Վիրաբուժության հիվանդությունների ցիկլ… Դասախոսը դուրս էր եկել ու չէր վերադառնում: Դա հատուկ է մեր բուհում դասավանդվող կլինիկական առարկաներին: Մենք էլ, լինելով հինգերորդ կուրսեցիներ, այսինքն՝ հիվանդանոցում պարապ նստելու մեծ փորձ ունենալով, մեզ հետ բերել էինք կողմնակի բաներ, որ չձանձրանանք: «Մաֆիա» խաղալու առաջարկ կար, բայց կարծես ոչ ոք հավես չուներ:
Սենյակում ահավոր աղմուկ էր: Մի քանիսն անկյունում հավաքված լուսանկարվում էին, մեկ ուրիշը հեռախոսով երաժշտություն էր միացրել, մյուսն անգլերեն էր պարապում, ես էլ ֆրանսերենս էի հանել, բարձրաձայն կարդում էի: Քիչ անց Վարդանը սկսեց ֆրանսերեն հանրահայտ երգերից նախադասություններ ասել, և ես փորձում էի թարգմանել: Չգիտեմ, թե ինչպես եղավ, որ խոսակցությունը բոլորովին այլ ուղղություն ստացավ:
– Հեմինգուեյն է իր գործերում շատ ֆրանսերեն արտահայտություններ օգտագործում,- ասաց Վարդանը:
– Հա՛, հատկապես «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպում:
– Ես հիմա հենց այդ գիրքն եմ կարդում:
– Ես էլ,- ասացի ու պայուսակիցս հանեցի նշված գիրքը:
Երևի նրանք, ովքեր փորձել են իմանալ, թե ինչու է պայուսակս միշտ այդքան ծանր, ստացան իրենց հարցի պատասխանը. հետս զանազան գրքեր-տետրեր եմ տանում, որ անվերջանալի դասամիջոցին չձանձրանամ:
Հետո մենք խորացանք գրքի բովանդակության մեջ: Հետաքրքիր ու գեղեցիկ տողերն էինք հիշում և պատմում միմյանք:
Անկեղծ ասած, ես զարմացել էի, որ իմ խմբեցու հետ կարող եմ նման թեմաների շուրջ զրուցել:
– Դու՞ էլ «Հրեշտակների քաղաքում» տեսար այդ գիրքը, դրա համար կարդացիր:
Ես նորից զարմացա. իմ սիրած ֆիլմերից էր, որտեղ հնչում են իմ սիրած երգերը, դեռ մի բան էլ ավելանում է մի գիրք, որն իմ սիրելիների ցանկում գրանցվելու բոլոր հնարավորություններն ունի… Ու չնայած այդքան շատ դիտել էի ֆիլմը, չէի նկատել, որ այդ գրքի մասին խոսվում է:
– Չէ՛, պարզապես այստեղ իմ սիրած գրողներից մեկի՝ Սքոթ Ֆիցջերալդի մասին է գրված, դրա համար էլ կարդում եմ… Ամբողջ Ամստերդամը ոտքի տակ եմ տվել, որ գտնեմ:

Մենք ապրում ենք շրջապատված բազմաթիվ մարդկանցով, որոնց չենք ճանաչում, չնայած գրեթե ամեն օր տեսնում ենք: Ուշադի՛ր եղիր, շփվի՛ր նրանց հետ, և դու հաստատ ինչ-որ փոքրիկ ընդհանրություն կգտնես… Գուցե պարզվի, որ երկուսդ էլ նույն գիրքն եք կարդում կամ նույն երաժշտությունն եք սիրում… Գուցե պարզվի, որ կարող եք շատ լավ ընկերներ լինել:

Protected: Ամենալավ նվերը

This content is password protected. To view it please enter your password below:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Ես սովորել եմ չվախենալ մարդկանցից ու նրանց՝ ինձ վիրավորելու ճղճիմ փորձերը կատակի վերածել: Ես սովորել եմ կյանքում մաֆիա խաղացողներին ու հեշտ բռնվողներին հայտնաբերել, բայց ցույց չտալ, թե նկատել եմ, այլ ձևացնելով, թե կատաղած եմ՝ մտքիս մեջ ծիծաղել, զվարճանալ: Գիտեմ, որ իմ դերասանությունից այնտեղ ինչ-որ մեկն ուրախանում է, կարծում, թե հասել է նպատակին, և դա ավելի է մեծացնում խաղից ստացած հաճույքս:
Ու ցավով նկատում եմ, որ ինչքան էլ փորձում ես մեդալի ստոր կողմը շրջել, որ ինչ-որ լուսավոր բան նկատես, չես կարողանում, որովհետև խանգարում է հակառակ կողմից եկող նեխահոտը:
Ծիծաղելի է, երբ մարդը մեկին վարկաբեկում է այնպես, որ կարողանա ծածկի իրեն, որպեսզի չվարկաբեկվի:
Ծիծաղելի է, երբ մարդիկ քեզ մեղադրում են, թե մի ախտով ես տառապում, մինչդեռ նրանք արդեն հոգեվարքի մեջ են հենց նույնի պատճառով:
Ծիծաղելի է, երբ «բոլոր մարդիկ այդպիսին են» արտահայտությունը լսելով՝ քիչ առաջ քեզ մեղադրած մարդը սկսում է ինքնապաշտպանվել:

Տարօրինակ ու անսովոր է… Առաջներում երբ որևէ մեկի 1-2, թեկուզ 4-5 տարի տեսած չէի լինում, այսպիսի զգացողություն չէր լինում, որովհետև նախկինում դու կյանքի մի փուլում էիր, իսկ հիմա՝ ուրիշ: Բայց երբ արանքում տարբեր փուլեր են եղել, երբ այն ժամանակ երեխա էիր, իսկ հիմա՝ երիտասարդ, չես հասկանում, թե ինչպես խոսես: Դիմացինդ ինչ-որ տեղ անծանոթ է, որովհետև չգիտես, թե ով է դարձել, ինչպիսին է հիմա: Անգամ նրա նկարին նայելով չես կարողանում հաստատ ասել. դա նա՞ է, թե՞ ոչ: Վախենում ես, որ քեզ չհիշեն: Հիմար միտք. եթե դու այդքան լավ բոլորին պահպանել ես ուղեղիդ անկյուններում, ինչու՞ պետք է նրանք մոռանային:
Իսկապես, Էվան ուրախացավ ու անգամ մտաբերեց, որ վերջին անգամ 10 տարի առաջ ենք հանդիպել:
Դիանան կարծում էր, որ էլ երբևէ չենք շփվի:
Անդրեյը զարմացել էր, թե ինչպես գտա նրան:


Իմ երազը՝ անցյալի խառը կանաչի,
Հերոսները՝ մոռացված ընկերներ:
Ծաղրու՞մ են, դավաճանու՞մ, լքու՞մ: Ու հանկարծ հայտնաբերում եմ, որ մենակ եմ մնացել տատիկիս տանը: Ինչու՞ ինձ չսպասեցին: Բանալին վերցնում եմ, որ դուռը փակեմ, բայց նորանոր մարդիկ են հայտնվում, իսկ ես ուշանում եմ: Ուզում եմ տեսնել անցյալիս ռեհանը, որին քեռիս ապտակ էր ասում:

Տան գործերն ինձ են սպասում, բայց ես զբոսնում եմ Facebook-ում: Անսովոր ուրախությամբ եմ լցվում, երբ գտնում եմ տասը տարի առաջվա դասընկերներիս: Դա մի կորած աշխարհ է: Էկրանիս տեսնելով բոլոր այդ անունները՝ համոզվում եմ, որ նրանք երբևէ գոյություն են ունեցել: Զարմանում եմ, թե ինչպես եմ բոլորին հիշում: Նամակներ եմ գրում՝ վախենալով, որ ինձ մոռացել են: Բայց Թոմը չկա. ոչ մի կերպ չեմ գտնում:

Դիակը հագել էր… Դիակի հագուստը… Դիակի ազգանունը… Ցնդել կարելի է:
– Եթե Աստված տա մեզ համար դիակ չլինի… ըըըըըը… եթե Աստված չտա… ըըըըը… կլինի՞ մենք էլ մյուսի մասին արձանագրություն կազմենք…
Իսկ դասախոսը թելադրում էր.
– …Երևանում փորձաքննության տակ դատաբժշկական փորձագետի ուսանող տակ դիահերձարանի… անուն ազգանուն հայրանունի… խմբի ուսանող հինգ աշխատանքային ստաժի կատեգորիան ուսանողի կոչման տակ…
– Էրեխե՛ք, աչքիս էդ «տակը» նշանակում է նոր տողից,- նկատեց Նազելին, որը դասախոսին ավելի մոտ էր նստել, հետևաբար թերթիկի վրա հայացք գցելը դժվար չէր:
– Դատաբժշկական փորձաքննության ենթարկեցին… Այստեղ գրում եք դիակի ծննդյան թիվը:
– Դիակն անհայտ է:
– Գրում եք տարիքը:
– Դիակն անհայտ է:
– Բնակության վայրը:
– Դիակն անհայտ է:
Դուռը ծեծեցին:
– Ո՞վ է,- հարցրեց դասախոսը:
– Կենդանի էակ:

Աչքերս փակելուց առաջ ես ժպտացի: Թեև սենյակում մութ էր, բայց ինչ-որ լույս, ինչ-որ ջերմություն էի զգում դեմքիս վրա: Պետք է որ ցուրտ լիներ, բայց ես տաքանում էի ինչ-որ մեկի գրկում: «Աստվա՛ծ, Դու իմ հայրն ես…»:
Էս վազվզոցների մեջ մոռանում ես ամեն բան. քո մտերիմներին, ընկերներին, ազգականներին: Ինձ իմանալով՝ պետք է որ ինչ-որ մեկի հետ մտերմիկ շփման, կիսվելու կարիք ունենայի: Ու կարծեմ այդպես է, բայց ես չեմ զգում: Չնայած այս աստիճանի զբաղվածությանը, զգում եմ Աստծո ներկայությունը: Իսկ Բոբը շարունակում էր պատմել, բացատրել, թարմացնել իմ իմացածը… Դրանից ոգևորվում էի, բայց միևնույն ժամանակ՝ ցավ զգում. ախր շատերն են լսել Հիսուսի մասին, բայց ինչու՞ չեն հասկանում, ինչու՞ չեն զգում այդ ամենի հրաշալի լինելը…

Ներս մտա:
– Մի՞թե սա դիակ է,- բացականչեցի:
Լավ խնամված տատիկ էր պառկած: Սովոր չէի նորմալ հագուստով հիվանդներ տեսնելուն: Նրանք միշտ իրենց ամենահին ու անշուք շորերն են հագնում, իսկ այս տատիկն ասես ինչ-որ մեկի տուն հյուր էր գնում: Բայց ես մոռացել էի, որ դա հիվանդանոց չէր… Իսկ տատիկն անշարժ պառկած էր՝ սպասելով իր հերթին… հերձվելու հերթին:
Հոտը սարսափելի էր: Դիմակ չէի վերցրել, որովհետև դասախոսս հավատացնում էր, որ դա ավելի է վատացնում վիճակը: Ձեռքերով մի կերպ բռնել էի քիթս, բայց երբ զգացի, որ շուտով փսխելու եմ, անմիջապես դուրս եկա: Դռան մոտ հավաքվել էին մյուս վախկոտ-զզվողները: Ոմանք սիրտ չէի անում մտնել, իսկ մյուսներն արդեն դիակային օդը շնչելու բախտ են ունեցել ու զգացել, որ դա իրենց տեղը չէ…
Քիչ անց հայտնվեց Անուշը. պարզ էր, հղի է, չի դիմացել:
– Դասախոսն ասաց, որ դա իմ տեղը չէ,- հանգիստ ասաց՝ ասես ոչ թե նա, այլ մենք էինք հղի:
Դռան մոտ հավաքված էին հիվանդի… չէ՛, դիակի… է՜հ, ի՞նչ եմ ասում: Մի խոսքով այն մեկի հարազատները, որը մի ժամանակ մարդ է եղել: Իսկ հիմա չկա: Այն անկենդան մարմինն այլևս մարդ չէ, չի շնչում, չի շարժվում, չի խոսում ու չի հիշում: Ընդամենը օրգանների ու հյուսվածքների ամբողջություն է…
Մի՞թե մի օր էլ մենք… չէ՛, մեր մարմիններն են հայտնվելու այդ սենյակում ու կտրտվեն: Մի՞թե այլ ուսանողներ են մեզ նայելու ու մտածեն այս ամենը, որ մեր մտքով էր անցնում այդ պահին…

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me