Հայկական օրինաչափություն

Հայ ժողովրդի մեծամասնության անպարտաճանաչությունը ոչ մեկիս համար էլ նորություն չէ: Բայց գիտեի՞ք, որ հենց էդ նույն անպարտաճանաչությունը հետաքրքիր օրինաչափություն ունի:

Եթե մեկն ասում է, որ ինքն այսքան րոպեից կհասնի, պետք է այդ թիվը բազմապատկել երեքով ու ստանալ իրական ժամանակը: Լուրջ եմ ասում, փորձեք: Սկզբում կարծում էի` երկու րոպեն հավասար է վեցի: Հետո նկատեցի, որ այդ օրինաչափությունը տարածվում է նաև այլ թվերի վրա. հինգ րոպեն տասնհինգ է, տասը րոպեն` կես ժամ ու էդպես շարունակ: 

Հիմա աշխարհում ասում են` անպարտաճանաչություն չկա, կա ժամանակի ուրիշ ընկալում: Հայերի ընկալումն էլ երեք անգամ է տարբերվում:

14 Comments

  1. wonderaround said,

    December 28, 2011 at 6:54 pm

    իսկ ինձ թվում էր որ դրանով չարաշահում են հիմնականում կանայք ու դա Հայ աղջիկների ժամանդրության գալու արարողության մի մասն է… նման ռիտուալ կա նաև մնացած մերձավոր արևքելում

    • byurie said,

      December 28, 2011 at 6:59 pm

      Կանա՞յք: Ժամադրությու՞ն:

      Ցանկացած հանդիպման ժամանակ, ցանկացած սեռի ներկայացուցիչ: Ուշ սկսվող միջոցառումներ, ուշացող տաքսիներ ու շտապօգնության մեքենաներ: Անպարտաճանաչությունը մեր ազգի գեների մեջ է (փոքրամասնություն կազմող պարտաճանաչներին չհաշված):

      • wonderaround said,

        December 28, 2011 at 10:34 pm

        hmm…իհարկ է գերմանացի չենք մի գուցէ նրանից է որ երբեկ զինվոր/հողատեր ազգ չենք եղեկ

      • byurie said,

        December 28, 2011 at 10:50 pm

        չգիտեմ` ինչից է, բայց որ էս ազգում կան մարդիկ, որոնք խիստ պարտաճանաչ են, ու նաև կան այնպիսիք, որ պետք եղած դեպքում լավ էլ պարտաճանաչ են դառնում (օրինակ, եթե ուշանան, իրենց սպասող չի լինի), դա փաստ է: Բայց դե ավելի շատ են անուղղելի ուշացողները, որոնց մոտ վեց րոպեն երկուսի զգացողություն է առաջացնում:

      • wonderaround said,

        December 28, 2011 at 11:02 pm

        մոտավորապես այսպես կպատասխանեմ

        http://wonderaround.livejournal.com/58678.html#cutid1

  2. hayzak said,

    December 28, 2011 at 7:58 pm

    )այո, հենց երեքով)))
    սմայլիկի բան չկա, գիտեմ. ուղղակի զարմացա. ախպորս թվերը հենց երեքով էլ բազմապատկում ենք ))

    • byurie said,

      December 28, 2011 at 7:59 pm

      բայց իրոք հետաքրքիր ֆենոմեն ա: կարելի ա հետազոտություն անցկացնել, հրապարակել: հոգեբաններին լավ թեմա եմ տալիս 😀 😀 😀

      • watumiaji said,

        December 28, 2011 at 11:02 pm

        նենց լավ թեմա է, ահագին դիտարկել եմ, /հետազոտելը շատ ճոխ կլինի ասված/ շշմեցուցիչ երևույթ է, մի օր մտքերս ի մի որ բերեմ, կգրեմ:

      • byurie said,

        December 29, 2011 at 8:52 am

        հա, հաճույքով կկարդամ

  3. palomira said,

    December 28, 2011 at 8:49 pm

    :)))))) իսկականից որ, սրանից հետո 3-ով եմ բազմապատկելու, թե չէ առաջ մտածում էի մեկա ուշանալու են, ուշ էի դուրս գալիս, բայց էլի գնում ու սպասում էի, երևի 2-ով էի բազմապատկում :ՃՃՃՃ

    • byurie said,

      December 28, 2011 at 8:53 pm

      Դե էսօր էլի «մեկ ա ուշանալու ա» սկզբունքով տնից դուրս եկա, հասա տասնհինգ րոպե ուշացումով ու ստիպված եղա ևս տասնհինգ րոպե սպասել: Ընթացքում, երբ զանգեցի, ասաց` երկու րոպեից հասնում եմ: Մտքիս մեջ` ըհը, մնաց վեց րոպե: Ուղիղ վեց րոպեից հասավ:

      Ուղղակի էս կանոնի վատն էն ա, որ նախապես չես կարող իմանալ, թե տվյալ մարդն ինչքան կուշանա: Պիտի զանգես ու հարցնես` ինչքան ժամանակից կլինես:

      • palomira said,

        December 28, 2011 at 8:57 pm

        վաայ :ՃՃՃ ու լավ ա գոնե, որ կոնկրետ ասում ա երբ կհասնի,գոնե գիտես ևս քանի րոպե սպասես :ՃՃՃ

      • byurie said,

        December 28, 2011 at 9:03 pm

        հա :)))))

      • palomira said,

        December 29, 2011 at 8:03 pm

        :)))))


Leave a comment

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

shoghakatvardanyan

This WordPress.com site is the cat’s pajamas