Զանգվածային արտագաղթ ԿՄ-ից

Կար ժամանակ, երբ հենց էնպես չէիր կարող ԿՄ-ում գրանցվել:

Կար ժամանակ, երբ ԿՄ-ում ոչ մի հայ բլոգերի չգիտեի, իսկ ավելի ճիշտ՝ ԿՄ տերմինը չկար: Ու գրում էի անգլերեն

Կար ժամանակ, երբ ԿՄ-ում լիքը հայ բլոգերներ կային, բայց բոլորը ռուսերեն էին գրում, ու հենց էդ ժամանակ անցա հայերենի:

Կար ժամանակ, երբ ԿՄ եկան ակումբցիները, ու հայերենը կամաց-կամաց շատացավ: 

Կար ժամանակ, երբ փորփրում էինք ԿՄ-ն ու փորձում հայերեն բլոգներ գտնել ու կիսվել մեր բացահայտումներով կամ փորձել թաքցնել:

Կար ժամանակ, երբ ԿՄ-ում լիքը հայերեն գրող հայ բլոգերներ կային, ու կարդում էինք իրար, քոմենթում իրար:

Հիմա ԿՄ-ն դատարկվել է: Անընդհատ հայտնաբերում եմ, որ երբեմնի ակտիվ բլոգերը տեղափոխվել է wordpress կամ blogspot կամ մի ուրիշ տեղ կամ Ֆեյսբուքում է:

Հիմա բացում եմ ֆրենդլենտաս: Ամբողջ օրվա մեջ հազիվ երկու-երեք նոր գրառում: Ու հին մարդիկ են մեծ մասը՝ ակումբցիները, մեկ էլ էլի մի երկու հայերեն գրողներ. հայերենը մեռել է ԿՄ-ում:

Կար ժամանակ, երբ ես էլ էի ուզում տեղափոխվել, ու որտեղ ասես ինչ թեմատիկ ուղղվածությամբ ասես բլոգ չբացեցի: Հետո հասկացա, որ ուր էլ գնամ, ինչքան էլ ավելի լավ հնարավորություններ առաջարկեն (այդ թվում ամենագայթակղիչը՝ անանունությունը), չեմ թողնի ԿՄ-ն, որովհետև էստեղ եկա, երբ ընդամենը տասնվեց տարեկան էի ու էստեղ երկար ճանապարհ անցա, հարմարվեցի, տնավորվեցի: Մյուս տարի էլ պիտի բլոգիս տասնամյակը նշեմ:

Լիքը մարդիկ կգան ու կանցնեն, բայց ես ԿՄ-ից ոչ մի տեղ չեմ գնա. էս իմ վիրտուալ տունն է, որտեղ կյանքիս մի խոշոր հատված եմ ապրել ու որտեղ հարևաններն անընդհատ փոխվում են:

Protected: Բլոգներս

This content is password protected. To view it please enter your password below:

Ո՞վ կա տարածքում (ներկա-բացակա)

Նկատել եմ, որ ԿՄ-ն վերջերս սատկում ա. նոր գրառումներ համարյա չկան: Ամառները սովորաբար սենց ա, բայց էս ամառ չափից դուրս սենց ա: Ուզում էի հարցնել՝ ո՞վ կա-չկա տարածքում: Եթե ուրիշ տեղ եք տեղափոխվել, ձեն հանեք՝ հետևեմ: Թե չէ սենց չի լինի… կարդալու բան համարյա չի մնացել:

Protected: Տարիներ առաջ այս օրը

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Բլոգիս նոր անունը

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Բլոգի փնտրտուք

This content is password protected. To view it please enter your password below:

Հայ-ռուսական հարաբերություններ

Ժողովուրդ, ինչ-որ բա՞ն եմ բաց թողել: Ֆրենդլենտաս եմ կարդում, արդեն երրորդ գրառմանը հանդիպեցի հայ-ռուսական հարաբերությունների մասին, ընդ որում` մենակ գովերգում են: Մի հոգի նույնիսկ բջջային կապ ունենալն է վերագրում Ռուսաստանին:

Էս ինչու՞ հանկարծ: 

Protected: Էս էլ ես :))))

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Հին բլոգեր

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: ԿՄ-ական բամբասանք 2

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me