Աշխարհի վերջ

Արդեն ժամը երեքն ա, ու ես դեռ ոչինչ չեմ արել:

Մենակ երրորդ բաժակ սուրճն եմ վերջացնում ու չեմ հասկանում՝ ինչի համար:

Սոնյան նոր արթնացավ, ալարկոտ քսքստացնելով գնաց խոհանոց՝ սուրճ սարքելու: Լիլին էլի տանը չի գիշերել:

Հնչույթաբանության դասագիրքը դեմս դրած չեմ ուզում բացել: Որովհետև բան չեմ հասկանում:

Դրսում արև ա: Անհավատալի արև: Բառիս բուն իմաստով: Մի շաբաթից էլ չի լինի: Մի շաբաթից արևը դեռ դուրս չեկած մայր ա մտնելու:

Ահավոր անտրամ: Գլուխս դնում եմ փայտե գրասեղանին ու ներվերս անջատում: Ոչինչ, ոչինչ չի կատարվում: Ու նորից երազում եմ, որ մյուս շաբաթը չկա: 

Մի բան արեք, աշխարհի վերջն էսօր լինի:

Որ իմ գնացքն արդեն մեկնել է

Բրայթե շտրասեից մինչև Գոլմ հեծանիվով գնալ ու հետ դառնալը նման է սրտաբանականի կանգառից հոգեբուժարան քայլելուն, երբ ժամանակ ես ունենում մտածելու, երազելու, կյանքդ ծանրութեթև անելու ու որոշումներ ընդունելու:

Էս առավոտ մտքերս զբաղված էին անցյալ գիշեր տեսածս երազը վերլուծելով ու փորձելով հասկանալ, թե վաղ մանկությանս կոնկրետ դեպքեր ոնց են ազդել ձևավորմանս վրա, որովհետև երազս կարծես հենց էդ դեպքն էր վեր հանել (Ֆրոյդի ջանը սաղ):

Հետդարձին արդեն մոռացել էի երազս, որովհետև կենտրոնացած էի դրանից քիչ առաջ տեղի ունեցած զրույցի վրա: Ու արցունքները հոսում էին, ինչպես այն օրը, երբ Նորքի հոգեբուժարանից քայլում էի դեպի կանգառ, ու արցունքները հոսում էին, ու արևը փայլում էր, իսկ ես որոշում էի Հայաստանից գնալ:

Էս անգամ որոշում չկար:

– Ի՞նչ պլաններ ունես ապագայում:
– Ուզում եմ վերադառնալ Հայաստան:
Թարս նայեց դեմքիս:
– Որ ի՞նչ անես:
– Ես բժիշկ եմ, ուզում եմ բժիշկ աշխատել: Էս ծրագիրն ինձ համար չէ:
– Էդ դեպքում ինչու՞ եկար սովորելու:
– Որովհետև համակարգի հետ չէի կարող հաշտվել: Ուզեցի ուրիշ բան փորձել, որ գուցե դրանով շարունակեմ: Հիմա հասկանում եմ, որ չէ:
– Ի՞նչ կտա քեզ Հայաստան գնալը:
– Դե… գիտեք… ուզում եմ հայերեն խոսել: Ոչ մի լեզվով այդքան լավ չեմ արտահայտվում, ինչպես հայերեն, իսկ ես պաշտում եմ դա: 
– Բայց նորից վերադառնալու ես համակարգ…
– Ուզում եմ Ղարաբաղ գնալ, էնտեղ ավելի լավ վիճակում է համակարգը:
– Բայց դա վտանգավոր է… 
– Դե… ամեն դեպքում, եթե ինչ-որ բան չստացվի, միշտ էլ կարող եմ PhD-ի դիմել: Ուղղակի ուզում եմ փորձել:
– Ինչու՞ ոչ հիմա: Ինքդ էլ գիտես, թե արևմուտքում ինչքան թարս են նայում արևելյան Եվրոպայի դիպլոմներին: Ավելի լավ կլինի՝ հիմա մնաս, հետ չգնաս:
Ասես ուզում էր ասել՝ հիմա՞ր ես ինչ է, կարիերայիդ վրա խաչ ես քաշում, հետ գնում Հայաստան: Դեռ մի ամիս առաջ պատրաստ էի դրան, պատրաստ էի ամեն ինչից հրաժարվել ու գնալ Հայաստան, որովհետև ինձ նման գժեր էլի կային, որ հասկանում էին ինձ, որ նույնն արել էին կամ հետագայում անելու էին, որովհետև մենակ չէի լինելու իմ գժության մեջ: 

– Հա, գիտեմ, բայց ես չեմ ուզում լեզվաբանությամբ շարունակել:
– Ի՞նչ գնահատականներ ես ստացել անցյալ կիսամյակ:
– Բոլորը B-եր:
Դեռ մի շաբաթ առաջ ասում էր, որ մեր օրերում B ստանալը խայտառակ վատ է: Մի գնահատական է, որով դասախոսն ուզում է ասել՝ չէի ուզում քեզ կտրել:
– Ինչու՞,- աչքերը կլորացան:
– Դիսլեքսիան որովհետև երկրորդ տարվա ուսանողների հետ էինք, մեզնից ավելի բարձր սպասելիքներ ուներ: Իսկ աֆազիան Բաստիանզեն ասաց, որ լեզվաբանական մասը թույլ է:
– Ուրեմն պիտի այնպես անես, որ թեզդ B չլինի, թե չէ PhD ընդունվելը բարդ կլինի: Ինչու՞ ես ուզում, որ Բաստիանզեն լինի ղեկավարդ:
– Որովհետև նրա հետ աշխատելը հեշտ է:
Մտքիս մեջ՝ որովհետև Խրոնինգեն եմ ուզում, որովհետև չեմ ուզում գլուխ ցավացնել ուրիշ ղեկավար գտնելու համար:
– Բայց դա քիչ է: Պիտի քեզ ոգևորող թեմա գտնես: 
– Ինձ շիզոֆրենիան է հետաքրքրում: 
– Հա, դա խնդիր է: Դրանով զբաղվող դասախոս չկա: Նախկինում էլ ենք այս խնդրին բախվել:
– Ու հայերենը: Ինչ էլ անեմ, ուզում եմ հայերենի մասին անել:

– Աչքերիդ մեջ ոգևորվածություն, մոտիվացիա չեմ տեսնում:
– Որովհետև չի էլ կարող լինել: Լեզվաբանությունն իմը չէ:
– Բարդ իրավիճակում ես: Համակուրսեցիներդ հետ ի՞նչ հարաբերությունների մեջ ես:
– Լավ եմ:
– Գուցե նրանց հետ գնաս սուրճ խմելու, միասին քննարկեք թեզիդ հնարավոր թեմաները: Ու՞մ հետ ես ավելի մտերիմ:
– Ոչ մեկի:
– Ամեն դեպքում, մի երկու հոգի մեյլ գրիր, խնդրիր, որ հինգշաբթի դասերից հետո քեզ հետ սուրճ խմելու գան: Ասա, որ քեզ հարցեր տան, միամիտ հարցեր, իսկ դու փորձիր պատասխանել դրանց: Գուցե թեման ծնվի: 
– Շնորհակալություն,- ժպտացի:

Ճաշելու ցանկություն չկար: Նստեցի հեծանիվս և ուղիղ տուն սլացա: Մեն-մենակ էի մնացել հարցերիս մեջ ու մեն-մենակ՝ որոշումներիս առաջ ճիշտ այնպես, ինչպես երեք տարի առաջ: Ու մեն-մենակ նայում էի առաջ, որտեղ ոչինչ չէր երևում, որտեղ ես էի՝ կործանված ցանկացած ուղի ընտրելիս, առանց որևէ խորհրդի, որևէ հենարանի, ինքնուրույն, բայց ընկած, անպետք, անօգուտ, խորտակված երազանքների հսկա պարկն ուսերիս:

Մնում է միայն ընկնելու վայրն ընտրել:

Բաց դաշտ

Բաց դաշտ: Ահա թե ինչ է քեզ պետք միայնության հերթական նոպայի ժամանակ: Հավաքում ես թղթերդ ու կոմպդ գրադարանում անցկացրած անհաջող օրվանից հետո, նստում հեծանիվդ ու սլանում քաղաքի ուղղությամբ: Ձեռքերդ սառել են: Մտքովդ չէր անցնում, որ օգոստոսի կեսերին պիտի ափսոսաս, որ ձեռնոց չես վերցրել:

Բաց դաշտ: Ահա թե ինչ ես փնտրում: Մոտակա սուպերմարկետից գնել ես սև շոկոլադ, ավելի ճիշտ՝ հնարավոր ամենասևը, որովհետև բավականաչափ դառը չէ: Ու քայլում ես դեպի բաց դաշտը, որի երեք կողմերում անտառ է, մի կողմում՝ փողոց: Խոտերի միջով առաջանում ես այնքան, մինչև փողոցն այլևս չի երևում: Պառկում ես: Անջատում ես երաժշտությունը. լռություն է պետք: Մտածում ես: Փորձում գոնե ինքդ քեզ հետ անկեղծ լինել ու հասկանալ, թե ինչ ես ուզում քո սեփական կյանքից: Աղոթում ես: Նայում ես երկնքին: Գորշ ամպեր են կուտակված: Քամին շարժում է դրանք: Քամին սառեցնում է մերկ ոտքերդ: Լռության մեջ ձիերի դոփյուն ես լսում: Երևի ուրիշ դար ես տեղափոխվել:

Անկեղծ լինեմ գոնե ինքս ինձ հետ: Իմանամ, բայց ոչ մեկին չասեմ, թե ինչ եմ ուզում անել կյանքիս հետ:

Ու սառած նայում եմ երկնքին: Սև ամպերը դանդաղ սահելով հեռանում են՝ տեղը զիջելով կապույտ երկնքին ու արևի ճառագայթներին:

Անկոչ հյուրը

Պատշգամբում նստած ծիծաղում էր: Ձեռքերն առաջ էր պարզել ու կանչում էր: Գիտեի, որ եթե հետևից գնամ, ինքը կմնա օդի մեջ, իսկ ես կընկնեմ ներքև ու այլևս չեմ լինի: Բազկաթոռին հարմարված փորձում էի չնայել, չլսել նրա կանչերը: Բայց նա համառ էր: Վայրկյաններ անց պիտի մտներ ներս, զոռով քաշեր դեպի պատշգամբ ու ասեր` հրաժեշտ տուր բոլորին, մի քանի վայրկյան անց էլ չես լինի:

Չհասցրի որևէ բան ասել, որովհետև նա հրեց ինձ, ու հիմա արդեն չկամ:

Անձնական (յոթ կողպեքի տակ)

Արդեն մի տեղ գրել եմ, որ Ֆեյսբուքի զանազան նկարներով ու տեքստերով հրապարակումներն արդեն ներվայնացնում են ինձ: Իսկ մի քիչ առաջ էլի դրանցից մեկը դեմս դուրս եկավ, ու ներվայնությունս չափ ու սահմանն անցավ: Գրված էր` Hugs keep us alive (գրկախառնությունները մեզ ապրեցնում են): Իհարկե, հազարավոր լայքեր կհավաքի ու լիքը նուրբ սրտիկներով աղջիկներ շեյր կանեն: Իսկ ես էստեղ նստած մտածում եմ` վերջին անգամ ում եմ գրկել: Եթե այդ «գեղեցիկ» նախադասությունը ճիշտ լիներ, ես վաղուց պիտի մեռած լինեի: 

***
Վերջերս հայ ժողովուրդը շատ է նեղում անձնական հարցերով: Երբ իմացան, որ ֆրանսիացուց բաժանվել եմ, հարցերը սկսվեցին` անձնականիցդ նորություն չկա: Իսկ նրանք, ովքեր ֆրանսիացուց տեղյակ էլ չէին, միանգամից հարցը բարդացնում էին` ե՞րբ ես ամուսնանալու:

Ու ես զարմանում եմ, թե Հայաստանի առօրյայում էփվող ընկերներս ինչ աստիճանի չեն պատկերացնում ապրելակերպս: Կյանքիս կոնկրետ էս փուլում, որևէ հարաբերություն ունենալը (ամուսնության մասին խոսք չկա) ամենամեծ սխալը կլինի: Չգիտեմ` վաղը գլխիս ինչ է գալու, չգիտեմ անգամ ինչ եմ ուզում և որտեղ կապրեի: Ուր մնաց հարաբերություն կառուցեի: Էլ չեմ ասում, որ վեց ամիսը մեկ տեղափոխվում եմ: Ռոմանտիկ ընկերուհիներս, որոնցից շատերը ոտքները Հայաստանից դուրս չեն դնում, պնդում են, որ իսկական սիրո համար հեռավորությունը կապ չունի: Կներեք, բայց ես էդքան դյուրահավատ չեմ ու շատ լավ գիտեմ, որ հեռավորությունը սպանիչ ուժ ունի: Նայեք իմ տասնհինգ հոգանոց կուրսի հասարակ վիճակագրությանը: Մեկն իր ընկերոջից բաժանվեց ծրագիրը սկսվելուց անմիջապես առաջ, երեքը (որոնց թվում նաև ես)` ծրագրի ընթացքում:  

***
Ֆրանսիացու հետ էլ չէի կարող: Մենակ հեռավորությունը չէր: Ինքը ինձ չէր հասկանում, ինքը հայ չէր: Ինքը չէր հասկանում իմ պնդումները, որ հայ երեխան պիտի հայկական դպրոց գնա, որովհետև ինքը Մարոկոյում ֆրանսիական դպրոց էր գնացել, չէր հասկանում, որ Հայաստանի վիճակը ողբալի է, որովհետև ինքը տուրիստ էր, ու վարդագույն ակնոցները հագից չէր հանում: 

***
Հուլիսը լավ է լինելու: Ընդամենը մի շաբաթ էլ դիմանանք: Հետո արդեն անգամ մինչև Հայաստան գալս լիքը հավես օրեր են սպասվում: Անային եմ տեսնելու մեր ինը տարվա վիրտուալ ու նամակագրական մտերմությունից հետո: Բա համերգները… Բոբ Դիլան, հետո` Ալանիս: Բա Պրագան… Իսկ Հայաստան գալու մասին մտածելիս սարսափում եմ: Հիշում եմ էն ահավոր զգացողությունները, որ ունեցա ձմռանը ու մտածում եմ` պատրա՞ստ եմ էդ ամենի միջով նորից անցնել:

Protected: Ու՞ր եմ հասել

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Երգաճանաչը

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Փըշտ դեպրեսիա

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Մի քիչ նվնվամ, գնամ

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Որտե՞ղ շարունակել

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me