Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին (պատմվածք)

Էս պատմվածքը 2008-ի հունվարին եմ գրել: Չէի տեղադրում էստեղ, որովհետև կարծում էի` ախմախ գործ է: Գտնում եմ` ժամանակն է, որ սովորեմ իմ գործերը պաշտպանել:

– Ծնողներս դեմ են մեր ամուսնությանը: Բայց գիտե՞ք, ես սիրում եմ նրան, նա` ինձ: Խոստացել է, որ հավատարիմ կլինի: Ես միամիտ եմ. շատերի սուտ խոստումներին հավատում եմ, բայց սա այդ դեպքը չէ: Նա ուրիշ է, մյուսների նման չէ: Չի խոսում, չի գոռում, զգացմունքներիս հետ չի խաղում: Պարզապես սիրում է ինձ, ուրիշ ոչինչ…
– Ինչպե՞ս եք ծանոթացել:
– Նա շատ փոքրիկ էր, երբ հայտնվեց իմ սենյակում: Անօգնական էր: Չգիտեմ, թե ինչպես էր մտել: Ես սկսեցի խնամել նրան: Ոչինչ չէր ուտում, միայն խմում էր: Շուտով մեծացավ, գեղեցկացավ… Ոչ մի թթու խոսք չեմ լսել նրա բերանից:

Մերին զարմանալի աղջիկ էր: Եթե պատահական հայ տղամարդու բռնես ու խնդրես, որ նկարագրի կնոջ իր իդեալը, հաստատ Մերիի նման որևէ մեկը կստացվի. նա և’ գեղեցիկ էր, և’ արտակարգ խելք ուներ: Մերիի հետ կարելի էր զրուցել ցանկացած թեմայի շուրջ: Լսել եմ, որ նաև համառ էր, պայքարող ու շատ ազատ: Տղաները հանգիստ չէին տալիս նրան, իսկ դա դուր էր գալիս Մերիին, բայց ոչ մի դեպքում նրա ընկերուհիներին:

– Մերին լքել է ընկերոջը,- սուրճի սեղանի շուրջ փսփսում էին աղջիկները:

– Ի՞նչ եք զարմանում: Չգիտե՞ք, որ դրանցից է,- ավելացրեց մյուսը:
– Հա՛, նորություն չէ, որ փչացածի մեկն է:

– Մերի՛, ես քեզ այլևս չեմ սիրում, հասկանու՞մ ես:
– Տիգրա՛ն, բայց…
– Ոչ մի բայց… Այստեղ ավարտվում են մեր հարաբերությունները: Մնաս բարով:
– Ախր… Այսպես չի կարելի… Չեմ կարող:
– Դա իմ գործը չէ: Դու քո ճամփով գնա, ես` իմ:

Մերին ծանր տարավ բաժանումը: «Վերջ,- մտածում էր,- էլ տղաների հետ գործ չեմ ունենալու»: Ու անտրամադիր էր, չխոսկան, թափթփված:

– Մերին հղի էր: Անհաջող աբորտի է գնացել, դրա համար էլ տեսքն այսպես վատացել է,- խոսում էին աղջիկները:

– Մերի՛, մենք քսանմեկերորդ դարում ենք ապրում, իսկ հիմա երիտասարդներն ազատ են… Արի՛ մենք էլ փորձենք,- առաջարկեց Վարդանը:
– Գի՞ժ ես, ինչ է: Ես չեմ ուզում. դա իմ որոշումն է:
– Խոստանում եմ` կպաշտպանվեմ:
– Ո՛չ…
– Բայց եթե նույնիսկ հղիանաս, կամուսնանամ քեզ հետ:
– Ասում եմ` չէ…

– Վա՜յ, Վարդանն է գալիս: Ու՞ր է կեսդ,- հետաքրքրվեցին աղջիկները:
– Մերի՞ն… Այլևս կեսս չէ: Նման բաներ էլ չասեք, ամոթ է: Պարզեցի, որ փչացածի մեկն է. ում հետ պատահի, անկողին է մտնում:
– Բայց էս տղաներն ի՜նչ միամիտ են: Մենք դրա մասին վաղուց գիտեինք, ուղղակի ոչ ոք մեզ չէր հավատում:

– Մերի՛, ես քեզ սիրում եմ,- մի անգամ խոստովանեց Դավիթը:
– Ցավում եմ, բայց ես քեզ չեմ սիրում:

– Աղջիկնե՛ր, գիտե՞ք, թե ինչու է Մերին միշտ տղաներով շրջապատված,- պատմում էր Դավիթը,- նա բնավ էլ գեղեցիկ չէ. ամեն ինչ դնովի ու արհեստական է նրա վրա, էլ չեմ ասում, որ ինչ-որ տարօրինակ հմտությունների է տիրապետում, որոնցով հիպնոսացնում է տղաներին: Կարծեմ հինգ տարի դասընթացների է գնացել:

Ամբողջ կուրսն անարդարացի կերպով քննությունից կտրվել էր (մանրամասնությունների մեջ չխորանանք. դա մեր պատմության հետ բացարձակապես կապ չունի ): Մերին վստահ էր իր գիտելիքների վրա: Նա առանց երկար-բարակ մտածելու հանձնաժողով հավաքեց, քննությունն այդպես հանձնեց ու գերազանց ստացավ:
– Տեսնես` ո՞վ է Մերիի մեջքին կանգնած,- խորհում էին աղջիկները:
– Երևի ինչ-որ նախարար կամ պատգամավոր:
– Չէ՛, եթե սրա հախից կարողացավ գալ, նախագահից ցածր մարդ պետք է որ չլինի:
– Բա չգիտեի՞ր, որ նախագահի եղբոր աղջիկն է:
– Բայց համ էլ հանձնաժողովի նախագահի հետ քնել է:

– Էս վերջերս մի գիրք կարդացի…
– Լսի՛ր, հազար եմ ասել. ինձ հետ գրքերից մի՛ խոսիր:
– Նարե՛կ, բայց ախր շատ լավն էր: Դու պետք է անպայման կարդաս:
– Ես քեզնից հեռանում եմ: Չեմ կարող ունենալ մի ընկերուհի, որն այդքան տարված է գրքերով:

– Մերին կրծողի մեկն է,- հայտարարեց Նարեկը:
– Բա ի՞նչ էիր կարծում… Ամբողջ օրը դաս է անում: Օրերով տնից դուրս չի գալիս: Թե չէ նրան որտեղի՞ց խելք: Եթե մենք նրա չափ սովորեինք, վունդերկինդներ կլինեինք,- իրենք իրենց հանգստացնում էին աղջիկները:

– Ալո՛, Մերիին կարելի՞ է:
– Տանը չէ: Ուշ կգա:

– Էրեխե՛ք, Մերիին երբ զանգում եմ, տանը չի լինում:
– Որ ասում եմ փչացածի մեկն է…

– Վա՜յ, չեք պատկերացնի` ինչ եմ տեսել: Երեկ Մերին աղջկա հետ էր համբուրվում… Լեզբի է դարձել,-առաջին ճշմարտությունը Մերիի մասին:
– Չէ հա՜, ում հետ պատահի, ինչ պատահի, կանի: Չգիտե՞ք դրան: Կեղտոտի մեկն է: Սպիդ էլ կունենա:

Բայց դա էլ երկար չտևեց: Եկե՛ք չխորանանք Մերիի ու նրա ընկերուհու հարաբերությունների մեջ. ինձ ոչինչ հայտնի չէ դրա մասին, իսկ գուշակություններ չեմ ուզում անել: Միայն կասեմ, որ շուտով դա էլ վերջացավ:
Մերին դարձել էր չխոսկան, տարօրինակ: Երբ որևէ բան էին հարցնում, չէր պատասխանում: Երբ մի քանի անգամ էին հարցնում, միանգամից պոռթկում էր, գոռգոռում: Աչքերի տակ փոսեր էին գոյացել. երևի չքնելուց էր: Մերին օրեցօր տգեղանում էր:
– Խելագարվել է,- երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին:

– Ինչու՞ ծնողներդ չեն ուզում, որ ամուսնանաս նրա հետ:
– Ինձ չեն հասկանում:
– Իսկ նրան կարո՞ղ եմ տեսնել:
– Ահա նա,- ասաց Մերին` ցույց տալով իր հետ բերած ծաղկամանի մեջ աճած փարթամ ծառը:
Բժիշկը դուրս եկավ իր առանձնասենյակից և մոտեցավ Մերիի մորը:
– Ցավում եմ, բայց Ձեր աղջիկը լուրջ հիվանդ է: Մենք չենք կարող նրան բուժել:

Բոլորն ինչ-որ բան են ուզում քեզնից, բոլորը մի կտոր Մերի են ուզում…
Ես ուզում եմ քեզ այստեղից տանել: Դու ծառդ գրկած կգաս: Ա՜խ, երբ մտածում եմ, թե ինչ արեցին քեզ: Մերի՛, լսու՞մ ես ինձ:
Մերի՛, լսու՞մ ես ինձ: Մերի՛, մի՛ վախեցիր: Մենք պարզապես արթնանում ենք: Մերի՛, լսու՞մ ես ինձ: Նույնիսկ քամին է անունդ կանչում:*

*Թորի Ամոսի «Մերի» երգի հիման վրա

15 Comments

  1. hayzak said,

    April 23, 2012 at 8:30 pm

    ես շատ սիրում եմ քեզ կարդալ
    նենց տեմպով ու արագ մի ամբողջ կյանք պատմեցիր
    էհ, Մերի, Մերի../

  2. byurie said,

    April 23, 2012 at 10:40 pm

    Շնորհակալ եմ, որ կարդացիր 🙂

  3. Արաքս said,

    April 24, 2012 at 11:09 am

    թեման գույներ չունի, դրանից էլ երևի ստեղծագորղությունը չոր է, ներեցեք… ինձ ավելի թարգմանություն թվաց

    • byurie said,

      April 24, 2012 at 11:12 am

      Շնորհակալություն արձագանքի համար:

      Իսկ գույնը ո՞րն է: Տոննաներով ածականնե՞րը:

      • Արաքս said,

        April 24, 2012 at 11:33 am

        ոչ, ածականները չէ
        այստեղ բացակայում են այն բոլոր վառվռուն գույները, որ Մերին ունեցել է երբևէ, երբ հավատում էր, (ինչո՞ւ եք կարծում, որ թերագնահատում եմ)…
        երբեմն ածականներն էլ պետք են, էլ ինչի՞ համար են…

      • byurie said,

        April 24, 2012 at 11:49 am

        Ի՞նչ վառվռուն գույներ է ունեցել, որ ես չգիտեմ:

        ________________________________

  4. April 24, 2012 at 11:54 am

    Ի՞նչ վառվռուն գույներ: Դուք ստեղծում եք մի կերպարի, որին ես չեմ ստեղծել: Կարո՞ղ եք օրինակով բացատրել:

    Ես իհարկե սիրում եմ, որ իմ գործերը քննադատում են, բայց դա էլ պիտի հիմնավոր լինի:

    • Արաքս said,

      April 24, 2012 at 12:20 pm

      վառվռուն գույներ ամեն աղջնակ էլ ունենում է, ես Ձեր Մերիին չեմ ճանաչում, բայց կարծում եմ նա էլ ունեցել է երազանքներ (որոնք էլ ես անվանել եմ վառվռուն գույներ) … ես հիմա լսում եմ այդ երգը

      • byurie said,

        April 24, 2012 at 2:48 pm

        Դրանք այս պատմվածքի մեջ էական չեն:

        ________________________________

    • Արաքս said,

      April 24, 2012 at 2:53 pm

      դրանից էլ հետևում է իմ սկզբնական կարծիքը

      • byurie said,

        April 24, 2012 at 3:05 pm

        Ես հասկանում եմ, թե ձեր սկզբնական կարծիքը որտեղից է 😉 Ինչ վերաբերում է երգին, այն Մարիամ Մագդաղենացու մասին է:

        ________________________________

  5. Արաքս said,

    April 24, 2012 at 3:17 pm

    իմ կարծիքը բացի ստեղծագործությունից, ուրիշ ոչնչի հետ կապ չունի, ես շատ անկեղծ եմ Ձեր հետ, իսկ այս էջ հյուր եկա իրոք որտեղից կասկածում եք

    • byurie said,

      April 24, 2012 at 3:18 pm

      Չեմ կասկածում, տեսնում եմ :)))

      ________________________________

      • Արաքս said,

        April 24, 2012 at 3:22 pm

        ես անպայման կկարդամ Ձեր մյուս ստեղծագործությունները

      • byurie said,

        April 24, 2012 at 3:57 pm

        Շնորհակալ եմ :))) 

        ________________________________


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

%d bloggers like this: