26 (աման-աման)

32. Ի՞նչն էր պակասում, որ տարիդ ավելի շատ բավարարեր քեզ:
Մարդիկ… մտերիմ մարդիկ:

33. Ինչպե՞ս կբնութագրես քո անձնական նորաձևությունը:
Հնուց վանդակների սիրահար եմ, բայց էս տարի վանդակավոր շորերով բոլոր տեսակի չափ ու սահմանն անցա: Մյուս տարի պետք ա քչացնել:

34. Ի՞նչը քեզ ողջամիտ պահեց:
Կարդալ-գրելը, ամռանը Հայաստան գնալս, Ալանիսի հարցազրույցներն ու երգերը:

35. Ո՞ր հայտնի մարդուն ամենաշատը հավանեցիր:
Ալանիս Մորիսեթին, վերագնահատեցի նրան:

36. Ո՞ր քաղաքական հարցը քեզ ամենաշատն անհանգստացրեց:
Սաֆարովի պատմությունը:

37. Ու՞մ կարոտեցիր:
Մամայիս ու տատիկիս:

38. Ո՞վ էր ամենալավ մարդը, որի հետ ծանոթացար:
Չեմ ուզում բարձրաձայնել:

39. Պատմիր 2012-ի ամենաարժեքավոր դասդ:
Սիրած գործով զբաղվելը շատ ավելի կարևոր ա, քան ամեն տեսակի միլիոններ վաստակելը:

40. Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են քո 2012-ը:
Փնտրում ենք էսպես` քաղաքից քաղաք,
Փախչում ենք անվերջ` քաղաքից քաղաք
Թռչում ենք անվախ` քաղաքից քաղաք
Գուցե հաջորդ քաղաքում գտնենք մեզ…
(c) Լիլիթ Բլեյան

Կրթական խնդիրներ 2. ովքե՞ր են բուհ ընդունվում և ովքե՞ր են ավարտում

Ավարտական դասարանի աշակերտը մեջտեղից ճղվում է, տանջվում, որ հաղթահարի ընդունելության քննությունները: Իսկ երբ մեծ ջանքերից հետո ընդունվում է բուհ, արդեն նյարդերն անջատում, հանգիստ ապրում է՝ վստահ լինելով, որ դիպլոմ ստանալու է:

Մեր բուհական համակարգի խնդիրներից մեկն այն է, որ ընդունվելը դժվար է, ավարտելը՝ հեշտ (նույնիսկ եթե կոռուպցիայի հնարավորությունը բացառենք): Արդյունքում ունենում ենք կիսատ-պռատ պատրաստված մասնագետներ, որոնցից քչերն են իսկապես ունակ աշխատանքի անցնելու (թեկուզ որոշակի պրակտիկայից հետո): Կարծում եմ՝ պետք է ճիշտ հակառակն անել. ընդունել գրեթե բոլորին, բայց թույլ տալ ավարտել միայն լավագույններին: Կասեք՝ բուհերը ֆինանսավորման խնդիր ունեն, ո՞նց կարելի է ուսանողներին դուրս թողնել: Ասեմ, որ բժշկական համալսարանը, որտեղ ժամանակին սովորում էի, մի պահ նման քաղաքականություն էր որդեգրել: Ցավոք, բավականաչափ ժամանակ չանցավ, որպեսզի տեսնենք՝ ով է ավարտում, բայց ամեն դեպքում համալսարան ընդունվում էին բոլոր դրական ստացածները, սակայն տարվա կտրվածքով ամբողջ համալսարանից մի քանի հարյուր հոգի դուրս էր մնում (համեմատության կարգով ասեմ, որ համակարգային փոփոխությունից առաջ տարեկան դուրս մնացողների թիվը հազիվ մի քանիսն էր, ու բուհն ամեն ինչ անում էր, որ դուրս մնացողներ չլինեն): Արդյունքում՝ ստիպված էին լինում կուրսը կրկնել, հետևաբար կրկնակի վարձ տալ: Այդպես համալսարանը ֆինանսավորումից չէր զրկվում, կուրսից կուրս էլ տեղափոխվում էին միայն արժանիները:

Խնդրի լուծման համար պետք է անդրադառնալ ևս մեկ հարցի, այն է՝ անվճար ու վճարովի համակարգերը, ինչի պատճառով էլ հենց վերջին դասարանի աշակերտներն էդ աստիճանի քրտնում են. բոլորն էլ ուզում են անվճար ընդունվել: Իհարկե, այս խնդրի դրական լուծում էր ռոտացիայի ներմուծումը, սակայն նկատել եմ, որ սա լիովին չի արդարացնում իրեն, որովհետև խնդիրներ կան գնահատման չափանիշներում: Էլ չենք խոսում կոռուպցիայի մասին. բազմաթիվ ուսանողներ դիմում են զարտուղի ճանապարհների, որպեսզի անվճար մնան/անցնեն (երբեմն նույնիսկ տարեկան վարձից էլ մեծ կաշառքներ տալով):

Ընդունվող-ավարտողների խնդիրը լուծելու համար առաջարկում եմ.
1 Հեշտացնել բուհ ընդունվելը. իհարկե, բնավ չեմ ասում, որ ցանկացած մեկին ցանկացած մասնագիտությամբ պետք է ընդունել, բայց, ասենք, կարելի է մրցակցությունից անկախ շեմք որոշել, որը հաղթահարող ցանկացած ուսանող կհայտնվի բուհում:
 
2. Վերացնել անվճար-վճարովի համակարգը պետք է նաև ընդունվողների համար հավասար պայմաններ ստեղծել, իսկ անվճար-վճարովիի առկայությունը խնդիր է ստեղծում պետության համար: Եթե սպասվածից մեծ թվով դիմորդներ են հաղթահարել, ասենք, անվճարի շեմքը, ապա պետությունը ստիպված է ավելի մեծ գումարներ ծախսել, ռոտացիայի կիրառումն էլ բարդանում է: Դրա համար առաջարկում եմ բարձրագույն կրթությունը վճարովի դարձնել բոլորի համար, նաև էժանացնել (լուրջ, չեմ հասկանում, թե ոնց է, որ մեզ մոտ ուսման վարձն էնքան է, ինչքան Նիդեռլանդներում, բայց դասախոսների ստացած աշխատավարձը, ուսանողների վրա ծախսված նյութերը և այլն զգալիորեն զիջում է Նիդեռլանդներին): Երևի բարդ հաշվարկներ են պետք, թե ամեն ուսանողի վրա իսկապես ինչքան գումար է ծախսվում և ծախսվու՞մ է արդյոք այդ գումարը, վերանայել դասախոսների աշխատավարձներըը (հա՛, դրանք բարձրացման կարիք ունեն), պարզել, թե ուր են գնում ուսման վարձերն ընդհանրապես և սահմանել մի թիվ, որը հնարավորություն կտա բոլոր ծախսերը փակել: Իսկ պետությանը բնավ հանգիստ չենք թողնում: Պետպատվերի վրա ծախսվող գումարը կարելի է կուտակել հիմնադրամներում և զանազան պայմաններով կրթաթոշակների մրցույթներ հայտարարել, որոնք հնարավորություն կտան լավ ուսանողներին ուսման վարձի հարցը լուծել և ընդհանրապես կխթանեն լավ ուսանող լինելը:

3. Խստացնել գնահատման չափանիշները. էսօր մեր բուհերում շատ հեշտ է դրական գնահատական կպցնելը: Դա գալիս է ոչ միայն դասախոսների սուբյեկտիվ ցածր ստանդարտներից, այլև հենց գնահատման սանդղակի անկատարելությունից: Այն եվրոպական բուհերում, որտեղ սովորել եմ վերջին մեկուկես տարվա ընթացքում, դրական գնահատական ուսանողը ստանում է առնվազն 50%-ից բարձր գիտելիքներ ցուցաբերելու դեպքում (երբեմն նույնիսկ 60% և ավելի): Հայաստանում որոշ բուհերում դրական գնահատական կարելի է ստանալ անգամ 30-40% գիտելիքներով: Այս սանդղակը պետք է բարձրացնել: Արդյունքում՝ կմեծանա դուրս մնացողների թիվը, կփոքրանա գիտելիքազուրկ շրջանավարտների թիվը: Գնահատման չափանիշներին, հատկապես դրանց սուբյեկտիվ կողմին շատ ավելի մանրամասն կանդրադառնամ իմ հետագա գրառումներում:

Այս ամենի արդյունքում ունենում ենք մեծ թվով ընդունվողներ, փոքր թվով որակյալ ավարտողներ:

Եթե ունեք այլ առաջարկներ կամ համաձայն չեք վերը գրվածի հետ, խնդրեմ, եկեք քննարկենք: 🙂

Բլոգերները Հայաստանի կրթական համակարգի մասին

Մտածեցի-մտածեցի, որոշեցի Հայաստանի կրթական համակարգի խնդիրները վեր հանող բոլոր բլոգերական անդրադարձները հավաքել էս մի գրառման մեջ՝ հուսալով, որ դրանք մի օր լուծումներ կգտնեն: Այնպես որ, եթե որևէ գրառման տեղ գիտեք, որի հղումն այստեղ չկա, խնդրում եմ՝ գրեք մեկնաբանություններում, և ես կտեղադրեմ այստեղ: 

Գիտությունների ակատեմիա ուշքի արի ափսոս էս!!
Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին
Դիտարկումներ կրթության որակի վերաբերյալ
Հոտած ձկան էֆեկտը կրթության ոլորտում
Կրթական խնդիրներ 1. դպրոցը
Միջնակարգ դպրոց․ երկու դիտարկում
http://mar-amirchanyan.livejournal.com/352765.html
Պատ… Վիճակագրության դասագիրք:
Շտեմարան, թե՞ բթարան
Մի բան էլ շախմատի դասերի մասին
http://koreolan.livejournal.com/84427.html
http://koreolan.livejournal.com/77100.html
http://koreolan.livejournal.com/74894.html

«Պիի կյանքը»

Հնդիկ Պին փոքրուց հետաքրքրվում է տարբեր կրոններով, միաժամանակ հինդուիստ է, մահմեդական և քրիստոնյա: Հնդկաստանից Կանադա տեղափոխվելիս նավը խորտակվում է: Պին փրկվում է՝ կորցնելով ծնողներին ու եղբորը: Ֆիլմի մեծ մասը նավակով օվկիանոսում անտեր-անտիրական մնացած Պիի ու հենց այդ նույն նավակում հայտնված վագրի մասին է:

Պին արդեն միջին տարիքի տղամարդ է, իր պատմությունը պատմում է կանադացի մի գրողի, որպեսզի գրի առնի: Անհավանական են թվում նրա արկածները վագրի հետ: Թե ինչպես է պայքարում, որ վագրն իր վրա չհարձակվի՝ միևնույն ժամանակ կերակրելով նրան, ինչպես է վարժեցնում նրան: Ու էդ էն նույն վագրն է, որին փորձել էր կերակրել փոքր ժամանակ, բայց հայրը բռնացրել, հետ էր քաշել՝ բացատրելով, որ վագրն իր ընկերը չէ:

Լավ, շատ չպատմեմ: Լավ ֆիլմ էր, հատկապես նրանց համար, ովքեր անընդհատ կասկածների մեջ են, անընդհատ փորձում են հասկանալ՝ Աստված կա, թե ոչ, իսկ եթե կա, ինչպես է միջամտում մեր կյանքին: 

Ընդհանուր առմամբ, ֆիլմը երկու պատմություն է առաջարկում ու թույլ տալիս ընտրել, թե որն ես ուզում: Կանադացի գրողն ընտրում է առաջինը, ու Պին ասում է, որ Աստված էլ է այդ մեկն ընտրել:

Ֆիլմից հետո քննարկում էինք: Մեզնից մեկը հավատացած էր, որ երկրորդ պատմությունն է իրականը: Մյուսներին կարողացավ համոզել, բայց ես շարունակեցի հավատալ առաջինին, որովհետև այն ավելի սիրուն էր:

« Older entries

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

Մատեան Ծլնգութեան

Լաչառ հեռախոսի ծլնգոցներ

լաբ

թարգմանչաց

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

theologos

historico-theological blog

վոլտ

cage within a cage

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

shoghakatvardanyan

This WordPress.com site is the cat’s pajamas

Անքնություն

Թևերն էր փռել մի անտես թռչուն...

octubrebaby

Remember : A journey of a thousand miles begins with a single step...!