Protected: Պաղպաղակը, վալերիանան ու մայրս

This content is password protected. To view it please enter your password below:

Դարդեր

Ինչու՞ են մարդիկ հոգնում, քնում, ուտում, զուգարան գնում: Դրան էլ ավելացնենք դասերին ներկա գտնվելու ժամանակն ու կողմնակի մանր-մունր բաները, և օրվա 24 ժամից հինգ-վեցը կմնա: Բա ո՞նց հասցնեմ էսքանը: Վաղը մեր առաջին փորձնական թեստային քննությունն է: Էսօր առաջին չորս խմբերն էին, դրական ստացող չի եղել: Վաղն էլ մենք չենք ստանա, էլ չեմ խոսում ավելի հոտավետ գնահատականների մասին: Այդ թեստերը հաղթահարելու համար պետք է 22 առարկա իդեալական իմանալ: Դա հնարավո՞ր բան է: Ու ժամանակ էլ չկա ախր: Մայիսի կեսերին պետք է հանձնենք, իսկ ես նույնիսկ թերապիան չեմ հասցնում: Մենակ ես չեմ էս խայտառակ վիճակում: Մտածե՞լ են, թե ինչ փորձության առաջ են մեզ կանգնացնում: Գոնե մինչև քննությունը մի լրիվ ամիս ազատ ժամանակ տային, որ օր ու գիշեր պարապեինք, ուրիշ բաների մասին չմտածեինք: Թե չէ էսպես չգիտես` որն անես, որը թողնես: Իսկ ընդհանրապես որևէ մեկը ստուգու՞մ է էդ թեստերը, տեսնու՞մ է, թե ինչ մանր-մունր հարցեր կան, պարզու՞մ են, թե ինչքանով է համապատասխանում մեր ձեռքի տակ եղած գրականությանը… Հետո ինչ, որ հարցաշարերի տակ որևէ գրքի անուն կա գրած: Դա բնավ չի խանգարում, որ թեստերն ինտերնետից քաշեն ու անկապ թարգմանեն:

Ցնդում եմ արդեն: Գիտեմ, որ եթե վաղը չստանամ, դուխս գցելու եմ ու չկարողանամ պարապել: Գոնե, գոնե 80 հատ գրեի…

Եթե միայն կատարյալ հիշողություն ունենայի, այնքան աշխատասեր լինեի, որ գրքերից չպոկվեի, մտածելու ուրիշ հարցեր չունենայի, ուտելու ու քնելու վրա ժամանակ չծախսեի, գուցե հիմա այսպես նեղված չնստեի:

նեՌվայնության ռեցիդիվ (ախտադարձ)

Ես էլ մտածում էի` վսյո, արդեն նեՌվայնությունս անցավ, կարամ հանգիստ քնեմ-արթնանամ, մարդկանց հետ շփվեմ: Էն էլ դու մի ասա` երկու օր առաջ, երբ պառկեցի քնելու, իրանից գոհ-գոհ հայտնվեց սկզբում սրտխփոցի, հետո` անդուր երազների ու անընդհատ արթնանալու տեսքով: Էլ չեմ ասում, որ վերջին երկու օրերին ուղեղիս ճտտիկը փչացել ա, մտքերս անջատել չի լինում: Որ հոգեկան հիվանդ լինեի, կասեի` fuga idearum ունեմ, բայց դե տենց չի: Էդքան չեմ խոսում: Հակառակը` քչախոս եմ դարձել: Էն աստիճանի, որ էսօր Մաշկան նույնիսկ անհագստացավ: Բայց դե հաստատ գիտեմ, որ եթե հանկարծ էդ բոլոր մտքերս խոսքերի տեսք ստանան, բռնել չի լինի:

Ամեն ստից բան սկսել ա ինձ նեՌվայնացնել: Նույնիսկ որոշ մարդկանց ներկայությունը: Ախր էդ էլ մի բան չի. ուզում ես գոնե կարճ ժամանակով ոմանցից ազատվես, էն էլ պոչի նման հետապնդում են: Որ ասես` քեզ շատ են սիրում, դրա համար պոկ չեն գալիս, սուտ կլինի: Ուղղակի չեն ուզում ասածդ ոչ մի բառ բաց թողնել: Էլ չեն ասում` եթե գաղտնի խոսակցություն լինի, ինչքան էլ մեզ հետապնդի, իրա ներկայությամբ չենք խոսի: 

ՆեՌվայնանում եմ էն հարցերից, որոնց պատասխանները չունեմ: Ցնդել կարելի ա: Եթե նման հարց ցածր կուրսեցին տա, հասկանալի ա: Իմ փորձը ամենաքիչը մի տարով ավելի ա, ես էդ բոլոր քննությունների միջով թեկուզ իմ ձևով, բայց անցել եմ, կարամ գոնե իմ փորձով կիսվեմ: Բայց որ գալիս են, ինձ դիմում են նենց հարցերով, որոնց պատասխաններն ինձ համար նույնքան անորոշ են, այ էդ չեմ հասկանում: Մի երկու օրինակ. "Թերապիայի թեստերը որտեղի՞ց են լինելու", "Թեստեր կուրսում ո՞վ ունի", "Ի՞նչ գրքով պարապենք", "Փորձնականին կարա՞նք չգնանք", "Էսինչ մասնագիտությունից քանի՞ անվճար տեղ են իջացնելու" ու տենց շարունակ: Կարո՞ղ ա վրաս "Տեղեկատու" գրած ման եմ գալիս, որ տենց անիմաստ հարցեր են ինձ տալիս: Էսօր էլ չդիմացա: Մեկին կատաղած ասեցի, թե ինձ նենց հարցեր մի տուր, որոնց պատասխանները չունեմ: Խեղճը երևի նեղացավ. սաղ ջղայնությունս իրա վրա էի թափել:

Ուֆ է: ՆեՌվայնությունս նորից սկսվեց: Աչքիս մի կուրս էլ նովո-պասիտ պիտի խմեմ: Նենց լավ ա. խմելուց մի ժամ հետո ուղեղիդ ճտտիկն անջատվում ա, էլ ոչ մի բանի մասին չես մտածում, հանգիստ քնում ես, առավոտն էլ նորմալ արթնանում ես:

Հ.Գ. Համ էլ նկատել եմ, որ ինչքան նեՌվային, էնքան գրական հայերենը մոռանում եմ:

And again… Useless tears… I hate when they become my only friend at night. I hate when I wake up in the morning and I see two huge bags instead of eyes on my face. Noone’s online. And again… I will look like someone with kidney problem in the morning. And again… and again… Stop crying, Byurie.

Picture

Lord I wonder if I’ll ever change my ways
I put your picture away
Sat down and cried today
Որքա՜ն եմ արտասվել այս երգի համար, որքա՜ն եմ տանջվել, բայց այդ ամենը մոռացվել, անցյալ էր դարձել:
Իսկ հիմա, այս պահին, երբ ներկաս արհեստականորեն ջնջում եմ, սպանում, անցյալ դարձնում, նորից ինձ մոտ են եկել այս բառերն ու նոր իմաստով են ներկայանում: Չեմ կարողանում զսպել արցունքներս, չէ՛: Որքան էլ բռնանամ մտքերիս վրա, դրանք քամվում են և հեղուկի տեսք ստանում: Ու ոչ ոք երբևէ չի հասկանա, թե ինչ եմ զգում:
Դու կասես, թե տառապանքս երկինք եմ հանում: Չէ՛, թանկագինս, սովորական է սա: Բոլոր տառապանքներն էլ սովորական են ու բոլորն էլ ամոքվելու կարիք ունեն: Բոլորն էլ մարդու կյանքը սևացնում են: Ես իմ տառապանքը երկինք չեմ հանում: Ես սովորական տառապող եմ, իսկ դու՝ սովորական արհամարհող, սովորական տառապանք ծնող:

Իմ իմացած ամենաճշմարիտ նախադասությունները

Do not worry. You have always written before and you will write now. All you have to do it is write one true sentence. Write the truest sentence that you know.
Ernest Hemingway

Իսկ ես սկուտեղը ձեռքիս մոտենում եմ քեզ: Մատուցում եմ իմ խառնշտորած մազերը որպես նախուտեստ:
******************
Ապրածս վերջին շաբաթվա (ամսվա՞) ֆիլմն եմ դիտում՝ տեղ-տեղ առաջ տալով: Գալիս է Զոյան՝ իր հսկայական մարմնով, բարի՜-բարի՜ դեմքով ու կիրթ ժպիտով, նրան խնամող ու ամեն տեղ քիթը խոթող քույրը, բժիշկը, որին երբ մեկը Սմբատ անվանեց, նա զայրացավ, ասաց, որ ինքը բժիշկն է, ոչ թե Սմբատը…
Բայց այս կադրերը շատ կտրտված են: Տեսաերիզը կա՛մ հին է, կա՛մ անորակ:
**********************************
Ես անձեռոցիկով սրբում եմ դեմքս: Եվ այն կարծես պատճենահանող սարք լինի. դեմքս տպվել է վրան: Նայում եմ հայելու մեջ… Ուրիշն է: Մաքրվել է դեմքս (դիմա՞կս): Հետաքրքիր է՝ քանի՞ շերտ կարող եմ սրբել այսպես: Հետո գուցե անձեռոցիկն անզոր դառնա, և ես ստիպված կլինեմ քերել: Բայց ու՞ր կհասնեմ: Մի՞թե գլուխս կփոքրանա, կանհետանա, և երբ արդեն ոչինչ չի երևա, դա իմ իսկական դեմքը կլինի:
*********************************************
Շուրջս ճանճեր են բզզում, երբեմն-երբեմն նստում ինձ վրա, անգամ շուրթերս համբուրում: Քամին նուրբ է, շոյում է, մազերովս ծածկում դեմքս: Արցունք է պոկվում աչքիցս, սողում դեպի քունքս, խառնվում մազերիս, գլուխս թրջում: Իսկ ես սխալմամբ կարծում էի, թե արյուն է…
*********************************************
Երկու անցյալներս խառնվել են իրար: Միաձուլվել են, դարձել մի ստվեր, որը ծածկում է դեմքիս ժպիտը… Այն պայծառ ժպիտը, որն առավոտյան էի նկարել:
Ես չգիտեմ՝ ուր գնամ, որտեղ թաքնվեմ, որ անցյալի կրակից կայծեր չթռրեն դեմքիս…
…Ու երբ բոլորը պարում են, իսկ դու դուրս ես գալիս և աստիճաններին նստում, ոչ ոք, ոչ նույնիսկ քո պատմության գլխավոր հերոսները, չեն էլ պատկերացնում, որ երկու անցյալներ միաձուլվում են ու կործանում քո վերջին վերակենդանացումը:
**********************************************
Ու ես սուզվում եմ մի հսկայական օվկիանոսում: Հեռու եմ բոլորից: Թեև խեղդվողն անկախ ամեն ինչից ենթագիտակցաբար բղավում է, օգնություն խնդրում, ես լռում եմ. չեմ մեռնում: Իջնում եմ կամաց, դանդաղ, որ չարթնացնեմ հատակում քնած ձկներին: Ջուրը սառն է, բայց շուտով իմ գրկում կտաքացնեմ նրան… Եվ մենք իջնում ենք գրկախառնված՝ ես և օվկիանոսը:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Զառանցում եմ

Շարժվե՛ք, թերթե՛ր, հեռացե՛ք ինձնից: Ես փշաքաղվում եմ, բայց վստահ եմ, որ ցրտից չէ, չնայած քամի կա, ցուրտ է: Թևերիս մազերը բիզ-բիզ են կանգնել: Ինչ-որ բան ինձ ծակծկում է: Ասեղ չկա, փուշ չկա, ոչինչ չկա: Պարզապես ծակծկվում եմ:
Դու չես կարող վերադարձնել կորցրածս կյանքը: Այն այլևս չկա: Զզվում եմ այս աղջկանից: Ինչու՞ է ինձ հետևում:
Երևի բոլոր գրողներն էլ գժեր են եղել: Ստեղծագործելու համար առնվազն պետք է հոգեպես վատառողջ լինել… ինձ նման:
Գրում եմ: Խելագար եմ: Փնտրում եմ: Փախչում եմ ինձնից: Հեռանու՞մ: Չէ՜, ես ավելի արագ եմ վազում, քան ես: Ի վերջո, հասնում եմ ինձ, բռնում, գետնին շպրտում ու ծեծում, ծեծում, ծեծում:
Ես բզկտված եմ: Մեղավորը ես եմ: Շատ դաժան էի իմ հանդեպ: Ինչու՞ փախչողին հետապնդեցի: Իմ պարտականությունն էր: Իմ բանտից ինչ-որ մեկը փախչում էր, և ես պետք է բռնեի: Հետո ի՞նչ, որ դա ես էի:
Քամին սառն է ու փոշոտ: Բայց ինձ չի խանգարում, որ ծալապատիկ նստեմ իմ գզգզված մազերով ու հիստերիկ հայացքով ու գրեմ: Չէ՛, ավելի ճիշտ խզբզեմ, թանաքոտ բծեր անեմ սպիտակ թղթի վրա:
Գրելիս երբևէ չեմ կարող ասել. որևէ մեկը կկարդա՞, թե՞ ոչ: Ես թափում եմ մտածածս, արհամարհում, հաշվի չեմ առնում ընթերցողին: Ու գիտեմ, որ մի օր մի շատ թանկ մարդ կամ ինչ-որ մեկը, որի վրա թքած ունեմ, կկարդա գրածս: Կխորհի, դատողություններ կանի, կփորձի ինքն իրեն գտնել տետրիս մեջ, մինչդեռ չի հասկանա, որ այստեղ ոչ ոք չկա, բացի ինձնից: Me, myself and I. Իսկ եթե նույնիսկ որևէ բան գտնի, դա արդեն նրանը չի լինի. ես գողացել եմ, հափշտակել, խլել, սեփականացրել:

Հ.Գ. վերջին տողերն ուղղված են հենց անմիջապես տետրիցս կարդացողներին:

Imagine all the people
Living for today…
(John Lennon)

Հիստերիկ ծիծաղ բռնեց, երբ արտասահմանցիների (թե՞ սփյուձքահայերի) մի խումբ ինձ կանգնեցրեց, և նրանցից մեկն ասաց.
– Մադա՛մ, Բաղրամյան սթրիթ:
Ես բացատրեցի, թե ինչպես պետք է հասնեն այնտեղ:
Նրանք ի՞նչ իմանային, որ ընդամենը կես րոպե (այո՛, այո՛. հենց 30 վայրկյան) առաջ ինձ երկու օտարերկրացիներ (երևի արաբներ) մոտեցան: Մինչ մեկը կամացուկ մի կողմ կքաշվեր, մյուսը հարցրեց.
– Ռուսերե՞ն, հայերե՞ն:
Պատասխանի չսպասեց, շարունակեց.
– Իմ ընգեր,- ցույց տվեց ընկերոջը,- դու ընգերուհի:
Ձևացրի, թե չեմ հասկանում:
– Դու իմ ընգերոջ ընգերուհի:
Իբր հասկացա, պատասխանեցի.
– Չէ՛:
– Ինչու՞,- հուսահատված ասաց նա, մինչ «ընգերը» նշան կաներ, որ կարճ կապի:
Իսկ ես միամիտ, բայց և բնական պատասխան տվեցի.
– Որովհետև նրան չեմ ճանաչում:
…Նրանք չգիտեին, որ իրենց կանգնեցրած աղջիկն ընդամենը մի քանի րոպե առաջ անջատված, անուշադիր ու դանդաղ հատում էր Մաշտոցի պողոտան, որտեղ բոլոր մեքենաները ենթարկվել էին կարմիր լույսին, բայց 93 համարի երթուղայինը մեծ արագությամբ էր գալիս, և հազիվ հասցրեց արգելակել: Վարորդը մտքում (կամ բարձրաձայն. ի՜նչ իմանաս) հայհոյեց ինձ: Նա չգիտեր, որ ուղիղ երկու րոպե առաջ մտազբաղ քայլում էի Օպերայի բակում, հիշում դեպքեր, որոնք կատարվել էին այնտեղի աստիճանների վրա, իսկ կողքից անցնող միջին տարիքի մի մարդ զարմացած ինձ էր նայում՝ չպատկերացնելով անգամ, որ մինչ այդտեղ գալը ես քայլում էի Մաշտոցի պողոտոյաով դեպի Օպերա: Այդ ժամանակ էր, որ հեռախոսս զանգեց: Չնայած փորձեցի թաքցնել անկապ տրամադրությունս, զանգահարողը նկատեց դա: Բայց նրա մտքով չէր էլ անցնում, որ մոտ 10 րոպե առաջ գլուխս կախ անցնում էի Հանրապետության հրապարակով, երբ անկյունից մի ձայն ինձ սթափեցրեց.
– Բյու՞ր:
Հետո ասաց, որ նստեմ ծառին (ծառ չէր, կոճղ էր), որ ինձ նկարի: Երևի անձրևն էր պատճառը, որ չնկատեց թաց աչքերս: Նա չգիտեր, որ 76 վայրկյան առաջ արցունքը անձրևից տարբերեցի, որովհետև այն ջերմ էր, մի տեսակ իմ կտորը: Այդ ժամանակ առաջս կտրած մուրացկանը չէր կարող պատկերացնել, որ ընդամենը երեք ժամ առաջ տագնապամարիչ էի խմել, բայց չգիտես ում վրա զայրացած, փշուր-փշուր եղած սրտով Երևանի փողոցներն էի չափչփում:

Մտքիս ծայրով էլ չէր անցել, որ ուղիղ 41 ժամ 17 րոպե 25 վայրկյան անց աչքերս բացելու եմ, բոլոր դեղերն աղբարկղը նետելու ու որոշելու, որ ես արդեն առողջ եմ, իսկ դրանից 34 ժամ 56 րոպե 19 վայրկյան անց քայլելու եմ դեպի տուն ու երգեմ.
– …
Ողորմությունն է Նրա հավիտյան…
Ես չգիտեի, որ նույն խոսքերը 136 անգամ կրկնելուց հետո դրանք գրելու կարիք կլինի, և ես առաջին տողը կմոռանամ հերթական հիստերիկ նոպայից հետո…

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me