Ի՞նչ աստիճանի է հասնում հայերենի չիմացությունը

Էսօր ախպորս հետ միլիոնատեր եմ նայում: Մեկ էլ մոտավորապես էսպիսի հարց հնչեց. «Ո՞ր տարբերակն է ճիշտ»: Տարբերակներն են.
Ա. Մինչև առ այսօր
Բ. Ես պետք է կրկնվեմ
Գ. Հանձին նրա
Դ. Հանձինս նրա

Մինչ մենք գոռում էինք՝ հանձին նրա, խաղացողը միանգամից բացառեց էդ տարբերակը՝ ցանկանալով ընտրել «հանձինս նրա»: Հետո Գլումովը խաղեր տվեց, էս տղան շեղվեց էդ պատասխանից՝ ասելով, որ բացի «հանձին նրա» տարբերակից մյուս երեքը կարող են ճիշտ լինել: Դիմեց դահլիճին: Չեմ հիշում՝ որն էր առաջին տեղում, բայց «հանձին նրան» վերջինն էր՝ 3%-ով: Գլումովը էլի խաղեր տվեց, թե՝ չմոռանանք, որ դահլիճում հիմնականում ջահելներ են, խոսակցական լեզուն լավ գիտեն և այլն, բայց մեկ է՝ տղան էլի մյուս երեք տարբերակների վրա էր զբոսնում: Վերջը Գլումովն էնքան ձգձգեց, որ 50/50-ն ընտրեց, մի կերպ ճիշտ պատասխանեց:

Բա ամոթ չի՞: Էս մի խաղացողը հլը ոչինչ: Հազվադեպ է լինում, որ դահլիճի պատասխաններում ճիշտ տարբերակը վերջին տեղում է լինում, այն էլ այդքան փոքր թվով:

Հետո էլ ասում են օտար լեզունե˜ր, ֆլան-ֆստա˜ն: Դուք սկի ձեր մայրենի լեզուն չգիտեք: Ո՞նց եք օտար լեզուներ սովորելու:

10 Comments

  1. noni_no said,

    May 31, 2011 at 5:35 pm

    դե չեն ուզում էլի մայրենիի վրա իզուր ժամանակ ծախսել, մեկ ա էդ անգրագետ հալներին տելեվիզըրով էլ են երևում

    • byurie said,

      May 31, 2011 at 6:05 pm

      Հա… բայց ասենք մայրենիի վրա ժամանակ չի էլ ծախսվում: Ուղղակի պետք ա ուզենալ իմանալ:

  2. ovanitas said,

    May 31, 2011 at 5:43 pm

    նույն շարքից՝
    հոտընկայց,
    ոտնկայս,
    վոտընկայծ
    – հոտնկայս

    • byurie said,

      May 31, 2011 at 6:05 pm

      Re: նույն շարքից՝
      էլի սենց զավեշտալի՞ էր պատասխանելու ընթացքը

      • ovanitas said,

        June 1, 2011 at 5:31 am

        Re: նույն շարքից՝
        սա էդ խաղից չեմ հանել :ՃՃ «նույն շարքից» ասելով նկատի ունեի բառ, որ հիմնականում սխալ են արտասանում :ՃՃ

      • byurie said,

        June 1, 2011 at 8:01 am

        Re: նույն շարքից՝
        հաաա, ուղղակի նենց լավ չորս տարբերակով դրել էիր, մտածեցի էլի խաղից էր :)))

  3. ovanitas said,

    May 31, 2011 at 5:43 pm

    նույն շարքից՝

    հոտընկայց,
    ոտնկայս,
    վոտընկայծ
    – հոտնկայս

    • byurie said,

      May 31, 2011 at 6:05 pm

      Re: նույն շարքից՝

      էլի սենց զավեշտալի՞ էր պատասխանելու ընթացքը

      • ovanitas said,

        June 1, 2011 at 5:31 am

        Re: նույն շարքից՝

        սա էդ խաղից չեմ հանել :ՃՃ «նույն շարքից» ասելով նկատի ունեի բառ, որ հիմնականում սխալ են արտասանում :ՃՃ

      • byurie said,

        June 1, 2011 at 8:01 am

        Re: նույն շարքից՝

        հաաա, ուղղակի նենց լավ չորս տարբերակով դրել էիր, մտածեցի էլի խաղից էր :)))


Leave a reply to byurie Cancel reply

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

shoghakatvardanyan

This WordPress.com site is the cat’s pajamas