Protected: Դեռ շատ կգրեմ քո մասին

This content is password protected. To view it please enter your password below:

«Սերը երեք տարի է տևում» (Ֆրեդերիկ Բեգբեդե)

l'amour dure trois ansԷս գիրքը շատ պատահաբար սկսեցի կարդալ: Ավելի ճիշտ, ֆեյսբուքյան խմբերից մեկում գրեցի, որ սիրո մասին անսովոր, գժական ինչ-որ բան եմ ուզում կարդալ, ու երբ բազմաթիվ խորհուրդներից հետո Եվուկն այս գրքի վերնագիրը գրեց, հասկացա, որ հենց սա եմ ուզում կարդալ:

Սկիզբը շատ ցինիկ է: (հակա)Հերոսը փորձում է ամեն կերպ արդարացնել ամուսնալուծությունն ու կնոջը դավաճանելը: Զանազան վիճակագրական տվյալներ է բերում, որ սերը երեք տարի է տևում, կենսաբանական բացատրություններ տալիս: Սկզբում էդ ամենն ինձ ահավոր դուր էր գալիս, բայց քանի տղամարդկային ցինիզմի դոզան շատանում էր, էնքան ավելի էի ներվայնանում: Եթե հեղինակը կին լիներ, գուցե ոչ մի վայրկյան չջղայնանայի: Երբ հասա մեջտեղներին, էնքան էի կատաղել, որ նույնիսկ ուզում էի կիսատ թողնել: Ու մտքիս մեջ պտտվում էր էն ծեծված «բոլոր տղամարդիկ նույնն են» արտահայտությունը»:

Հասնում է մի պահ, երբ հերոսը սկսում է տանջվել, որովհետև սիրուհին չի ուզում ամուսնալուծվել: Այ էստեղից հետաքրքրանում է: Տեղ-տեղ շատ սենտիմենտալ է դառնում ու սիրաքստիկը կապում: Իսկ երբ վերջապես Ալիսն ամուսնալուծվում է ու գնում Մարկի հետ ապրելու, հաջորդ հարցն է առաջանում՝ բա երեք տարի հետո ի՞նչ է լինելու: Հեղինակը շատ լավ գիտի, որ էդ պահից սկսած ընթերցողը միայն ու միայն դա է ուզում իմանալ: Դրա համար ձգում է, մի շաբաթ առաջվանից հաշվարկը սկսում: Ու վերջում խոստովանում է, որ սերը երեք տարի չի տևում, թող դա չշփոթեցնի մեզ: Մի խոսքով, հեփի էնդ:

Վիպակի ընդհանուր կառուցվածքն էնպիսին է, որ քեզ թվում է՝ ինչ-որ մեկի բլոգն ես կարդում: Հեղինակը հաղորդակցվում է ընթերցողի հետ: Սկիզբն էլ շատ գեղարվեստական է, բայց կամաց-կամաց ավելի վավերագրական է դառնում ու սկսում փաստեր արձանագրել, իսկ ամենավերջում հերոսը դուրս է գալիս գրքի միջից ու հեղինակի անուն-ազգանունը ստանում:

Ընթացքում՝ ծանոթ երգեր ու գրքեր: Հեղինակն իր պատմությունը համեմատում է «Գիշերն անույշ է»-ի հետ: Իսկապես, նմանություն կար: Այնուամենայնիվ, վերջաբանը խիստ տարբեր էր:

Ընդհանրապես, այս գիրքը խիստ տեղին էր, որովհետև ուզում էի վերագնահատել ու հասկանալ սիրո մասին պատկերացումներս ու տեսություններս: Հեղինակից բեթար մի ցինիկ էլ ես եմ ու հասել եմ մի կետի, երբ հասկանում եմ՝ էսպես շարունակել չի կարելի: Դրա համար գրականության օգնությանն եմ դիմել: Ու Ֆրեդերիկ Բեգբեդեն խոսում է նաև ինձ հետ, ասում է՝ ամենացինիկ և ամենահոռետես մարդիկ են ամենադաժան կերպով սիրահարվում: Հետո էլ ավելացնում է՝ նրանք, ովքեր քննադատում են սերը, ամենաշատը դրա կարիք ունեն: Ու հա, եթե կուզեք, իսկապես սիրո կարիք ունեմ, անտանելի կարիք, մի սիրո, որը երեք տարի չի տևում:  

Պիտի շնորհակալություն հայտնեմ հեղինակին, որ երեսիս սառը ջուր լցրեց:

Քրֆեցի

Քրֆեցի, որովհետև քրֆում եմ, երբ հոգնած եմ լինում:

Քրֆեցի, որովհետև քրֆում եմ, երբ խմած եմ լինում:

Քրֆեցի, որովհետև քրֆում եմ, երբ անընդհատ ստիպված անգլերեն եմ խոսում. ես հայերեն չեմ քրֆում:

Քրֆեցի, որովհետև էլի Ֆեյսբուքի ստատուսս սխալ էիր հասկացել:

Քրֆեցի, որովհետև իմ ուղեղի ոչ մի ծալքում չի տեղավորվում հայերենի վատ իմացությունդ:

Քրֆեցի, որովհետև գիտեի, որ գուգլթրանսլեյթ էի արել:

Քրֆեցի, որովհետև հայ աղջիկը չի քրֆում, իսկ ես քրֆում եմ, կաբլուկ չեմ հագնում, չեմ քսվում, մեկ-մեկ էլ խմում եմ:

Գնացիր, որովհետև չգիտես, որ քրֆում եմ, երբ հոգնած եմ լինում:

Գնացիր, որովհետև չես ուզում հավատալ, որ մեկ-մեկ խմում եմ:

Գնացիր, որովհետև չես մարսում, որ չեմ ուզում հետդ անգլերեն խոսել:

Գնացիր, որովհետև Ֆեյսբուքի ստատուսս սխալ հասկացար:

Գնացիր, որովհետև էլ չեմ հանդուրժում հայերենի չիմացությունդ:

Գնացիր, որովհետև առանց գուգլթրանսլեյթի գրածս չես հասկանում, հետևաբար՝ ուղղակի չես հասկանում:

Գնացիր, որովհետև հայ աղջիկը չի քրֆում, իսկ դու, չնայած Հայաստանում քիչ ես ապրել, գեներիցդ փորել-հանել էիր, որ քրֆող աղջիկը լավ աղջիկ չի:

Փակում եմ էս պոստը, որ չկարդաս ու սխալ չհասկանաս:

Վերջին օրը Բեռլինում

Պառկեցիր գետնին ու ասացիր՝ արի, գլուխդ դիր կրծքավանդակիս: Չսպասեցիր պատասխանեցի: Քո ուժեղ ձեռքով գրկեցիր ու քաշեցիր մոտդ: Գլուխս իջավ կրծքավանդակիդ:

– Ուզում եմ ավելի շատ մարզվել, որ ամուր լինեմ,- ասացիր: Իսկ ինձ հերիք էր քո ամրությունը, քո արագացած շնչառությունը, փակ աչքերն ու սրտի զարկերը, որոնք հասնում էին ասֆալտին, հետո բարձրանում վեր՝ դեպի ականջս: Ձեռքդ մխրճեցիր մազերիս մեջ: «Խուճուճս»,- ասացիր:

Արև էր: Երկինքը կապույտ-կապույտ էր: Սպիտակ ամպիկները շարքով առաջ էին գնում մեր աչքի առաջ: Բեռլինում արդեն աշուն էր. գետնին լիքը չորացած տերևներ կային, իսկ ծառերը կամաց-կամաց փոխում էին գույները:

– Այս տարի աշուն չեմ տեսնի,- շշնջացի:

– Քեզ տաք կպահես,- ու ձայնիդ մեջ տղամարդկային հոգատարություն կար:

Կայարանում վայր դրեցիր պայուսակդ ու ասացիր՝ արի: Հանկարծ ցավացնելու աստիճան պինդ գրկեցիր ինձ ու սեղմեցիր մարմնիդ: Էդ ժամանակ էր, որ առաջին անգամ համբուրեցիր: Ես գիտեի, որ դու առանց համբույրի ինձ բաց չէիր թողնի: Դու ինձ կյանքիդ մեջ առաջին անգամ էիր համբուրում ու միանգամից շուրթերից սկսեցիր:

– Չեմ ուզում մեզ տեսնեն,- ասացիր,- հետո պիտի մամայիս բացատրություններ տամ:

– Ինձ մեկ է,- ժպտացի,- թքած ունեմ բոլորի վրա:

Զարթնում էր ներսիդ անասունը: Զարթնում էր ներսիդ կիրքը: Ես տեսնում էի, թե ոնց ես ինձ ցանկանում, ոնց չես ուզում գրկիցդ բաց թողնել, բայց իմ գնացքն արդեն եկել էր, ու ես մի կերպ ազատվեցի քեզնից, նստեցի գնացք՝ արցունքն աչքերիս:

Գիտեի, որ էլ չենք հանդիպելու: Գիտեի, որովհետև չէի ուզում:

Ներիր, որ թույլ տվեցի՝ սիրել ինձ:

Բեռլինյան վարագույրից այն կողմ

Բեռլինի Կենդանաբանական այգու մոտի եկնաքերների արանքում նստած էինք: Դու փորձում էիր ինձ համոզել, որ մահմեդականները սատանայապաշտ են, իսկ ես ներվայնացած պնդում էի, որ պետք է հանդուրժել նրանց գոյության իրավունքը: Տաքացած վիճում էինք, ու ես քեզ աղաչում էի վերջ տալ, որովհետև աշխարհում ամենից շատ ատում եմ կրոնական թեմաներով բանավիճելը: Իսկ դու չէիր լսում ինձ, շարունակում էիր: Ականջներս փակեցի ու գլուխս թեքեցի: Դու շարունակում էիր: Գլուխս կախեցի, ու մազերս դեմքիս լցվեցին: Զգացիր, որ լռությունս չափից դուրս երկար տևեց: Դու էլ լռեցիր: Հետո մազերս դեմքիցս մի կողմ տարար ու խնդրեցիր, որ քեզ նայեմ: Գլուխս բարձրացրի ու ժպտացի, ասես ոչինչ չէր եղել:
– Քո կեղծ ժպիտը,- ասացիր ու գրկեցիր: Ու ես դողում էի քո գրկում: Վախից դողում էի, որովհետև չգիտեի՝ ուր եմ գնում: Դու ինձ ասել էիր, որ քեզ դուր եմ գալիս, իսկ ես պատասխանել էի, որ քեզ չեմ ատում: Դու ասում էիր, որ չատել նշանակում է դուր գալ, իսկ ես պնդում էի, որ ամեն ինչ սև ու սպիտակ չէ, ու կան մոխրագույնի բազմաթիվ երանգներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է: Չէիր հավատում: 

Հավատում էիր, բայց չէիր բարձրաձայնում: Դու գիտեիր, որ ես գնում եմ ու այլևս չեմ վերադառնալու, որովհետև ինձ ոչինչ հետ չի բերի Բեռլին: Նույնիսկ դու:

Քեզնից չէի փախչում, չէի ճանկռում, որովհետև կարոտել էի տղամարդկային հոգատարությունը, կարոտել էի ընդհանրապես ջերմ մարդկային շփումը ու կարոտել էի մարդկանց գրկելը: Թույլ էի տալիս, որ սիրտս մի քիչ արագ խփի քո ներկայությամբ, որովհետև ուրիշ ոչ ոք չունեի Բեռլինում: Նման էի թաքստոցում գտնվող Աննա Ֆրանկին, որը սիրահարվեց միակ հասանելի տղային:

Իսկ երբ Ֆեյսբուքով հայտնեցի, որ վերջին կիսամյակս Նիդեռլանդներում եմ անցկացնելու, ու որ դա իմ ընտրությունն է, գոռացիր.
– Ու դու կարող էիր Բեռլինն ընտրել, բայց չընտրեցի՞ր:
Չգոռացիր, գրեցիր: Բայց էկրանիս հայտնված տառերի մեջ լսում էի ձայնդ, դրա արձագանքը, զայրույթդ, հուսախաբությունդ:

Հա, չընտրեցի, որովհետև ոչինչ չկա, որ կարող է ինձ հետ բերել Բեռլին: Անգամ դու: Ես ասում եմ՝ այլևս երբեք չենք հանդիպի, ու դու շատ լավ գիտես, որ դա ճշմարիտ է, բայց ուզում ես հավատալ, որ մի օր Հայաստանում մեր ճամփաները կխաչվեն: Եթե հեռվից քեզ տեսնեմ, անպայման ճանապարհս կփոխեմ, որ այլևս չհանդիպենք, որովհետև ուզում եմ էսպես քաղցր հիշես ինձ:

Ցավոք, ես շատ լավ գիտեմ, թե ուր են տանում մեր վեճերը: Դրանցից էլի եմ ունեցել ու բավական թանկ վճարել: Դու ինձ չես կարող որևէ բանում համոզել, որովհետև արդեն համոզված եմ, որ քեզնից խելացի եմ: Դու ինձ չես կարող ստիպել, որ քեզ սիրեմ, որովհետև սիրում եմ նրան, ով ինձնից խելացի է: Դու ինձ չես կարող ապացուցել, որ զանազան համոզմունքներդ ճիշտ են, որովհետև լսում եմ նրան, ով ինձնից շատ է կարդացել: Դու ինձ չես կարող հնազանդեցնել, որովհետև հնազանդվում եմ նրան, ով ինձնից ուժեղ է և ում սիրում եմ: Դու ինձ չես կարող հետաքրքրել, որովհետև ինձ համար հետաքրքիր են նրանք, ովքեր կարդում են: 

Հիշիր ինձ որպես ջերմության կարիք ունեցող մի թշվառականի, որը ժամանակին հեռացավ, որ քեզ չատի:

Անձնական (յոթ կողպեքի տակ)

Արդեն մի տեղ գրել եմ, որ Ֆեյսբուքի զանազան նկարներով ու տեքստերով հրապարակումներն արդեն ներվայնացնում են ինձ: Իսկ մի քիչ առաջ էլի դրանցից մեկը դեմս դուրս եկավ, ու ներվայնությունս չափ ու սահմանն անցավ: Գրված էր` Hugs keep us alive (գրկախառնությունները մեզ ապրեցնում են): Իհարկե, հազարավոր լայքեր կհավաքի ու լիքը նուրբ սրտիկներով աղջիկներ շեյր կանեն: Իսկ ես էստեղ նստած մտածում եմ` վերջին անգամ ում եմ գրկել: Եթե այդ «գեղեցիկ» նախադասությունը ճիշտ լիներ, ես վաղուց պիտի մեռած լինեի: 

***
Վերջերս հայ ժողովուրդը շատ է նեղում անձնական հարցերով: Երբ իմացան, որ ֆրանսիացուց բաժանվել եմ, հարցերը սկսվեցին` անձնականիցդ նորություն չկա: Իսկ նրանք, ովքեր ֆրանսիացուց տեղյակ էլ չէին, միանգամից հարցը բարդացնում էին` ե՞րբ ես ամուսնանալու:

Ու ես զարմանում եմ, թե Հայաստանի առօրյայում էփվող ընկերներս ինչ աստիճանի չեն պատկերացնում ապրելակերպս: Կյանքիս կոնկրետ էս փուլում, որևէ հարաբերություն ունենալը (ամուսնության մասին խոսք չկա) ամենամեծ սխալը կլինի: Չգիտեմ` վաղը գլխիս ինչ է գալու, չգիտեմ անգամ ինչ եմ ուզում և որտեղ կապրեի: Ուր մնաց հարաբերություն կառուցեի: Էլ չեմ ասում, որ վեց ամիսը մեկ տեղափոխվում եմ: Ռոմանտիկ ընկերուհիներս, որոնցից շատերը ոտքները Հայաստանից դուրս չեն դնում, պնդում են, որ իսկական սիրո համար հեռավորությունը կապ չունի: Կներեք, բայց ես էդքան դյուրահավատ չեմ ու շատ լավ գիտեմ, որ հեռավորությունը սպանիչ ուժ ունի: Նայեք իմ տասնհինգ հոգանոց կուրսի հասարակ վիճակագրությանը: Մեկն իր ընկերոջից բաժանվեց ծրագիրը սկսվելուց անմիջապես առաջ, երեքը (որոնց թվում նաև ես)` ծրագրի ընթացքում:  

***
Ֆրանսիացու հետ էլ չէի կարող: Մենակ հեռավորությունը չէր: Ինքը ինձ չէր հասկանում, ինքը հայ չէր: Ինքը չէր հասկանում իմ պնդումները, որ հայ երեխան պիտի հայկական դպրոց գնա, որովհետև ինքը Մարոկոյում ֆրանսիական դպրոց էր գնացել, չէր հասկանում, որ Հայաստանի վիճակը ողբալի է, որովհետև ինքը տուրիստ էր, ու վարդագույն ակնոցները հագից չէր հանում: 

***
Հուլիսը լավ է լինելու: Ընդամենը մի շաբաթ էլ դիմանանք: Հետո արդեն անգամ մինչև Հայաստան գալս լիքը հավես օրեր են սպասվում: Անային եմ տեսնելու մեր ինը տարվա վիրտուալ ու նամակագրական մտերմությունից հետո: Բա համերգները… Բոբ Դիլան, հետո` Ալանիս: Բա Պրագան… Իսկ Հայաստան գալու մասին մտածելիս սարսափում եմ: Հիշում եմ էն ահավոր զգացողությունները, որ ունեցա ձմռանը ու մտածում եմ` պատրա՞ստ եմ էդ ամենի միջով նորից անցնել:

Protected: Առաջին գրառումս

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Աղջկական

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Իրենցը չգիտեն

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Հեքիաթից

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me