Protected: Էշի ականջում քնած

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Մի գիշեր Զազի հետ

This content is password protected. To view it please enter your password below:

Նվեր

Էս երգը նվիրում եմ  -ին: Նախապես ասեմ՝ ինձ խփել չկա. ես շատ լավ գիտեմ, որ Զազն իսպանալեզու երգերն այլանդակելու առանձնահատուկ տաղանդ ունի:

ԿՄ-ի երաժշատասերներին. ո՞վ կարող է գտնել այս երգի առաջին կատարողին

Էս երգի մասին վստահորեն կարելի է ասել, որ վերակատարում է: Կպած ուզում ենք իմանալ, թե ով է եղել առաջին կատարողը: Շատ հնարավոր է, որ ֆրանսերեն չէ սկզբնական տարբերակը: Մի խոսքով, եթե ինչ-որ բան հիշում եք, ուրախ կլինեմ, որ կիսվեք:

 

Ճաշակի ձևավորման մասին

Ընդհանրապես, դեռ պատանեկան տարիքից նկատել էի, որ հասակակիցներիս ճաշակը ձևավորվում է մեծամասնության կարծիքի հիման վրա. սիրում էին այս կամ այս երգը, որովհետև բոլորը սիրում էին, ոչ թե որովհետև իսկապես դուր էր գալիս: Նույն հաջողոթյամբ մեր օրերում էլ շատերի սիրած գիրքը Մարկեսի Հարյուր տարվա մենությունն է, որովհետև մոդա է այն սիրելը, եթե նույնիսկ չեն կարդացել:

Երբ մեծացա, հասկացա, որ գոյություն ունի նաև մարդկանց մի երկրորդ խումբ, որը չի սիրում այն, ինչ բոլորը սիրում են, ու դա հենց միայն բոլորին հակառակվելու, օրիգինալ երևալու համար է: Այս դեպքում էլ չեն սիրում Մարկեսի Հարյուր տարվա մենությունը, եթե նույնիսկ այն չեն կարդացել: Արդյունքում իրենց օրիգինալությունը գետնին է հավասարվում, որովհետև պարզվում է՝ նրանք այնքան էլ քիչ չեն:

Մենակ մի բան չեմ հասկանում. էդքան դժվա՞ր է սեփական ճաշակ ունենալ, դժվա՞ր է որոշել, թե ինչն է քեզ իսկապես դուր գալիս կամ ոչ ընդհանուր կարծիքին ենթարկվելու կամ հակառակվելու փոխարեն:
 
Ու հա, ես Զազին սիրում եմ, լավ եմ անում, իսկ Ավրիլ Լավինին տանել չեմ կարողանում. էդ իմ ճաշակն է ու վերջ: Ոչ ինչ-որ մեկի ինադու է, ոչ էլ ընդհանուր հոսանքի ուղղությամբ:

Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն

Ասում են` մահվան հրեշտակը, որ գալիս է մարդու մոտ` նրա մարմինը հոգուց բաժանելու համար, ամբողջովին ծածկված է աչքերով: Ասում են նաև, որ այդքան շատ աչքերը հրեշտակի համար չեն, ով ամեն ինչ տեսել է երկնքում: Լինում է այնպես, որ մահվան հրեշտակը` գալով հոգու հետևից, համոզվում է, որ շատ վաղ է եկել, որ մարդու համար դեռ չի եկել կյանքը թողնելու ժամանակը: Նա չի դիպչում մարդուն և չի երևում նրան, բայց նրան լքելուց առաջ թողնում է իր անթիվ աչքերից ևս երկու աչք:
Հովհաննես Իշխանյանի պատմվածքների հերոսները կյանքին նայում են սխալ ժամանակ եկած մահվան հրեշտակի պարգևած հավելյալ աչքերով: Հայտնի էլ չի` այն, ինչին հերոսները նայում են, կյա՞նքն է, թե՞ մահը, բանա՞կը, թե՞ քաղաքացիական կյանքը: Հստակ պատասխան չկա:

Սեդա Շեկոյան

Շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 17:00-19:00 Բյուրոկրատ խանութում և նույն օրը 20:00-22:00 Ուլիխանյան ակումբում:

Պաստառը չկարողացա տեղադրել, ԿՄ-ն գժվել ա, բայց վերջը: Գալիս եք, չէ՞: Կհանդիպենք այնտեղ 🙂

 
Հովհաննես Իշխանյանն էլ  -ն ա ու բոլորիդ ուշադիր հետևում ա: 

8 ժամ (ռեկորդ)

Տարիներ առաջ, երբ էշ-էշ որոշել էի TOEFL հանձնել ու խելոք-խելոք կարդում էի գրքի բոլոր էջերը, ինձ համար տարօրինակ թվաց անհրաժեշտ բոլոր պարագաները մի պայուսակում պահելու ու միշտ նույն տեղում պարապելու խորհուրդը: TOEFL այդպես էլ չհանձնեցի, բայց հետագայում, երբ պատրաստվում էի IELTS-ին, իրերս շրջում էին որտեղ քեֆները տար, նշումներս կատարում էի պատահական թղթերի վրա, փլեյերի մարկտոցները նստում էին, ու լսել չէի կարողանում, պարապում էի որտեղ պատահի՝ սկսած մեր համալսարանի գրադարանից, վերջացրած սրճարաններով ու այգիներով: Ընդ որում, ամեն օր 15-30 րոպե հազիվ էի տրամադրում:

Այն ժամանակ դեռ չէի հասկանում, թե ինչու էր TOEFL-ը խորհուրդ տալիս բոլոր իրերը մի պայուսակում պահել ու միշտ նույն տեղում պարապել: Անգլերենն իմ կյանքի անբաժանելի մասն էր, ու IELTS-ից բարձր միավորներ հավաքելու համար ընդամենը պետք էր իմանալ ինչի մասին է այդ քննությունն ընդհանրապես:

Հիմա, երբ անիմաստ տանջվում եմ DELF-ի ձեռքին, շատ լավ եմ հասկանում, թե ինչու էր TOEFL-ը նման խորհուրդներ տալիս: Երբ լեզվին չես տիրապետում, ստից բաները կարող են լրացուցիչ սթրեսի պատճառ դառնալ, հետևաբար ենթագիտակցորեն ամեն ինչ անում ես դրանից խուսափելու համար: Ահա թե ինչու իմ պայուսակում հայտնվեց մի մեծ թղթապանակ, որը պարունակում էր ոչ միայն մի նոր տետր ու նախապատրաստական նյութերը, այլև հենց միայն դրա համար նախատեսված գրիչներ, մատիտ, ռետին, սրիչ և ականջակալներ: Այնտեղ է ֆրանսերեն-անգլերեն, անգլերեն- բառարանս, որը գրեթե չի ծառայում ինձ, որովհետև նախատեսված է անգլերեն սովորողների համար:

Անկախ ինձնից հետևեցի նաև TOEFL-ի մյուս խորհրդին՝ միշտ նույն տեղում պարապելուն: Ավելին ասեմ. դա դարձավ նաև ամեն օր գրեթե նույն ժամին, նույն տևողությամբ, նույն ծիսակարգով: Իսկ ընտրված տեղը ոչ ավել-ոչ պակաս Ամերիկյան համալսարանի գրադարանն էր, որը շատերի համար TOEFL-անոց է:

 
Էս երկարաշունչ նախաբանս ընդամենը նրա համար էր, որ բացատրեի, թե որքան հեշտ առանց դեսուդեն ընկնելու ու երկար-բարակ մտածելու առավոտյան վերցրի պայուսակս ու գնացի արդեն ծանոթ ուղղությամբ:
 

Ջրիկ

֊֊֊֊֊ՙՙՙ՚ՙՙՙՙՙ՚ՙՙԾծմբական թթու (Ամելի Նոթոմբ)

 Հեղինակից վերջնականապես հիասթափվելու համար երևի պետք էր, որ ՚՚՚՚Ծծմբական թթուն կարդայի: Թեմաների, պատկերների կրկնություն: Նորից նույն գեղեցիկ-տգեղ հարցը, նույն շոկոլադային պատմությունները, քրիստոնեությունն իրար խառնելը, կին-կին հարաբերությունները, ընդ որում՝ այստեղ ավելի բացահայտ:

Վիպակը համեմատաբար նոր է՝ 2005-ի: Թվում է՝  պետք է որ գրողն ավելի հասունացած լինի, այն, ինչ պակասում էր ավելի հին գործերում, պետք է որ լրացված լինի, բայց տեղում դոփում է, գուցե նույնիսկ հետ գնում: Այստեղ պարզապես համարձակությունը հերիքում է, որ կանանց սիրո թեման ավելի բացահայտ դարձնի: Առաջվա պես էլի սյուժեով չէր փայլում, սուր մտքերը նախկինից պակաս էին, իսկ վերջաբանն էլ տաղտկալի էր:

Ինչ խոսք, ուժեղ տեղեր կային: Ընդհանուր թեման՝ հեռուստատեսային reality show-ն (էս արտահայտությունը հայերեն թարգմանողներին շնորհակալություն կլինեմ) համակենտրոնացման ճամբարում բավական օրիգինալ էր: Երևում էր նաև նրա ծաղրական վերաբերմունքն էդ տիպի հաղորդումների նկատմամբ: Ուղղակի ափսոս, որ թեման լավ չէր զարգացրել:

 
Մի խոսքով, եթե շատ հավես ունենամ, մաքսիմում մեկ էլ Ոչ Ադամ, ոչ Եվան կկարդամ, բայց դա ոչ մոտ ապագայում: Գրադարանի աշխատողը կարող է ուրախանալ, որ էլ ստիպված չի լինի քթի տակ ծիծաղելով Ամելի Նոթոմբ գրանցել:

Protected: Էլի պապիս մասին

This content is password protected. To view it please enter your password below:

Եկել է հարության ժամանակը

Կյանքում մտքովս չէր անցնի Ցեղասպանությունն ու քրիստոնեությունը համեմատել, եթե Սուրբ Զատիկն ապրիլի 24-ին չլիներ: Ի դեպ, առնվազն 1900 թվից մինչև հիմա առաջին անգամ է Զատիկն այս օրը: Թե դրանից առաջ ինչ է եղել, չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ հաջորդ անգամ մեկ էլ 2095-ին է նման համընկնում լինելու:

Ասածս ինչ է: Եթե նկատել եք, քրիստոնյաները տոնում են Քրիստոսի հարությունը, ոչ թե սգում խաչելությունը: 

Ես առաջարկում եմ, որ դադարեցնենք սգալը: Չեմ ասում՝ Ցեղասպանությունը ոճիր չէ կամ պետք չէ այն դատապարտել: Ուղղակի եկեք այլևս չսգանք: Մարդու վիշտը բնական փուլեր ունի, որը մի տարում սովորաբար ավարտվում է: Ընդունենք, որ սա սովորական վիշտ չէ, հետևաբար կարող է ավելի երկար լինել: Բայց իմ սուբյեկտիվ զգացողությամբ մենք անիմաստ երկարաձգում ենք վիշտը, ու եթե աշխարհին ցույց տալու բան ունենք, ապա եկեք ոչ թե սուգ ցույց տանք, այլ հարություն: Դրա համար ասում եմ. պատահական չէ, որ այս օրերը համընկել են:

 

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me