Դեժա վյու (Զալցբուրգ)

Երևի էսքան ամիսներ պիտի անցնեին, որ կարողանայի համարձակություն հավաքել, կրճատել Զալցբուրգի նոթերս ու ինչ-որ ձևով հրապարակել առաջին հերթին հենց ինձ համար:

***
Ինքնաթիռը գնում է՝ ղը˜ռ ու պոկվում տեղից: Սիրում եմ, երբ բարձրանում եմ Երևանի գետնից: Պոկվում ես ու մի տեսակ ազատ զգում քեզ: Երկնքում ես, ոչ մեկինը չես, քոնն է ամբողջ տիեզերքը:

Սիրում եմ նաև Երևանի վայրէջքները, երբ ինքնաթիռի անիվները ղըռռալեն դիպչում են գետնին, ու սկսում ես քեզ ապահով զգալ. տանն ես, քո երկիրն է:

Երբ ինքնաթիռից իջանք, առաջինը մաքուր օդն ուշադրությունս գրավեց: Խորը շունչ քաշեցի:

Նայեցի շուրջս: Անտառապատ լեռներ են՝ Ալպերը: Արևն էլ ջերմ է: Գժվելու եղանակ:

Մեքենայով անցնելիս Զալցբուրգը մերթ Ուտրեխտն է հիշեցնում. տեսնում եմ այն լայն փողոցը, որով ամեն օր դասի էի գնում ու շնչում դարչինի հոտը, մերթ Էդինբուրգը, որը միայն երազներում եմ տեսել, մերթ Սևիլյան, որովհետև գետի երկու կողմերում քաղաքը խիստ անհավասարաչափ է բաշխված:


 

Փողոցում հնչող կիրակնօրյա դասական երաժշտությունը Դրեզդենն է հիշեցնում, ծաղկամաններով պատուհանները՝ Վիեննան, դեպի ամրոց բարձրացող ճոպանուղին՝ Պրահան, նեղլիկ փողոցներն ու այնտեղ տեղադրված սրճանները՝ նորից ու նորից Սևիլյան: Միայն թե այնքան շոգ չէ, որ ջրահովացուցիչներ միացած լինեն:
 
Ալպերի տեսարանը սպանիչ է: Եվրոպայի բոլ-բոլ տափակությունից հետո լեռների մեջ լինելն անսովոր է: Գագաթների մասին մտածելիս առաջին հերթին Հայաստանն եմ պատկերացնում:

 

Միրաբելի այգին ոնց որ դրախտ լինի: Կփռվեի խոտերի մեջ, կերազեի, աչքերով կուտեի աշխարհի բոլոր գույներն իրենց վրա հավաքած ծաղիկները:
 
Նեղլիկ փողոցներում դեռահաս տղաները համերգ են տալիս:
 
շարունակելի
 

26 Comments

  1. iza1976 said,

    May 29, 2011 at 5:53 pm

    Կփռվեի խոտերի մեջ>> Դւ չես փռվածը?))))
    Քչություն արեցին նկարները..

    • byurie said,

      May 29, 2011 at 5:59 pm

      Էէէհ, որ էդ խմբագրված մասերը չլինեին, կհասկանայիր… էս փռվելը մենակ նկարվելու համար ա: Նկարների ամբողջական կազմը կարաս ֆբ-ում տեսնես: Բայց շարունակության մեջ կաշխատեմ ավելի շատ նկարներ դնել, հատկապես երբ ամրոցին հասնեմ:

      • iza1976 said,

        May 29, 2011 at 6:15 pm

        Ամրոցների համար գժվում եմ..Իմիջայլոց տատիկս էլ էր եղել այդտեղ ու ալբոմում լիքը սիրուն նկարներ ուներ…

  2. hayzak said,

    May 29, 2011 at 5:58 pm

    ռոմանտիկայա մոտդ, ջանս:))

    • byurie said,

      May 29, 2011 at 5:59 pm

      Հա, սուս, նենց ռոմանտիկոտ վիճակ ա, չեմ ջոկում ինչից ա:

      • hayzak said,

        May 29, 2011 at 6:03 pm

        ըհը, մի քիչ շատ նստի Բելկաի հետ / դե ես էլ կողքից/ լրիվ կռոմանտիկանաս:ու տենց ճիշտ կլինի:)))))

      • byurie said,

        May 29, 2011 at 6:10 pm

        Աաաա, չէ, ինձ տենց չի սազում :)))) էդ ռոմանտիկոտ բաները դեռ ցերեկվանից էին սկսել :))) Ռուզանին նախկինիս մասին էի պատմում 😀 😀 😀 😀

      • hayzak said,

        May 29, 2011 at 6:11 pm

        մի օր էլ էդ կգրես, մենք էլ կարդանք:)))

      • byurie said,

        May 29, 2011 at 6:13 pm

        շատ եմ կցկտուր գրել: կարամ ձեզ պատմեմ, բայց տենց բաց գրել՝ երբեք:

      • hayzak said,

        May 29, 2011 at 6:13 pm

        դե տես, մի օր հավաքվենք կհիշեցնեմ:)))

      • byurie said,

        May 29, 2011 at 6:14 pm

        ահա :))))

  3. ruzanpet said,

    May 29, 2011 at 7:15 pm

    վաա~խ,Բյուր, քիչ մնաց մտեմ նկարիդ մեջ,գլխիդ վերևի շարունակության հատվածում էլ ես պառկեմ… աաաաաաաաաաաաաաաաաաաա

    • byurie said,

      May 29, 2011 at 7:26 pm

      աաաա, նեեեեեեենց լավ կլիներ

      • ruzanpet said,

        May 29, 2011 at 7:32 pm

        :)))

      • byurie said,

        May 29, 2011 at 7:33 pm

        ու ասենք Լհասա լսեինք ))))

      • ruzanpet said,

        May 29, 2011 at 7:42 pm

        սկզբում ուզում էի քոմենթ գրեի. ” հեռախոսս տամ Լհասա լսե ՞ս”,
        բայց դե եթե ես տեղ լինեի, հաստատ կլսեինք ու մի քանի անգամ, չէ:)))
        -Բյուր, բայց էդ նկարդ, ոնց որ իմ “իբր քնած” նկարի նման լինի, իբր պառկել ես:P

      • byurie said,

        May 29, 2011 at 7:45 pm

        հա, շատ իբր եմ, ճիշտ ես: որոշ պայմանների դեպքում հեչ իբր չէր լինի, բայց կարող ա նկարս չլիներ

      • ruzanpet said,

        May 29, 2011 at 7:53 pm

        ինչո՞ւ, թույլ չե՞ն տալիս ազատ պառկել

      • byurie said,

        May 30, 2011 at 4:58 am

        թույլ տալիս են :)))

      • ruzanpet said,

        May 30, 2011 at 7:42 am

        մի խոսքով, լավ նկար ա ստացվել.. Բյուր նկարն ինձ շեղեց, մոռացա ասել` հեմինգուեյական ես գրում, հավեսով կարդում եմ…ու ներշնչվում… ապրես…

      • byurie said,

        May 30, 2011 at 10:10 am

        :))) հա, Հեմինգուեյից շատ եմ ազդվել 😀 😀 😀 բայց դու Ֆիեստան չէիր կարողանում կարդալ:

      • ruzanpet said,

        May 30, 2011 at 4:01 pm

        որովհետև Ֆիեստան ինձ համար ավելորդ մանրամասնություններ ուներ,եթե մի քիչ կրճատվեր, լավ կլիներ:Ճ բայց դա չի նշանակում, որ գրելաոճը վատն էր, հակառակը` լավ ներշնչող էր …

      • byurie said,

        May 30, 2011 at 4:11 pm

        ավելորդ մանրամասնություն, բեեեե 😀 😀 😀 դրանով էլ եմ Հեմինգուեյին քաշել:

      • ruzanpet said,

        May 30, 2011 at 4:26 pm

        այ երբ լրիվ գրածներդ հավաքես գիրք տպես ու տաս կարդամ, անկեղծորեն կխոստովանեմ կրճատել պետք ա, թե չէ 😛
        մաս-մաս եմ կարդում, չեմ զգում, հետո էլ քեզ ճանաչում եմ, իսկ դա քո պատմությունն ա:Ճ

      • byurie said,

        May 30, 2011 at 4:41 pm

        Ռուզ, հույս չունենաս, ես գիրք չեմ տպելու :))) էդքան անլուրջ մարդու տպավորությու՞ն եմ թողնում 😀 😀 😀

  4. ruzanpet said,

    May 29, 2011 at 7:42 pm

    սկզբում ուզում էի քոմենթ գրեի. ” հեռախոսս տամ Լհասա լսե ՞ս”,
    բայց դե եթե ես տեղ լինեի, հաստատ կլսեինք ու մի քանի անգամ, չէ:)))
    -Բյուր, բայց էդ նկարդ, ոնց որ իմ “իբր քնած” նկարի նման լինի, իբր պառկել ես:P


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

%d bloggers like this: