Ես Սուրբ Վալենտինի տոնն ավելի եմ սիրում, քան Սուրբ Սարգիսը, ինչքան էլ ասեն, որ առաջին օտար է: Ինձ համար ավելի իրական է անստորագիր կամ թեկուզ ստորագրությամբ բացիկ ստանալը (չնայած երկուսից ոչ մեկը դեռ չի եղել), քան աղի բլիթ ուտելն ու անկապ երազներ տեսնելը:
Իսկ սա կարծես առաջին Սուրբ Վալենտինի օրն է, որ տոնի նման չի անցնում, և ես այլևս սիրահարված չեմ ու դրա մասին չեմ էլ մտածում: Մի տեսակ ծիծաղս եկավ, երբ այսօր ինձ շնորհավորեցին ու մաղթեցին, որ “կեսիս գնտեմ”: Եվ դա անողը մի այնպիսի մարդ էր… Լավ է, որ այլևս չեմ սիրում նրան, որ դա անցյալ է՝ խունացած ու փոշոտված:

Վաղը դասի եմ գնալու: Նոր կիսամյա՞կ… Այսօր մեկն ինձ հարցրեց, թե արդյոք արձակուրդից բան հասկացա: Այդ բառն ինքնին խորթ էր ինձ համար… Մի՞թե արձակուրդ ունեցել եմ ընդհանրապես: Տարօրինակ զգացողություն… Ինձ շարունակ թվում է, թե այն վաղվանից է սկսվում: Վատ է: Ես չեմ ուզում, որ այս կիսամյակ կրկնվի այն, ինչ եղավ աշնանը: Չէ’, կարծես հիմա դերերը փոխվել են. ես ոչ թե օգնություն փնտրողն եմ, այլ օգնողը: Լավ է: ՈՒրեմն արդեն թեկուզ քիչ, բայց ինչ-որ բան ունեմ մյուսներին տալու: Ես գիտեմ, ես վստահ եմ, որ դա Աստծուց է: Ամիսներ արաջ ինձ անհանգստացնում էր այն, որ քրիստոնյա դառնալուց ի վեր ընդհանրապես չեմ փոխվել: Այս օրերի ընթացքում հասկացա, որ ես այն նույն Բյուրակնը չեմ… Աստված ինձ ուրիշ մարդ է դարձրել:

Ոչինչ չանելն ինձ սպանում է: Ես մտածում էի քննություններից հետո մեկ շաբաթ հանգստանալը շատ քիչ է, բայց հիմա եմ հասկանում, որ դա բավական է: Պարապությունն ինձ սպանում է, և դա նորություն չէ: Ես դրանում համոզվեցի անցյալ ձմեռ, երբ այստեղ-այնտեղ էի վազում, բայց տեղս չէի գտնում: Ամռանն ավելի ահավոր էր: Լավ է, որ քաղաքում երկար չմնացի, թե չե կխելագարվեի: Ես սիրում եմ զբաղվածությունը, սիրում եմ, երբ ամեն ինչ հազիվ եմ հասցնում: Այս անգամ ես չեմ հասցնի ընկճվել: Մի շաբաթից էլ պակաս ժամանակ է մնացել մինչև նոր խառնաշփոթը, և ես նորից պետք է փորձեմ կարևորը երկրորդականից զատել, որ 24 ժամն ինձ հերիքի:
ՈՒզում եմ, որ օրերը շուտ տաքանան: ՈՒզում եմ նորից մեն-մենակ Կասկադ գնալ ու գրել այնտեղ գտնվող զանազան մարդկանց մասին: Հետո ուզում եմ զբոսնել… ուզում եմ գրել… ասելիքներս դեռ չեն վերջացել… ես դեռ շատ բան պետք է փոխանցեմ աշխարհին:
Ես սիրում եմ կյանքը:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me