Մորս գրքի մասին

Եթե ես չզբաղվեմ մամայիս գրքի ռեկլամով, երևի ոչ մեկի մտքով չի անցնի: Բայց նույնիսկ եթե համը որևէ մեկի բերանը գցեմ, ցավով պիտի ասեմ, որ ոչ մի տեղ չի վաճառվում: Խանութներ տարված առաջին խումբը վաճառվեց-վերջացավ: Դրանից հետո ոչ ոք չզբաղվեց էդ հարցով: Գրքերի մնացած օրինակները մնացին մեր տանը՝ պահարաններից մեկում: Ես էլ ժամանակ առ ժամանակ կարդում եմ ու հիանում. մամաս իսկական գրող է: Համոզում եմ, որ երկրորդը գրի: Չի լսում: Բայց ասում է, որ կազմակերպենք, գրքերը վաճառենք, ստացված եկեամուտն էլ մեր գրպանը դնենք: Կյանքում նման գործով չեմ զբաղվել, ռիսկ չեմ անում: Բայց փոխարենը առիթի դեպքում աջ ու ձախ նվիրում եմ: Ուզում եմ, որ հնարավորինս շատ մարդ տեսնի, թե ինչքան լավ է մայրս գրում:

Էսօր էլ մի հոդված կարդացի: Մորս գրքի մասին էր: Էդ թերթը երևի դարակները դասավորելիս էր մայրս գտել: Հին էր ու դեղնած: Հեղինակը մորս կուրսեցին էր: Կարդացի, կարդացի, բայց կոնկրետ վիպակին վերաբերող որևէ բառ չգտա: Ոնց որ տարիներ շարունակ ինչ-որ զայրույթ կուտակած լիներ մեջը, իսկ «Թաց քաղաքը» (այդպես է կոչվում գիրքը) ընդամենը խթան է դարձել, որ էդ ամեն ինչը դուրս թափվի:

Ինչևէ, որովհետև մորս գիրքը գիշեցի Լուսինի բլոգում իր ծննդյան մասին կարդալիս, որոշեցի այստեղ տեղադրել հենց այն հատվածը, որտեղ ես եմ լույս աշխարհ գալիս.
«Հանրակացարանից մինչև Մոսկվա հանրախանութի հետևն ընկած ճանապարհը, որով հազար անգամ անցել էի, այլևս խորհրդանշական դարձավ ինձ համար: Դա իմ մայր դառնալու ճանապարհն էր: Բայց անգիտակից վիճակ էր: Ոչ ոք չէր ասել, թե ինչպես պետք է պահեի ինձ:
Ամեն ինչ շատ տարօրինակ էր: Ինձ թվում էր, թե սխալմամբ գժանոց են բերել: Նստարաններին, մահճակալներին, միջանցքներում՝ գազանանոցի հյուսիսային արջերի նման, անընդհատ գալարվող ու ճչացող, սպիտակ անթև գիշերազգեստներով կանայք էին: Ասես սատանա տեսած լինեին: Օդը տաքությունից գվվում էր: Նրանք, ինչ խելքներին գալիս էր, ճչալով դուրս էին թափում, իհարկե ռուսերեն: Ես կուչ եկա: Ամաչում էի ճչալ: Այն էլ՝ հայերեն: Ցածր շշնջում էի՝ Վահա՜ն: Վահա՜ն… Իրականությունից լրիվ վերացել էի: Ես էլ էի ինձ խենթի տեղ դրել: Քրտինքը ճակատիցս ծորում էր, ու չգիտեի, թե հետո ինչ է լինելու: Բայց պարզվում է, որ այնտեղ բոլորիս մասին տեղյակ էին: Դժոխքի վերակացուի նման մեկը գնում-գալիս էր, ստուգում էր մեր որոշ մասերը, ինչ-որ տարօրինակ չափսեր էր ասում՝ մեկ էլ մեկնումեկի թևից բռնած, շտապեցնելով վազեցնում ինչ-որ տեղ: Հետո իմացա, որ դա ծնարանն էր: Ճերմակ խալաթավոր մի տղամարդ ուսիցս բռնեց ու տարավ: Թղթեր էր լրացնում:
– Քանի՞ տարեկանում ես ունեցել առաջին սեռական հարաբերությունը:
– Քսանմեկ:
– Մարդու գնալը չեմ ասում, սեռական հարաբերություն ունենալն եմ ասում:
– Քսանմե՛կ:
Շշմած նայեց դեմքիս, հայացքի մեջ լպիրշ բան կար՝ բավական լավիկն ես, այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան ժամանակ…
Քթիս տակ հայերեն մռթմռթացի՝ իմ սև սիրտը, քո վարդագույն հարցերը:
Հասկացավ: Հայ էր:
– Դե լավ, լավ, պի՞նդ կաց: Ի՞նչ ես գույնդ գցել:
…Երբ աղջկաս բերեցին ինձ մոտ՝ կերակրելու, ուզում էի ճչալ՝ սա իմ երեխան չէ: Ծննդաբերելիս ես ուրիշ երեխա էի տեսել, փակ աչքերով՝ դարձյալ անճոռնի մռութով, կարմիր էր ու վիզն էլ չէր պահում: Այս մեկն էլ պակաս անճոռնի չէր, ու երբ աչքերը փակեց, տեսա, որ նույն երեխան էր: Ինձ թվաց, թե աննորմալ երեխա եմ ունեցել, որովհետև առանց ատամների պստլիկ մսագունդն ավելի շատ կենդանի էր հիշեցնում, քան մարդ: Նրա աչքերը բութ անթափանցությամբ գլորվում էին այս ու այն կողմ: Իրեն հասակակից քաչալների կողքին առատ երկար մազեր ուներ: Մի բան միայն հրաշալի գիտեր՝ կուրծք վերցնել: Նա ուզում էր ապրել, ու դա առաջին բանն էր, որ ես հասկացա. ամեն ինչի գնով, իմ կյանքի գնով անգամ, նա պետք է ապրի: Ես ուզում էի, որ նա ապրեր, ու լավ ապրեր, և անպայման՝ իմ շնորհիվ: Ես դրանից խեղճացա: Նրա համար պատասխանատու լինելը տակնուվրա արեց իմ բնությունը: Ես չկայի: Կար կուրծք ուտող ու գիշերը չքնող անհանգիստ երեխա, տակաշորերով լիքը լվացքի պարան ու անվերջ քննություններ, քննություններ, մեկ էլ՝ Վահանի դժգոհությունը, որ չենք թողնում իրեն հանգիստ ու ազատ ապրել կամ գիշերը քնել: Այդ ժամանակվանից ես արդեն, իրոք, չկամ»:

Երբ կարճ ժամանակ առաջ այստեղ գրեցի աշխարհում սիրածս վայրերի մասին, բաց թողեցի ամենակարևորը: Վախենում եմ խոստովանել, որ այն նույնիսկ ավելի շատ եմ սիրում, քան սենյակս: Ավելին՝ այնտեղ ավելի երկար եմ լինում, ավելի հանգիստ եմ քնում, ավելի հարազատ է:

Մի խոսքով, շատ չերկարացնեմ: Երևան, ԵՊԲՀ ընթերցասրահ


Սա իմ ու Մարիայի վիճակն է, երբ հատուկ առիթ, այսինքն` քննություն չկա


Սա էլ հինգերորդ կուրսում` թերապիայի քննությունից առաջ

Ծիածան

Հավես ա…

Somewhere Over The Rainbow

Somewhere over the rainbow
Way up high
There's a land that I heard of
Once in a lullaby

Somewhere over the rainbow
Skies are blue
And the dreams that you dare to dream
Really do come true

Someday I'll wish upon a star
And wake up where the clouds are far behind me
Where troubles melt like lemon drops
Away above the chimney tops 
That's where you'll find me

Somewhere over the rainbow
Bluebirds fly
Birds fly over the rainbow
Why then oh why can't I?

If happy little bluebirds  fly
Beyond the rainbow
Why oh why can't I?

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Չգիտեմ ինչու, որոշեցի փոփրրել բլոգիս այն մասը, որն անգլերենով է գրվել և ժամանակի ծանրությունն է կրում: Վաղուց «այդ կողմերում» չէի երևացել: Գրածներիցս մի քանիսն էլ նույնիսկ թարգմանեցի: Կաշխատեմ այնպես անել, որ անգլերեն գրառումներս հնարավորինս քչանան:

Բայց մի զարմանալի բան նկատեցի. որքա՜ն բաց էի այն ժամանակ: Իհարկե, դա իր պարզ բացատրությունն ուներ. ընթերցողս միայն ԱլանիսՈւտոպիա ֆորումի ժողովուրդն էր, իսկ այն ժամանակ դեռ նրանցից ոչ մեկին չէի հանդիպել, իրական կյանքում չէի ճանաչում: Արխային գրում էի այն, ինչ մտածում էի, զգում էի: Ուղղակի դուրս էի շպրտում, թեկուզ հաճախ չափից դուրս սենտիմենտալ էր ստացվում: Զարմանում եմ համարձակությանս վրա: Ախր այնտեղ հիշատակվող մարդկանցից շատերը շատ մեծ հավանականությամբ այսօր կարդում են բլոգս: Ու ես, թեև միայն ընկերների համար նախատեսված գրառումներ հազվադեպ եմ անում, իրարից հետևից թարգմանում էի ու հերթով փակում, որ հանկարծ չմտնեն այդ մարդիկ ու չտեսնեն, թե ինչպես եմ իրենց հայհոյում կամ գովերգում:

Բայց դրա հետ մեկտեղ համարձակությունս կյանքիս բազմաթիվ պահեր է փրկել, պահպանել, որոնք արդեն խամրում են հիշողությանս մեջ: Իսկ հիմա ես ի՞նչ եմ դարձել:
Ե՞րբ եմ վերջին անգամ իմ հարազատ, ձեռագիր օրագիրը բացել: Այսօր հասարակության սեփականությունն եմ, մոտավորապես պատկերացնում եմ, թե ովքեր են կարդում բլոգս, մտքերս փորձում հնարավորինս քողարկել, որ միայն ինձ հասկանալի լինի կամ էլ գրում եմ՝ հաշվի առնելով կոնկրետ մարդկանց, որ կմտնեն, կոնկրետ բան կհասկանան, դրա մասին ինձ թաքուն կասեն կամ կլռեն: Ու զգում եմ, որ որ եթե նույնքան տարի անց բացեմ, կարդամ հիմիկվա գրածներս, հաստատ ամեն ինչ նույնքան անհասկանալի կլինի, որքան մոտիկ ու հեռու ընթերցողի համար:

Դառնալով ընթերցողի գերին՝ ես կորցնում եմ պահերը, որոնք տարիներ անց այնքա՜ն թանկ են լինելու ինձ համար և պահպանվելու են միայն որպես հիշողության մթագնած կտորներ:

Արդեն որերորդ օրն է՝ երազիս մեջ ճամփորդում եմ: Աֆրիկայի ու Ջիբրալթարի մասին արդեն գրել եմ, բայց միայն դա չէր… Մի գիշեր հայտնվեցի անգլիական գյուղերից մեկում, որտեղ, չգիտես ինչու, սարսափելի աղքատություն էր տիրում: Ու հայերը շատ էին, սարսափելի շատ: Հիշում եմ՝ փախչում էի նրանցից: Հետո մեկի դուռը ծեծեցի, ներս մտա «պարզապես բարևելու» համար: Անծանոթ էին, դեռ քնած էին:

Մի անգամ էլ կորել էի Պրահայում, իսկ մի ուրիշ անգամ չգիտեմ ոնց Սևիլյայից եկել էի տուն և պետք է նորից վերադառնայի, վախենում էի՝ նույն տոմսով թույլ չտան: Էլ չեմ ասում, թե քանի անգամ Մարուշան, Էլփիդան ու մյուսներն ինձ այցի եկան երազներիս մեջ:

Իսկ երբ այսօր 87 համարի երթուղայինով տատիկիս տնից համալսարան էի գնում, չգիտեմ ինչու, Լոնդոնը հիշեցի, ինձ թվաց՝ կարմիր ավտոբուսի մեջ եմ: Եվ ձյուն էր գալիս: Լոնդոնի համար դա հազվագյուտ երևույթ է: «Երբ մեզ մոտ ձյուն է գալիս, բոլորը խառնվում են իրար»,- կասեր Լինդենը: Նրան էլ հիշեցի… Հիշեցի, որ երբ պետք է գնայի օդանավակայան, նա տանը չէր: Մի երկտող ու հուշանվեր թողեցի, վերցրի ճամպրուկս և ուղիղ դեպի օդանավակայան: Առաջին անգամ էր, որ ոչ ոք ինձ չէր ճանապարհում:

Faded postcards of all the places she loves best,- հենց նոր երգում էր Շերիլ Քրոուն, և ես հիշեցի բացիկների հսկայական հավաքածուս: Երբ շատ տարիներ անց ծերացած կլինեմ ու այլևս չեմ կարողանա ճամփորդել, բացիկների ալբոմովս կարոտս կառնեմ:

Ուզում եմ երկար ժամանակով հեռանալ Հայաստանից:

Մի քիչ Հեմինգուեյ

All good books have one thing in common – they are truer than if they had really happened.
Ճիշտ ա ասում:

All things truly wicked start from innocence.
Էս էլ ա ճիշտ: Սրա հետ կապված բան հիշեցի:

Always do sober what you said you’d do drunk. That will teach you to keep your mouth shut.
Ձաձ, կհետևեմ խորհրդիդ, բայց ես խմած-չխմած լեզվանի եմ:

As you get older it is harder to have heroes, but it is sort of necessary.
Էէէէէէէէէհ

For a long time now I have tried simply to write the best I can. Sometimes I have good luck and write better than I can.
Երանի իրան:

Happiness in intelligent people is the rarest thing I know.
Ստեղից ա էկել երջանիկ ապուշ արտահայտությունը:

It’s none of their business that you have to learn how to write. Let them think you were born that way.
No comment.

My aim is to put down on paper what I see and what I feel in the best and simplest way.
Լավ էլ ջոգել ա ինչ ա գրում: Հենց տենց էլ կան իրա գրածները, առանց ավելորդությունների: Դրա համար էլ շատերը չեն սիրում:

Never go on trips with anyone you do not love.
…թե չէ ներվայնությունից կմեռնես:

That is what we are supposed to do when we are at our best – make it all up – but make it up so truly that later it will happen that way.
Կայֆիկն ա:

The only thing that could spoil a day was people. People were always the limiters of happiness except for the very few that were as good as spring itself.
Երբ "Տոն, որը միշտ քեզ հետ է" գիրքն էի կարդում, էս տողերի վրա ժամերով կանգնեցի: Ինձ տարել էր: Ախր շատ ճիշտ ա ասել:

When writing a novel a writer should create living people; people not characters. A character is a caricature.
Այ, էս էլ ա լավ ասել: Ու ինքն էլ հետևել ա էս խոսքերին:

Writing and travel broaden your ass if not your mind and I like to write standing up.
Էլի no comment.

There is nothing to writing. All you do is sit down at a typewriter and bleed.

Իսկ վերջում ամենաուժեղը.
Forget your personal tragedy. We are all bitched from the start and you especially have to be hurt like hell before you can write seriously. But when you get the damned hurt, use it-don’t cheat with it.

Ընթերցասրահի օբլիգատ պարազիտներ կամ խառը նախաավարտական զառանցանք

Երբ մենք առաջին-երկրորդ կուրս էինք, հիշում եմ՝ ոնց էինք հարգում վեցերորդցիներին: Նրանք մեզ համար «կռված», բժշկականի բոլոր դժվարությունները հաղթահարած մարդիկ էին: Երբ որևէ հարց էինք ունենում, առաջին հերթին նրանց էինք դիմում: Ավարտական կուրսեցիների ասածները որպես օրենք էինք ընդունում. եթե նույնիսկ մեզնից խելացի չեն, ապա գոնե ավելի մեծ փորձ ունեն: Այն ժամանակ չէինք պատկերացնում, որ մի օր էլ մենք կդառնանք վեցերորդ կուրսեցիներ…

Ընդհանրապես, այդ ակնածանքը շարունակվեց մինչև չորրորդ կուրս… Մինչև չորրորդ կուրս վեցերորդցիները մեզ համար հեղինակություններ էին: Չեմ ասում, թե հինգերորդում մեզնից մի կուրս բարձրերին պակաս էինք հարգում: Ուղղակի մեր մտերիմ ընկերներն էին, և պետականներին նրանց կողքին էինք: Եվ նույնիսկ հիմա, երբ արդեն հաղթել են այդ դժվար պատերազմում, ստացել են բաղձալի դիպլոմը և ուսումը շարունակում են օրդինատուրայում, հաճախ ենք նրանցից խորհուրդ հարցնում: Չնայած տարիքային փոքր տարբերությանը (երբեմն նույնիսկ բացակայությանը), նույնիսկ մեզնից մի կուրս բարձրները մի մեծ առավելություն ունեին. ավելի շուտ են բժիշկ դարձել, քան մենք:

Ու եկավ այն օրը, երբ մեր սերունդը դարձավ ավարտական կուրս: Սկզբում չէի հասկանում, թե ինչու են ավելի փոքրերը մեզ հարցնում, թե որ առարկան որ գրքից կարդան: Ջղայնանում էի, մտքիս մեջ ասում, որ ամենագետ չեմ, ես որտեղի՞ց իմանամ, թեև իմ սեփական փորձով սիրով կիսվում էի: Հետո հանկարծ հասկացա, որ ես էլ եմ արդեն վեցերորդ կուրս, որ մի ժամանակ էլ հենց մենք էինք «մեծերին» փնտրում, որ խորհուրդ հարցնենք:

Բայց տարօրինակ կերպով այդ «օրենքից» շեղվողներ էլ կային: Երբ կիսամյակի սկզբին գիրք էի ստանում, հերթ չպահող ցածր կուրսեցիներին հանդիմանեցի: Ի դեպ, նրանց՝ ինձնից ցածր կուրս լինելու մասին դատում էի միայն նրանից, ուղղակի չէին կարող մեր կուրսից լինել, որովհետև չէի ճանաչում, իսկ ավելի բարձր պարզապես չկար: Արտաքինով քսանհինգ տարեկան աղջիկների էին նման: Իսկ նրանք, նույնիսկ երբ իմացան, որ վեցերորդցի եմ, նույնիսկ երբ գրադարանի աշխատողները պնդեցին, որ վեցերորդցուն ճանապարհ տան (իսկ ես ընդամենը պահանջում էի, որ հերթից առաջ չանցնեն), շարունակեցին մուննաթով խոսել: Անկեղծ ասած, այն ժամանակ արդեն հիասթափվեցի մեր «փոքրերից», կարծու էի, թե բոլորն են այդպիսին:

Իսկ վերջին ժամանակներս նույնիսկ սկսում եմ հիանալ ցածր կուրսեցիներից շատերով: Հետաքրքիրն այն է, որ ինչքան իրենց տարիքին համապատասխան են երևում, այնքան ավելի շատ են հարգում «մեծերին»: Ինչքան ավելի են հարգում, այնքան ավելի լավ ընկերներ ենք դառնում: Նկատել եմ նաև, որ ընթերցասրահի մշտական բնակիչները հենց այդ՝ իրենց տարիքին համապատասխան երևացող աղջիկներն ու տղաներն են, որոնցից շատերին թեկուզ չես ճանաչում, բայց դրսում տեսնելիս գոնե ժպտում ես: Նրանք նույնիսկ հայացքը փախցնելու զզվելի սովորությունից չունեն:

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընթերցասրահի բոլոր բնակիչները են, խելացի, լավ սովորող, չնախանձող: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ինձնից փոքր լավագույն ընկերներիս ձեռք եմ բերել կա՛մ ընթերցասրահում, կա՛մ «Մեդիկուսում», բայց սա ուրիշ պատմություն է:

Իսկ մենք՝ ես ու Մարիան, դարձել ենք ընթերցասրահի «օբլիգատ պարազատիներ», ինչպես մի անգամ բարձրաձայնեցի ինֆեկցիոնի քննություն պարապելու ժամանակ, երբ բոլորը գնացել էին, և գրադարանուհին լույսերն անջատել էր, որպեսզի բարեհաճենք տեղներիցս վեր կենանք: Ու մենք մի ժամանակ երազում էինք վեցերորդ կուրս հասնելու մասին, որպեսզի այլևս ներքևի ընթերցասրահից մեզ չվռնդեն: Բայց չորրորդ կուրսից սկսած չեն վռնդել: Ամենալուռ պարապողներն էինք մի ժամանակ:

Հասնելով ավարտական կուրսին՝ մանկացել ենք, սկսել ենք շատ կատակել ու ծիծաղել: Գրադարանավարուհին ամենաշատը մեզ է նկատողություն անում: Իսկ այսօր թղթե մի ինքնաթիռ պատրաստեցի, ուղարկեցի երկու շարք այն կողմ նստած Ժաննայի վրա: Ուրիշ տեղ հասավ: Հնդիկները թարս նայեցին: Հայերը ժպտացին:

Մեծանալու փոխարեն նույնիսկ արտաքինով ավելի փոքր ենք երևում: Իհարկե, ի՞նչ պիտի մտածեն կենսաքիմիայի դասագիրքը գրկած, տանջված վեցերորդցու մասին, որն աղմկելու առիթը բաց չի թողնում:

Սիրում եմ, սիրում եմ ուսանողական կյանքս, դասընկերներիս՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, ընթերցասրահն իր բոլոր աշխատողներով, վերանորոգված «Լիստիկը», որը հիմա անուն չունի, առաջին համալսարանական կլինիկան, որտեղ հանդիպում ես այնպիսի համակուրսեցիների, որոնց ամիսներով չես տեսել, սպիտակ խալաթներս, որոնք արդեն մաշվել են, և օրդինատուրայում հաստատ նորի կարիք կունենամ, դասախոսներիս, որոնց մի մասին շատ եմ զայրացրել, Ուս. խորհրդարանը, «Մեդիկուսը», որի այսօրվա կազմը սկսել է Իռայի ժամանակները հիշեցնել: Ինչպե՜ս չեմ ուզում, որ այս ամենն ավարտվի: Մի կողմից, գուցե լավ է. որքան մոտենում է վերջը, այնքան ավելի եմ գնահատում, թե ինչ հրաշալի կյանք եմ ապրել բժշկականում: Մյուս կողմից էլ… ախր այս ամենը վերջանում է…

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Օրվա երգը

Էսօր ընթերցասրահում ես ու Մարիան ականջակալներով ռադիո էինք լսում, որ պարապելիս իրար շատ չխանգարենք: Մեկ էլ Մարիան տեսավ, որ ես նստած տեղս հավեսով տժժում եմ: Ծիծաղեց: Իսկ ես որպես պատասխան ականջակալներից մեկը տվեցի, որ լսի: Երևի իրան էդքան չտարավ էս երգը, որովհետև մի քանի վայրկյան անց ականջակալս վերդարձրեց, իսկ ես շարունակեցի տժժալ: Էկա տուն, Գուգոյի օգնությանը դիմեցի ու գտա հեղինակին էլ, երգի անունն էլ. Елена Ваенга – "Абсент": 
Երկար փնտրտուքից հետո երգն էլ գտա: Հիմա էլ տանն եմ էդ նույն երգի տակ տժժում: Էս էլ կրկներգը.

А Я узнала интересный момент,
Что и Ван Гог и Матисси Дали
Курили таба-табак,
Употребляли абсент
И кое-что
Кстати тоже могли
Курили таба-табак,
Употребляли абсент
И кое-что
Кстати тоже могли

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me