– Մինչև չիմանամ՝ տանում են, չեմ սովորի

Էս արտահայտությունը «սեփականացրել» եմ շատ վաղուց՝ գողանալով  -ի մի գրառումից: Օգտագործել եմ նկատի ունենալով, որ մինչև հաստատ չիմանամ՝ Գերմանիա եմ գնում, գերմաներեն սովորել չեմ սկսի. լեզվի բարդությունը ու սովորողների պատմած լեգենդներն ինձ ուղղակի սարսափեցնում էին, ու միայն այն միտքը, որ գերմաներենում գոյականը երկուս էլ չէ, երեք սեռ ունի, արդեն հետ է պահում գերմաներենի դասագրքեր բացելուց: Դրա համար մտածում էի՝ ինձ միայն միջավայրը կփրկի, որ էդ բարդություններն էդ աստիճանի ծանր չտանեմ:

Հիմա, երբ հաստատ գիտեմ, որ գնալու եմ, ուզում եմ ժամանակ չկորցնել ու սկսել գոնե թեթևակի ծանոթանալ լեզվին, որ գոնե լրիվ զրոյական չլինեմ սեպտեմբերին: Հազիվ եմ ինքս ինձ հոգեբանորեն պատրաստել, որ սկսեմ: Եթե խելոք աղջիկ լինեի, էս երեք ամիսն էնպես կօգտագործեի, որ սեպտեմբերին ոչ միայն լրիվ զրոյական չեմ լինի, այլև կկարողանամ մի քանի բառ կապել, նախադասություններ արտաբերել:

Հետո նաև վախենում եմ… Անցյալ տարի էս ժամանակները ֆրանսերեն էլ համարյա չգիտեի, ու մտքովս չէր էլ անցնում, որ մի տարի անց այնքան կիմանամ ֆրանսերեն, որ ազատ կհաղորդակցվեմ, գրքեր կկարդամ, ֆիլմեր կնայեմ: Մտածում եմ՝ նույնն էլ պիտի գերմաներենի հետ լինի: Այ դրանից վախենում եմ: Բա ի՞նչ կլինի ֆրանսերենիս հետ: Չե՞մ կորցնի: Կամ՝ մի՞թե պիտի էլի էդքան ջանք ու եռանդ թափեմ: Կնվիրվե՞մ այնքան, որքան ֆրանսերենին: Չէ՞ որ այստեղ խաղի կանոնները փոխվում են (ֆրանսերենի ու այն մասին, թե ինչու այնուամենայնիվ սովորեցի մի օր անպայման կպատմեմ):

Ասածս ինչ է. խնդրում եմ՝ ինձ ոգևորեք մի քիչ, հոգեբանորեն աջակցեք, որ կարողանամ հաղթահարել: Թե չէ իսկապես վախենում եմ:

61 Comments

  1. hayzak said,

    May 29, 2011 at 9:34 am

    ասում են դժվարը առաջին հինգ լեզուն են, դրանից հետո մյուսները ջրի նման սովորվում են:
    քո որերորդը կլինի գերմաներենը՞՞՞:)

    • byurie said,

      May 29, 2011 at 9:37 am

      Վեցերորդը :)))))) բայց իսպաներենս էլ դորդուբեշ արած չի

      • hayzak said,

        May 29, 2011 at 9:40 am

        դե, էլ ինչ ունես մտածելու:ես գերմաներեն կարդում մոտավորապես հասկանում եմ ինչ է գրած:անգլ իմանալով ընդամենը.
        նենց որ չվախես, էդ էլ սովորի հաջորդը չինարենն է:))))))))

      • byurie said,

        May 29, 2011 at 9:43 am

        չէէէէ, չինարենը իմանամ էլ տանում են, չեմ սովորի :)))) հա, շատ բառեր անգլերենը հիշեցնում են: ու լեզվական որոշակի տրամաբանություն էլ կա, որ անգլերենին մոտ ա: իզուր են ասում, թե շատ տարբեր են:

  2. iparika said,

    May 29, 2011 at 11:02 am

    Բյուր ջան, չեմ ուզում քեզ վախեցնել, բայց մի տարում դժվար թե գերմաներեն սովորես: Եթե իհարկե ամեն օր չգնաս ինտենսիվ կուրսերի:
    Ծանր լեզու ա:

    • byurie said,

      May 29, 2011 at 11:06 am

      Ռիփ, բայց եթե ֆրանսը հասցրի մի տարում, ընդ որում՝ առանց միջավայրի մեջ լինելու…

      • iparika said,

        May 29, 2011 at 11:09 am

        Դե Աստված տա, գերմաներենն էլ էդպես հեշտ ստացվի: 🙂

      • byurie said,

        May 29, 2011 at 11:11 am

        Տեսնանք :)))) բայց այ որ հոկտեմբերից հոլանդերեն փաթաթեն մեր վզին, այ էդ ժամանակ չգիտեմ ինչ կլինի վիճակս…

      • iparika said,

        May 29, 2011 at 11:15 am

        Վերջը եվրոպական բոլոր լեզուները չրթելու ես, դեմդ խաղ չլինի :))))

      • byurie said,

        May 29, 2011 at 11:16 am

        Հա, Ռիփ, սուս…. բացի մեր ծրագրի երեք պարտադիր լեզուներից, իմ համակուրսեցիներից ամեն մեկը մի քանի ուրիշ լեզու գիտի, ու մենք որոշել ենք իրար սովորացնել 😀

      • iparika said,

        May 29, 2011 at 11:18 am

        Կա՜յֆ :))))

      • byurie said,

        May 29, 2011 at 11:20 am

        ահա… վերջը խոսելու եմ ու չեմ հիշելու, թե էդ որ լեզվով ա 😀 😀 😀 😀

  3. iparika said,

    May 29, 2011 at 11:02 am

    Բյուր ջան, չեմ ուզում քեզ վախեցնել, բայց մի տարում դժվար թե գերմաներեն սովորես: Եթե իհարկե ամեն օր չգնաս ինտենսիվ կուրսերի:
    Ծանր լեզու ա:

  4. werwird said,

    May 29, 2011 at 11:04 am

    Բյուր ջան, կարևորը տրամադրվես, որ կկարողանաս (դե իսկ որ կկարողանաս, դրանում կասկածող չկա:ՃՃՃ): Առավել ևս, որ սովորածդ ոչ տե տեսական մակարդակի վրա է մնալու, այլ ամեն օր օգտագործելու ես:Ճ
    Ինքնուրույն սովորելու համար կարող ես Deutsche Welle-ի լեզվական կուրսերը փորձես. http://www.dw-world.de/dw/0,,2547,00.html
    Սկսում ես Deutsch – warum nicht?-ով, հետո Wieso nicht-ն ա գալիս, դե իսկ վերջում էլ` Marktplatz-ը:
    Ու ամենակարևորը. գերմաներենը հեչ էլ վախենալու չի: Սեփական փորձից եմ ասում:ՃՃՃ

    • iparika said,

      May 29, 2011 at 11:05 am

      “Ու ամենակարևորը. գերմաներենը հեչ էլ վախենալու չի: Սեփական փորձից եմ ասում:ՃՃՃ”
      Նախանձելի փորձ ունես: :)))

      • werwird said,

        May 29, 2011 at 11:06 am

        Էհ, ես էլ նախանձում եմ էն մարդկան, ովքեր իսպաներեն գիտեն:ՃՃՃ

      • iparika said,

        May 29, 2011 at 11:07 am

        Հարցը իմանալը չէր, թե չէ գերմաներեն ես էլ գիտեմ: Նախանձելին էն ա, որ գերմաներենը հեշտ ես համարում՝ սեփական փորձից ելնելով: :)))

      • werwird said,

        May 29, 2011 at 11:10 am

        Հաա:Ճ Չգիտեմ, ես համեմատաբար հեշտ սովորեցի:Ճ
        Բայց հանուն արդարության ասեմ, որ եթե լեզուն կրողների միջավայրում չհայտնվեի, գրածս “համեմատաբարը” հաստատ չէր լինի:ՃՃՃ

      • byurie said,

        May 29, 2011 at 11:13 am

        դե ես էլ եմ միջավայրում լինելու էլի…

      • werwird said,

        May 29, 2011 at 11:15 am

        Իսկ դու մտահոգվում ես:ՃՃՃ Այ կտեսնես, որ մի կես տարուց մի օր քեզ էն մտքի վրա կբռնացնես, որ դու առանց մտածելու գերմանացիների հետ իրանց լեզվով շփվում ես:ՃՃՃ

      • iparika said,

        May 29, 2011 at 11:13 am

        Դե ես էլ եմ գերմաներեն Գերմանիայում սովորել, բայց քթիցս ծուխ դուրս գալով: :)))

      • byurie said,

        May 29, 2011 at 11:16 am

        Համաձայն եմ թեկուզ քթից ծուխ դուրս գալով, մենակ թե իմանամ, որ մի տարում հնարավոր ա :)))

      • iparika said,

        May 29, 2011 at 11:17 am

        Հնարավոր ա, որ մտքիդ դնես: 😉

      • byurie said,

        May 29, 2011 at 11:20 am

        դե կդնեմ :)) ճիշտ ա՝ դժվար նենց, ոնց որ ֆրանսերենն էի դրել, բայց դե 😀

      • werwird said,

        May 29, 2011 at 11:18 am

        Չէ, ես ստեղ սկսեցի սովորել, բայց հետո մի քանի անգամ եղա Ավստրիայում: Արդյունքում իմ խոսացած գերմաներենը bayerisch-wienerisch ա:ՃՃՃ

      • byurie said,

        May 29, 2011 at 11:09 am

        իյաաաա, իսպաներենն ամենահեշտ լեզուն ա: Ֆրանսերենից հետո ինձ մոտ նենց զգացողություն ա, որ իսպաներենի բացերս մի շաբաթում կլրացնեմ:

      • werwird said,

        May 29, 2011 at 11:11 am

        :ՃՃՃ

    • byurie said,

      May 29, 2011 at 11:07 am

      Դե հա, եթե դու ես ասում, քեզ հավատում եմ :)) Հատկապես ֆրանսերենի հետ ունեցած փորձիցդ հետո:

      • werwird said,

        May 29, 2011 at 11:09 am

        :ՃՃՃ Ֆրանսերենը գերմաներենից հետո եմ փորձել սովորել: Ու ասեմ, որ եթե ֆրանսերեն քերականությունից գլուխ հանել ես, գերմաներենի քերականությունը խաղ ու պար կթվա:ՃՃՃ

      • byurie said,

        May 29, 2011 at 11:10 am

        Լու՞րջ ես ասում: Ես ֆրանսերենի քերականությունը շա˜տ հեշտ եմ մարսել:

      • werwird said,

        May 29, 2011 at 11:12 am

        Դե ուրեմն գերմաներեն քերականության մասին մի մտահոգվի: Իրանց պես տրամաբանական ու համեմատաբար քիչ բացառություններով ա:Ճ

      • byurie said,

        May 29, 2011 at 11:15 am

        Էսօր մի քիչ կարդում էի իրանց քերականության մասին, հեչ տրամաբանական չթվաց… մանավանդ որ գոյականների սեռերը մարզից մարզ կարան փոխվեն:

      • werwird said,

        May 29, 2011 at 11:22 am

        Դե որ դասագրքով սովորես, էդ վտանգներից կխուսափես, քանի որ դասագրքերում սենց ասած Hochdeutsch-ա:ՃՃՃ
        Բայց նույնիսկ գրական գերմաներենում կան դեպքեր, երբ նույն գոյականը տարբեր սեռեր ունի, ու կախված սեռից` տարբեր իմաստներ: Բայց դե դրանք էդքան էլ շատ չեն:Ճ
        Հետո մի բան ասեմ. շատ գերմանացիներ իրանք են խառնում der/die/das-ը:ՃՃՃ

      • byurie said,

        May 29, 2011 at 12:53 pm

        Դե ֆրանսերենում էլ կան տենց գոյականներ, որոնք տարբեր սեռերում տարբեր իմաստներ ունեն, բայց այ ֆրանսիացիքի մասին չեմ լսել, որ սեռերը շփոթեն:
        Էն քո ասած կայքով էլ մտա, interaktiv կուրսը վերցրի: Էն մյուսը մեկ ա ռադիոն տալիս ա, համարյա ամեն օր լսում եմ:

      • werwird said,

        May 29, 2011 at 1:30 pm

        Դե որ արդեն սկսել ես` սեպտեմբերի 1-ին արդեն ահագին բան սովորած կլինես:
        Բա ասում ես ինչի ա Entschuldigung-ը տենց բացում:ՃՃՃՃՃ

      • byurie said,

        May 29, 2011 at 4:09 pm

        Դե եթե A1-ը վերջացրած լինեմ, մեծ բան կլինի:
        Entschuldigung-ն էն գլխից ինձ բացում էր, երբ բացարձակապես հեռու էի գերմաներենից ու սովորելու ցանկությունից… Չգիտեմ, շատ խնդալու ա հնչում:

      • werwird said,

        May 29, 2011 at 4:10 pm

        :ՃՃՃ

  5. iparika said,

    May 29, 2011 at 11:04 am

    Բայց ես քեզ հոգեբանորեն աջակցում եմ: :)))
    Նոր լեզու սովորելը շատ հավես բան ա, եթե հատկապես էդ լեզվով խոսող երկրում ես: 😉

    • byurie said,

      May 29, 2011 at 11:08 am

      Ինձ թվում ա՝ էդ սկզբի մասերը հեչ հավես չի: Ինձ համար ամենաահավորը հնչունաբանությունն ա: Հենց դա հաղթահարում եմ, մնացածը ջրի նման գնում ա:

  6. iparika said,

    May 29, 2011 at 11:05 am

    “Ու ամենակարևորը. գերմաներենը հեչ էլ վախենալու չի: Սեփական փորձից եմ ասում:ՃՃՃ”

    Նախանձելի փորձ ունես: :)))

  7. rocker81 said,

    May 29, 2011 at 11:15 am

    …alles wird gut sein, denke nicht;)))

    • byurie said,

      May 29, 2011 at 11:19 am

      Մի հատ սպասի փորձեմ թարգմանել…
      Ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացի:
      Ճի՞շտ էր:

      • rocker81 said,

        May 29, 2011 at 11:24 am

        ..ausgezeichnet!!!…տեսնում ես արդեն լավ է…:ՃՃՃ

      • byurie said,

        May 29, 2011 at 11:38 am

        :))))) մնում ա կարողանամ կարդալ էդ գրածները 😀

      • rocker81 said,

        May 29, 2011 at 12:09 pm

        :)))…մի քիչ կոպիտ լեզու է, բայց ոչինչ.. որ սովորես մի հատ գերմաներեն տառերով ֆրանսերեն բառերը կկարդաս:ՃՃՃ…vorwärts…

      • byurie said,

        May 29, 2011 at 12:54 pm

        ընկերուհիս ֆրանսերեն բառերի ձեռն ա տառապում, որովհետև գերմաներեն ա կարդում :)))))

      • ruzanpet said,

        May 29, 2011 at 2:44 pm

        Մոն ջան, էդքան էլ մի քիչ չի, լավ էլ կոպիտ լեզու ա:))))) Բյուր, չուզենալով եմ ասում, բայց աջակցում եմ` շնելլ, շնելո… գիհեն զի ֆուա:)))))
        հ.գ.- բայց որ ֆրանսերենիդ մազին կպել ա էդ գերմաները , կսպանեեեմ

      • byurie said,

        May 29, 2011 at 4:09 pm

        Չէ, ես ամեն ինչ անելու եմ, որ ֆրանսերենս սաղ-սալամաթ հետ բերեմ երկու տարի հետո :)))

      • rocker81 said,

        May 29, 2011 at 5:11 pm

        …schnell, schnello..gehen sie fur..:D :D…մոլոդեց,Ռուզ:)))!!!

  8. byurie said,

    May 29, 2011 at 11:19 am

    Մի հատ սպասի փորձեմ թարգմանել…

    Ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացի:

    Ճի՞շտ էր:

  9. byurie said,

    May 29, 2011 at 12:53 pm

    Դե ֆրանսերենում էլ կան տենց գոյականներ, որոնք տարբեր սեռերում տարբեր իմաստներ ունեն, բայց այ ֆրանսիացիքի մասին չեմ լսել, որ սեռերը շփոթեն:

    Էն քո ասած կայքով էլ մտա, interaktiv կուրսը վերցրի: Էն մյուսը մեկ ա ռադիոն տալիս ա, համարյա ամեն օր լսում եմ:

    • werwird said,

      May 29, 2011 at 1:30 pm

      Դե որ արդեն սկսել ես` սեպտեմբերի 1-ին արդեն ահագին բան սովորած կլինես:
      Բա ասում ես ինչի ա Entschuldigung-ը տենց բացում:ՃՃՃՃՃ

  10. urish said,

    June 1, 2011 at 12:48 am

    Ֆրանսերենդ եթե չօգտագործես, կմոռանաս: Ես մի ժամանակ լավ էի տիրապետում, խոսում էի ազատ, դասական ծանր գրականություն էի կարդում առանց թեկուզ մի անգամ բառարան բացելու, բայց հետագայում այնպես ստացվեց, որ էլ առիթ չեղավ որևէ ձևով օգտագործելու, ու հանկարծ հայտնաբերեցի, որ լեզվին այլևս չեմ տիրապետում: Համենայն դեպս վերջերս մի ֆրանսիացու հետ փորձեցի ֆրանսերեն խոսել, կմկմոց ու ամբողջը անգլերեն ստացվեց. անհարմար վիճակ :))
    Միակ բանը, որ թերևս մնացել է, կարդացածս հասկանում եմ:

    • byurie said,

      June 1, 2011 at 8:00 am

      Դե ես մի հատ լավ լուծում եմ գտել ֆրանսերենս պահպանելու համար: Ուղղակի չգիտեմ՝ կստացվի, թե չէ: Ուզում եմ Գրոնինգենի հանրակացարանում հատուկ պահանջների մեջ դնել, որ սենյակակիցս ֆրանսախոս լինի:

      • urish said,

        June 1, 2011 at 8:22 am

        Ինչքան ես մնալու?

      • byurie said,

        June 1, 2011 at 8:25 am

        Հինգ ամիս: Հետո էլ նույն պահանջը կդնեմ Պոտսդամի համար ու էդպես շարունակ:

      • urish said,

        June 1, 2011 at 8:26 am

        պարզ ա: Հավերժ ուսանող… 🙂

      • byurie said,

        June 1, 2011 at 8:36 am

        աաա, հույս ունեմ՝ էս երկու տարին էլ ու վերջ

      • urish said,

        June 1, 2011 at 8:38 am

        Դա, կարծեմ, միակ հնարավոր ձևն է երկարացնելու մնալդ արտասահմանում` բացառելով ամուսնությունն ու հնարավոր օրինական էմիգրացիան:

      • byurie said,

        June 1, 2011 at 8:45 am

        Դե ես առայժմ չեմ պլանավորում երկարացնել մնալս:

  11. urish said,

    June 1, 2011 at 12:48 am

    Ֆրանսերենդ եթե չօգտագործես, կմոռանաս: Ես մի ժամանակ լավ էի տիրապետում, խոսում էի ազատ, դասական ծանր գրականություն էի կարդում առանց թեկուզ մի անգամ բառարան բացելու, բայց հետագայում այնպես ստացվեց, որ էլ առիթ չեղավ որևէ ձևով օգտագործելու, ու հանկարծ հայտնաբերեցի, որ լեզվին այլևս չեմ տիրապետում: Համենայն դեպս վերջերս մի ֆրանսիացու հետ փորձեցի ֆրանսերեն խոսել, կմկմոց ու ամբողջը անգլերեն ստացվեց. անհարմար վիճակ :))
    Միակ բանը, որ թերևս մնացել է, կարդացածս հասկանում եմ:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

%d bloggers like this: