rain

so i can enjoy my vacation. i wanted to go to my favorite places in yerevan and write a little, read a little but it was raining, raining too hard, which is not usual in this part of the year. ooh, i love walking in the rain but this was different from all other rains that we used to see in summer. it was cold today, very cold. if i walked down the streets, i’d enjoy how the rain washes my hair but also i’d feel cold inside my bones. so i stayed at home. i slept a lot and read a lot. i read sidney sheldon’s rage of angels. i bought it yesterday and i quite like it.
i hope it will be warm tomorrow. i can’t stay at home so long. i wanna meet my friends.

summer holidays…

i’m happy. i had my last exam today. it was the worst exam in my life. i went out all in tears cuz i knew that it wasn’t my fault. many students asked to many questions and didn’t let me do my own work. there were just 20 minutes left and… i had 10 tests and 2 questions left. how was i going to finish? so i hurried. i don’t even remember what i wrote. so i went out crying. i could hardly stand on my feet. suddenly i fell down. good my friend was near and helped me to sit on the floor. i thought i was going crazy. imagine, a low mark because of that people!!!
well, i was so happy when my teacher told me my mark. i got a 9!!!
so the summer holidays have started for me. i can wander in my city as much as i want. i can sleep as much as i want. i can read whatever i want. i’ll go to my favorite places, sit down and write… whatever i want.

Սա էլ կմոռացվի

Որքա՜ն ամառային շոգ օրեր են զովացել ինձ համար այս ծառերի տակ: Որքա՜ն մտքեր են անցել-դարձել, երբ նստած էի այս նստարաններից մեկի վրա: Ու ինչքա՜ն թղթեր են թանաքոտվել այդ մտքերով:
Տարիներ անց նորից եկել եմ այստեղ: Պայուսակիս մեջ մի շիշ սառը կոկա-կոլա, CD-փլեյերիս մեջ իմ սիրած սկավառակը, և էլ ի՞նչ է պետք ամառային հանգիստը այգում անցկացնելու համար: Ծառերն էլ կարծես վարագույրներ են դարձել ու մեկուսացրել ինձ շոգ աշխարհից:
Հենց այստեղ էր` այս նստարանին, երբ մի անգամ այսպես նստել էի, լսում էի Թորի Ամոսին: Չեմ կարող հիշել, թե քանի տարեկան էի այդ ժամանակ և ինչպիսի հիմարություններով էի լցնում տետրս: Եվ կգտնե՞մ արդյոք այդ տետրը, որ հիշեմ, թե ինչով էի զբաղված: Թորի Ամոսը շատ էր տպավորվել: Այդ օրը ես նրան ավելի շատ սիրեցի: Իսկ հիմա ինձ մեղադրում եմ, որ նրա սկավառակներն ընկած են իմ սենյակի մի անկյունում ու գուցե փոշոտվել են արդեն:
Շա՞տ է փոխվել այս այգին: Մարդկանց դեմքերը ծանոթ չեն: Իսկ մի՞թե առաջներում այստեղ ծանոթ դեմքեր եղել են: Նույն մարդիկ հավաքվում են Արամ Խաչատրյանի, Թամանյանի, Կոմիտասի, կատվի արձանների մոտ, “Յամ-յամում”, բայց երբևէ ոչ այստեղ: Երիտասարդությունը երևի այս այգին չի սիրում, որովհետև այստեղ չափից դուրս խաղաղ է:
Միակ ծանոթ մարդը, որ երևում է, կողքի նստարանին նստած խենթ ծերուկ նկարիչն է: Ինչպես առաջներում, այպես էլ հիմա անփութորեն կախել է նկարները մի պարանից, որը ձգվում է գիշերային լապտերի սյունից մինչև մոտակա ծառը: Գուցե շատերը ծերուկին անտաղանդ են համարում, բայց ես կասեի, որ նրա նկարներն ավելի արժեքավոր են, քան այն նկարները, որտեղ երևում են Մասիսն ու Սիսը կամ այլ ստանդարտ պատկերներ:
Ծերուկը չի հիշում ինձ: Տարիներ առաջ մենք շատ էինք զրուցում, և ես նրա մասին շատ եմ գրել: Հետաքրիր է` նա այլևս չի գնում սրա-նրա մոտ ու բացականչում. “Ա՜խ, ձեռքե՜րս”: Մի՞թե նա այլևս չի խմում: Ինչու՞ չեմ հիշում, թե ինչ էր ինձ ասում: Գուցե իմ մոռացված տետրերից մեկի մեջ էլ գտնեմ մեր զրույցները, ավելի ճիշտ` նրա խոսքերը, որոնք ինձ էր ասում:
Մարդիկ զարմանքով են ինձ նայում. երիտասարդ աղջիկ գտնվում է մի այգում, ուր հավաքվում են միայն ծերունիներ երբեմն նաև իրենց թոռնիկների հետ, երիտասարդ մայրեր իրենց փոքրիկների հետ: Երիտասարդ աղջիկ, որ ծալապատիկ նստել է նստարանին, ականջները զբաղված են ականջակալներով, և ինչ-որ բան է գրում: Երիտասարդ աղջիկ, որ հագել է ճիշտ նույն կոշիկներից, ինչ քիչ այն կողմ գտնվող տատիկը: Երիտասարդ աղջիկ, որ այստեղ եկել է մեն-մենակ ու տարիներ առաջ էլ էր մեն-մենակ գալիս:
Ահա մեկն ինձ է մոտենում: Միջին տարիքի կին է, բայց դեմքն արդեն կնճռոտ է: Ի±նչ կա թաքնված այդ կնճիռների ու բարի ժպիտի հետևում, որ այդքան սազում է նրան: Ինչ-որ բան է ասում, բայց ես չեմ լսում: Ստիպված եմ մի ականջակալս հանել, որ լսեմ:
-Կարելի՞ է նստել այստեղ,- կրկնում է:
-Այո՛, այո՛, իհարկե:
Ինչպես հաճախ էր պատահում այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը կողքս էր նստում, այս կինն էլ զրույց սկսեց:
-Սովորու±մ եք:
-Սովորեմ-չսովորեմ. դրանից ինչ-որ բան փոխվելու՞ է:
Կինն իրեն չկորցրեց.
-Եթե ուզես, կփոխվի, որովհետև մեր զրույցը կշարունակվի, իսկ դա կարող է հաճելի լինել և՛ ինձ, և՛ քեզ համար:
Նկատեցի, որ արդեն անցել է “դու”-ի, բայց ես նույն կոպիտ տոնով շարունակեցի.
-Իսկ եթե երկուսիս համար էլ տհա՞ճ լինի:
Կինը գլուխն օրորեց, ժպտաց ու լռեց: Իսկ ես շարունակում էի մի ականջով երաժշտություն լսել ու երգում էի կիսաձայն.
I want to be naked running through the streets
I want to invite this so-called chaos that you think I dare not be
-Հետաքրքիր է` դուք իրո±ք մերկ կվազեիք փողոցներով,-հարցրեց:
Նորից անցավ “դուքի”: Երևի ուզում էր` զրույցը վերսկսել:
-Այո՛, եթե կարիքը լինի:
-Իսկ ամո՞թը:
-Ամո՞թ: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է դա: Ինչու՞ հենց մարմնի խիստ որոշակի մասերը պետք է չերևան: Հետաքրքիր է` ինչու՞ են կենդանիները մերկ վազվզում: Պարզապես նրանք ազատ են, և նրանց ոչ ոք չի ասել, որ պետք է հագուստ կրեն: Մի օր էլ ես եմ ուզում նրանց պես ազատ լինել ու մերկ վազել փողոցներով:
-Գուցե այն ժամանակ կվազեիք, երբ գիշեր կլիներ, և ոչ ոք ձեզ չէր տեսնի:
-Ոչ, գիշերը կմրսեի: Ամենահարմարը երեկոյան է, երբ շատ ցուրտ չէ, բայց շոգ էլ չէ:
-Իսկ ե՞րբ եք պատրաստվում այդ անել:
-Այն ժամանակ, երբ իմ ազատությունը միայն հագուստը կսահմանափակի:
-Հետաքրքիր է,-ասաց ու լռեց:
Հետո հանկարծ ասաց.
-Դուք ամուսնացա՞ծ եք:
Այդ “դուքն” արդեն ինձ նյարդայնացնում էր, ուստի ասացի.
-Խնդրում եմ` վերջ տվեք ինձ հետ հոգնակիով խոսելուն: Դա մի տեսակ կեղծ է:
-Լավ, լավ, բայց դու էլ ես այդպես խոսում:
-Այո, որ չասես` անկիրթ եմ:
-Ամուսնացա՞ծ ես,-կրկնեց:
Ծիծաղեցի:
-Ամուսնանալը ծիծաղելի՞ է:
-Նայիր ինձ, իմ նստելու ձևին, իմ հագուստին, իմ արտաքինին: Ես ավելի շատ նման եմ մի գիժ դեռահասի: Ո՞վ ինձ հետ կամուսնանա:
-Նա, ով քեզ նման է նստում, քեզ նման է հագնվում, քեզ նման մեն-մենակ այգի է գալիս:
Ես սովոր էի, որ ինձ նմանը չպետք է լինի. փոքրուց ինձ շատ էին երես տվել, ուստի վիրավորված ասացի.
-Ինձ նմանը չկա:
-Այդպես չի կարելի ասել: Բոլոր մարդիկ էլ իրար և՛ նման են, և՛ տարբեր են: Այ, տեսնու՞մ ես մեր դիմաց նստած ծերուկին: Նա քեզ նման է թեկուզ միայն այն բանով, որ քո աչքերն էլ են շագանակագույն, նրանն էլ:
-Դա քիչ է:
-Գուցե:
-Մի խոսքով, ես միայնություն եմ սիրում: Ես չեմ պատկերացնում իմ կյանքը մի ինչ-որ հիմարի հետ:
-Իսկ ինչու՞ ես հիմարի հետ ամուսնանում:
-Ի՞նչ, կնոջ հե՞տ ամուսնանամ: Բոլոր տղամարդիկ են հիմար:
-Այդպես մի ասա:
-Ցույց տուր մի տղայի, որը հիմար չէ, և ես նրա հետ կամուսնանամ:
-Այդպիսիք շատ են: Պարզապես քեզ չեն հանդիպել:
-Իսկ քեզ հանդիպե՞լ են:
-Ոչ:
-Տեսնու՞մ ես: Ուրեմն չկան այդպիսիք: Ես գիտեմ, որ դու էլ ես ամուսնացած: Եթե ամուսնացած չլինեիր, ժամանակից շուտ չէիր ծերանա:
-Քի՞չ ամուսնացած կանայք են երկար ժամանակ իրենց թարմությունը պահպանում:
-Պատահում է: Նրանք երջանիկ են, որովհետև ամուսինները նրանց պաշտում են: Քո ամուսինը քեզ չի պաշտում:
-Դու ճիշտ ես: Նա է իմ դժբախտության պատճառը:
Ու հանկարծ, չգիտես ինչու, վեր կացավ ու գնաց: Ես շարունակեցի նստած մնալու գրի առա մեր զրույցը այնքանով, ինչքանով հիշում էի:
Այս ծառերի տակ, այս նստարանին նստած շատերն են ինձ տեսել, մոտեցել ու զրույց սկսել: Հետո գնացել են, ու այլևս երբեք չեմ տեսել նրանց: Ոմանց նույնիսկ մոռացել եմ:
Արդեն իրիկնանում է: Ես դեռ նստած եմ այստեղ, ուր տարիներ առաջ ամեն օր էի գալիս: Այգում մարդիկ շատացել են: Քամին փչում է: Հիշում եմ` տարիներ առաջ քամու մասին էլ եմ ինչ-որ բան գրել, բայց դա էլ եմ մոռացել: Որքա¯ն մոռացկոտ եմ դարձել: Իսկ ինչու± պետք է հիշեմ: Մի±թե դա է կարևորն ինձ համար: Ա°յ, հիմա գրում եմ, չէ±: Ի±նչ երաշխիք, որ այս տետրն էլ չի արժանանա նախորդների բախտին: Գուցե սա էլ այրվի նրանց նման կամ այնքան մնա արևի տակ, որ թերթերը դեղնեն:

from my handwritten journal

i’m sitting near Cascade. i’m out for lonely walks again. i’m listening to alanis. it’s wonderful here. i’m thinking. oh, how i love my city!!! i can wander all through the day and never get bored. i might meet many people that i know and that i haven’t seen for ages. interesting, my friends are changing too often. there are only Nona and Anna that are with me for already 4 years. Anahit would be with me if only…
i don’t know. am i changing or the people around are changing?
i’ve forgotten many of my old friends. it seems that they are a dream. but i miss some of them very much. i remember and miss Lili. i know that we could be closer than we have been. i’ve learned from her a lot.
…and the wind is blowing. it seems to bring and take the beautiful moments of my past, the faces of dear people. i’m sitting here, happy, disconnected from the world. the sun is shining. my shiny present is smiling now. i love life, i love people with all their negative things. i love even my enemies. oh, how kind i am today!!! i don’t recognize myself. nobody can find the aggressive Byurakn.
i want to see him. when have i seen him last time? i think it was the end of april. i miss him. i don’t know why, everytime that i sit outside and write about him in my journal, it seems to me that he’s standing behind me and reading what i write about him and if i turn, we’d hug each other. i feel the same again. i turn but there’s nobody behind me…

from my handwritten journal

i want to write. i want many other things. i feel that there’s no fear anymore. i’m not afraid of the physics exam. i’ll begin to get ready from monday and in 14 days i’ll know excellent.
perhaps i’ll meet with Anna and Nona in the evening but i want to go for a walk before that. i love that lonely walks. there was time that Anahit joined my walks but this is the 3rd year that i’m all alone. am i going to have a friend like Anahit sometime? Oh, how can i find someone like her. She was different from others, original. And i don’t even have a friend as close as she was. Who could understand me better than Anahit? we had grown up together. oh, how the years flew!!! when we met, i was only 10. it was almost 7 years ago… how i want to have a close friend!!! how i need Anahit!!! i want to tell someone about myself but i look around and there’s nobody i can trust

Protected: 3 days of rest

This content is password protected. To view it please enter your password below:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me