Տրամադրությունս շա՜տ բարձր է: Աստված ինչ-որ բան է ուզում ասել այս ամենով: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ պետք է հասկանամ Նրան: Վերջին օրերի իրադարձություններն իրոք զարմանալի են:

Նորից նույն զզվելի զգացողությունը… Բյու՛ր, հանգստացի՛ր, Աստված քեզ հետ է. ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է լինի:

Ճիշտն ասած, որոշել էի այստեղ այլևս չգրել կամ էլ նորից անցնել անգլերենի, բայց գրելու ցանկությունս մեծ էր, իսկ ես չկարողացա դիմանալ գայթակղությանը:
Ինչ-որ զզվելի վիճակ է: Չգիտեմ՝ հոգեկա՞նը ֆիզիկական թուլությունից սկսվեց, թե՞ հակառակը: Այսօր լավ սառել եմ: Տրամադրությունս ահավոր է: Ինչ-որ հարազատ սիրտ եմ փնտրում:
Սիսակյանի գիրքը դրել եմ ծնկներիս ու փորձում եմ բժշկական գենետիկայի վաղվա դասս սովորեմ: Երևի առաջին կուրսից հետո այն չէի բացել: Այստեղ ամեն ինչ շատ պարզ, մանկական է գրված՝ հատուկ գիտելիքներ չունեցողի համար: Մի տեսակ ծիծաղս գալիս է, որ այսպիսի գրքով եմ սովորում: Բայց երևի պարապմունքի տետրերս էլ կբացեմ: Այն ժամանակ, երբ կենսաբանության ընդունելության քննություն չհանձնեցի, և դրա համար շատ էի տխրել ու ափսոսում, դեռ չէի հասկանում դասախոսիս ասած խոսքերը, որ այդ գիտելիքներն ինձ պետք կգան: Հիմա նույնիսկ չորրորդ կուրս լինելով ստիպված եմ վերադառնալ իններորդ-տասներորդ դասարաններից մնացած տետրերին:
Թեյս շատ քաղցր է ստացվել: Երբ ինչ-որ մեկը գանգատվում է մրսածությունից, ես միայն մի պատասխան եմ տալիս. «Հեղուկներ, հեղուկներ»: Ինչու՞ ես չպետք է հետևեմ դրան: Ամենալավ միջոցն է մրսածության դեմ: Վաղն էլ թերմոսով թեյ հետս դասի կտանեմ, այլապես եթե ես ևս մեկ վեց ժամ նստեմ այդ ցուրտ լսարանում, ապա մրսածությունը մինչև Նոր տարի օրգանիզմիս սպասել չի տա, հենց հիմա էլ կհարձակվի:
Ի դեպ, Նոր տարվա մասին… Ուզում եմ, որ ամեն ինչ անցնի ճիշտ այնպես, ինչպես ես ծրագրել եմ… Շատ եմ ուզում…

Անընդհատ ուզում եմ Անահիտի մասին պատմվածք գրել… Չէ՛, ի՞նչ պատմվածք, դա հսկայական վեպ կդառնա: Չգիտեմ ինչու, չի ստացվում: Ես կարող եմ թղթին հանձնել ինձ հետ կապված աննշան իրադարձություններ՝ դրանք եսիմ ինչ դարձնելով, բայց սիրելի ընկերուհուս մասին ալարում եմ անգամ մի քանի տող գրել:Մտածում եմ, որ կարելի է գոնե մի փոքրիկ դրվագ վերցնել մեր՝ «զիբիլների մեջ» պայմանավորվելուց կամ, ասենք, միասին նկարչության գնալուց կամ էլ Երևանի հայտնի ռադիոկայաններից մեկի պատերին գրելուց, ու գոնե մի փոքրիկ պատմվածք ծննդաբերել, բայց այդպես էլ չի ստացվում. ո՞րը թողնեմ, ո՞րը գրեմ:
Գուցե երևակայությանս զոռ տամ, երազեմ, գրեմ մի բան մեր օրերից, որտեղ Անահիտն իմ կողքին է՝ նույնքան կենդանի ու աշխույժ, որքան տարիներ առաջ: Չգիտեմ… Դա մի տեսակ մեծ համարձակություն է թվում: Բայց անպայման մի օր կգրեմ… Չեմ կարող այդպես թողնել իմ կյանքի ամենավառ պահերին կողքիս եղած մտերիմ ընկերուհուս, որն ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել, ես էլ՝ նրա վրա, այնքան, որ մենք տարիների ընթացքում չափից դուրս շատ էինք նմանվել իրար, և ոմանք կարծում էին, թե մենք նույն մարդն ենք, բայց տարբեր անուններով… Է՛հ, հարազա՜տս, ինչու՞ այդքան շուտ գնացիր:

Հոգնել եմ անիմաստ ապրելուց: Նկատել եմ, որ վերջին ամիսներին կյանքս չափից դուրս աննպատակ է: Այսօր հաշվեցի և պարզեցի, որ օրը 12 ժամ եմ քնում: Դա չափից դուրս շատ է: Իսկ երբ արթուն եմ, կա՛մ նստած եմ դասի, բայց դասախոսին չեմ լսում, կա՛մ միությունում ժողովի եմ, բայց ուշադրությունս անընդհատ միանում-անջատվում է, կա՛մ տանն աննպատակ պտտվում եմ: Ո՛չ գիրք կարդալ է ստացվում, ո՛չ ստեղծագործել, ո՛չ դաս սովորել… ոչինչ չի ստացվում, բացի քնելուց: Զզվել եմ այսպես ապրելուց: Կյանքս հետաքրքրացնել եմ ուզում: Ի՞նչ անեմ:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Դժվար որոշման առաջ եմ կանգնած: Կարելի է ասել, որ ընտրությունն արդեն կատարել եմ, բայց կարո՞ղ եմ արդյոք իրականացնել այն, ինչն այնցյալ գիշեր աղոթելուց հետո ծրագրել եմ, գրի առել: Ասենք, եթե շատ ուզենամ, կարող եմ. չէ՞ որ Աստված ինձ հետ է: Միայն թե այդ ամենը զուր չանցնի, ես հասնեմ իմ ուզած արդյունքին, ստանամ հարցերիս պատասխանները:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me