Մի քիչ գողացված մտքեր

Some day you will be old enough to start reading fairy tales again.

I believe in Christianity as I believe that the sun has risen: not only because I see it, but because by it I see everything else.

It’s so much easier to pray for a bore than to go and see one.

Literature adds to reality, it does not simply describe it. It enriches the necessary competencies that daily life requires and provides; and in this respect, it irrigates the deserts that our lives have already become.

God whispers to us in our pleasures, speaks to us in our conscience, but shouts in our pains: It is His megaphone to rouse a deaf world
C.S. Lewis

Սուր շնչական վարակ կամ ժողովրդի լեզվով` գրիպ

Կան մարդիկ, որոնք սուր շնչական վարակներից սարսափում են: Հենց իմանում են, որ տարածքում հիվանդ մեկը գա, միանգամից կիլոմետրերով հեռու են փախչում: Մայրս հենց էդպիսին է: Տնեցիներից մեկնումեկի մոտ առաջին ախտանիշները դեռ չհայտնված` կասի. «Գրիպի հոտ եմ առնում, հեռու գնացեք»:

Թեև ես այդպես չեմ վախենում, բայց նախընտրելի է, որ չհիվանդանամ, հատկապես տարվա ամենապատասխանատու ժամանակահատվածներում, երբ պետք է պարապեմ կամ ուրիշ կարևոր գործեր ունեմ: Երևի իմ այդ անտարբերությունն է պատճառը, որ ժամանակին բավական հազվադեպ էի վարակվում: Պատահում էր՝ ամբողջ խումբը հերթով կհիվանդանար, կբացակայեր, իսկ ես ինձ համար առոք-փառոք կֆռֆռայի, մինչև չգար արձակուրդը, երբ կկարողանայի թուլանալ ու հիվանդանալ:

Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում բոլորովին այլ է. տարվա մեջ մի երեք-չորս անգամ անպայման որևէ վիրուս պիտի վերին շնչուղիներս ախտահարի: Ու դա կապ չունի՝ ամառ է, թե ձմեռ, սթրեսային ժամանակաշրջան է, թե արձակուրդ: Պատճառները ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել: Վախենում եմ դա կապել բուսակերությանս հետ, որովհետև իմ իմանալով բուսական սնունդն իմունիտետը բարձրացնում է, չնայած մյուս կողմից էլ սպիտակուցներով հարուստ կենդանական սնունդ է անհրաժեշտ իմունոգլոբուլինների սինթեզի համար:

Ինչևէ… Այս պահին ես տանում եմ հերթական սուր շնչական վարակս: Ահա թե որտեղից էր գալիս երեկվա անտանելի գլխացավս, ընդհանուր թուլությունս, հոգնածությունս: Լավ չեմ կարող ասել, թե որ վիրուսն է ինձ այցի եկել, որովհետև ամբողջ ուժով պայքարում եմ ախտանիշների դեմ՝ իրար հետևից դատարկելով թեյի կամ մեղրալիմոնաջրի բաժակները: Բայց դե հիվանդությունն իրենն անում է. միևնույն է, ինչով էլ քեզ բուժես, թեթև, թե ծանր, պիտի իր բոլոր փուլերն անցնի:

Եվ երբ այսօր 6-րդ լսարանում վիրաբուժական հիվանդությունների հարցում էի գրում, երբ արցունքահոսություն սկսվեց, իսկ ես անընդհատ փռշտում էի, հիշեցի տարածս ամենածանր սուր շնչական վարակը, որն անցյալ տարվա փետրվարին էր, Անգլիայում: Երբ հետագայում ինֆեկցիոնից անցանք սուր շնչական վարակներ և դրանց տարբերակիչ ախտորոշումը, հստակորեն պատկերացրի, որ այն, ինչ ինձ ախտահարեց, ոչ այլ ինչ էր, եթե ոչ իսկական գրիպ՝ իր ինտոքսիկացիայով, ֆոտոֆոբիայով ու մնացած ախտանիշներով: Չէ՛, սա երրորդ կուրսի հիվանդության ախտադարձ չէր: Ես այն ժամանակ իսկապես ՍՇՎ էի տանում, բայց իրարից տարբերակելու համար ինֆեկցիոնի գիտելիքներ էին պետք, որոնց պակասը հոկտեմբերին լրացրի:

Ինչևէ, հիշում էի, թե ինչպես էի մի քանի հարյուր հոգանոց դահլիճում աչքերս փակել ոչ թե քնելու համար, այլ որովհետև լույսից ցավում էին: Գլուխս պայթում էր: Հենվել էի աթոռին ու փորձում էի լսել սերտողությունը, բայց ապարդյուն. ոչինչ տեղ չէր հասնում: Ու երևի բարձր տաքություն էլ ունեի, որովհետև մի տեսակ վերացած էի ամեն ինչից: Իսկ Վրաստանը ներկայացնող սևամորթուհի Նանյամկան, որի հայրենիքը Տրինիդադ և Տոբակոն էր, տեսնելով վիճակս՝ առաջարկեց պարացետամոլ բերել: Նույն հիվանդությունը նա էլ էր տանում, իսկ նախորդ օրն ուժեղ հազի ժամանակ արյունախխում է ունեցել: Նույն վիրուսը նրա վերին շնչուղիներում էլ կար, բայց կարծեմ նիհար սևամորթուհին շատ ավելի ծանր հիվանդ էր:

Ինչևէ, ես չզգացի, թե ինչպես նա գնաց, վերադարձավ ջրով լի բաժակով ու դեղահաբով: Ընդհանրապես, ես ՍՇՎ-ների ժամանակ դեղ չեմ խմում, բայց այդ դեպքում ստիպված էի… Գոնե նրա համար, որ դահլիճից սենյակ հասնեմ:

Այդպես հիվանդ էլ այդ վայրից Լոնդոն գնացինք: Ավտոբուսից իջնելիս սիրտս խառնում էր: Թեկուզ համեմատաբար լավ էի, բայց էլի կար նույն դիսկոմֆորտը… Եվ ընդամենը մեկ օր անց ինձ հեռավոր ճամփորդություն էր սպասում դեպի Երևան:

Ճանապարհս Պրահայով էր անցնում: Մի հինգ ժամ պետք է այնտեղի օդանավակայանում մնայի: Երևի բախտս բերեց, որ Լոնդոնից մի քիչ ուշ շարժվեցինք, և Պրահայում սպասելու ձանձրալի ժամերը կրճատվեցին: Որոշել էի ժամանակս Լոնդոնից գնած Կաֆկան կարդալով անցկացնել, բայց որովհետև հիվանդությունս դեռ իրենն անում էր, ստիպված եղա բավարարվել անընդհատ թեյ խմելով ու գրելով:

Երբ վերադարձա Երևան, դեռ հիվանդ էի: Մտածեցի՝ դասերից այդքան բացակայել եմ, մի օրը ոչինչ չի փոխի, բայց կկարողանամ պառկել ու հետևել առողջությանս: Բախտս չբերեց, որովհետև դեկանատից զանգեցին ու կանչեցին բացականերիս համար: Ինչ-որ նոր խստություններ էին մտցրել, և ստիպված էի դիմում գրել ռեկտորին, որ բացակայությունս հարգելի համարի: Ու քանի որ կոնֆերանսի համար բացակայել էի վեց օր, իսկ յոթերորդը հիվանդության պատճառով էր, ստիպված պոլիկլինիկա գնացի:

Այնտեղ անընդհատ հազի նոպաներ էին բռնում: Մի անգամ նույնիսկ խիստ սպաստիկ էր, և քիչ էր մնում՝ խեղդվեի, եթե բժշկուհին, որը մեր վիրաբուժության դասախոս Ասատրյանի համակուրսեցին է եղել, ջուր չբերեր: Ու չնայած դրան, իմ բժշկուհին համարձակվեց ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համար փող ուզել: Երբ հրաժարվեցի տալուց, սկսեց պնդել, թե հիվանդ չեմ:

Էս ամբողջ պատկերներն իմ աչքի առաջով անցավ, երբ վիրաբուժական հիվանդությունների հարցման ժամանակ ստիպված էի լինում մի քանի անգամ կարդալ թեստը, որ հասկանամ: Չէ՛, ինչքան էլ վատ լիներ վիճակս, հաստատ դեկանատում «անգլիական գրիպ» անունը ստացած հիվանդությանը չէր հասնի:

Էսօր որոշեցի շատ չզվռնել ու տուն գալ, որ պառկեմ: Չէ՛, ես չեմ սարսափում ՍՇՎ-ներից, բայց տհաճ է, երբ վատ ես շնչում, քիթդ կարմրած է ու մրմռում է, գլուխդ ծանրացած է, կոկորդդ քերում է: Ավելին՝ անընդհատ հեղուկներ ընդունելու պատճառով ստիպված վազում ես զուգարան: Բայց որոշեցի շունչ քաշել և օգուտ քաղել հիվանդությունիցս. կպառկեմ, որևէ հետաքրքիր բան կկարդամ կամ էլ կգրեմ: Չէ՞ որ իմ սիրած գրքերից մեկը՝ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», կարդացել եմ տարիներ առաջ այսպես հիվանդ եղած ժամանակ, երբ պառկածս տեղը չգիտեի՝ ինչով զբաղվել, իսկ մայրս պահարանից արագ-արագ մի գիրք ընտրեց, տվեց, որ կարդամ:

Protected: LJ-ի ընկերներիս (խնդրում եմ կարդալ և արձագանքել)

This content is password protected. To view it please enter your password below:

Ֆրանսերեն եմ ուզում

Ի՞նչ մեղու է ինձ կծել: Նորից ուզում եմ ֆրանսերեն սովորել: Որ խորանանք, դա հիվանդության նման մի բան է, որ երբեմն-երբեմն իրեն զգացնել է տալիս: Պատահում է՝ մինչև մարելը հասցնում եմ որևէ բան սովորել, պատահում է՝ այդպես էլ անցնում-գնում է: Բայց ամենահավեսն էն էր, որ անցյալ տարի հավեսով ինքնուրույն նստել, պարապում էի: Եթե մի քիչ էլ հետևողական լինեի, գուցե գոնե այնքան հասցնեի, որքան այսօր իսպաներեն գիտեմ:

Հա՛, ուրեմն էսօր նորից ուզում էի ֆրանսերեն սովորել, բայց շատ լավ գիտակցում եմ, որ գոնե այս պահին ռեալ բան չեմ ասում: Ախր դասերիս հետ իսպաներենը հազիվ եմ հասցնում, իսկ կիսատ թողնել ոչ մի դեպքում չեմ ուզում: Որ կարողանամ իսպաներենը մինչև աշուն դորդուբեշ անել, սեպտեմբերից ֆրանսերեն կսկսեմ: Ասա՝ ա՛յ աղջիկ, դու բժիշկ ես դառնում, էդքան լեզուներն ինչի՞դ են: Պատասխանս պարզ է. գեներն իրենց սև գործն արել են, և ես շատ լավ զգում եմ, որ ուղղակի լեզուների նկատմամբ հակում ունեմ: Ընդհանրապես, որքանով ժամանակս ների, պիտի լիքը օտար լեզուներ սովորեմ: Էդպես հավես կլինի, թե չէ մի չոր ու ցամաք անգլերեն, մի հատ էլ կիսատ-պռատ ռուսերեն կյանքը հետաքրքիր չեն դարձնում:

Աշխարհում մենակ մի լեզու կա, որ մենակ չափից դուրս մեծ անհրաժեշտության դեպքում կսովորեմ: Դա գերմաներենն է, որն էդպես էլ չսիրեցի:

Նուսյային

Բարևներ, ու՞ր ես կորել: Ուզում եմ քեզ տեղեկացնել, որ հոդվածդ հաջորդ համարում կլինի, որը հավանաբար մարտի 1-ին դուրս կգա:

Իսկ երեկ շատ յուրահատուկ օր էր: Ամբողջ խմբագրակազմով էինք թերթը ձևավորում: Երբևէ նման բան չէր եղել: Ամեն մի նկար ընտրելիս խորհրդակցում էինք: Շատ հավես թիմային աշխատանք էր: Երբ հասանք քո հոդվածին, բոլորը զարմացած հարցրին, թե դու ով ես: Մի երկու բառով պատմեցի: Ոգևորված ցանկացան, որ գաս մեր նիստերին: Ասացի, որ մի անգամ թեթևակի ասել եմ, բայց չես եկել: Այնքան էին ոգևորվել, որ ուզեցին քեզ գտնել ու անձամբ խնդրել: Այնպես որ, ամբողջ «Մեդիկուսի» անունից հայտնում եմ, որ քո ներկայությունը մեր խմբագրակազմում ավելի քան հաճելի է:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Դագաղստանի ճամփեքով

Նար-Դոսի դագաղանոցով անցնելը միշտ ուժեղ տպավորություն է թողնում: Իհարկե, Երևանում նորություն չէ, որ իրար նման օբյեկտներն իրար կողք են շարվում: Մի տեղ կտեսնես մեծ ու փոքր երեք-չորս դեղատուն կողք-կողքի, Պռոշյանի վրա խորովածանոցներն են շատ, Նար-Դոսից վեր՝ Չարենցում, ավտոպահեստամասեր ու զանազան նման այլ հիմարություններ վաճառող խանութների առատություն է: Բայց ամենաահավորը դագաղանոցն է. իրար կողք շարված «սգո սերվիսներ», դագաղների պատվերներ ընդունող կետեր:

Միշտ այնտեղով անցնելիս մտածում եմ՝ էս մարդիկ ի՞նչ սրտով են էդ գործն անում, ո՞նց են կողքի օբյեկտի հետ մրցակցում: Որակո՞վ: Ո՞րն է դագաղի որակը: Միևնույն է, բոլորն էլ նույն հողում են փտելու: Գի՞նը: Մի՞թե անմարդկային չէ դագաղի գին սակարկելը: Մի՞թե մեծահարուստների դիակներն ավելի թանկարժեք տուփերում պիտի նեխեն:

Ինչևէ, այսօր նույնպես անցնում էի Նար-Դոսով: Ինձ թվա՞ց, թե՞ իսկապես դագաղանոցները քչացել էին: Կամ էլ գուցե վատ եղանակի պատճառով արվեստի գլուխգործոցները դրսում չէին դրել: Չի բացառվում նաև, որ ես էի անուշադիր, որովհետև ես արդեն ուրիշ բան էի նկատել. «Տունը վաճառվում է»: Իսկ տակը՝ «առանց արհեստավորների»: Չգիտեի՝ ինչպես հասկանալ: Մի՞թե տունն իրեն գամված դագաղագործներ ունի, որոնց վաճառել չի ցանկանում: Թե՞ ուղղակի տունը գնելիս արհեստավորներին նվեր են ստանում…

Ինչևէ: Հաջորդ բանը, որ հայացքս բռնեց, հարսանյաց սրահն էր: Փաստորեն, Նար-Դոսն իր նեղ մասնագիտացումը փոխելու միտում ունի. մի տեղ տունն է վաճառվում, բայց արհեստավորներին ոչ մեկի չեն տալու, իսկ դիմացի տունն արդեն առել ու զարդարել են հարսանյաց զգեստներով:

– Բյու’ր, մի բան ասեմ, չծիծաղես:
– Ասա’:
– Ուզում եմ` մամաս ստեղ լինի, պինդ-պինդ գրկեմ:
– Սո’ն լսու՞մ ես: Մարիան մամային ա ուզում:
– Մամայի՞ն… Ես էլ եմ ուզում: Ամսի 17-ին ծնունդն էր, իսկ ես էնտեղ չէի:

Ես թարս եմ. փոփոխություն ճիշտ հակառակ ուղղությամբ

Ինչ-որ տարօրինակ փոփոխություններ են կատարվում ինձ հետ: Կարծեմ հռչակավոր նեղացկոտ էի, բայց վերջերս նեղանալ ուղղակի չի ստացվում: Այսօրվա կատարվածից հետո պետք է որ Արմենի հետ չխոսեի: Էդպես էլ անում էի: Բայց ախր ներսից ծիծաղում էի. այնքա՜ն լավ էի հասկանում նրա բոլոր քայլերը:

Ասում են՝ կռվարար եմ: Բայց ես անընդհատ հասունացող, ուրիշների հրահրած վեճերը շրջանցում եմ: Նկատում եմ, որ հավես չունեմ: Երևի տարի չի եղել, որ այս թեմայով տարաձայնություններ չծագեն, բայց այս անգամ լռում եմ. ինչ ուզում են, թող որոշեն: Ես ամեն ինչի համաձայն եմ:

Ավելին՝ ներվային եմ, բայց, չգիտես ինչպես, հայտնվել եմ բոլորին հանգստացնողի դերում: Ընդհանրապես, այն, ինչ կատարվում է մեր կուրսում, կարելի է կոչել նախաավարտական համախտանիշ: Բոլորը ներվային են. մեկը համոզված է, որ մենք թեստեր ունենք, չենք տալիս: Երկրորդն ամեն մի ստից նախադասություն ծանր է տանում. ասես վերաբերման զառանցանք լինի: Երրորդը թաքուն հետևում է բոլորին: Չորրորդների մի մեծ խումբ, ինչպես արդեն ասել եմ, համառորեն թաքցնում է, թե ինչ մասնագետ է դառնալու: Հինգերորդը, ծամոնի նման կպած, ամբիոններից հարցաշարեր է պոկռտում. ասես հենց այսօրվանից պետք է բոլոր առարկաները պարապի: Վեցերորդն անընդհատ փորձում է հայտնել իր գոյության մասին. ծանր է տանում, երբ հետը հաշվի չեն նստում: Յոթերորդները ներվայնանում են, երբ տեսնում են, թե մյուսներն ինչպես են պարապում, իսկ իրենք չեն կարողանում գիրք բացել:

Իսկ ես հայտնվել եմ այդ ամենի մեջտեղում: Ահա արդեն երկրորդ առարկան վերջացնում եմ, բայց ինձնից դժգոհ եմ: Ամբողջ օրը նստում, Մարիային բացատրում եմ, թե որքան տարօրինակ է դարձել իր վարքը, թե որքան կարևոր է կենտրոնանալ ու պարապելը: Անգամ այն միտքը, որ վերջին վայրկյանին կարող է հայտնվել որևէ մեկն ու հոգեբուժության անվճար տեղս ինձնից խլել, կարճ ժամանակ անց հօդս ցնդեց: Շուտ է դրա մասին մտածելը. դեռ նույնիսկ պետպատվերների ցուցակները չկան:

Ես միայն մի խնդիր ունեմ. գիշերները լավ չեմ քնում:

Կատարյալ երջանկության համար իսպաներենի քննությունն էր պակաս մնացել: Ես էլ մտածում էի` այս կիսամյակ մի քիչ գլուխ կպահեմ, էդքան չեմ աշխատի ինձ վրա, իսկ հետո, երբ պետականներս հանձնեմ-վերջացնեմ ու օրդինատուրայի հարցերս լուծեմ, իսպաներենին զոռ կտամ: Էն էլ դու մի ասա` մայիսին քննություն ունենք: Առաջին ռեակցիաս այն էր, որ որոշեցի ընդհանրապես չհաճախել դասերին. չէի ուզում քննությանը խայտառակ լինել, էն էլ դասախոսս հանգստացրեց, թե` անհանգստանալու բան չունեմ: Իհարկե, եթե անցյալ կիսամյակի նման պարապեմ, հաստատ խնդիր չեմ ունենա, բայց ախր ուզում էի մի քիչ լոդրություն անել, էն էլ` քննություն…

Մենակ ինձ նման ախմախը կարող է առանց կոնկրետ նպատակի լեզու սովորել, էն էլ` պետականների շեմին:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me