«Մարդասպանի հիգիենան» (Ամելի Նոթոմբ)

Գիրքը սկսեցի կարդալ  -ի խորհրդով: Պատկերացրեք, շատ ճիշտ արեցի, որովհետև վերջին ժամանակներս կարդացածս լավագույն գործերից էր:

Ընթացքում տարբեր կարծիքներ էի կարդում ու որոշակի մտավախությամբ էջից էջ անցնում՝ մտածելով, որ ամեն դեպքում բացասական կարծիքներ հայնտնողները կարող են և չսխալվել: Հետո հասկացա, որ նման տրամադրվածության պատճառն ընդամենը մեկն էր. նրանք տղամարդիկ էին:

Ստեղծագործությունը սկսվում է նրանով, որ մի հայտնի գրող մահամերձ է, ու տարբեր լրագրողներ վազում են նրանից հարցազրույց վերցնելու: Գրողը մեկը մյուսի հետևից բոլորին բառիս բուն իմաստով «պասլատ» է անում: Երկխոսությունները սուր են, դիպուկ: Գրեթե յուրաքանչյուր նախադասությունից հետո կանգնում էի, մի հատ մտածում, ծիծաղում, ոգևորվում, հետո նոր անցնում առաջ:

Հետո գալիս է վերջին լրագրողը, որը կին է, որը, ի տարբերություն նախորդների, գրողի բոլոր գործերը կարդացել է, ոչ թե կիսաքծնողական վերաբերմունք է ցուցաբերում, այլ խիստ է կտրուկ: Այդպիսով կարողանում է ստիպել, որ գրողն իրեն ամեն ինչ պատմի: Մի խոսքով, կարողանում է դուրս կորզել իրեն անհրաժեշտ տեղեկությունները:

«Մարդասպանի հիգիենան» քննադատողները նշում են, որ կանացի սենտիմենտալություն է, որ կանխատեսելի է, որ հեղինակը ֆեմինիզմի գիրկն է ընկել, որ հանկարծ մի կնոջ մոտ բացվել է և այլն: Այստեղ ես հասկանում եմ, որ եթե Նինայի փոխարեն լիներ տղամարդ լրագրող, գուցե նրանց դուր գար գործը: Իրականում թույլ տեղեր կային: Ասենք, անբնական էր, որ գրողը Նինային դռան մոտից հետ կանչեց: Վերջին մի քսան էջն էլ մի քիչ շատ էր ջուր ծեծել: Իմ համեստ կարծիքով, էդ սիրո խոստովանության պահերը հեչ պետք չէին: Բայց հենց էնպես չէր, որ էդ ամեն ինչը Նինային պատմեց, ոչ թե նրանից առաջ եկած տղամարդկանց: Գրողը մինչև վերջ էլ դիմադրում էր, կծում, բայց կինը իր գիտելիքների, համառության, կտրուկության ու սուր լեզվի շնորհիվ ուղղակի դուրս կորզեց իրեն անհրաժեշտը:

Չգիտեմ՝ կանխատեսելի ասելով ինչ նկատի ունեին, որովհետև դժվար հենց առաջին էջերից որևէ մեկի մտքով անցներ, որ Նոբելյան մրցանակակիրը պատանի հասակում խեղդել է իր զարմուհուն, որին սիրահարված է եղել: Ի դեպ, հենց սպանության նկարագրությունն ուղղակի հզոր էր: Մտածում էի՝ Ամելի Նոթոմբն ուժեղ է սուր ու կտրուկ մտքեր արտահայտելով, բայց պարզվում է՝ հետաքրքիր պատկերներ ստանալն էլ է նրա մոտ շատ լավ ստացվում:

Ինչպես նշեցի, վերջին մի քսան էջն էն չէր, բայց վերջաբանն էլի հզոր էր: Գուցե ինչ-որ իմաստով կանխատեսելի էր (ավելի ճիշտ, ինչ-որ տեղից արդեն կարելի էր այդ մասին մտածել), բայց էնքան ուժեղ էր էդ մասը գրված, էնքան հիվանդագին (լավ իմաստով), որ սկսեցի հավատալ խեղդելու բերած երջանկությանը: Իսկ գրողը պետք է կարողանա առաջին հերթին համոզիչ լինել:

«Մարդասպանի հիգիենան» դուր չի գա տղամարդկանց մեծամասնությանը, որովհետև նրանք սիրում են տեսնել կնոջը պարտվողի, զոհի, շահագործվողի դերում:

28 Comments

  1. byurie said,

    January 9, 2011 at 9:08 pm

    Դե հա, ինչ-որ գլուխգործոց չի, բայց հզոր ա: Ամեն դեպքում, էս վերջին մի տարում հիմնականում ժամանակակից գրականություն էի կարդում, ու ամենաշատն ինձ «Մարդասպանի հիգիենան» դուր եկավ: Մյուսներն ուղղակի լավն էին կամ վատը:

  2. January 9, 2011 at 9:10 pm

    շնորհակալություն, կաշխատեմ գտնել ու կարդալ:)

    • byurie said,

      January 9, 2011 at 9:12 pm

      🙂 հույս ունեմ՝ դուր կգա

      • January 9, 2011 at 9:13 pm

        համենայն դեպս, Ձեր ներկայացրածն ինձ դուր եկավ:)

      • byurie said,

        January 9, 2011 at 9:19 pm

        :))) Համենայնդեպս, Դուք տղամարդ չեք, որ դուր չգա 😉

      • January 9, 2011 at 9:23 pm

        Աաաա:)))))) Լավն էր:))))
        Անցած տարի այդ ֆրոնտում մի հայտնագործություն ունեցա. Симона де Бовуар “Второй пол”: Կարդացել եք?

      • byurie said,

        January 9, 2011 at 9:26 pm

        Չէ, չեմ կարդացել: Հաշվի կառնեմ 🙂 Շնորհակալ եմ

      • January 9, 2011 at 9:27 pm

        :))

  3. January 9, 2011 at 9:23 pm

    Աաաա:)))))) Լավն էր:))))

    Անցած տարի այդ ֆրոնտում մի հայտնագործություն ունեցա. Симона де Бовуар “Второй пол”: Կարդացել եք?

  4. hayzak said,

    January 9, 2011 at 9:34 pm

    էս էլա ֆրանսերեն՞՞՞…(

    • byurie said,

      January 9, 2011 at 9:39 pm

      Ես ֆրանսերեն կարդացի, բայց ռուսերեն էլ կա:
      Ու գիտե՞ս ինչն ա խոխմ: Զերկը որ ներկայացրեց, մտածեցի՝ նորմալ ֆրանսերեն սովորեմ, բնագրով կարդամ: Հետո ասեցի՝ չէ, չեմ հասցնի, ռուսերեն կարդամ: Բայց փաստորեն էկավ ժամանակը էլի 🙂

  5. byurie said,

    January 9, 2011 at 9:39 pm

    Ես ֆրանսերեն կարդացի, բայց ռուսերեն էլ կա:

    Ու գիտե՞ս ինչն ա խոխմ: Զերկը որ ներկայացրեց, մտածեցի՝ նորմալ ֆրանսերեն սովորեմ, բնագրով կարդամ: Հետո ասեցի՝ չէ, չեմ հասցնի, ռուսերեն կարդամ: Բայց փաստորեն էկավ ժամանակը էլի 🙂

  6. silentium_x said,

    January 14, 2011 at 12:15 pm

    «Մարդասպանի հիգիենան» դուր չի գա տղամարդկանց մեծամասնությանը, որովհետև նրանք սիրում են տեսնել կնոջը պարտվողի, զոհի, շահագործվողի դերում: 😀 😀 😀

    • byurie said,

      January 14, 2011 at 6:07 pm

      Ի՞նչ ես խնդում: Քե՞զ տեսար 😀 😀 :D:D

      • silentium_x said,

        January 14, 2011 at 6:09 pm

        չէ, ֆեմինիզմ տեսա :/

      • byurie said,

        January 14, 2011 at 6:15 pm

        :))) դե ես հին ֆեմինիստ եմ 😛

      • silentium_x said,

        January 15, 2011 at 7:40 am

        Հիմա Քրիստոնյա թե՞ ֆեմինիստկա ;Ճ

      • byurie said,

        January 15, 2011 at 12:55 pm

        Երկուսն իրար հետ 😛

      • silentium_x said,

        January 15, 2011 at 1:06 pm

        Տենց չի լինում. մի հատ կոնկրետացի

      • byurie said,

        January 15, 2011 at 1:08 pm

        Քո տղամարդկային ուղեղում չի տեղավորվում 😛

      • silentium_x said,

        January 15, 2011 at 1:09 pm

        Իմ Քրիստոնյա ուղեղում չի տեղավորվում :PO

      • byurie said,

        January 15, 2011 at 1:09 pm

        ուրեմն դու կաթոլիկ ես 😀

      • silentium_x said,

        January 15, 2011 at 1:11 pm

        Հզոր տրամաբանություն ունես 🙂

      • byurie said,

        January 15, 2011 at 1:19 pm

        դե հա, կանացի տրամաբանություն ա 😛

      • silentium_x said,

        January 15, 2011 at 1:45 pm

        կանացի չի, քոնն է 😉 Լրիվ կանայնք տենց չեն

      • byurie said,

        January 15, 2011 at 1:46 pm

        ճիշտ ա, դեբիլ կանայք էլ են հանդիպում

      • silentium_x said,

        January 15, 2011 at 1:48 pm

        ես չեմ հերքում դա ։Ճ

  7. March 9, 2013 at 10:23 am

    կներեք իսկ ես գիրքը որտեղից կարող եմ գտնել ? կոնկրետ որ գրադարանում կաա ?????


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Byurakn

Writer

Անձնական տարածք

Մտնելուց առաջ ոտքներդ սրբեք

How I Lost My Chains

I've Learned The Most Unlearning Everything I've Ever Known

frauke's foodelicious fritid

baking across borders - exploring new recipes from Denmark and around the world

The Miscellany Room

Life is Easy; I suck

stof tot stof

Over dood, rouw en literatuur / On death, grief, and literature

MidiMike

A Life's Worth of Observations from a Songwriter and Sound Engineer

exoligu

De ce este nevoie de îndrăzneală pentru a gândi cu propria minte?

followthevoid

Writing and Musing

imandes

politics and philosophics

gayaneatoyan

Harmony with nature

Expat in Denmark Blog

Thoughts, observations, analysis and thematic coverage by Expat in Denmark & Friends

arpy maghakyan

articles by me

%d bloggers like this: