Protected: Աաաա, հերիք չի՞

This content is password protected. To view it please enter your password below:

Օտար լեզվով իմ երկրում

Կալյումեում ենք: Մոտենում է մատուցողուհին: Հայերեն ուզում եմ պատվեր տալ: Ասում է, որ հայերեն չի հասկանում, պիտի ռուսերեն ասեմ: Ջղայնանում եմ: Ուրեմն իմ երկրում չե՞մ կարող իմ լեզվով խոսել:

Հոլանդացիներին անընդհատ մեղադրում են, որ մշակույթ չունեն, որ մեջները հեչ հայրենասիրություն չկա, որ կամաց-կամաց անգլերենը հաղթում է հոլանդերենին: Բայց ախր էնտեղի բոլոր մատուցողները (հիմնականում) հոլանդերեն գիտեն: Չիմացողին գործի չեն էլ ընդունում:

Ալանիսի հարցերը 2011-ի մասին (բա ես ավանդույթը կխախտե՞մ)

2011թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
– Ամերիկյան համալսարանի գրադարանում վեր ընկնելը
– Ֆրանսերենի դասերը
– Մի ամբողջ գիշեր Բեռլինում զվռնելը
– Թորիի համերգը
– Քելլիների համերգը
– Խրոնինգենում խուճուճ երաժշտի փողոցային համերգները լսելը
– Ամստերդամում նորից ու նորից զվռնելը
– Ծննդյանս օրը, երբ Ֆեյսբուքում սիրուն բան էին կազմակերպել ընկերներս
– Հեծանիվ քշելու առաջին դասերս
– Սինտըկլասին դիմավորելը, առավոտյան կոշիկներիս մեջ շոկոլադներ գտնելն ու լսարանի դռան մոտ թողած նվերներով լի պարկից իմը հանելը
– Թաքուն Հայաստան գալով ընկերներիս լեղաճաք անելը

2011թ. սիրածս գրքերը
– «Ամստերդամ» (Ian McEwan)
– «Մի տարի ֆրանսիացիների մոտ» (Ֆուադ Լարուի)
– «Պարզապես միասին» (Աննա Գավալդա)
– «Լինելիության անտանելի թեթևությունը» (Միլան Կունդերա)
– «Խողովակների մետաֆիզիկան» (Ամելի Նոթոմբ)
– «Մարդասպանի հիգիենան» (Ամելի Նոթոմբ)

Էս տարի ոչ թե դուրս եկած գրքերի թիվն է մեծ, այլ ուղղակի շատ ավելի շատ եմ կարդացել, դրա համար ավելի մեծ ցուցակ դուրս եկավ:

2011թ. սիրածս ֆիլմերը
– «Այցելուն»
– «Արտիստը»
– «Փերին»
– «Պարզապես միասին»
– «Լինելիության անտանելի թեթևությունը»
– «Պիկասոյի արկածները»

Ի դեպ, ֆիլմերի առումով էլ հարուստ տարի էր, բայց ի տարբերություն գրքերի, ինձ դուր եկածների տեսակարար կշիռն ավելի մեծ է:

2011թ. սիրածս հոդվածները
Մտածում-մտածում եմ, ոչ մի բան չեմ գտնում: Կասեմ` կարդացածս ձանձրալի գիտական հոդվածները:

2011թ. սիրածս համերգները
Բա սա հա՞րց է: :))
– Tori Amos
– Kelly Family

2011թ. սիրածս երգերը/կատարողները
– Tori Amos (հատկապես Night of Hunters ալբոմը)
– Jeanne Cherhal (Merci, Liquide)
– Carla Bruni
– Joan Baez
– Kelly Family
– Irish Rovers (էն Drunken Sailor-ի երգը)
– Connie Dover
– Իռլանդական ֆոլկ
Ընդհանուր առմամբ, ճաշակումս շատ տեղաշարժեր չեն եղել: 

2011թ. սիրածս հեռուստահաղորդումները
Չկա: Հերիք է, որ ասեմ` տարվա ուղիղ մեկ երրորդն ընդհանրապես հեռուստացույցի երես չեմ տեսել: 

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2011թ.
Արտասահման մեկնելովս ու լրիվ ինքնուրույն կյանք սկսելով, հեծանիվ քշել սովորելով

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Հայաստանից գնալու համար 🙂

Ո՞րն է 2010 և 2011թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
Սենյակիս անկյունում դրված ճամպրուկն ու դրա հաղորդած տրամադրությունը, ինքնաթիռներն ու գնացքները

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Ըհը. չափի մեջ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Մմմմ, երևի էլի չափի մեջ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Չէ

2012-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Բեռլին վերադառնալը

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Ուզում եմ գժական ճամփորդություն նախագծել Բելգիայում ու Ֆրանսիայի հյուսիսում: Չգիտեմ` կստացվի՞, թե ոչ:

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2012-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
Իռլանդիան դեռ մնում է ցուցակում

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ

Խրոնինգենից Բեռլին տեղափոխվելը: Չգիտեմ` իրերիս հետ ինչ եմ անելու:

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Անխուսափելի են: Մի հատ Բեռլինում, հետո էլ Յոենսուում: Բա բնակավայր եմ փոխում: 

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Հայաստան գալ

Իսկ 2011-ն իմ կյանքի ամենահաջող տարին էր:

Դուք ինչպե՞ս կպատասխանեիք այս հարցերին:

Նորքը նույնն է մնացել

Տաքսու վարորդն ուզեցավ Նորքի հոգեբուժարանի դարպասներից ներս անցնել:
– Չեն թողնի,- ասացի,- ես էլ էստեղի աշխատող չեմ համարվում: 
Վարորդը պնդեց.
– Չէ, պիտի մտնենք:
Հայտնվեց ղարաբաղցի Սվետը, որը ութսունն անց տատիկ է ու անհիշելի ժամանակներից պահակություն է անում: Ինչ գիտեմ նրան, միշտ ծեր, բայց աշխույժ տատիկ է եղել ու երբեք չի փոխվել: Հետո, երբ սկսել էի հոգեբուժարան ոտքով գալ, կանգնեցնում, հարցնում էր, թե մամաս-պապաս ինչ են աշխատում, որ այլևս տաքսիով չեմ գալիս:

Սվետը չի ուզում դուռը բացել:
– Ձեր աշխատողին եմ բերել,- ասում է վարորդը:
Սվետը կասկածամտորեն ներս է նայում, տեսնում ինձ, բայց երևի չի մտաբերում: Ամեն դեպքում, դուռը բացում է ու մեքենան ներս թողնում:

Նորքը չի փոխվել: Նորից նույն ցուրտն է ու պլիտաների մոտ կծկված աշխատակիցները: Ամեն ինչ` սկսած թեյնիկից, վերջացրած աթոռներով, իր տեղում է: Իրենց տեղում են նաև ղեկավարները: Աշխատողներն էլ նույն մարդիկ են, ոչ մի նորություն չկա: Ասենք, երկու տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց, որ չորս ամսում փոխվեր:

Բաժանմունքում նորից հիվանդը բժշկի հետ կռիվ է անում: Վարորդական իրավունք են փոխում, հաշվառման մեջ եղողները պիտի Նորք գան, եզրակացություններ ստանան: Ասում են` ժամանակին ինչ-որ ախտորոշմամբ բանակից ազատվածները հիմա եկել, կռիվ են անում, թե մենք հիվանդ չենք, մեզ վարորդական իրավունքից մի զրկեք: Սպառնում են, թե նախարարին կդիմեն: Բժիշկները ձեռքները կրակն են ընկել: 

Նայում եմ էնտեղ աշխատողներին` երկու տարվա ընթացքում ինձ սիրելի դարձած մարդկանց: Նայում եմ ու մտքիս մեջ ասում, որ ճիշտ որոշում էր գնալը: Իսկ այս մարդիկ, որոնք դեռ այնտեղ աշխատում են, ուղղակի հերոսներ են: Ես չկարողացա մնալ. էդքան ուժ չունեի:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Հանելուկ 2

This content is password protected. To view it please enter your password below:

Protected: Հանելուկ 1

This content is password protected. To view it please enter your password below:

Լիբանանն ու լիբանանահայերը

գրառումից ոգեշնչված

Էսսենի ճանապարհին կողքս թուխ մաշկով ու սև մազերով մի աղջիկ նստեց: Երևում էր` հոլանդացի-գերմանացի չէր: Որ շատ ուզեի, հայի տեղ կդնեի: Ամեն դեպքում, հասկանալի էր, որ հարավից է: 

Իմ մգությունն էլ նրա ուշադրությունից չվրիպեց (պատկերացնու՞մ եք` էստեղ ես մուգ եմ համարվում) ու հանկարծ հարցրեց.
– Որտեղի՞ց ես:
– Հայաստանից,- պատասխանեցի,- գիտե՞ք, թե դա որտեղ է,- անմիջապես ավելացրի:
– Ո՞նց չգիտեմ, ես լիքը հայ ընկերներ ունեմ: 
– Հա՞,- ուրախացա,- իսկ դուք որտեղի՞ց եք,- հարցրի` արդեն գուշակելով պատասխանը:
– Լիբանանից:

Ու էդպես զրույցի բռնվեցինք` չզգալով, թե ինչպես ժամանակը թռավ: Պատմեց, որ իր մայրը մի ամիս Հայաստանում է եղել ու հիացած վերադարձել է: Հետո անցավ լիբանանահայերին: Ասաց, որ հրաշալի մարդիկ են: Երբ նրանց թաղամասերով անցնում ես, ցուցանակները հայերեն են: Դեռ ինքն էլ մի քանի հայերեն նախադասություն արտաբերեց:
– Հա,- ասում եմ,- հայերենը ձեր չորրորդ պաշտոնական լեզուն է, չէ՞:

Գովեց, թե ոնց են այնտեղի հայերն ատամներով պահում իրենց լեզուն, երեխաներին հայկական դպրոցներ ուղարկում, տանը հայերեն խոսում: Ավելին` պարտադիր հայի հետ են ամուսնանում: 
– Հիմա քույրս էլ ԱՄՆ-ում փորձում է իր երեխաներին արաբերեն սովորեցնել: Բայց նրանք լավ չեն խոսում. հայի արաբերեն է,- ծիծաղում է: Ասածի մեջ թույն չկա,- ուղղակի արաբերենում բայերն ըստ սեռի էլ են խոնարհվում, իսկ քանի որ հայերենում դա չկա, հայերը միշտ շփոթում են:

Հետո հիշեցի, որ Երևանում լիբանանահայկական մի ռադիոկայան էր վերահեռարձակվում: Սիրում էի լսել արևմտահայերենը: Սիրում էի, որովհետև էն կոտրտված, անգլերենախառը լեզուն չէր, որ սովորաբար լսում ենք այլ տեղերի հայերից, այլ մաքուր ու սիրուն արևմտահայերենն էր` մեծ տատիկ-պապիկներիս լեզուն: Ապրեն լիբանանահայերը, որ էդպես պինդ պահում են լեզուն:

Protected:

This content is password protected. To view it please enter your password below:

« Older entries Newer entries »

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

shoghakatvardanyan

This WordPress.com site is the cat’s pajamas