Առանց լևոնի

Երևի լևոնի հայտնվելը նաև նրա համար էր, որ հասկանամ, թե որքան հրաշալի է կյանքն առանց նրա:
Սա երևի բացառիկ օր էր, որ ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան ոչ մի լևոնականի հետ չեմ շփվել: Եվ ինձ հրաշալի եմ զգում: Ասես մի տոթ սենյակում փակված լինելուց հետո թարմ օդ եմ շնչում:
Ես շատ ուրախ եմ, որ լևոնը գոյություն ունի: Եթե նա և նրա հետևորդները չլինեին, ու՞մ վրա էինք ծիծաղելու: Եթե չհրաժարվեի վարակված ընկերներիցս, մի՞թե կհիշեի իմ ռոքերական անցյալը, կհանդիպեի հին ընկերներիս:
Կեցցե՛ լևոնը: Եթե նա չլիներ, չէի հասկանա, որ կյանքն առանց նրա հրաշալի է:

Ազատագրում

լևոնն իրենն արեց: Այսօր ես շատ ընկերներից եմ զրկվել: Ու չեմ զղջում: Դուք կասեք, որ քաղաքականությունը պետք չէ խառնել ընկերությանը: Ես գուցե համաձայնեի, եթե լևոնականների արտազատած թույնը ստիպված չլինեի շաբաթը մեկ-երկու անգամ շնչել:
Արդեն անտանելի էր դառնում: Մենակ էի, իսկ լևոնականները ոհմակով հարձակվում էին ինձ վրա: Գիտեմ, գիտեմ, շատերդ կարդալու եք սա, իսկ ես չեմ վախենում:
Կյանքիս մեջ առաջին անգամ է, որ գիտեմ նրանց հավաքվելու մասին, սակայն խորապես թքած ունեմ: Նախկինում երբ ուզում էի նրանցից փախչել, գերմարդկային ճիգեր էի գործադրում, և սովորաբար չէր ստացվում: Հիմա ամեն ինչ ասես բնական լինի: Թող նրանք իրար ջան ասեն, ջան լսեն, իսկ ես կվայելեմ լևոնականներից ազատագրված կյանքս:
Հազիվ սկսել եմ շնչել: Օդափոխությունն իսկապես օգնում է:

Օպերայից մեր տուն ընկած ճանապարհը երբեմն շատ երկար է թվում, իսկ այսօր որքան մոտենում էի Չարենցի փողոցին, այնքան ավելի էի քայլերս դանդաղացնում. մի ակնթարթի պես էր անցել այն 20 րոպեն, որը ես մի կերպ 30 դարձրի: Ավելին՝ հազիվ դիմացա գայթակղությանը, որ քայլերս չուղղեմ դեպի «Յամ» ու այնտեղ կարդամ հոգեբուժության վաղվա դասս:

Տատիկիս տանը նորից հոգեբուժության մասին թեմա բացվեց: Ո՛չ, այս անգամ ոչ ոք չի կարող դեմս առնել. ես հոգեբույժ եմ դառնալու: Չգիտեմ, թե ինչպես են մտածում նրանք, ու՞մ շահերից է բխում իմ՝ հոգեբույժ չդառնալը: Զզվում եմ տարածված կարծիքներից, որ հոգեբույժներն իրենք գժվում են: Հետո, նույնիսկ եթե այդպես է, ավելի լավ է՝ գժվեմ սիրած գործով զբաղվելիս, քան ամբողջ կյանքիս ընթացքում տառապեմ չսիրածս մասնագիտության ձեռքին:

Ճանապարհին ռոք էի լսում: Ափսո՜ս, որ նման երգեր երեկ դիսկոյի ժամանակ չէին հնչում: Ինձ պետք է ներսիս կուտակվածը դուրս թափել, թեկուզ դա լինի հասարակ գոռալու ձևով:

Խաղաղություն

Հիմա ինձ ոչինչ պետք չէ, բացի խաղաղությունից: Խաղաղություն թե՛ մարդկանց ներսում, թե՛ դրսում՝ քաղաքում, թե՛ Ղարաբաղում: Հիշում եմ՝ երբ եղբորս նոր էին բանակ տանում, մի պայծառ արևոտ օր տնից դուրս եկա ու նայեցի թափանցիկ երկնքին՝ Աստծուց խաղաղություն խնդրելով: Ես չէի պատկերացնում, որ գալու է մի օր, երբ ավելի քան երբևէ խաղաղություն եմ ուզելու: Ու մի բառ է անընդհատ պտտվում իմ գլխում, նույնիսկ քնած ժամանակ. «Խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն…»:

Թող ոչ մի զոհ չպահանջվի լևոնից բացի

Թող ոչ մի զոհ չպահանջվի լևոնից բացի,
Ուրիշ ոտքեր ոստիկանին թող մոտ չգան:

Ինձ թույլ չտվեցին տուն գնալ: Ափսոսացի, որ դեռ ցերեկը հորաքրոջս հետ դուրս չեկա: Ստիպված տատիկիս տանը գիշերեցի: Երկուսով ամբողջ երեկո հետևում էինք իրադարձություններին: Հեռախոսը չէր լռում: Անընդհատ սուտ ու ճիշտ լուրերի տեղատարափ էինք ստանում, որոնք պետք էր մի քանի տեղից ճշտել, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում: Իսկ կեսգիշերին մոտ որոշեցինք քնել… Բայց շատ ուշ հայրս նորից զանգահարեց: Էլի ահավոր լուրեր: Մայրս դեռ աշխատում էր. ԱԺ-ում էր: Դրանից հետո երկար ժամանակ չկարողացա քնել:

Աչքերս բացեցի ժամը 9-ին: Վերջին անգամ կիրակի օրով ե՞րբ եմ այսքան շուտ արթնացել: Տատիկս գիշերանոցով նստել էր հեռուստացույցի առջև, գիշերը տեսագրված կադրերն էր դիտում ու բարձրաձայն արտասվում: Նրան այս վիճակում երբևէ չէի տեսել… Իսկ էկրանին՝ այրված, ջարդած մեքենաներ, թալանված խանութներ, կոտրված ապակի: Մի խոսքով, իսկական քաոս էր:

Ավելի ուշ իմացա. ութ զոհ: Չկարողացա պարզել, թե որ կողմից էին: Ասենք, դա կարևոր էլ չէ: Զոհը մնում է զոհ: Գուցե ութը փոքր թիվ է: Շատերը կասեն, թե դա ոչինչ է հազարների մեջ: Բայց զոհը մեքենա կամ խանութ չէ, որ թվերով չափես: Այսօր ութ ընտանիքներում սուգ է: Դու նրանց չես կարող հանգստացնել, ասել, որ ութը փոքր թիվ է: Նրանց համար զոհված հարազատն ամբողջ աշխարհն արժե:

…Ու այս ամենը տեղի է ունենում երկու հոգու կռվի արդյունքում: Դա չգրված օրենք է պատմության մեջ. կռվում են անհատներ, զոհվում են ուրիշներ: Միշտ մտածել եմ. ի՞նչ կլինի, երբ բոլորը հրաժարվեն կռվից: Մի՞թե պատերազմ կլինի: Բայց ցավն այն է, որ միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք կռվում են ոչ թե պարտադրված, այլ ինչ-որ անհասկանալի գաղափարների հետևից, ինչ-որ թվացյալ հաղթանակի հասնելու համար: Ես զարմանում եմ, թե ինչպես է այս ամենը հասկացել Սասունցի Դավիթը ու ժողովրդին հանգիստ թողել…

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ։

Որը մի տուն լիք մանուկներ,
Որը ծնող աղքատ ու ծեր,
Որը լացով քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին…

Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։

Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես — իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա։

Լևո՛ն, կռիվ ունես, Սերժի հետ արա: Հե՞ր ես ժողովրդին քաշում էս անճարակ զինվորների վրա:
Սե՛րժ, կռիվ ունես, Լևոնի հետ արա: Հե՞ր ես ոստիկաններին քաշում էս անճարակ զոմբիների վրա:

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me