Նրա վերջին էլեկտրոնային նամակից ծիծաղս եկավ: Ու ընդհանրապես հավատս չի գալիս, որ շարունակում եմ նրա հետ կապ պահել: Ոնց որ երկու ուրիշ մարդիկ իրար նամակներ գրեն ու չհասկանան, թե ինչու են գրում… Գուցե քաղաքավարությունից: Ասելիքը շատ է, բայց միմյանց չէ, որ պետք է ասեն: Գաղափարակիցներ են, բայց միասին չէ, որ պետք է խոսեն դրա մասին: Ու գուցե այլևս երբեք-երբեք իրար չտեսնեն: Կարծում եմ, որ դա լավագույնն է… Պետք չէ ամեն ինչ նորից սկսել:

Վաղը գնալու եմ բժշկի: Վերջապես կպարզեմ, թե դա ինչ նորագոյացություն է: Հույս ունեմ՝ չարորակ չէ:

Վաղուց է՝ գրելս չի գալիս: Դա նրանից է, որ կյանքը հիասքանչ է: Իսկ հիմա սառած եմ:

Վերջին անգամ է, որ մենակ եմ գիշերում: Չէ՛, չեմ ամուսնանում: 😀
Ուղղակի մայրս գալիս է:
Իսկ վերջին օրերին կատարվածներն իրոք ցնցող են: Թե՛ Սաղմոս 127-ը, որը կարդացի մեր մեծ միջոցառումից ընդամենը երկու օր առաջ, թե՛ թերապիայի հարցումից ստացած «9-ը»: Վերջինին ոչ ոք չի հավատում, կարծում են, թե ծանոթ եմ խառնել: Եվ չեն սխալվում. ամենահզոր ծանոթը՝ Աստված:

Դավոյի խորհրդով փորձեցի ներսս փորել, որ պարզեմ այս վիճակիս՝ տրամադրությանս ակնթարթային փոփոխությունների պատճառը: Չէ՛, չի ստացվում: Ոչ մի ստույգ պատճառ չեմ գտնում… Բայց երբ 123 համարի երթուղայինով մեր համալսարանից միություն էի գնում, հասկացա: Չէ՛, պատճառ չգտա: Ուղղակի ինձ համար պարզ դարձավ, որ կյանքիս մեջ առաջին անգամ չէ այս վիճակը: Չորս տարի առաջ էլ ես կարող էի ծիծաղել, թռչկոտել, իսկ հաջորդ վայրկյանին միանգամից արտասվել: Դրա պատճառը շատ լավ գիտեի.մտերիմ ընկերուհիս մահացել էր… Ի՞նչ է կատարվում հիմա: Երևի ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան մահացել է, և ես նույն կերպ եմ արձագանքում դրան… Միայն իմանայի, թե ով կամ ինչը:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me