Եվ այսպես… ես մեկնում եմ երջանիկ՝ ժպիտը դեմքիս: Շատերն ինձ զանգահարեցին հրաժեշտ տալու կամ sms-ներ գրեցին, իսկ ոմանք նույնիսկ այցելեցին: Չգիտեմ, թե դրանց որ մասն է անկեղծ և որ մասը ձևական, բայց ես ուրախ եմ:
Նույնիսկ այն փաստը, որ Ժաննայի հետ եմ մեկնելու ու ստիպված եմ լինելու ամբողջ մեկ ամիս դիմանալ նրա չաչանակությանն ու բողոքներին, ինձ չի վախեցնում: Ես չեմ վախենում նաև կարոտելուց: Գնում եմ այնպես, ասես Երևանում ոչ ոք չունեմ, բայց վերադառնալու եմ այնպես, ասես իմ ամբողջ աշխարհը Երևանում է:
Կարևորը՝ Աստված ինձ հետ է:

Շատերի համար այս ճամբարը հանգիստ է կոչվում, բայց ես միշտ վերադառնում եմ ֆիզիկապես ուժասպառ եղած, իսկ հոգևորապես՝ հասունացած: Ահա արդեն երկրորդ տարին է, որ չեմ հասցնում ուշքի գալ և պետք է միանգամից պատրաստվեմ հաջորդ ճանապարհորդությանը: Երկու շաբաթ առաջ չէի ուզում մեկնել մի տեղ, ուր ոչ ոքի չեմ ճանաչում, չէի ուզում կտրվել իմ առօրյա կյանքից: Իսկ հիմա շտապում եմ, ուզում եմ փախչել ինձ ծանոթ մարդկանցից, ընկնել անհայտ մի միջավայր, բայց չշփվել, նոր ծանոթություններ չհաստատել: Ուզում եմ ինքս ինձ հետ մնալ իմ հոգսերով ու մտքերով, իմ սեփական աշխարհով, որի դռները երբեք ոչ ոք չի գտնի:
Ամենաշատը հենց դա եմ սիրում՝ մենակություն: Սիրում եմ խոսել Աստծո հետ, խորհրդակցել, հարցնել Նրա կամքը:
Իսկ ի՞նչ կլինի երբ վերադառնամ… վերադառնամ…

Ուրախ եմ, որ գնալուցս հասցրեցի գրեթե ամեն ինչ անել: Միայն շատ եմ ափսոսում, որ կենսաբանության ուսուցչուհուս չայցելեցի ու Լիանայի հետ այդպես էլ չխոսեցի: Չնայած, վերջինի դեպքում ես մեղավոր չեմ, որովհետև մի քանի անգամ զանգահարել եմ, սակայն վերցնող չի եղել:
Այսօր մի վերջին հանդիպում տեղի ունեցավ Աննայի ու Նոնայի հետ: Աննան շուտ գնաց, իսկ ես ու Նոնան մինչև ուշ երեկո միասին էինք: Ինձ թվում է՝ չքացել էր նրա բացասական վերաբերմունքն իմ նկատմամբ: Համենայնդեպս, ես ներեցի նրան: Մենք քննարկեցինք մեր վերջին վեճի մանրամասները: Նա, ինչպես միշտ, հանելուկներով էր խոսում, բայց դա չխանգարեց ինձ գիտակցելու, որ նա պարզապես ինձ սխալ է հասկացել, քանի որ գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում:Երբ նստած էինք Կասկադի առաջին հարկում, ներքևում ծանոթ դեմքեր տեսա: Մեկն Արմենն էր, իսկ մյուսը… Ինգան էր: Նույն պահին զգացի, թե որքան եմ կարոտել նրան: Մի քիչ ներքև իջա, կանչեցի նրան ու ձեռքով արեցի: Նկատեց, բայց ռեակցիա չտվեց. չէր ճանաչել ու երևի կարծել էր, թե ուրիշի են ձեռքով անում: Ես իջա ներքև, Արմենին նշան արեցի, որ լռի, կանգնեցի Ինգայի մոտ, որն ինչ-որ բան էր լուսանկարում այդ պահին: Նա միանգամից շրջվեց ու… “Byurie!!!!! It’s so lovely to see you!”
Մենք ամու՜ր-ամու՜ր գրկախառնվեցինք, իսկ քիչ անց ես գիտակցեցի, որ… գնում եմ, մեկնում եմ քաղաքից հենց վաղը:
Եվ Ինգան պարզապես ավելացրեց. “See you tomorrow.”
Սիրելի՛ քաղաք, կկարոտեմ քեզ, կկարոտեմ ինձ թանկագին մարդկանց…

Ես ատել չեմ ուզում: ՈՒզում եմ հասկանալ մարդկանց, ուզում եմ իմանալ, թե ինչու են իմ դեմ թաքուն պատերազմ մղում: Չեմ սիրում այդպիսի բանե… Ակամայից ենթարկվում եմ խաղի կանոններին ու սկսում նույն կերպ վարվել, մինչդեռ պետք է փորձել ներել ու հասկանալ: Բայց ինչպե՞ս կարելի է մարդու չարությունից գլուխ հանել:
ՈՒզում եմ, որ ամեն ինչ այսպես ծանր չտանեմ: Այն օրվա կպչուն մտքերս անտանելի էին: ՈՒզում եմ հուսալ, որ դրանք լոկ մտքեր էին, որ ամեն ինչ ինձ թվացել է, այլ ոչ թե իրականություն է եղել:
ՈՒզում եմ սիրելիս չտառապել… ՈՒզում եմ սիրված լինել:
ՈՒզում եմ չկարոտել:
ՈՒզում եմ ուժեղ լինել, կառավարել զգացմունքներս: ՈՒզում եմ արցունքներս զսպել սովորել. հաճախ դրանք հայտնվում են այնպիսի տեղերում, որտեխ դրանց կարիքը չկա:
ՈՒզում եմ ոմանց երեսին ասել այն, ինչ մտածում եմ, բայց ուզում եմ դրանից հետո ինձ հանգիստ զգալ, ոչ թե կռիվ անել կամ մեղադրել (կապ չունի. ինձ, թե դիմացինին)
ՈՒզում եմ մոռանալ այն, ինչը պետք չէ հիշել:
ՈՒզում եմ Անահիտի նման ընկերուհի ունենալ, իսկ ավելի ճիշտ՝ Անահիտին եմ ուզում:
ՈՒզում եմ ունենալ այն համարձակությունը, որ ունեի 14 տարեկանում:
ՈՒզում եմ միաժամանակ մի քանի տարբեր տեղերում գտնվել, բայց անտեսանելի լինել:
ՈՒզում եմ, որ սեպտեմբերը շուտ գա: Չէ՛, ես ուսումնատենչ բալիկ չեմ: ՈՒղղակի ուզում եմ Գերմանիայից շուտ վերադառնալ:
ՈՒզում եմ վերհիշել կիթառ նվագելս… ՈՒզում եմ տաղանդավոր լինել ու նվագել, երգել: ՈՒզում եմ իմ գրած միակ երգը վերջապես ավարտին հասցնել:
ՈՒզում եմ գրել, բայց հիմարություններ դուրս չտալ, ինչպես հիմա եմ անում:
ՈՒզում եմ ծույլ չլինել ու կարդալ այն բոլոր գրքերը, որոնք վերջին մի տարվա ընթացքում եմ գնել կամ նվեր ստացել, բայց այդպես էլ չեմ բացել:
ՈՒզում եմ, որ ցերեկները շոգ չլինի, և ես կարողանամ ուզածիս չափ նստել Սարյանի արձանի մոտ:
ՈՒզում եմ ամեն առավոտ արևածագը դիմավորել, բայց ոչ թե այն պատճառով, որ ստիպված եմ եղել շուտ արթնանալ, որ աշխատեմ կամ սովորելու պատճառով ստիպված չեմ քնել, այլ որովհետև պարզապես ուզում եմ արևածագ’յ դիմավորել:
ՈՒզում եմ, որ մոծակներ չլինեն, և կարողանամ հանգիստ քնել: ՈՒզում եմ երազիս մեջ անցանկալի մարդկանց չտեսնել: Քաղցր երազներ եմ ուզում, բայց ուզում եմ նաև արթնանալ և ոչ թե երազս անընդհատ դիտելու պատճառով մինչև կեսօր քնել:
Փիսիկ եմ ուզում, որ ամեն առավոտ ինձ արթնացնի, նստի վզիս ու մռռա:
ՈՒզում եմ, որ եղբայրս ինձ սիրի ու այլևս զզվելի բաներ չանի ու չասի:
ՈՒզում եմ գժություններ անել, բայց չխելագարվել:

ՈՒզում եմ Աստծո հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

ՈՒզում եմ Աստծուն ավելի շատ վստահել ու հասկանալ, որ Նա ինձ հետ է, իսկ ես պայքար եմ մղում չարի դեմ: Չեմ ուզում տրվել չարին, ենթարկվել նրա օրենքներին:

ՈՒզում եմ պարզապես երջանիկ լինել:
Ա՜խ, որքա՜ն շատ բան եմ ուզում…

ՈՒղիղ 2 տարի առաջ… այո՛, հենց 2 տարի առաջ ես հասկացա ճշմարտությունը, ես դարձա քրիստոնյա…

Վախենում եմ……. 😦

Ճագարագիր

Normal
0

false
false
false

MicrosoftInternetExplorer4

/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:”Table Normal”;
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-parent:””;
mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt;
mso-para-margin:0cm;
mso-para-margin-bottom:.0001pt;
mso-pagination:widow-orphan;
font-size:10.0pt;
font-family:”Times New Roman”;
mso-ansi-language:#0400;
mso-fareast-language:#0400;
mso-bidi-language:#0400;}

– Մա՛մ, ինչու՞ են ինձ ավելի լավ կերակրում, քան քույրերիս ու եղբայրներիս:

– Որովհետև դու տաղանդավոր ես:

– Իսկ դա ի՞նչ է:

– Լավ ուտում ես, առողջ ես, գիրանում ես:

– Իսկ դա լա՞վ է:

– Չգիտեմ: Տաղանդավոր երեխաներիս միշտ տարել են մոտիցս:

– Ի՞նձ էլ կտանեն:

– Երևի:

-ՈՒ՜խ, էլ չեմ ուզում էս անկապ տեղում ապրել…

 

– ՈՒ՞ր էիր կորել:

– Մա՛մ, գիտե՞ս, ինձ մի հատ ծակերով տուփի մեջ էին դրել, հետս ուրիշ ճագարներ էլ կային: Հետո տարան մի հատ տեղ, ժամերով կանգնեցին, նորից բերեցին:

 

-ՈՒ՜ֆ, արդեն զզվել եմ էս ծակերով տուփից: Մամայիս կարոտել եմ: Գոնե ուրիշ տեղ տանեին: Էս ի՞նչ մարդիկ են մոտենում, ինձ են նայում ու գնում: Էդքան սիրու՞ն եմ: Դե որ լավն եմ, ինձ էլ ձեզ հետ տարեք, թե չէ հոգնել եմ. շարժվելու տեղ չկա: Բաց տարածք եմ ուզում… Վա՜յ, էս ո՞վ էկավ: Ինձ է նայում: Չէ՛, կողքինիս վրա է աչքյ: Էս ի՜նչ զզվանքով նայեց: Երևի կողքինս տաղանդավոր չէ: Չէ՛, ասում է՝ նիհար է: Տե՛ս, տե՛ս, ես չաղ եմ. ինձ տար: Ըհ’յ՛, էս ի՞նչ է տալիս տիրոջս: Էս ի՞նչ թղթի կտորներ են: Մոտենում է ինձ: Հիմա կհանի ու կտանի իրենց տուն: Էլ չեմ մնա էս տուփի մեջ: Ազատ կվազվզեմ, ինձ կսիրեն…

 

– Էս ու՞ր էկանք: Ինչու՞ են բոլորը սպիտակ շորեր հագել: Երևի սա իմ նոր տունն է: Էս ի՜նչ տգեղ է: Ո՞նց եմ էստեղ ապրելու: Մութ է: Ոչ էլ խոտ կա: Ես էլ մենակ եմ: Ի՞նչ եմ անելու…

 

– Սոված եմ. 3 օր է, ինչ ուտելու բան չեն տվել: Բա որ սատկե՞մ: Ե՞րբ են ինձ էստեղից տանելու: Մեղկ չե՞մ: Ախր տաղանդավոր ճագար եմ: Ինձ նմանը տեսե՞լ եք: Ախր քույրերս ու եղբայրներս էնքա՜ն նիհար էին: Դե մի բան բերեք ուտելու, թե չէ կգեշանամ:

 

– Էրեխե՛ք, էդ ճագարը մինչև մյուս երեքշաբթի չի դիմանա: Կարո՞ղ եք էսօր ավելի ուշ գալ, անենք վիրահատությունը:

– Չէ՛, էսօր չի լինի: Հինգշաբթի լա՞վ է:

– Բայց չի՞ սատկի էդ ընթացքում:

– Մենք կեր կբերենք:

– Չէ՛, մենք էլ կտանք… Անո՛, էդ ճագարին գազար-մազար տուր:

 

– Վա՜յ, ինձ հիշել են: Էլ սոված չեմ մնա: ՈՒ՜խ, չեմ գեշանա: Հիմա հավեսով կուտեմ ու հանգիստ կքնեմ: Որ ուտելիք բերեցին, երևի ինձ էստեղից կտանեն էլ:

 

– Վա՜յ ծակերով տուփս բացում են: Հիմա ինձ կհանեն, կտանեն ու կսիրեն: Համ էլ կեղտոտ եմ: Չմոռանա՛ք ինձ լողացնել, հա՜: Թե չէ վրայիցս շան հոտ է գալիս… Էս ու՞ր բերեցին ինձ: Սրանք ովքե՞ր են: Բերաններն էլ սպիտակ բաներով փակել են: Երևի չեն ուզում, որ իրենց ճանաչեմ: Պա՛հ, թող այդպես էլ լինի… Վա՜յ, ցավում է, չէ՞: Ի՞նչ եք ինձ ծակում: Ձեր դուրը կգա՞ր, որ ես էլ ձեզ ծակեի: Բայց ի՜նչ զզվելին եք: Էս ի՞նչ են անում: Ինձ կապում են: Քունս սկսեց տանել… Մազերս կտրում են: Բայց ի՜նչ ապուշ եք: Չե՞ք տեսնում՝ ինչ սիրուն մորթի ունեմ: ՈՒզում եմ փախչել… Վա՜յ, էս ի՞նչ բան է. մարմինս թուլանում է: Չէ!, պիտի փախչեմ… Էն աղջիկն ո՞վ է: Լալիս է: Ա՛յ աղջիկ, քեզ ի՞նչ եղավ: Սպասե՛ք, ես պիտի փախչեմ: Ըհը՛, աջ ձեռքս լավ չեն կապել: Մեկ, երկու… հո՛պ, էս մի ձեռքս ազատ է: Հիմա մյուսն էլ կազատեմ: Թողե՛ք ինձ, թե չէ կկծեմ: ՈՒզում եք էլի՞ կապել: Վա՜յ, ուժերս չեն հերիքում: Ի՞նչ անեմ… Էն աղջիկը գնաց: Երևի վախեցավ՝ իրեն էլ կապեն: Խելոք էր… Թե չէ ես… Հիմարի մեկն եմ… Ինչ անում են հետս, ձայն չեմ հանում: Տեսնես ինչու՞ են մազերս կտրում, ինչու՞ են էսպես կապել: Քունս տանում է… Մամայիս կարոտել եմ… Էս ի՞նչ լույս վառեցին վրաս… Ի՜նչ լավ էր մեր տանը. ինձ համար անհոգ ապրում էի, քույրերիս ու եղբայրներիս հետ վազվզում, խոտ էի ուտում, իսկ եթե խելոք էի մնում, գազար էլ էին տալիս… Մա՛մ, դու՞ ես… դե ինձ պաչիկ արա, քնեմ… Բարի գիշեր, մա՛մ ջան…

Սիրելի՛ ընկերուհի,
եկել եմ այստեղ, որ քեզ հիշեմ ու մեր խենթ ու խելառ օրերը: Մենք գալիս էինք, նստում շատրվանների մոտ ու խոսում: Տարիներ առաջ գրեթե ամեն օր միասին էինք: Հիշու՞մ ես՝ երբ ընկեր Արան օգոստոսին մեզ արձակուրդի ուղարկեց, ես ասացի. «Ի՞նչ ենք անելու մի ամբողջ ամիս… դե լավ, կգնանք այգի»: ՈՒ էդպես էր… Կգայինք, մի քանի շրջան կանեինք շատրվանների շուրջ, իսկ հետո կա՛մ կգնայինք դեպի Վերնիսաժ՝ մեր հին «գործին», կա՛մ կմնայինք, կգրեինք, սերիալների սցենարների կհորինեինք, որոնց հերոսները մեզ լավ ճանաչող մարդիկ էին: Հետո էլ մեր օրագրերից հատվածներ կկարդայինք:
Քո հիվանդանալուց հետո հազվադեպ եմ այստեղ գալիս: Հիշում եմ մեր վերջին զբոսանքը: Դու նոր էիր վիրահատվել ու արդեն բուհ էիր ընդունվել: Թեև դեռ ամառվա վերջն էր, դու կապույտ ժակետդ էիր հագել, որ չմրսես: Այդ օրը մենք քայլեցինք մի քիչ, բայց դու շուտ էիր հոգնում, և հաճախ էինք նստում:
Քո գնալուց հետո այգին շատ է փոխվել: Սրճարանները սնկի պես աճել են: Նստարաններն էլ հիմա փայտից են, այն էլ՝ շատրվանների միայն մի կողմում: Վերջապես, ես եմ փոխվել ու մեկ էլ… դու չկաս: Ես մենակ եմ նստել շատրվանների մոտ ու գրածս բարձրաձայն չեմ կարդալու քեզ համար: Կարո՞ղ ես պատկերացնել, թե որքան եմ ուզում, որ հիմա ասյտեղ լինես: Ես իմ կյանքում ամենից շատ քո կարիքն եմ ունեցել, հենց քեզ եմ անվերջ կարոտել: ՈՒ դու չկաս հիմա, և ես մենակ եմ: Մարդիկ հիմա ավելի շատ են այստեղ, քան այն ժամանակ, բայց նրանցից ոչ մեկը չի հասկանում, թե որքան տխուր է այս վայրն առանց քեզ:
Կուզեի նորից «մեր զիբիլների մեջ» պայմանավորվեինք ու գայինք այստեղ. ես քեզ շատ բան ունեմ պատմելու: Կուզեի, որ նորից խենթություններ անեինք, դառնայինք այն զվարթ երեխաները: Ես կկարդայի պատառիկներ իմ օրագրերից, իսկ դու ինձ կհասկանայիր: Հետո էլ ես քեզ կլսեի: Մենք առաջվանը կլինեինք, բայց արդեն հասուն…
Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ մտածում եմ, որ այս ամենն այլևս չի լինելու: Արցունքներս չեմ կարողանում զսպել, երբ հասկանում եմ, որ դու անփոխարինելի ես, քեզ նմանն իմ կյանքում չի եղել, չկա ու չի էլ լինի: Ա՜խ, սիրելի՛ Անահիտ, առանց քեզ ես մենակ եմ, անլիարժեք ու անօգնական:

Կյանքում ամենից շատ անցյալից եմ զզվել: Երբ արդեն կարողանում էի առանց ցավի հին օրագրերս կարդալ, ինձ թվում էր՝ ես հաղթել եմ: Բայց պարզվում է, որ մի բառն էլ, նույնիսկ բոլորովին պատահմամբ արտասանված, բավական է, որ նորից հիշողությունները վերադառնան ու հոգիս հանեն: Կարծում էի, թե մոռացել եմ ամեն ինչ, բայց հիմա շատ ավելի բարդ է: Առաջ գոնե հիշում էի, ժպտում, կարոտում, ուզում վերադարձնել, իսկ հիմա ամեն կերպ հետ եմ մղում, փորձում անդունդը նետել, բայց այդ անցյալ կոչվածը շատ վատն է. պինդ կառչում է ինձանից և ուզում ինձ էլ հետը ներքև գլորել: Չէ՛, էսպես չի լինի… Ախր ես հիմա երջանիկ եմ: Այդ ախմախը մի՞թե հիմա էլ պետք է կյանքս փչացնի: Թող կորչի գրողի ծոծը, իսկ ես առաջ կգնամ:

Վաղուց էր, ինչ չէի խոսել Արաքսյայի հետ: Իմ հին ընկերներից միակն է, որ նույնն է մնացել՝ միշտ պարզ ու մաքուր, դիմացինին հասկացող: Շատ երկար խոսեցինք: Նա պատմում էր մեր ընդհանուր ծանոթների մասին, թե ով ինչով է զբաղված: Զարմանում էր, որ ոչ ոքից տեղեկություն չունեմ: Իսկ ես նրան պատմեցի, թե ինչու է Նոնան ինձնից նեղացել: Վախնում էի՝ չհասկանա, սկսի ինձ մեղադրել, բայց ո՛չ, Արաքսյան ավելի լավ է ամեն ինչ պատկերացնում, էգոիստ չէ… Նա ինձ լիովին հասկացավ ու Նոնային բացատրելու ցանկություն հայտնեց: Ես ասացի, որ այդպիսի բան չանի. չեմ ուզում այլևս նման ընկերուհիներ, որոնք թույլ չեն տալիս սիրել: Չեմ մոռանա այն, ինչ սարքեց իմ ու Արմանի գլխին ու չեմ ուզում, որ ամեն ինչ կրկնվի:
Պատմեց իր Արամից: Տարիներ են անցել, բայց Արաքսյայի հիվանդությունը նույնն է մնացել: Այն ժամանակ գուցե ձանձրալի էր, ինչ-որ տեղ՝ հոգնեցուցիչ այս բոլոր պատմությունները լսելը, բայց այժմ հետաքրքիր է, ոգևորիչ:
ՈՒ հանկարծ երկուսս էլ գիտակցեցինք, որ ինչ-որ բան ենք կորցրել ու այլևս չենք կարող հետ բերել: Հիշեցինք մեր հին ու լավ օրերը, մեր անբաժան քառյակը՝ ես, Արաքսյան, Լիանան և Անահիտը: Հիմա Լիանան ամուսնացած է և իր պոքրիկին է մեծացնում: Շատ հազվադեպ նրանից հաղորդագրություններ եմ ստանում ու միայն այդքանը: Չկա նաև Անահիտը… մահացել է:
Շատերը կային, որոնց հետ շփվում էինք այն ժամանակ: Լուսինեն էլ է ամուսնացած, երեխա ունի: Իսկ մյուսներն արտերկրում են: Դավիթը ժամանակ առ ժամանակ հիշում է մեզ: Երբեմն Ինգային եմ տեսնում դրսում: Արմանը շատ է փոխվել. էլ սիրելու բան չի: Բայց շատերն անհետ կորած են: Հետաքրքիր է՝ հնարավոր կլինի՞ մի օր հավաքվել հին ծանոթներով ու հիշել մեր հին օրերը, երբ ես 13 տարեկան էի, Արաքսյան՝ 21, իսկ մյուսներն այդ արանքում կամ դրանից բարձր:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me