Protected: Դեռ շատ կգրեմ քո մասին

This content is password protected. To view it please enter your password below:

Բեռլինյան վարագույրից այն կողմ

Բեռլինի Կենդանաբանական այգու մոտի եկնաքերների արանքում նստած էինք: Դու փորձում էիր ինձ համոզել, որ մահմեդականները սատանայապաշտ են, իսկ ես ներվայնացած պնդում էի, որ պետք է հանդուրժել նրանց գոյության իրավունքը: Տաքացած վիճում էինք, ու ես քեզ աղաչում էի վերջ տալ, որովհետև աշխարհում ամենից շատ ատում եմ կրոնական թեմաներով բանավիճելը: Իսկ դու չէիր լսում ինձ, շարունակում էիր: Ականջներս փակեցի ու գլուխս թեքեցի: Դու շարունակում էիր: Գլուխս կախեցի, ու մազերս դեմքիս լցվեցին: Զգացիր, որ լռությունս չափից դուրս երկար տևեց: Դու էլ լռեցիր: Հետո մազերս դեմքիցս մի կողմ տարար ու խնդրեցիր, որ քեզ նայեմ: Գլուխս բարձրացրի ու ժպտացի, ասես ոչինչ չէր եղել:
– Քո կեղծ ժպիտը,- ասացիր ու գրկեցիր: Ու ես դողում էի քո գրկում: Վախից դողում էի, որովհետև չգիտեի՝ ուր եմ գնում: Դու ինձ ասել էիր, որ քեզ դուր եմ գալիս, իսկ ես պատասխանել էի, որ քեզ չեմ ատում: Դու ասում էիր, որ չատել նշանակում է դուր գալ, իսկ ես պնդում էի, որ ամեն ինչ սև ու սպիտակ չէ, ու կան մոխրագույնի բազմաթիվ երանգներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է: Չէիր հավատում: 

Հավատում էիր, բայց չէիր բարձրաձայնում: Դու գիտեիր, որ ես գնում եմ ու այլևս չեմ վերադառնալու, որովհետև ինձ ոչինչ հետ չի բերի Բեռլին: Նույնիսկ դու:

Քեզնից չէի փախչում, չէի ճանկռում, որովհետև կարոտել էի տղամարդկային հոգատարությունը, կարոտել էի ընդհանրապես ջերմ մարդկային շփումը ու կարոտել էի մարդկանց գրկելը: Թույլ էի տալիս, որ սիրտս մի քիչ արագ խփի քո ներկայությամբ, որովհետև ուրիշ ոչ ոք չունեի Բեռլինում: Նման էի թաքստոցում գտնվող Աննա Ֆրանկին, որը սիրահարվեց միակ հասանելի տղային:

Իսկ երբ Ֆեյսբուքով հայտնեցի, որ վերջին կիսամյակս Նիդեռլանդներում եմ անցկացնելու, ու որ դա իմ ընտրությունն է, գոռացիր.
– Ու դու կարող էիր Բեռլինն ընտրել, բայց չընտրեցի՞ր:
Չգոռացիր, գրեցիր: Բայց էկրանիս հայտնված տառերի մեջ լսում էի ձայնդ, դրա արձագանքը, զայրույթդ, հուսախաբությունդ:

Հա, չընտրեցի, որովհետև ոչինչ չկա, որ կարող է ինձ հետ բերել Բեռլին: Անգամ դու: Ես ասում եմ՝ այլևս երբեք չենք հանդիպի, ու դու շատ լավ գիտես, որ դա ճշմարիտ է, բայց ուզում ես հավատալ, որ մի օր Հայաստանում մեր ճամփաները կխաչվեն: Եթե հեռվից քեզ տեսնեմ, անպայման ճանապարհս կփոխեմ, որ այլևս չհանդիպենք, որովհետև ուզում եմ էսպես քաղցր հիշես ինձ:

Ցավոք, ես շատ լավ գիտեմ, թե ուր են տանում մեր վեճերը: Դրանցից էլի եմ ունեցել ու բավական թանկ վճարել: Դու ինձ չես կարող որևէ բանում համոզել, որովհետև արդեն համոզված եմ, որ քեզնից խելացի եմ: Դու ինձ չես կարող ստիպել, որ քեզ սիրեմ, որովհետև սիրում եմ նրան, ով ինձնից խելացի է: Դու ինձ չես կարող ապացուցել, որ զանազան համոզմունքներդ ճիշտ են, որովհետև լսում եմ նրան, ով ինձնից շատ է կարդացել: Դու ինձ չես կարող հնազանդեցնել, որովհետև հնազանդվում եմ նրան, ով ինձնից ուժեղ է և ում սիրում եմ: Դու ինձ չես կարող հետաքրքրել, որովհետև ինձ համար հետաքրքիր են նրանք, ովքեր կարդում են: 

Հիշիր ինձ որպես ջերմության կարիք ունեցող մի թշվառականի, որը ժամանակին հեռացավ, որ քեզ չատի:

Բեռլին ռիդեր

Վիկտորյա, իմ վերջին հույսն ես դու: Քեզնից վախենում եմ արդեն: Վախենում եմ ու հարգում: Ու սպասում: Բոլոր մատիտներս սրած քեզ են սպասում, Վիկտորյա: Ինձ են սպասում, որ թղթի վրայով վազեն: Սպասում են, որ քո անողոք քննադատությանն արժանանան: Սպասում են, որ կոտրվեն, որ հետո նորից ոտքի կանգնեն:

Վիկտորյա, սպասում եմ քեզ: Դու իմ վերջին հույսն ես այս դժգույն քաղաքում: Հավատում եմ, որ գոնե ամառային երեքշաբթի երեկոներն այստեղից կտանեմ: Կտանեմ որպես կարևոր դասեր: Կտանեմ որպես իմ մի մասնիկ: Ու չեմ ուզենա, որ ավարտվեն: Ամառային երեքշաբթի երեկոները: Եվ ամեն հաջորդ շաբաթվան անհամբերությամբ կսպասեմ: Վիկտորյա, մատիտներս սրել եմ: Թույլ չտաս հիասթափվեմ:

Թույլ տուր էստեղից գնալուց հետո գոնե քեզ կարոտեմ:

Փոստարկղս

Ամեն օր տնից առաջին անգամ դուրս գալիս, եթե դա առավոտյան շատ շուտ չէ, փոստարկղս ստուգելը հատուկ արարողություն է: Օր չի լինում, որ սպամից չխեղդվի: Արդեն սովորել եմ. գրկում եմ ամբողջ աղբը, հետ գնում միջանցք, լցնում սպամարկղը, որն ամեն օր խնամքով ինչ-որ մեկը դատարկում է: 

Երբեմն նամակներ են լինում բանկից: Դրանք սովորաբար երկար ծրարներով են, հաստ: Բացում ես, մեջը լիքը ոչ պետքական ինֆորմացիա անհասկանալի լեզվով: Բայց պատահում է նաև, որ փոստարկղումս բացիկ եմ գտնում: Իսկույն կռահում եմ. Քիրսթենին Գերմանիայի որևէ քաղաքից աշխատանքի համար հարցազրույցի են կանչել, իսկ նա պարտաճանաչ կերպով ինձ բացիկ է ուղարկում: Դրանք դասավորում եմ պահարանիս դարակներից մեկում, ու ամեն անցնող մտածում է` ինձ որտեղի՞ց Գերմանիայի էսքան տարբեր քաղաքների բացիկներ: Իսկ Քիրսթենն իր հաջորդ նամակում պիտի բացատրի, որ հերթական հարցազրույցից հետո մերժեցին, բայց դրա լավն կողմն այն է, որ իր երկրի տարբեր քաղաքներ տեսնելու հնարավորություն է ստանում:

Մեր օրերում նամակներ գրողներ տան: «Փոստատան աշխատողը զարմացավ, երբ տեսավ, որ նամակ եմ ուղարկում… ուղղակի նամակ»,- պատմեց Քիրսթենը հանդիպման ժամանակ:

Կամ էլ փաթեթ եմ գտնում Անայից` իմ վաղեմի նամակագրական ընկերոջից: Անհիշելի ժամանակներից իրար գրում ենք: Հետո պատահաբար հայտնաբերում, որ երկուսս էլ նույն օրն ենք ծնվել` մի տարվա տարբերությամբ: Շփվում ենք իրար հետ ոնց որ հազար տարվա ընկերներ: Ու վերջերս էլ Զատիկի առթիվ շոկոլադե նապաստակ էր ուղարկել: Հուլիսին գալու է Բեռլին: Հանդիպելու ենք: Մեր շփման ութ-ինը տարիների ընթացքում առաջին անգամ:

Եվ ես ուրախ եմ, որ էլեկտրոնային էս դարում դեռ ձեռագիր նամակներ գրողներ կան: Գնամ, Քիրսթենի վերջին նամակին դեռ չեմ պատասխանել:

Protected: Մեկի մասին

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Ես իմ թշնամին եմ

This content is password protected. To view it please enter your password below:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Ու ես կսուզվեմ-կսուզվեմ…

Ու ես կսուզվեմ-կսուզվեմ…

Երբ անձրև էր գալիս, չէի ուզում վազել, թաքնվել: Եվ թրջվեցի, ու մինչև հիմա զգում եմ ոտքերիս սառնությունը, որովհետև պապիկս ջեռուցումն անջատել է. ապրիլ է: Հեռվից կլսեմ իմ ուրախ կչկչոցն ու անձրևի կտկտոցը, իսկ փողոցները՝ դատարկ, մարդիկ՝ այս ու այն ծածկի տակ պատսպարված:

Այն երկար-բարակ, անտանելի խառը երազներս իրականության շարունակությունն են, իսկ առավոտը հաջորդում է երազիս: Ես սովորականից ուշ կբացեմ աչքերս, որովհետև ժամանակ է պետք հեռավոր երկրներից իմ անկողին վերադառնալու համար: Ո՞վ ասաց, թե ես գիշերները չեմ ճամփորդում: Կարող ես ստուգել, թաքուն բացել սենյակիս դուռը: Կտեսնես ինձ՝ մռութս բարձի մեջ թաղած, վերմակով մենակ քամակս ծածկած, անուշ քնած: Բայց դու չգիտես, որ այդ պահին սարերի գագաթներ եմ նվաճում, սուզվում ծովի հատակը, պառկում ավազի մեջ, ջունգլիներում կորում, քամու հետ կռվում: Բայց ես մենակ չեմ: Տեսնում եմ նրանց, ովքեր, ի տարբերություն քեզ, հա՛, հենց քեզ, չեն վախենում մի գիշերում աշխարհ կտրելուց:

Եվ առավոտն իմ ճամփորդության շարունակությունն է, իսկ ցերեկը՝ վերջակետը անձրևի մեջ: Տե՛ս՝ մատներիս վրա նստել է կաթ-կաթ… Կսրբեմ, ու կջնջվի, կվերանա, իսկ ես կամ, ապրում եմ: Դու անձրևի կաթիլ ես:

Սա քո մասին է, բայց դու չես, ստեղծածդ տրամադրությունն է…

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me