Պահարանի փոշիների տակ

Սենյակս մաքրելիս մայրս պահարաններիս ձեռք է տալիս միայն արտաքինից, որովհետև գիտի, որ եթե մի բան տեղում չլինի, ղժղժոցս դնելու եմ: Դրա համար հենց այսօր փոշու շորը ձեռքիս բացեցի պահարաններիցս մեկը ու սկսեցի փոշեզերծել: Մի կես տարվա փոշի էր հավաքվել:

Պահարանս թափանցիկ է: Տարիներ առաջ մայրս գրքերի համար գնեց, որովհետև հին գրապահարանիս մեջ նոր գրքերս տեղ չէին անում: Էս նորն էնքան մեծ էր, որ լիքը բան կարողացա մեջը դասավորել, իսկ գրքերի դիմաց զանազան գույնզգույն իրեր շարել, որոնք բոլորը նվեր էի ստացել:

Այսօր հատ-հատ վերցնում էի այդ իրերը, փոշին սրբում, տեղը դնում: Մտածեցի` մի մասը դեն նետեմ, բայց ձեռքս չգնաց: Ամեն մեկը մի մարդու պատմություն է, մի հին ընկերոջ, որը չգիտեմ էլ որտեղ է կամ ինչ-ինչ պատճառներով մեր ճամփաները հեռացել են: 

Սիրուն դասավորեցի` առանձին-առանձին հիշելով բոլորին: Չնայած չուզեցի դեն նետել, բայց շատ լավ գիտեմ նաև, որ էս անգամ գնալիս հետս չեմ վերցնելու: Ոչ էլ հաջորդ անգամ: Ոչ նույնիսկ այն ժամանակ, երբ իմ սեփական տունն ունենամ, ու տեղափոխվելու հարցեր չլինեն: Իմ ճամպրուկում երբեք տեղ չի լինելու դրանց համար: Երբեք դեն նետելու սիրտ չեմ ունենալու: Ու մնալու են էդ բոլոր իրերը գրքերիս դիմաց շարված: Հավերժ:

Protected: 2012-ի ծրագրերս

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Էս էլ ես :))))

This content is password protected. To view it please enter your password below:

10 պատճառ, թե ինչու չեմ ուզում Հայաստանում ապրել

10. Հասարակական տրանսպորտը. մեր քաղաքում գործող երթուղայիններն իրարից անկախ են, աշխատում են ոնց քեֆները փչի, ու քաղաքապետարանը ստից-մտից շտկումներ հազիվ անի: Իսկ ես ուզում եմ հասարակական տրանսպորտի ցանց, մեծ ավտոբուսներ ու տրամվայներ, մշտական տոմս գնելու հնարավորություն:

9.Երթևեկությունը. մեր կատաղած երթևեկության պատճառով երբեք չես իմանա` փողոցի հանդիպակաց մայթին կհասնես, թե չէ: Էլ չեմ ասում, որ հեծանվով շրջելը գրեթե բացառված է. հատուկ ճանապարհներ չկան, իսկ մեքենաները սովոր չեն իրենց կողքով շարժվող հեծանվորդների տեսնելու:

8. Անպարտաճանաչությունը. չեք պատկերացնի, թե ոնց է ներվերիս վրա ազդում: Հա փորձում եմ ինձ հանգստացնել, թե` մարդիկ քեզնից տարբեր ձևով են ժամանակն ընկալում, ինքս ուշանալ պայմանավորված լինելու դեպքում, բայց դե էլի չի ստացվում: Ուղղակի ներվայնանում եմ:

7. Արտաքնապաշտությունը. մեր ազգը մի կուռք ունի, որի անունն է արտաքին տեսք: Եթե մեկին տեսնես, անհնար է, որ արտաքինիդ մասին որևէ կարծիք չհայտնի, նույնիսկ եթե դա արվել է ամենաբարի մղումներից ելնելով: Կլինի՞ նոր հագուստը, քաշի փոփոխությունը, սանրվածքը եթե նույնիսկ նկատում եք, ձեր մեջ պահեք: Իսկ «բարով մաշես» արտահայտությունն էս երևույթի տիպիկ օրինակներից է:

6. Խաբված լինելը. որ կողմ նայում ես, քեզ խաբում են: Տաքսու վարորդը խաբում է, թե մանր չունի: Հայաստանում աճող միրգ-բանջարեղենը շուկայում վաճառում են աստղաբաշխական գներով` զանազան պատճառներ բռնելով: Ու ես անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի Հոլանդիա վերադառնամ, որ մի կուշտ պոմիդոր-վարունգ ուտեմ:

5. Տղամարդիկ. սև հագնող, անթրաշ, քրտնահոտով ու կանանց խաղալիքի տեղ դնող տղամարդիկ:

4. Անպատասխանատվությունը. եթե մեկին որևէ բան է հանձնարարվել, երբեք չգիտես` կանի, թե ոչ: 

3. Գնահատել չիմանալը. մեր երկրում գնահատել, սևը սպիտակից տարբերել չգիտեն: Գուցե պատճառը ծանոթ-բարեկամ առաջ տանելն է կամ այն, որ գնահատողներն իրենք ի սկզբանե էդ տեղում չպիտի լինեին: Բայց արդյունքում` գործի որակը խիստ տուժում է, իսկ լավագույնները հեռանում են Հայաստանից:

2. Իրենց գործով չզբաղվելը. յուրաքանչյուր ոք կարծում է, թե քո գործը քեզնից լավ կաներ, նույնիսկ եթե դրա համար համապատասխան կրթություն և փորձ չունի:

1. Ապահովության զգացողության բացակայությունը. էստեղ չգիտես` վերջդ ինչ է լինելու: Գուցե լավ աշխատանք ունես ու լավ վարձատրվում ես, բայց մի օր կարող ես ինչ-ինչ պատճառներով կորցնել աշխատանքդ ու գործազուրկ դառնալ կամ աշխատել շատ ավելի ցածր աշխատավարձով` չկարողանալով բավարարել տարրական պահանջներդ: Կամ (Աստված չանի) որևէ հիվանդություն կարող է թակել դուռդ, իսկ բուժման գինը չհամապատասխանի գրպանիդ:

Հ.Գ. Մի հատ էլ կգրեմ` 10 պատճառ, թե ինչու եմ ուզում Հայաստանում ապրել, որ ամեն ինչ շատ սև չթվա:

Հայկական օրինաչափություն

Հայ ժողովրդի մեծամասնության անպարտաճանաչությունը ոչ մեկիս համար էլ նորություն չէ: Բայց գիտեի՞ք, որ հենց էդ նույն անպարտաճանաչությունը հետաքրքիր օրինաչափություն ունի:

Եթե մեկն ասում է, որ ինքն այսքան րոպեից կհասնի, պետք է այդ թիվը բազմապատկել երեքով ու ստանալ իրական ժամանակը: Լուրջ եմ ասում, փորձեք: Սկզբում կարծում էի` երկու րոպեն հավասար է վեցի: Հետո նկատեցի, որ այդ օրինաչափությունը տարածվում է նաև այլ թվերի վրա. հինգ րոպեն տասնհինգ է, տասը րոպեն` կես ժամ ու էդպես շարունակ: 

Հիմա աշխարհում ասում են` անպարտաճանաչություն չկա, կա ժամանակի ուրիշ ընկալում: Հայերի ընկալումն էլ երեք անգամ է տարբերվում:

12 նախադասություն 2011-ի մասին

Գաղափարը թխել եմ -ից:

Հունվար
 – Գնացի: 2010-ի խոսակցությունները համարենք ավարտված:

Փետրվար
Ճանապարհորդություն դեպի Վրաստան. առաջին այցելությունս չէր, բայց այս անգամվա տպավորություններս լրիվ ուրիշ էին: 

Մարտ
Դեռ անցյալ գիշեր, երբ տանջվում էի, որ աչքերս փակվեն, չնայած պառկել էի իմ սովորական ժամին, երազում էի այն առավոտների մասին, երբ արթնանում էի տնից դուրս գալուց շատ առաջ, առավոտս անցկացնում մի բաժակ սուրճի հետ ինչ-որ բան գրելով:

Ապրիլ
Իմ պուպուշ, խառըխշտիկ, զբաղված կյանքը պիտի պլանավորված լինի:

Մայիս
Երբ դեկտեմբերին մտա երաժշտական խանութ և հարցրի, թե արդյոք ունեն Զազի դիսկերից, վաճառողուհին զարմացած երեսիս նայեց. առաջին անգամ էր այդ անունը լսում:

Հունիս
Անքնությանս պատճառն անբացատրելի էր:

Հուլիս
Սովորաբար, երբ մեկնում եմ ճամփորդությունների, դեպրեսված եմ վերադառնում: 

Օգոստոս
Սովորաբար երբ մի գիրք կարդալուց հետո ֆիլմը նայում ենք, ասում ենք՝ էս ինչ ախմախություն էր: 

Սեպտեմբեր
Շուտ արթնանալու կայֆն էն ա, որ ոչ մի պարտավորություն չունես առավոտ գիշերով, բայց ժամը ութին վեր ես կենում, պատուհանդ բացում, մաքուր օդը ներս թողնում, լողանում, նախաճաշում ու դեռ լիքը ժամանակ ես ունենում մինչև հաջորդ քայլը` ժամը տասնմեկը:

Հոկտեմբեր
Ճանապարհը զարմանալիորեն կարճ թվաց: 

Նոյեմբեր
Էս վերջերս շատ եմ ուղղագրության ու հատկապես հայերենի ուղղագրության մասին մտածում: 

Դեկտեմբեր
Հինգշաբթին իմ կինո գնալու օրն է:

Հ.Գ. Մի քիչ դաղալություն եմ արել: Բայց հետաքրքիր ա, որ հիմնականում ամիսներս սկսվում են քնել-արթնանալու հետ կապված գրառումներով:

Էլի Ռիփի մոտից (անցյալ տարվա)

Գույնը
Կարմիր, կապույտ, ծիրանագույն

Զբաղմունքը
Ճամփորդություն

Ֆիլմը
«Արտիստը»

Հայտնաբերությունը
Չեղած տեղից հոլանդական մշակույթը

Ջերմությունը
EMCL-ի կուրսս

Իրադարձությունը
Հայաստանից գնալս

Ուտելիքը
Ստրոուպվաֆել

Ճամփորդությունը
Ամառայինը` Պրահա-Նիցցա-Ցյուրիխ

Հիասթափությունը

Անունը չեմ էլ ուզում տալ, բայց որ ասում են` օձը տաքացնողին ա կծում, ճիշտ են ասում

Կորուստը
Հայաստանը

Բլոգերը
Էս տարի հատուկ մեկը չկար

Մարդը

Թորին

Կարդում եմ Ռ. Իշխանյանի «Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցերը»: Ուղղակի հիացած եմ` տեսնելով, թե ինչ գիտական մոտեցում է ցուցաբերում: Հիմա նման գիտություն կա՞ մեր հասարակագիտական ոլորտներում:

29.12.2011. Բնապահպանական ակցիա` կառավարության շենքի առջև

Originally posted by at 29.12.2011. Բնապահպանական ակցիա` կառավարության շենքի առջև

Հինգշաբթի` դեկտեմբերի 29-ին, ժամը 11-ին հավաքվում ենք ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտ` ներկայացնելու մեր պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն հակապետական որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Այնուհետև քայլարշավ դեպի ՀՀ նախագահի նստավայր` արտահայտելու մեր բողոքը բնապահպանական քաղաքականության ոլորտում առկա աղետալի վիճակի վերաբերյալ:

Մասնակցեք բողոքի ակցիային, ցույց տվեք ձեր քաղաքացիական դիրքորոշումը, եթե`

– Համաձայն չեք, որ ԳՀՇ-ի պատճառաբանությամբ օտարվեն հողեր, տարածքներ, շինություններ` առանց հանրային քննարկման և այդ տարածքների բնակիչների կարծիքը հաշվի առնելու:

– Դեմ եք ընդերքի անխնա օգտագործմանը` չմտածելով ապագա սերունդների մասին:

– Մտահոգ եք առկա բնապահպանական խնդիրներով և պատրաստ եք պայքարել հայրենի բնության պահպանման համար:

Կազմակերպիչ` «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնություն: Մանրամասն` այստեղ:

P.S> Для русскоязычных френдов: этот пост – призыв участвовать в экологической акции протеста, которая состоится в Ереване 29 декабря, перед зданием правительства.

Protected: 2011-ի կենսափորձս

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me