«Զմրուխտ քաղաքի կախարդը» (Լ. Ֆրանկ Բաում)

wizard-of-oz-posters2Գրքի հայերեն վերնագիրը հենց «Զմրուխտ քաղաքի կախարդ» է: Չնայած ինձ դուր չի գալիս, որ «Օզ» անունը վերնագրից կորել է, բայց ամեն դեպքում չեմ կարող հաշտվել այլ վերնագրի հետ, որովհետև փոքրուց որպես «Զմրուխտ քաղաքի կախարդ» եմ իմացել, իսկ Wizard of Oz-ին հանդիպել եմ ավելի ուշ:

Քրքրված գիրք էր: Եղբայրս ու ես մի քանի անգամ գրիչով անցել էինք վրայով: Մութ ու ցուրտ տարիներին մամաս էս գիրքն էր կարդում մոմի լույսի տակ, որ քնենք: Ու քանի որ վերջին էջերը չկային, էդպես էլ չիմացանք՝ վերջում ինչ է լինում, մինչև տարիներ անց Պրագայում կինոն չտեսանք:

«Զմրուխտ քաղաքի կախարդն» իմ մանկության սիրելի գրքերից է, չնայած ինքս առաջին անգամ էսօր կարդացի: 30-ականներին Ջուդի Գարլանդի մասնակցությամբ նկարահանված ֆիլմն էլ իմ սիրած ֆիլմերից է, ու մի հազար անգամ տեսել եմ: Էնտեղ հնչող Somewhere over the Rainbow երգն իմ ամենասիրած երգերից է, ու դրա տարբեր կատարումներ ունեմ կոմպիս մեջ:

Էսօր որոշեցի կարդալ: Ֆեյսբուքում մեկը ստատուս էր դրել մեջբերմամբ: Հավեսի ընկա: Սկսեցի կարդալ ու չուզեցի ընդհատել: Վաղուց էսպես հավեսով որևէ գիրք չէի կարդացել: Ու չեմ հիշում՝ վերջին անգամ երբ է պատահել, որ գիրքը սկսեմ կարդալ ու ցած դնեմ միայն ավարտելուց հետո: Եվ ամենազարմանալին այն էր, որ անգիր գիտեի՝ ինչ է լինելու, որը որից հետո է, բայց հավեսով էի կարդում:

Հեքիաթի պրիմիտիվ ճշմարտությունները, շատ արագ զարգացող իրադարձությունները, հմտորեն ստեղծված կերպարներն ու նրանց պարզ հարաբերությունները… Էս ամենն էնքան սիրուն էր: Ընթացքում ժպտում էի, նշումներ անում, նույն պարբերությունը մի քանի անգամ կարդում: 

Անկեղծ ասած, չէի ուզի վերլուծություններով ծանրացնել պարզ ու սիրուն հեքիաթը: Կասեի՝ էստեղ խոսում է ինքնավստահության բացակայության մասին ու թե որքան հեշտ է այն վերականգնելը, եթե դա անում է հեղինակավոր մեկը: Կասեի՝ հիմա էլ աշխարհում կան պետություններ, որտեղ մարդիկ ակնոցներով են նայում իրենց շրջապատին ու ամեն ինչ միագույն են տեսնում: Կասեի՝ կան Օզի պես թույլ ու վախկոտ ղեկավարներ, որոնք սարսափ են ներշնչում: Կասեի՝ մեր կյանքում էլ է հաճախ էդպես լինում, որ ամենապարզ լուծումներն ամենաբարդ տեղերում ենք փնտրում, ու դա իր նպատակն ունի: Կասեի՝ խոսվում էր նաև մարդկանց արժեհամակարգի տարբերությունների մասին (փայտահատը սիրտ էր ուզում, իսկ խրտվիլակը՝ ուղեղ, մինչդեռ երկուսն էլ դրանցից չունեին): Ու էլի լիքը անկապ բաներ կասեի, բայց չէ, թող մնա որպես իմ մանկության սիրուն հեքիաթ, որտեղից մի քանի մեջբերում հենց հիմա թարգմանում եմ ու դնեմ այստեղ:

– Ի՞նչ ես կարծում,- հարցրեց,- եթե քեզ հետ Զմրուխտ քաղաք գամ, այդ Օզն ինձ ուղեղ կտա՞:
– Չեմ կարող ասել,- պատասխանեց,- բայց կարող ես գալ ինձ հետ, եթե ուզում ես: Եթե Օզը քեզ ուղեղ չտա, սրանից ավելի վատ չի լինի քեզ համար:

***
– Ինձ չեն անհանգստացնում իմ ծղոտե ոտքերն ու մարմինը, որովհետև ցավ չեմ կարող զգալ: Եթե որևէ մեկը ոտքս տրորի կամ ասեղով ծակի, ոչինչ չեմ զգա: Բայց չեմ ուզում, որ մարդիկ ինձ հիմար անվանեն, ու եթե գլխիս մեջ ուղեղի փոխարեն ծղոտ մնա, ինչպե՞ս եմ երբևէ որևէ բան իմանալու:

***
– Երևի անհարմար է միս ու արյունից լինելը,- մտածկոտ ասաց Խրտվիլակը,- որովհետև պիտի քնես, ուտես ու խմես: Ամեն դեպքում, ուղեղ ունես, իսկ կարգին մտածելու համար արժե էդքան նեղություն քաշել:

***
Փայտահատը շատ լավ գիտեր, որ սիրտ չունի: Դրա համար հոգ էր տանում, որ երբևէ որևէ մեկի նկատմամբ չար ու դաժան չլինի:

Ու վերջում իմ ամենա-ամենասիրածը, որ ցանկացած հայրենասիրական ամպագոռգոռ հայտարարությունից ավելին արժի.

– Չեմ հասկանում՝ ինչու պիտի ուզես լքել այս գեղեցիկ երկիրը ու վերադառնալ էդ չոր ու գորշ վայրը, որ Կանզաս ես կոչում:
– Որովհետև ուղեղ չունես,- պատասխանեց աղջիկը,- կապ չունի՝ ինչքան մռայլ ու գորշ են մեր տները: Մենք՝ միս ու արյունով մարդիկ նախընտրում ենք այնտեղ ապրել, ոչ թե որևէ այլ երկրում, ինչքան էլ գեղեցիկ լինի այն: Տնից լավ տեղ չկա:
Խրտվիլակը հոգոց հանեց:
– Իհարկե չեմ կարող հասկանալ դա,- ասաց,- եթե քո գլխի մեջ էլ իմի պես ծղոտ լիներ, երևի բոլորդ էլ գեղեցիկ վայրերում կապրեիք, ու Կանզասում ոչ ոք չէր լինի: Կանզասի բախտը բերել է, որ դուք ուղեղ ունեք:

Մի օր երևի ես էլ երեխաներ կունենամ ու նրանց համար քնելուց առաջ կկարդամ էս հեքիաթը:

Անծայր ու չընդհատվող, բացահայտվող Պրահան

Բարան սպասում էր մետրոյի կայարանում:
– Կզբոսնենք Վիշեհրադում,- ասաց,- սա իմ սիրելի վայրն է Պրահայում:

Քայլում ենք բլրի վրայով:
– Քեզ տեսնելը Խրոնինգենն է հիշեցնում,- շարունակում է Բարան:

Վերևից երևում է քաղաքը:
– Այս շենքը ծննդատուն է: Ես այստեղ եմ ծնվել:

DSCF0452

Բարան սիրում է իր ծննդավայրը: Ու թվում է՝ ուրիշ տեղ չի գնա:
– Մտածում եմ Խրոնինգեն տեղափոխվելու մասին, բայց մի քիչ էլ վախենում եմ. ախր մարդիկ այլևս այնտեղ չեն լինի:
Շատ լավ եմ հասկանում նրան, որովհետև թեզիս թեման հանուն Խրոնինգենի ընտրեցի՝ միևնույն ժամանակ վախենալով, որ այլևս այնտեղ չեն լինի Դանիկան ու Անկեն, Քրինան ու Դեյվիդը, Անային ու Ագան:

Մտնում ենք Վիշեհրադի եկեղեցին: Բարան պատմական տվյալներ է հաղորդում: Կողքը գերեզմանոց է: 
– Էստեղ Կարել Չապեկն էլ է թաղված:

Վիշեհրադից իջնում, գնում ենք Բարայի սիրելի փաբը:
DSCF0462
– Ես չեխական կոլա եմ խմում, որ մեր արտադրությանը խթանեմ,- ժպտում է Բարան:
Ես էլ եմ նույնից փորձում, ու պիտի ասեմ, որ շատ ավելի համով էր, քան ցանկացած պեպսի ու կոկա կոլա: 

Ինձ դուր է գալիս, որ հասկանում եմ չեխերենը, բայց երբ մի բան պիտի ասեմ, լեզուս կապ է ընկնում, ու անգլերեն բառեր եմ մրմնջում: 

Բարայի հետ անընդհատ խոսում եմ Խրոնինգենից: Երկուսս էլ ահավոր կարոտում ենք, երկուսս էլ ուզում ենք վերադառնալ, երկուսս էլ սիրահարված ենք Խրոնինգենի ոգուն: Խոսում ենք նաև Պրահայից, որտեղ նույնպես լիքը կիսելու բաներ ունենք: Ինձ դուր է գալիս, որ Բարան էդքան սիրում է իր ծննդավայրը: Նրա համար ամեն ինչ պարզ ու հասարակ է. մի ծննդավայր, մի հայրենիք, մի տուն: Իսկ ես մոլորված եմ: Ու մի երկու բառով պատմում եմ նրան փնտրտուքներիս մասին, որոնց իմաստը ես էլ մինչև վերջ չեմ հասկացել:

Հետո քայլում ենք Վլտավայի ափով: 
– Սիրում եմ Պրահայում նորություններ բացահայտել: 
– Հա, դրանք լիքն են: Անընդհատ պիտի փնտրես:
Ու  Բարան հիշում է կոմունիզմի զոհերի հուշարձանը, որը ես էլ էի անցյալ տարի բացահայտել:
– Գնա՞նք Ջոն Լենոնի պատի մոտ:
– Հա˜,- ու էստեղ հասկանում եմ, որ ես էլ Պրահայում սիրելի վայր ունեմ:

Ջոն Լենոնի պատը փոխվել է: Այն անընդհատ թարմացվում է, ու եթե մի բան դուրդ գալիս է, պիտի անպայման նկարես. հաջորդ օրը գուցե այնտեղ չլինի:

Ու իսկապես փոխվել էր: Անցյալ տարվանից շատ բաներ չէին մնացել: 
– 80-ականներին մարդիկ գալիս էին այստեղ, ազատության մասին տարբեր արտահայտություններ գրում,- պատմում է Բարան,- սակայն ոստիկանությունն ամեն գիշեր պատին սպիտակ ներկ էր փչում: Հետագայում էնքան էլ բարդացել ամեն ինչ, որ հսկողություն էին սահմանում պատի մոտ:

Հիմա էնտեղ ով ինչ ուզում, ինչպես ուզում գրում ու նկարում է:
DSCF0468
Էս անգամ պատի մոտ բազմաթիվ տուրիստներից բացի մի ջահել տղա էր կանգնած ու Բիթլերի երգերն էր երգում: Էնքան հավես էր կանգնել, անջատվել ու լսել: 

DSCF0475
Ու շարունակեցինք քայլել ես ու Բարան: Ոտքերս ցավում են սալաքարերից՝ հիշեցնելով անցյալ տարվա վեց-յոթ ժամանոց երբեք չհոգնեցնող, բայց ոտքերս վերքոտող զբոսանքները:
– Հոգնե՞լ ես,- անընդհատ հարցնում էր Բարան, քանի որ գիտեր, որ գիշերը չեմ քնել, չէր ուզում անընդհատ քայլելով ուժասպառ անել ինձ: Ու ես պիտի բացատրեի, որ Պրահայում մոռանում եմ հոգնածության մասին:

Պրահան անընդհատ կենդանի է, անդադար շարժման մեջ է, ամենուր երաժշտություն է:
– Գիտե՞ս՝ Խրոնինգենը հասարակ քաղաք է, յուրօրինակ գեղեցկություն չունի, բայց զարմանալի ոգի ունի. նման բան ուրիշ քաղաքներում չես տեսնի:
– Ըհը, Պոտսդամն էլ ճիշտ հակառակն է. սիրուն քաղաք է, բայց ոգի չունի… բայց մի բացառություն կա, գիտե՞ս: Պրահան և սիրուն է, և ոգի ունի:
Ու Բարան համաձայն էր:

Սիրում եմ թափառել Պրահայի փողոցներում՝ չմտածելով ոչնչի մասին: Սիրում եմ ուսապարկս դիմացից հագնել, որ ինձ չթալանեն, սիրում եմ դանդաղ ընթացքս մարդաշատության պատճառով, սիրում եմ ոտքերիս ցավն ու այրող արևը, սիրում եմ չավարտվող, չընդհատվող Պրահան: Ու ամեն անգամ այնտեղ վերադառնալս նմանվում է տոնի: Ամեն անգամ հեռանալիս գիտեմ, որ նորից եմ գալու: Ու մտածում եմ՝ գուցե Պրահան իմ տունն է, գուցե չեխերեն սովորեմ, հենց էստեղ էլ գամ, ապրեմ մնացած կյանքս: Չէ, ես անընդհատ ուզում եմ էնտեղից հեռանալ համը դեռ բերանումս, չկշտացած, որ հետո նորից գամ ու ամեն փողոցով անցնելիս որևէ բան հիշեմ, չկարողանամ մտաբերել, թե այս կամ այն թաղամասն ում հետ էր կապված, բայց ամեն ինչ չափից դուրս ծանոթ թվա: Ու կերազեմ մանկության ընկերներիս պատահաբար հանդիպելու մասին՝ շատ լավ հասկանալով, որ նրանցից ոչ մեկը Պրահայում չի մնացել, ու ես կլինեմ միակ խելառը, եթե գնամ այնտեղ ապրելու:

DSCF0493

Հանդիպում Պատրիսիա Քելիի հետ

«Չեք կարող պատկերացնել, թե որքան գեղեցիկ է մարդկանց համար երգելը, ժպիտ կամ աչքերում արցունք տեսնելը: Չգիտես, թե օրվա ընթացքում ինչի միջով է անցել: Գուցե քիչ առաջ կռվել է, գուցե հերոինի դոզա ստացել… Դու չես կարող տեսնել… Բայց երբ երգում ես նրանց համար, տեսնում ես նրանց աչքերում: Տեսնում ես այդ տառապանքը, տեսնում ես այդ ուրախությունը: Երաժշտությունը հենց այդպես է ամեն ինչ դուրս բերում: Նրանք չեն կարող շշի մեջ պահել, ինչպես գինու մի շիշ: Խցանը դուրս է թռչում»: Պատրիսիա Քելի

Սկզբում տատանվում էի. պե՞տք է արդյոք Պատրիսիա Քելիի համերգի տոմս գնեմ: Սաքսոնիայի այս փոքրիկ քաղաքն ինձ ամենամոտն էր, որտեղ Պատրիսիան համերգ էր տալու այս տարի: Եվ ես տատանվում էի, որովհետև առաջին հերթին հույս ունեի, որ Բեռլինում կամ շրջակայքում դեռ համերգ կտա: Երկրորդ, ճամփորդություն ընդգրկող համերգը պահանջում է ավելի մեծ ծախսեր ու շատ սթրես: Երրորդ, վստահ չէի` դուրս կգա՞ր համերգը:

Kelly Family-ով վաղուց եմ տարված եղել: Պետք է խոստովանեմ, որ բախտավոր էի, որ Stille Nacht համերգաշրջանը 2011-ին էր: Էդ ժամանակ Խրոնինգենում էի ապրում, ու ամենամոտ համերգն Էսսենում էր: Բախտավոր էի, որ հենց այդ հատուկ համերգի տոմսը գնեցի և ուրախ եմ, որ բավականաչափ խելացի գտնվեցի: Հակառակ դեպքում պատկական իրադարձություն էի բաց թողնելու:

Բայց գաղտնի երազում էի, որ Պատրիսիայի սոլո համերգներից էր կտեսնեմ: Հիշում եմ` երբ YouTube-ն ի հայտ եկավ, երբեմն-երբեմն տենդագին գիշերներ էի անցկացնում` դիտելով նրա սոլո համերգների տեսագրությունները: Ու միշտ ինձ հարց էի տալիս. «Ես էնտեղ կլինե՞մ»:

Եվ ահա վերջապես հնարավորություն բացվեց. Պատրիսիան համերգ էր տալու Թորգաուում այն ժամանակ, երբ ես Պոտսդամում էի ապրելիս լինելու: Բայց դեռ տատանվում էի: Երբ իմացա, որ այս շրջագայության ժամանակ ավելի մոտ տեղերում համերգ չի տալու, երբ հասկացա, որ Ֆինլանդիայից Գերմանիա հասնելը դժվար կլինի, էլ երկար չմտածեցի ու գնեցի տոմսը: Կարճ ժամանակ անց Պատրիսիան պիտի հայտարարեր, որ այս շրջագայությունից հետո հանգստի է գնում:

Բայց դեռ վախենում էի. համերգն ինձ դու՞ր էր գալու: Իհարկե, երբ փոքր էի, խելագարվում էի Քելիների համար, բայց հիմա, երբ մեծացել եմ, Քելիներին սիրելը նմանվել է սովորության. իմ իսկական երաժշտական ճաշակի մասը չի կազմում: Չէի ուզում քանդել մանկությանս պատրանքները:

Այնուամենայնիվ, Թորգաու ճամփորդելն ու Պատրիսիային տեսնելն ամենալավ որոշումներիցս է, որ կայացրել եմ Պոտսդամ տեղափոխվելուց հետո: Հիմար էի, որ կարծում էի` դուրս չի գալու:

Համերգից երկու ժամ առաջ մուտքի մոտ հայտնվելը երկրորդ շարքում տեղս ապահովեց: Մեկ ժամ առաջ ներս մտա ու սկսեցի բեմն ուսումնասիրել: Տարբեր հին լուսանկարներ և իրեր էին դրված: Կարելի էր գտնել նաև Պատրիսիայի երեխաների նկարածները: Բեմը թեմային համապատասխանում էր. Songs & Stories («Երգեր և պատմություններ»): Դահլիճը փոքր էր` հազիվ հարյուր հոգանոց:

Ուղիղ ժամը ութին Պատրիսիան բեմ բարձրացավ: Կատարում էր երգեր թե իր ընտանիքի, թե իր սեփական երգացանկից: Խոսում էր հանդիսատեսի հետ: Հարցեր տալիս, պատասխանների սպասում, երգացնում: Պատմություններ էր պատմում, որոնց մեծ մասը չէի հասկանում. գերմաներեն էր: Հումորի զգացումը սպանիչ էր: Հա կատակներ էր անում, դահլիճը հա քանդվում էր:

Ու երգում էր: Հիմար էի, որ կարծում էի` դուրս չի գալու: Երկրորդ շարքում նստած վայելում էի ոչ միայն երաժշտության հնչողությունը, այլև տեսքը նրա դեմքին: Նա իսկապես հիանալի կատարող է ու իսկապես հրաշալի ձայն ունի: Կենդանի ավելի լավն է, քան ձայնագրություններում, իսկ դա ոչ բոլոր կատարողների համար է ճշմարիտ: Ու հենց այդ պատճառով էլ տեսագրություններ չեմ դնում այստեղ:

Ընտանիքի երգացանկից կատարած երգերն ինձ տարան դեպի մանկություն, իմ իրական Եսին, որը թողել էի Պրահայում տարիներ առաջ ու գտել Թորգաուում: Աչքերս լցվել էին: Եվ ես երջանիկ էի: Եվ կարոտում էի: Լցված էի հույզերով, ու դրանք գալիս էին բեմից` նրա ձայնի, դիմախաղի ու ժեստերի, պարի հետ: 

Համերգից հետո խելքիս փչեց Պատրիսիային հանդիպել: Ու ինձ փրկեց գերմաներեն չիմանալս, հայ լինելս: Երբ թիմից մի աղջկա խնդրեցի, որ կազմակերպի, նա ասաց, որ դա հնարավոր չէ: Հետո հարցրեց` որտեղից եմ: Հայաստանի անունը լսելիս տեղի տվեց. «Լավ, հարցնեմ նրան»:

– Ուրեմն Հայաստանից ես, հա՞,- սկսեց Պատրիսիան:
Ուզում էի հարցնել, թե արդյոք տեղը գիտի: Փոխարենն ուղղակի գլխով արեցի:
– Կարճ ժամանակով Գերմանիայում եմ, որոշեցի հնարավորությունը բաց չթողնել… ես քո ընտանիքին լսում եմ ութ տարեկանից:
– Օօօ,- զարմացած ձևացավ Պատրիսիան,- անունդ ի՞նչ է: 
Այ որ ասեի առաջին համերգին, որ եղել եմ, Stille Nacht-ն էր, իսկականից կզարմանար:
– Դժվար անուն է,- ժպտացի,- Բյուրակն:
– Բյուրակն,- կրկնեց: Ի զարմանս ինձ` առանց որևէ դժվարության, առանց սխալ արտասանության: 
Հեռանալիս ասաց.
– Աստված օրհնի:
– Հուսամ` էլի քեզ կտեսնեմ:
– Անպայման,- գրկեց:

Ներկելու գրքերը

Խանութից ներկելու գիրք ու գունավոր մատիտներ գնեցի: Վերջին տարիներին ամենալարված ժամանակ ներվերս հանգստացնելու լավագույն մեթոդներից է: Ներկելու գրքի վրա գրված էր` 2-6 տարեկան, բայց հեչ վեջս չէր:

Ամեն դեպքում, երևէ էդ տարիքից էլ սկսել եմ ներկել: Սկզբում անճոռնի խզբզոցներ էին: Ու դա երկար կտևեր, եթե տարիքով ավելի մեծ, հետևաբար ավելի շատ բան տեսած մի երեխա չասեր, որ էդպես չեն ներկում, որ պետք է ձգտեմ սև գծերից դուրս չանցնել ու որևէ բան ներկելիս սպիտակ ծակ չթողնել: Դրանից հետո ներկածներս ավելի կոկիկ էին, բայց ինչ-որ կպչունություն կար մեջս: Երբ ներկում էի մուլտերի հերոսներին ու երբ չէի հիշում, թե որն ինչ գույնի է, աշխարհ էի շուռ տալիս, մինչև պարզում էի ու էդ գույն ներկում:

Էդ ժամանակներն էլ անցան: Սկսեցի մտածել` ինչու՞ պիտի Դիսնեյի բադիկը սպիտակ լինի, ոչ թե կանաչ, մանուշակագույն ու կապույտ միաժամանակ: Ու սկսեցի գունավոր բադիկներ ստանալ, Փոքահոնթասին բաց դեղինից բացի նաև այլ շորեր հագցնել, Մինի մաուսի բանտիկների վրա նախշեր անել:

Մեծանալուս հետ էդ հոբին մոռացվեց-գնաց, մինչև մի քանի տարի առաջ հանկարծ չհիշեցի ու չուզեցի նորից ներկելով զբաղվել: Անգամ Ակումբի հատուկ հանդիպումներ էինք կազմակերպում, տուփերով մատիտներ ու ներկելիքներ բերում, Վեսթի սեղաններին փռում ու խմբակային ներկում: Էդ տարի ծնունդիս լիքը ներկելիքներ նվեր ստացա: 

Էդպես էսօր էլ վերջապես ներկելիք գնեցի և ուրախ-ուրախ եկա, որ ներկեմ: Երևում է` խելոքացել եմ: Խոտը կանաչ ներկեցի, երկինքը` կապույտ: Բայց չէ, չդիմացա: Վերջը ոչխարին նարնջագույն սարքեցի:

Պատանեկությանս գրքերը

Հասկանալով, որ էսօր չեմ կարողանա ինձ որևէ բան ստիպել, դուրս եկա ու ընկա խանութներով (վերջին անգամ նման բան արել եմ հունվարի սկզբին, երբ նոր էի Հայաստանից եկել): Մի քանի մանր-մունր բան ունեի առնելու ու եթե միայն դրանց հետևից գնացած լինեի, ամենաշատը կես ժամից տանը կլինեի… Բայց չէ, ուզում էի խանութներում թափառել ու հետն էլ ինձ ինչ-որ բանով ուրախացնել:

Դրա համար մտա գրախանութ: Հա, գիրք եմ առնելու: Թքած, որ առանց էդ էլ իրերս շատ են, ու չգիտեմ` ոնց եմ ամեն ինչ Գերմանիա հասցնելու: Թքած, որ դարակումս մի տասը գիրք ունեմ, որոնց սկի կեսն էլ չեմ կարդացել: Ասենք, Բեռլինի S-Bahn-ում դրանք մի ամսում կկարդացվեն-կանցնեն: Ինձ պարզապես նոր գիրք է պետք դարակս զարդարելու համար:

Էս գրախանութում երկրորդ ձեռքի գրքեր էլ կան, հետևաբար գրքի վրա շատ փող ծախսելու մեղքի զգացողություն չեմ ունենա: Միայն թե պետք է գտնել ինձ հետաքրքրողները:

Անցնում եմ անգլերենների մոտով: Ոչինչ չի ձգում: Հոլանդերենների մեջ պոեզիա եմ փնտրում: Չգիտեմ ինչու, գլուխս մտել է, որ գնալուցս առաջ պիտի հոլանդացի ժամանակակից պոետի գիրք առնեմ (թե ես ո՞ր օրվա պոեզիա կարդացողն եմ, էն էլ հոլանդերեն): Էլի ոչինչ չձգեց: Մեկ էլ հասա երաժշտական բաժնին:

Կողք կողքի շարված են ռոք ու փոփ հանրագիտարաններ: Բոյս չի հասնում, որ վերցնեմ, թերթեմ: Բայց չեմ էլ ուզում: Չեն ձգում: Հիշում եմ թինեյջըր վախտերս, երբ էդ հանրագիտարաններն իմ երազանքների գրքերն էին, ու ամեն անգամ ծննդյանս օրն ու Նոր տարուն երազում էի, որ դրանից նվիրեն: Հայրս լավ գիտեր դրա մասին, ինքն էլ նվիրում էր: Էդպես լիքը գրքեր եմ կուտակել: 

Մեկ էլ աչքովս ընկնում է Ալանիսի մասին մի գիրք: Վերցնում, թերթում եմ: Հայ-հայ է ուզում էի առնել, էն էլ զգում եմ, որ էդ նույն գրքից հերիք չի ունեմ, դեռ մի բան էլ կարդացել եմ: Վերցնում եմ Շերիլ Քրոուի մասին գիրքը, թերթում: Հետո Բոբ Դիլանը, Ժակ Բրելը, Շառլ Ազնավուրը… Թերթում եմ դնում տեղը: Չէ, երաժշտական բաժինն ինձ չի հետաքրքրում: Անցել են էն ժամանակները, երբ երաժշտական հանրագիտարանն ինձ համար սուրբ գիրք էր, իսկ երաժիշտներին վերաբերող ցանկացած տեղեկություն պետք է գրանցվեր հատուկ դրա համար նախատեսված տետրերում, որոնք պիտի որ դեռ Երևանի սենյակումս լինեն: Էդպես լիքը անիմաստ գիտելիք էի հավաքում: Հետաքրքրություն էր, որն օգնում էր ռադիոների բոլոր մրցանակները շահել: 

Հիմա կյանքն անհետաքրքիր ու հեշտ է: Նախ, երաժիշտների թողարկած ալբոմների անունները, տարեթվերն ու մյուս մանրամասներն ինձ չեն հետաքրքրում: Երկրորդ, եթե հանկարծ որևէ բան պետք լինի, Գուգոն կա ու կա: Ռադիոներում էլ գաղափար չունեմ ինչ է կատարվում:

***
Մտա գրախանութի մյուս բաժին: Գնեցի Բրյուգեի ու Գենտի տուրիստական ուղեցույց, որը հաստատ երբեք չեմ կարդալու, դուրս եկա` արհամարհելով պատանեկությանս երազանքի գրքերը:

Kelly Family. համերգ, որի մասին երազում էի դեռ 95-96 թվերից

1. Ինչպես ստացվեց, որ մենակ չգնացի կամ զուգադիպությունների շարան
Kelly Family-ի մի ֆորում կա: Էնտեղի անդամներից մեկի հետ նամակագրական կապ ունեմ: Իսկական, տեղը տեղին ձեռագիր, փոստով ուղարկվող: Նամակներից մեկում գրել էի, որ Էսսենում Քելլիների համերգին եմ գնալու: Պատասխանեց, որ ինքն էլ է նույն տեղում լինելու: Առաջարկեցի միասին գնալ: Հետագա պայմանավորվածություններն արդեն մեյլով արեցինք. փոստը չէր հասցնի:
մնացածը

Տասնհինգ տարի առաջ Պրահայում

Դպրոցից տուն էինք գալիս: Ավտոբուսի պատուհանից տեսա մեծ պաստառը. The Kelly Family: Վաղուց էի սպասում: Ուրեմն գալիս են Պրահա: Ճամփին մտածում էի, թե մամայիս ոնց եմ համոզելու, որ ինձ համերգ տանի: Հազար ու մի խոստում մտքովս անցավ. խելոք կմնամ, Հովոյի հետ կռիվ չեմ անի, տունը չեմ կեղտոտի: 

Մտա տուն:
– Մամ, գիտե՞ս, որ հունվարի 8-ին Kelly Family-ն ա գալիս Պրագա,- ասում եմ ու պատրաստում խոստումների ցանկը:
– Հա՞, կարելի ա գնալ:
Զարմանում եմ:

Հաջորդ օրը մայրս գնում է տոմսարկղ: Տոմսերն արդեն սպառված են լինում:

Դասարանում էլ ենք քննարկում խմբի գալու հարցը: Ոչ ոք տոմս չուներ: Էն ժամանակ սաղ աղջիկներով տարած էինք Kelly Family-ի վրա, իսկ տղաները Backstreet Boys էին լսում: Հա կռիվ էինք անում:

Մեկ էլ մի օր.
– Գիտե՞ս, որ համերգը տեղափոխվել ա մարտի 6-ին,- ասում է իմ համադասարանցի Սելման,- տոմսն արդեն ունեմ:
Իսկ մենք մարտի 2-ին գալիս էինք Երևան… Kelly Family-ի համերգին ներկա գտնվելը մնաց երազանք:

Անցել է տասնհինգ տարի: Մի շաբաթից նրանց կտեսնեմ բեմի վրա: Էլ էն չեն, բայց ես էլ էն չեմ:

Հ.Գ. Մի հատ էլ երգ որպես բոնուս: Էս մեկը շատ ավելի ուշ եմ հայտնաբերել, չնայած նրանց հին շրջանի գործերից է: Խնդալս գալիս ա, որ լսում ու նայում եմ: Տակը թրջելու մասին ա:

Մեր մանկության երգերը

գրառումից ոգեշնչված

Էստեղի գերմանացի և չեխ ուսանողների հետ երեկ մեր մանկության երգերից էինք խոսում: Պատկերացնու՞մ եք` գրեթե բոլորս Kelly Family-ի երգերն ենք լսել: Ուղղակի մի տարբերություն կար. նրանք եղել էին համերգներին, իսկ ես` ոչ (երկու շաբաթից տասնվեց տարվա սխալը կուղղվի):

Խոսում էինք պլակատները պատերին կպցնելուց, քննարկում, թե խմբի որ անդամին էինք ավելի շատ սիրում, որ երգն է ավելի լավը: Նստած մտածում եմ` էն, ինչ Հայաստանում անսովոր էր ու անհասկանալի (որովհետև հասակակիցներս Էնրիկե Իգլեսիաս ու Նատալյա Օրեյրո էին լսում), էս կողմերում եղել է սովորական մանկություն: 

Մի երգ էլ իմ կողմից: Իմ ամենասիրածներից չէ, բայց ամենահայտնիներից է (նաև Հայաստանում, որովհետև մի ռադիոկայան անընդհատ էս երգն էր միացնում): 

Պրահային սիրահարված աղջիկը

HOST-ում էլի ֆիլմի երեկո էր: Մինչև սկսելը թեյ-սուրճ ենք խմում, ծանոթանում, ասում խոսում: Չգիտեմ ոնց սկսեցի շփվել երկու աղջիկների հետ, որոնց հիշում էի դեռ նախորդ ֆիլմից, բայց չէի հասցրել ծանոթանալ: Սկսեցինք խոսել մեր հանրակացարաններից: Պարզվեց` երկուսն էլ նույն տեղում են ապրում: Իմ համակուրսեցիներից մեկն էլ է այնտեղ, բողոքներ շատ եմ լսել: 
– Հա, մենք անուն ենք հանել փարթիներով,- ասաց նրանցից մեկը:

Արդեն ուզում էի սկսել, թե` հատկապես իսպանացի ուսանողները, նրանք ահավոր աղմկոտ են և այլն, բայց ձեռքբերովի նրբանկատությունս սկզբում հարցրեց, թե որտեղից են աղջիկները: Մեկն իսպանուհի դուրս եկավ: Լավ է, որ բերանս փակ պահեցի: Երկրորդն էլ.
– Չեխիայից եմ:
Ու էստեղ խոսակցությունը լրիվ ուրիշ ուղղություն ստացավ:

– Չեխիայում ապրել եմ,- ասացի:
– Որտե՞ղ: Պրահայու՞մ:
– Ըհը:
– Վայ, ինչ հաճելի է ծանոթանալ մեկի հետ, որն ապրել է իմ քաղաքում… Երբ կարոտում եմ Պրահան, կարող եմ մեկի հետ խոսել դրա մասին… Ո՞ր մասում ես ապրել:
– Սկզբում Բոհնիցե թաղամասում, հետո` řimska-ում:
– Ոնց, դու կարողանում ես արտասանել էդ հնչյունը:

Չեխերի համար ř-ն նույնն է, ինչ մեզ համար` ճ-ն:
– Իսկ դու որտե՞ղ ես ապրել:
– Վիշեհրադում:
Սկսում է բացատրել, թե դա որտեղ է:
– Գիտեմ, գիտեմ… Մտերիմ ընկերուհիս էնտեղ էր ապրում:
– Պրահան շատ սիրուն է,- ասում է:
– Լիովին համաձայն եմ:
– Գիտես, Խրոնինգենն էլ վատը չէ, բայց էս տեղ ամեն ինչ իրար նման է, իսկ Պրահայում անընդհատ տարբեր բաներ կտեսնես:
Հետո պատմում է, թե ինչպես մի անգամ գրադարանում նստած պարապելու փոխարեն ինտերնետն է փորփրել, գտել մի ամերիկացու բլոգ, որն ամբողջովին Պրահայի մասին է եղել:
– Ես էլ եմ իմ բլոգում Պրահայի մասին գրել,- ասացի,- բայց հայերեն:

Էս աղջկան նայելով կուզեի ես էլ իմ քաղաքն էդքան շատ սիրել, ու երբ հանդիպեի մի մարդու, որն այնտեղ եղել է, քննարկել: Բայց զգացի, որ Պրահան նույնիսկ ավելի շատ եմ սիրում, քան Երևանը:

16 տարեկանում Պրահայում

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me