Դեժա վյու (Զալցբուրգ) (շարունակություն)

 Շնչակտուր մտնում եմ T-mobile-ի խանութ: Հենց այդ պահին եկեղեցու զանգերն ազդարարում են երեկոյան ժամը ութը: 
– Ուզում ես հեռախոսս վերալիցքավորել:
– Չես կարող. խանութը փակվել է,- հայտարարում է վաճառողուհին:

Դրանից հետո ժամը ութին փակվելու մասին մոռացա, որովհետև այլևս ոչ մի նման բան եվրոպական որևէ քաղաքում չտեսա:

Իսկ Զալցբուրգում խանութները փակվում են ժամը վեցին: Ավելին՝ սրճարանների մեծ մասն էլ է հավաքվում: Տուրիստները մի կողմ. նրանք միշտ էլ ժամանակ կգտնեն: Բայց տեղացիները ո՞նց են ապրում: 

Մեր դասերը վերջանում են ժամը հինգին: 

***
Երեկոյան, երբ արդեն մթնում էր, սխալմամբ անցա հետիոտնի փայտե կամրջի վրայով, որը ճռճռում էր: Մի հեծանիվ կողքովս սլացավ, ու կամուրջը սկսեց ճոճվել: Ներքևում գետն էր՝ վարար, արագ: Գլուխս պտտվեց: Շտապ անցա կամուրջը ու երջանիկ էի. սիրում եմ կյանքս վտանգել:

***
Կազմակերպիչները դիրնդլ հագան (քիչ մնաց՝ էլի սխալ գրեի էս բառը), դասախոսներին հավաքեցին, լցվեցին մեքենան ու փախան Մյունխեն: Այդ առիթով մեզ շուտ ազատ արձակեցին:

Էշ խելքս ասեք, որ ընկա սեմինարների մասնակից ռուսախոս հատվածի ջրերը ու քաղաքում մի լավ թափառելու փոխարեն շարժվեցի դեպի խանութներ, որոնք քաղաքից համարյա դուրս էին:

Որոշ գնումներից հետո զգացի, որ չափազանց հոգնած եմ: Որոշեցի սրճել հենց այդ առևտրի կենտրոնում:

Իմ սիրած կապուչինոն, բայց քրուասան չկա, որը սիրում եմ ղ-ով արտասանել: Մատուցողուհին խնձորի շտրուդել առաջարկեց: Հազար անգամ կերել եմ, բայց Զալցբուրգում՝ երբեք: 

Եվ ես ընտրեցի կրեմով խնձորով շտրուդել: Հետն էլ փրփուրով կապուչինո… Ինչքան էլ Եվրոպայում ամեն ինչ համով լինի, միևնույն է, տեղեր կան, որտեղ մի բան ավելի լավն է: Գուցե դա պայմանավորված է միայն իմ հիշողություններով: Իմ համտեսած ամենալավ կապուչինոն Ուտրեխտի Հեմինգուեյ սրճարանում էր:   

Խանութից դուրս գալիս լսում եմ Ալանիսի "Ironic"-ը… Նույն երգը, ու ես՝ դեմքս հպած Սևիլյայից Մադրիդ մեկնող ավտոբուսի ապակուն: 

Վերադառնում ենք հյուրանոց: Զալցբուրգի ծայրամասում ենք: Ցածրահարկ տգեղ շենքերը նման են Ամստերդամի ծայրամասին, երբ կենտրոնից Անուշենց տուն էի գնում: Թվում է՝ քիչ առաջ Աննեմարին գրկեց ոտքերս, խնդրեց, որ չգնամ:

Անցնում ենք ժայռի թունելի միջով: Սա Դիլիջա՞նն է:

Հասանք հյուրանոց: Այնուամենայնիվ, Զալցբուրգում ենք: 

Ընթրիքին ինչ-որ տարօրինակ կանաչ ու նարնջագույն ուտեստ տվեցին: Համտեսեցի: Աչքերս փակեցի, ու ես Վլտավայի ափին էի, կնեդլիկը թաթախում էի սոուսի մեջ:

Առավոտյան կաթը լցնում եմ սոուսի մեջ, հետո ցանկանում cereal (Էս բառի հայերենը գտեք) ավելացնել: Պատկերը գալիս է առաջս. ես 9-10 տարեկան եմ, Պրահայում: Ձեռքս մտցնում եմ cereal-ի տուփի մեջ ու բռով դուրս բերում: Սթափվեցի: 23 տարեկան, Զալցբուրգ… ձեռքս ներս խցկելու փոխարեն լցնում եմ ափսեիս մեջ:

Զալցբուրգն այնքա˜ն ծանոթ է ու այնքա˜ն նոր:

***
Ով թեկուզ մի անգամ Զալցբուրգում եղել է, թեկուզ մի ժամով, հնարավոր չէ, որ ամրոցը նկատած չլինի: Այն բարձր է, երևում է քաղաքի բոլոր կողմերից ու մի տեսակ ձգող է, ստիպում է, որ անընդհատ իրեն նայես:

Հիմա այստեղ եմ՝ ամրոցի մի ծառի տակ նստած: Հոգնած եմ, բայց իջնել չեմ ուզում: 


Ի˜նչ հավես էր քաղաքը վերևից: Հետաքրքիր է՝ ամեն տեղ գնալիս միշտ գտնում եմ մի բարձր կետ, որտեղից կարելի է քաղաքը վերևից նայել: Ու երբեք, երբեք չեմ հոգնում դրանից: 

Եկեղեցու զանգերը չեն լռում:

Ինձ մոտ այն նույն բութ զգացողությունն է, որ ունեի անցյալ տարի Հոլանդիայից վերադառնալիս:

Մտածում եմ՝ արժե՞ ճամփորդել: Հաստատ, նույնիսկ եթե գնում ես մի քաղաք, որտեղ հարյուր անգամ եղել ես: Սա օգնում է անջատվել, հանգստանալ, վայելել:

***
Ինքնաթիռի վեր բարձրանալուն պես տեսա Զալցբուրգը, գետը, Կապուցինո լեռը, փորձեցի Արենբերգը գտնել, իսկ ամրոցը նույնիսկ երկնքից էր երևում: Տներն աստիճանաբար փոքրանում էին, նմանվում փայտե խաղալիքների, որ թվում է՝ ոտքդ դնես վրան, կարող ես կոտրել: Հետո արդեն ամպերից էլ վեր ենք: Ու այնքան փափուկ են թվում, որ եթե ինքնաթիռի պատուհանը բացվեր, կնետվեի դրանց գիրկը:

8 Comments

  1. iza1976 said,

    May 30, 2011 at 6:09 am

    Հրաշք տեղեր…..

  2. ruzanpet said,

    May 30, 2011 at 8:17 am

    “Ի˜նչ հավես էր քաղաքը վերևից:”- հատկապես քո որսած փոքրիկ հեռուստացույցի էկրանից,,,
    Anna Chromy..-ի ֆոտոյի կադրն էլ շա~~տ հավանեցի,,,
    Հ.Գ.- այո, այո, ճիշտ ես` քՂուասան ;)շտրուդել-ն էլ չէր խանգարի` շտՂուդել:P

    • byurie said,

      May 30, 2011 at 10:13 am

      Anna Chromy-ն այ էն արձանի հեղինակն ա, որի կողքը պուճուրը նստել ա :))) Ու իրա անունն ա շատ սիրուն. «Խաղաղության վերարկու»

  3. ruzanpet said,

    May 30, 2011 at 8:17 am

    “Ի˜նչ հավես էր քաղաքը վերևից:”- հատկապես քո որսած փոքրիկ հեռուստացույցի էկրանից,,,
    Anna Chromy..-ի ֆոտոյի կադրն էլ շա~~տ հավանեցի,,,

    Հ.Գ.- այո, այո, ճիշտ ես` քՂուասան ;)շտրուդել-ն էլ չէր խանգարի` շտՂուդել:P

  4. hayzak said,

    May 30, 2011 at 1:10 pm

    ինչ հավես ես պատմում..)


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

%d bloggers like this: