Պատիժ

– Տեսնես՝ կհասցնե՞մ էսօր էս գիրքը վերջացնեմ,- նայում եմ հենց նոր գրադարանից վերցրածս մոտ 200 էջանոց գրքին, որն ահավոր շատ եմ ուզում կարդալ, բայց հետս ճամփա տանելու համար շատ ծանր է:
– Ո՞նց կարող է մարդ նման գիրքը մի օրում կարդալ:
– Շատ հեշտ: Նստում ես կարդալու ու վեր չես կենում, մինչև չես վերջացնում:
– Բայց դա նման է պատժի:

Երկխոսություն Հայաստանի ու Աստծո մասին

– Կուզեի՞ր Ֆինլանդիայում ապրել:
– Հա:
– Պիտի գուշակեի: Դու ուզում ես ապրել աշխարհի ցանկացած երկրում, մենակ թե Հայաստանը չլինի:
– Ո՞վ ա ասում: Ես ուզում եմ Հայաստանում ապրել:
– Կներես, կարծում էի՝ ատում ես Հայաստանը:
– Չեմ ատում, բայց Հայաստանն աշխարհի ամենալավ տեղը չէ: Ոչ էլ կլինի: Ոչ էլ եղել է:
– Կարծում էի՝ Աստծուն հավատում ես: Էդ դեպքում ո՞րն է Նրա դերը: Պարզապես նստել-նայե՞լը:
– Համենայնդեպս, հաստատ Նրա ֆունկցիաների մեջ չի մտնում Հայաստանն ավելի լավ երկիր սարքելը: Ու ընդհանրապես, Աստված հաստատ Հայաստանն աշխարհի ամենալավ տեղը չի սարքի, մինչ դու նստած ես Գերմանիայում ու վախենում ես Հայաստան գնալ, որովհետև կբռնվես բանակում չծառայելու համար:

– Մամ, չեմ ուզում գնալ

Որքան ավելի է մոտենում գնալուս օրը, էնքան ավելի անհանգիստ եմ դառնում:

– Մամ, չեմ կարողանում դաս անել:

– Մտքերդ ուրիշ տեղ են:

– Մամ, բայց եթե ուրիշ բանով եմ զբաղվում, լավ կենտրոնանում եմ:

Լռություն:

Անքուն ջղաձգվում եմ անկողնում ու երազում ժամանակը կանգնեցնելու մասին:

– Մամ, չեմ ուզում Գերմանիա գնալ:

– Մնա:

– Բայց իմ ամեն ինչն էնտեղ ա:

(նայած ամեն ինչ ասելով ինչ ես հասկանում)

– Գնամ, իրերս հավաքեմ, գամ:

– Չէ, մի ամիս հետո կփոշմանես:

– Գիտեմ… Մամ, վաղը կկարողանա՞մ դաս անել:

– Հա:

– Ախր չեմ հասկանում ինչի համար եմ անում: Ոչ ինձ եմ օգուտ տալիս, ոչ մարդկությանը:

Վախենում եմ դասախոսիս գրել, խնդրել, որ դեդլայնը երկարացնի: Չի հասկանա: Ու ի՞նչ պիտի պատճառաբանեմ: Ափսոս են, որ Երևանում անցկացրած հաշված րոպեներս քո առաջադրանքի վրա ծախսեմ: Կասի՝ էս ապուշն ո՞վ էր:

Օգոստոսը մոտենում է: Ինձ մխիթարում եմ. գոնե Պրահայում Աննային կտեսնեմ, Լիլիթն էլ կգա Բեռլին: Ընդամենը էդքանը: Օգոստոսին մենակ գրելու եմ: Ամբողջացնելու եմ կիսատ թողած պատմվածքներս: Ամբողջացնելու եմ հայերեն վիքիի համար գրած, բայց չավարտած հոդվածներս: Ամբողջացնելու եմ թեզիս proposal-ը (հայերեն ո՞նց ա):

Հետո սեպտեմբերը կգա: Սեպտեմբերին Խրոնինգեն պիտի գնաս, պիտի Գերմանիայով ճամփորդես, պիտի Լյուքսեմբուրգ ու Բելգիա հասնես, գուցե Ֆրանսիա էլ: Տեսնու՞մ ես, որ մի ամբողջ կյանք է քո առջևում: Տեսնու՞մ ես, որ մի ամբողջ աշխարհ է քո առջևում: Երևան նորից կգաս:

Ինչի՞ց ես վախենում:

Protected: Մամաս ինձ լավ գիտի

This content is password protected. To view it please enter your password below:

Հայը

Խոհանոցում: Մեկ էլ դիմացի սենյակից մի սևամորթ տղա  դուրս եկավ: Բարևեց, հետո հարցրեց.
– Որտեղի՞ց ես:
– Հայաստանից:
Արդեն պատրաստվում էի երկար-բարակ բացատրել, թե որտեղ ա Հայաստանը, բայց ինքը պատասխանեց.
– Ինչ լավ ա: Յամայկայում, որ դպրոց էի գնում, իմ լավագույն դասատուն հայ էր: Նենց լավն էր, նենց հանգիստ:
Ինչ լավ ա` էս մի դեպքում մեզ խայտառակ չենք արել: Ինձ նենց լավ զգացի:

Բոցեր «Աննա» սերիալից

Էս քանի օրը որ ինտերնետը չէր աշխատում, ստիպված հեռուստացույց էինք նայում ու ստիպված սերիալ: Էս խոխմեքը հասկանալու համար պետք ա գոնե նենց աչքի պոչով նայած լինեք կամ ընդհանուր առմամբ տեղյակ լինեք, թե ինչ ա կատարվում էնտեղ: 

Խոխմ 1.
Աննա (լացելով): Իսկ ո՞վ է իմ իսկական մայրը:
Ալլա (լացելով): Բալես, էդ մասին կիմանաս հաջորդ սերիայում:

Խոխմ 2. 
Աննա (լացելով): Ես չգիտեի դրա մասին:
Ինչ-որ մեկը: Ո՞նց: Չգիտեի՞ր, որ ձուն թանկացել ա:

Խոխմ 3.
Աննա: Իսկ Մարիաննա՞ն:
Ալլա: Ո՞նց: Կարա՞գն էլ ա թանկացել:

Protected: Կինոյից

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Մարդիկ, որոնց կուզենայինք ճանաչել

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Բառախաղ

This content is password protected. To view it please enter your password below:

Երբ մասնագիտությունը տանում ա…

– Ինչու՞ հեռախոսդ չէիր վերցնում:
– Անզգայացրել էի…

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me